Գլխավոր տեղեկություն
Համար
N 349-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.03.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.03.08-2021.03.21 Պաշտոնական հրապարակման օրը 19.03.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.03.2021
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.03.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.03.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 մարտի 2021 թվականի N 349-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 1667-Ն ԵՎ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1603-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի «Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների վերականգնման, պահպանման, վերարտադրման, ինչպես նաև դրանց պաշարների որոշման, ձկան և խեցգետնի արդյունագործական որսի քանակների, ձևերի և կազմակերպման կարգը սահմանելու մասին» N 1667-Ն որոշման N 3 հավելվածում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը՝

1) 3.1-ին կետի 1-ին ենթակետը «տեղամասերը» բառից հետո լրացնել «և որսի իրականացման ժամային գրաֆիկը» բառերով.

2) 4-րդ կետի 1-ին ենթակետում «օրվա լուսային ժամերին» բառերը փոխարինել «՝ համաձայն լիազոր մարմնի կողմից հաստատված որսի իրականացման ժամային գրաֆիկի» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 29-ի «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների 2021 թվականի տարեկան ծրագիրը հաստատելու մասին» N 1603-Ն որոշման հավելվածով հաստատված Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման 2021 թվականի տարեկան ծրագրի հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

 


18.03.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2021 թվականի
մարտի 18-ի N 349-Ն որոշման

 

 

«Հավելված
Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման,

պահպանման, վերարտադրման և օգտագործման

2021 թվականի տարեկան ծրագրի

 

ՍԵՎԱՆԱ ԼՃՈՒՄ ՁԿԱՆ ԵՎ ԽԵՑԳԵՏՆԻ ԱՐԴՅՈՒՆԱԳՈՐԾԱԿԱՆ ՈՐՍԻ ՏԱՐԵԿԱՆ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԳՈՐԾԱԿԱՆ ՈՐՍԻ ՈՐԱԿԻ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԸ

 

NN

ը/կ

Ձկան տեսակը

Ձկնորսության թույլատրելի

առավել քանակություն (տոննա)

Ձկնորսության համար թույլատրելի քաշը միավորի համար (գրամ)

Նախաձվադրային-

ձվադրման ժամանակահատվածը

1.

Սիգ

250

400 գրամից ոչ պակաս

նոյեմբերի 15 - հունվարի 15

2.

2021 թվականի համար Սևանա լճում կարաս և խեցգետին կենդանատեսակների համար արդյունագործական որսի չափաքանակ չի

սահմանվել:

Ընդհանուր պահանջներ

3.

Սիգ ձկնատեսակի որսն իրականացվում է Սևանա լճի ամբողջ տարածքով, ափից առնվազն 500 մ հեռավորության վրա:

4.

Սիգի արդյունագործական որսն իրականացվում է դնովի ցանցերով (ցանցավանդակի կառուցողական քայլի չափը 40 մմ և ավելի):

5.

Արգելվում է որսն իրականացնել հանգուցային, արտադրված մեքենայական կամ ձեռքի միջոցով, սինթետիկ նեյլոնե կամ այլ պոլիամիդային մանրաթելերից, թելի տրամագիծը 0.5 մմ-ից պակաս և ցանցավանդակի չափը 80 մմ-ից պակաս (ցանցավանդակի կառուցողական քայլի չափը 40 մմ-ից պակաս) ձկնորսական ուռկաններով (ցանցեր):

6.

Արգելվում է Սևանա լճում արդյունագործական որսը սույն հավելվածի 1-ին կետով չսահմանված կենդանատեսակների նկատմամբ:

7.

Սևանա լճում կենդանական պաշարների օգտագործման մասին պայմանագրերի գործողության ժամկետ սահմանել 2021 թվականի մարտի 25-ից մինչև 2021 թվականի սեպտեմբերի 1-ը:

8.

Արգելվում է ձկների արդյունագործական որսն իրականացնելու նպատակով Սևանա լիճ մուտք և ելք գործել Շրջակա միջավայրի նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 9-ի N 332-Լ հրամանով հաստատված մուտքի և ելքի տեղամասերից դուրս տարածքներից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. ԹՈՐՈՍՅԱՆ


18.03.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 մարտի 2021 թվական: