հայաստանի հանրապետության
օ ր ե ն ք ը
Ընդունված է 2003 թվականի մարտի 31-ին
«պետական տուրքի մասին» հայաստանի հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ-186) 19-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 18.9-րդ կետով`
«18.9 հատուկ պաշտպանվածություն պահանջող պետական նշանակության փաստաթղթերի տպագրական աշխատանքների կատարման համար` տարեկան |
բազային տուրքի 1000-ապատիկի չափով»: |
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|