ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2003 թվականի մարտի 31-ին
«ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՈԴՎԱԾ 1. «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (3 ապրիլի 2002 թվականի, ՀՕ-320, այսուհետ` օրենք) 4-րդ հոդվածի 2-րդ կետը «նախարարների» բառից առաջ լրացնել «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի, » բառերով:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 6-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետից հանել «(այսուհետ` կարգավորող հանձնաժողովներ)» բառերը: Նույն կետը «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը» բառերից հետո լրացնել «(այսուհետ` կարգավորող հանձնաժողովներ)» բառերով:
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 9-րդ հոդվածի չորրորդ մասի`
1) 1-ին կետը «պարտականությունները,» բառից հետո լրացնել «բացառությամբ հաշվապահական հաշվառման և աուդիտի ստանդարտների, ինչպես նաև պետական արժեթղթերի տեղաբաշխման հետ կապված պարտականությունների,» բառերով.
2) 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9) պետական բյուջեն, պետական բյուջեի և դրա կատարման վերաբերյալ հաշվետվության քննարկման և հաստատման կարգը.».
3) 12-րդ կետը «պատասխանատվությունը» բառից հետո լրացնել «, բացառությամբ պետության կողմից տեղական ինքնակառավարման մարմիններին պատվիրակված լիազորություններն իրականացնելու, տեղական ինքնակառավարման մարմինների ֆինանսական գործառնությունները կատարելու, տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեները կազմելու, կատարելու և հաշվետվություններ ներկայացնելու, տեղական ինքնակառավարման մարմինների ծրագրերը պետական կառավարման մարմինների հետ համաձայնեցնելու կարգերի, ինչպես նաև պետական սեփականություն համարվող անշարժ գույքի մասնավորեցումից համայնքային բյուջեներ մասհանվող միջոցների հաշվին իրականացվող ծախսերի ուղղությունների» բառերով:
ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 24-րդ`
1) հոդվածի երրորդ մասի երկրորդ նախադասությունը «նորմերը» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենքի 94-րդ հոդվածի չորրորդ մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքի» բառերով.
2) հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ իններորդ մասով.
«9. Իրավական ակտում հակասություն չի համարվում ընդհանուր նորմից բացառության սահմանումը:»:
ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 39-րդ հոդվածի երրորդ մասի ««, օրենսգրքի անվանումը և «օրենսգիրք» բառը» բառերը փոխարինել «և օրենսգրքի վերնագիրը» բառերով:
ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 60-րդ հոդվածի առաջին մասի`
1) առաջին պարբերության առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի, գերատեսչական, տեղական ինքնակառավարման մարմինների, պետական այլ մարմինների, պետական կամ համայնքային հիմնարկների, իրավաբանական անձանց անհատական իրավական ակտերն ուժի մեջ են մտնում դրանց ընդունմանը, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից վավերացման ենթակա` Հայաստանի Հանրապետության վարչապետի անհատական իրավական ակտերն ուժի մեջ են մտնում դրանց վավերացմանը հաջորդող օրվանից, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենքով, այլ օրենքներով կամ այդ անհատական իրավական ակտով:».
2) առաջին պարբերության «նշված» բառը փոխարինել «սույն մասով սահմանված» բառերով:
ՀՈԴՎԱԾ 7. Օրենքի 78-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ չորրորդ մասով.
«4. Հետադարձ ուժ ունեցող իրավական ակտի կիրառմամբ անձն ազատվում է նախկինում կիրառված պատասխանատվության միջոց կամ իրավունքի սահմանափակում նախատեսող անհատական ակտերի կատարման պարտականությունից: Հետադարձ ուժ ունեցող իրավական ակտի ընդունումը հիմք չէ անձի նկատմամբ նախկինում կիրառված պատասխանատվության միջոցի կամ իրավունքի սահմանափակման կատարման շրջադարձի, այսինքն` վճարված գումարի վերադարձման, վերացված իրավունքի (լիցենզիայի, մրցույթին մասնակցության և այլն) վերականգնման համար, եթե տվյալ ակտով ուղղակիորեն սահմանված չէ հակառակը:»:
ՀՈԴՎԱԾ 8. Օրենքի 91-րդ հոդվածի երրորդ և չորրորդ մասերի «կետի» և «կետում» բառերը համապատասխանաբար փոխարինել «մասի» և «մասում» բառերով:
ՀՈԴՎԱԾ 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|