24.12.2020 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 դեկտեմբերի 2020 թվականի N 2164-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅԱՄԲ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 7-րդ և 8-րդ մասերը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշմամբ հաստատված՝ 2020 թվականի պետական բյուջեի 1229 ծրագրի «11002. Ռազմական դրությամբ պայմանավորված առողջապահական միջոցառումների ապահովում» միջոցառման շրջանակում 2020 թվականի հոկտեմբերի 15-ի թիվ 1825 պայմանագրով ձեռք բերված թվով 19 «TOYOTA LC 78-4.5 TURBO DSL-E» մակնիշի, յուրաքանչյուրը 37,195.0 դոլարին համարժեք 18,494,508.0 դրամ սկզբնական արժեքով, թվով 11 «TOYOTA LC 78-E» մակնիշի, յուրաքանչյուրը 36,785.0 դոլարին համարժեք 18,290,741.0 դրամ սկզբնական արժեքով շտապ օգնության մեքենաների և դրանց օժանդակ սարքավորումների ցանկերը` համաձայն N 1 հավելվածի:
2. Ընդունել ֆիզիկական անձ Նիկոլայ Սարկիսովի կողմից վերջինիս սեփականության իրավունքով պատկանող՝ Հայաստանի Հանրապետությանը նվիրատվությամբ հանձնվող թվով 5, «ՎԵԲԲ ՖՈՆՏԵՅՆ ՀՈԼԴԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից վերջինիս սեփականության իրավունքով պատկանող՝ Հայաստանի Հանրապետությանը նվիրատվությամբ հանձնվող թվով 2 և «Մանթաշով» գործարարների միություն» հասարակական կազմակերպության կողմից վերջինիս սեփականության իրավունքով պատկանող՝ Հայաստանի Հանրապետությանը նվիրատվությամբ հանձնվող թվով 5 շտապ օգնության մեքենաները` համաձայն N 2 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` 10-օրյա ժամկետում ապահովել սույն որոշման 2-րդ կետով նախատեսված գույքի նվիրատվության մասին պայմանագրի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
4. Սույն որոշման N 1 հավելվածով սահմանված շտապ օգնության մեքենաները` դրանց օժանդակ սարքավորումներով և N 2 հավելվածի 1-7-րդ կետերով սահմանված շտապ օգնության մեքենաներն ամրացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:
5. Սույն որոշման N 2 հավելվածի 8-12-րդ կետերով սահմանված թվով 5 շտապ օգնության մեքենաները նվիրաբերությամբ հանձնել Արցախի Հանրապետությանը` գույքի նպատակային նշանակությամբ օգտագործման պայմանով:
6. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո`
1) քառամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 4-րդ կետով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանն ամրացվող շտապ օգնության մեքենաների հանձնման-ընդունման և պետական հաշվառման աշխատանքների իրականացումը՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության միջոցների հաշվին.
2) երկամսյա ժամկետում, սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության անունից Արցախի Հանրապետության առողջապահության նախարարի հետ համատեղ ապահովել սույն որոշման 5-րդ կետում նշված գույքի նվիրաբերության մասին պայմանագրի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը` պայմանագրում նախատեսելով դրույթներ նվիրաբերված գույքը բացառապես շտապ օգնության ծառայությունների նպատակների համար օգտագործելու, դրանք տեխնիկական փաստաթղթերին համապատասխան շահագործելու, պահպանելու, սպասարկելու, սույն կետում նշված պայմանները չպահպանելու դեպքում` նվիրաբերության վերացման հնարավորության մասին, սահմանելով նաև, որ հանձնման-ընդունման հետ կապված բոլոր ծախսերն իրականացվելու են Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության ֆինանսական միջոցների հաշվին:
(6-րդ կետը փոփ. 11.03.21 N 338-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
24.12.2020 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 24-ի N 2164-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԹԻՎ 1825 ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ
NN ը/կ |
Շտապ օգնության մեքենայի անվանումը |
Նույնականացման համարը |
Շտապ օգնության մեքենաների ընդհանուր թիվը |
1. |
|
JTFRV71J9MF002624 |
|
2. |
JTFRV71J7MF002640 | ||
3. |
TOYOTA LC 78 - 4.5 TURBO DSL - E |
JTFRV71J9MF002641 |
|
4. |
|
JTFRV71J0MF002642 |
|
5. |
|
JTFRV71J4MF002644 |
|
6. |
|
JTFRV71J9MF002655 |
|
7. |
|
JTFRV71J2MF002657 |
|
8. |
|
JTFRV71J6MF002659 |
|
9. |
|
JTFRV71J2MF002660 |
|
10. |
|
JTFRV71J4MF002661 |
|
11. |
|
JTFRV71J6MF002662 |
|
12. |
|
JTFRV71JXMF002664 |
19 |
13. |
|
JTFRV71J1MF002665 |
|
14. |
|
JTFRV71J3MF002666 |
|
15. |
|
JTFRV71J9MF002672 |
|
16. |
|
JTFRV71J6MF002676 |
|
17. |
|
JTFRV71JXMF002678 |
|
18. |
|
JTFRV71J8MF002680 |
|
19. |
|
JTFRV71JXMF002681 |
|
20. |
|
JTFRU71J0MF002725 |
|
21. |
TOYOTA LC 78 - E |
JTFRU71J6MF002728 |
|
22. |
|
JTFRU71J8MF002729 |
|
23. |
|
JTFRU71J6MF002731 |
11 |
24. |
|
JTFRU71J8MF002732 |
|
25. |
|
JTFRU71J1MF002734 |
|
26. |
|
JTFRU71J3MF002735 |
|
27. |
|
JTFRU71J5MF002736 |
|
28. |
|
JTFRU71J0MF002739 |
|
29. |
|
JTFRU71J7MF002740 |
|
30. |
|
JTFRU71J9MF002741 |
|
Ց Ա Ն Կ
2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԹԻՎ 1825 ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՕԺԱՆԴԱԿ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ
NN ը/կ |
Շտապ օգնության մեքենայի օժանդակ սարքավորումը |
Քանակը |
Միավորի արժեքը (ԱՄՆ դոլար) |
Ընդհանուր արժեքը (ԱՄՆ դոլար) |
Միավորի արժեքը (դրամ) |
Ընդհանուր արժեքը (դրամ) |
1. |
Պացիենտի մոնիթոր P10 (3A Կանադա) |
30 |
888 |
26,640.00 |
442,490.4 |
13,274,712.00 |
2. |
Ավտոմատացված արտաքին դեֆիբրիլյատոր «Սրտի պահապան HR-501» (Հարավային Կորեա) |
30 |
3715 |
111,450.00 |
1,851,184.5 |
55,535,535.00 |
3. |
Մեդումաթ օդափոխիչ (Ուեինմանն) |
30 |
4920 |
147,600.00 |
2,451,636.0 |
73,549,080.00 |
4. |
Ինֆուզիոն պոմպ |
30 |
615 |
18,450.00 |
306,454.5 |
9,193,635.00 |
5. |
Շարժական ներծծող մեքենա AC |
30 |
83 |
2,490.00 |
41,358.9 |
1,240,767.00 |
6. |
Առաջին բուժօգնության պայուսակ` հագեցած առաջին բժշկական օգնության համար նախատեսված պարագաներով |
30 |
710 |
21,300.00 |
353,793.0 |
10,613,790.00 |
7. |
Առաջին բուժօգնության պայուսակ (մեծահասակ) |
30 |
16 |
480.00 |
7,972.8 |
239,184.00 |
8. |
Թվային ջերմաչափ |
30 |
5.5 |
165.00 |
2,740.65 |
82,219.50 |
9. |
Վերակենդանացման շարժական հավաքածու |
30 |
60 |
1800.00 |
29,898.0 |
896,940.00 |
10. |
Էլեկտրասրտագրության սարք (Ավեուս 12, Լեհաստան) |
30 |
1453 |
43,590.00 |
724,029.9 |
21,720,897.00 |
11. |
Ավտոմատացված արտաքին դեֆիբրիլյատոր բարձեր (AED Pads) |
240 |
54 |
12,960.00 |
26,908.2 |
6,457,968.00 |
|
Ընդամենը |
|
|
386,925 |
|
192,804,727.50 |
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |
24.12.2020 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 24-ի N 2164-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՄԲ ՀԱՆՁՆՎՈՂ ՇՏԱՊՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ
NN ը/կ |
Նվիրատուի անունը, ազգանունը, անվանումը |
Նվիրատվությամբ հանձնվող մեքենայի անվանումը |
Նույնականացման համարը |
1. |
«ՎԵԲԲ ՖՈՆՏԵՅՆ ՀՈԼԴԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն |
TOYOTA LC 78 - E |
JTFRU71J0MF002742 |
JTFRU71J2MF002743 | |||
2. | |||
3. |
«Մանթաշով» գործարարների միություն» հասարակական կազմակերպություն |
TOYOTA LC hardtop VDJ78 |
JTFRV71J1MF002620 |
4. |
JTFRV71J6MF002645 | ||
5. |
JTFRV71J3MF002652 | ||
6. |
JTFRV71JXMF002650 | ||
7. |
JTFRV71J1MF002679 | ||
8. |
Նիկոլայ Սարկիսով |
TOYOTA LC hardtop VDJ78 |
JTFRV71J1LF002602 |
9. |
JTFRV71J3LF002603 | ||
10. |
JTFRV71J5LF002585 | ||
11. |
JTFRV71J2LF001880 | ||
12. |
JTFRV71J7LF001888 |
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
11.03.2021, N 338-Ա | 12.03.2021, N 2164-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|