Գլխավոր տեղեկություն
Համար
N 206-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.03.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Published on a joint site
Ընդունող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ընդունման ամսաթիվ
12.03.2021
Ստորագրող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
12.03.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.03.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 206-Ա

 

«ՀՈՒՍՈ ՏՈՒՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԳԹՈՒԹՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Հուսո տուն բարեգործական կենտրոն» հիմնադրամի կողմից իրականացվող՝ 143,883,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Գթության խոհանոց» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. «Հուսո տուն բարեգործական կենտրոն» հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ

 

Երևան


12.03.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 206-Ա որոշման

 

«ԳԹՈՒԹՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ»

 

ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի նպատակը

Հայաստանում ստեղծված սոցիալ-տնտեսական բարդ իրավիճակով պայմանավորված, որն առավել վատթարացավ կորոնավիրուսի վարակի տարածմամբ և հետպատերազմյան ճգնաժամով՝ սույն ծրագրի իրականացումը կարևոր դեր կխաղա Երևան քաղաքում կարիքավոր ընտանիքների սոցիալական լարվածության թեթևացման խնդրում։

Ծրագրի հիմնական նպատակներն են՝

 Նվազեցնել ծրագրում ընդգրկված շահառուների՝ Արցախից տեղահանված, սիրիահայ ներգաղթյալ և Երևան համայնքի հաշմանդամություն ունեցող, ծնողազուրկ և սոցիալապես անապահով անձանց սոցիալական խոցելիությունը՝ նրանց օրական մեկ անգամ տաք, բարձր կալորիականությամբ սնունդ տրամադրելով։

 Նպաստել նրանց հոգեբանական վիճակի բարելավմանը՝ ստեղծելով պայմաններ՝ միմյանց հետ շփվելու, հաղորդակցվելու և առօրյա հոգսերից մի փոքր կտրվելու համար:

Սոցիալապես անապահով, տեղաշարժման դժվարություններ ունեցող տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալ-հոգեբանական վիճակի թեթևացման նպատակով «Գթության խոհանոց» ծրագրի շրջանակներում գործում է նաև «Տնային խնամք» ենթածրագիրը։

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Ծրագրի բարեգործական որակման նպատակն է օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով արտոնություններից՝ համաձայն Բարեգործության մասին ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի առաջին և երկրորդ մասերի:

3.

Բարեգործը

Գերմանական Կարմիր խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպություն, Գերմանիայի Օստալբի շրջան, «Գթության խոհանոց» Շվեբիշ-Գմյունդ ընկերական շրջան (անհատ բարերարներ) և «Գթության խոհանոց» Երևանի ընկերական շրջան (անհատ բարերարներ)

4.

Ծրագիրը կատարողը

«Հուսո տուն բարեգործական կենտրոն» հիմնադրամ

ՀՀ, ք. Երևան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Դրոյի փ. 22/5, 0069, ՀՎՀՀ՝ 00903591

5.

Ծրագրի իրականացման

վայրը և բնագավառը

Ծրագիրն իրականացվելու է Երևան քաղաքում, բնագավառը՝ սոցիալական:

6.

Ծրագրի բյուջեն

143,883,000 (մեկ հարյուր քառասուներեք միլիոն ութ հարյուր ութսուներեք հազար) դրամ:

7.

Բարեգործություն ստացողը

«Գթության խոհանոց» ծրագրի շահառուներն են Արցախից տեղահանված, սիրիահայ ներգաղթյալ և Երևանի Էրեբունի ու Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների հաշմանդամություն ունեցող, ծնողազուրկ, և սոցիալապես անապահով անձինք։ Ծրագրի շահառուներն ընտրվում են ըստ վերոնշյալ վարչական շրջանների կողմից ներկայացված ցուցակների, ինչպես նաև Արցախից տեղահանված և Երևան քաղաքում բնակվող անձանց շրջանում մեր կողմից անցկացված կարիքների գնահատման արդյունքում։

«Տնային խնամք» ենթածրագրի շահառուներն են Քանաքեռ֊Զեյթուն վարչական շրջանում ապրող սոցիալապես անապահով, տեղաշարժման դժվարություններ ունեցող տարեցներ և հաշմանդամություն ունեցող ընդհանուր առմամբ 68 անձ՝ հետագայում մինչև 100 ավելացման հնարավորությամբ, ովքեր ծրագրում ընդգրկվում են

վարչական շրջանի Սոցիալական աջակցության տարածքային բաժնի հետ համագործակցությամբ։

8.

Ծրագրի իրականացման

տևողությունը

Ծրագրի կմեկնարկի 2021թ. ապրիլ 1-ին և կավարտվի 2025 դեկտեմբերի 30-ին:

9.

Միջոցառումների

նկարագրությունը և

ժամկետները, անհրաժեշտ

ֆինանսական միջոցների

ծավալը

Ծրագրի շրջանակներում առաջին տարում 4 ամիս, իսկ հաջորդ տարիների ընթացքում տարեկան 6 ամիս (երկու եռամսյակ)՝ յուրաքանչյուր աշխատանքային օր, շուրջ 250 շահառու կստանա բարձր կալորիականությամբ տաք սնունդ։ Ընդհանուր առմամբ՝ ծրագրի շրջանակներում կպատրաստվի և կբաշխվի շուրջ 154,000 ճաշաբաժին։ Մեկ ճաշաբաժնի արժեքը կկազմի շուրջ 934.3 դրամ, իսկ ընդհանուր ծախսը՝ 143,883,000 (մեկ հարյուր քառասուներեք միլիոն ութ հարյուր ութսուներեք հազար) դրամ, որն իր մեջ ներառում է ստորև բերվող միջոցառումների ինչպես նաև 10 և 11 կետերում նշված բոլոր ծախսերը։

Ծրագրի շրջանակում շահառուների համար նախատեսվում է կազմակերպել սոցիալական և մշակութային միջոցառումներ, մասնավորապես՝

Ծրագրի ամենամյա մեկնարկն ազդարարող տոնական միջոցառում (կատարման ժամկետները՝ 2021, 2022, 2023, 2024 և 2025 թթ-ի հոկտեմբեր), անհրաժեշտ միջոցներ՝ յուրաքանչյուր տարի 250,000 (երկու հարյուր հիսուն հազար) դրամ):

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնական միջոցառում (կատարման ժամկետները՝ 2021, 2022, 2023, 2024 և 2025 թթ-ի դեկտեմբեր), անհրաժեշտ միջոցներ՝ յուրաքանչյուր տարի 250,000 (երկու հարյուր հիսուն հազար) դրամ):

Կանանց միջազգային օրվան նվիրված միջոցառում (կատարման ժամկետները՝ 2022, 2023,2024 և 2025 թթ-ի մարտ), անհրաժեշտ միջոցներ՝ յուրաքանչյուր տարի 250,000 (երկու հարյուր հիսուն հազար) դրամ):

Սուրբ Զատկի տոնին նվիրված միջոցառում (կատարման ժամկետները՝ 2021, 2022, 2023, 2024 և 2025 թթ-ի մարտ կամ ապրիլ), անհրաժեշտ միջոցներ՝ յուրաքանչյուր տարի 250,000 (երկու հարյուր հիսուն հազար) դրամ):

Ծրագրի հերթական շրջանի ավարտի կապակցությամբ տոնական միջոցառում (կատարման ժամկետները՝ 2021, 2022, 2023, 2024 և 2025 թթ-ի ապրիլ), անհրաժեշտ միջոցներ՝ յուրաքանչյուր տարի 250,000 (երկու հարյուր հիսուն հազար) դրամ):

«Տնային խնամք» ենթածրագիրը շուրջտարյա է, և շահառուները բացի սոցիալ-հոգեբանական աջակցությունից

«Գթության խոհանոց» ծրագրի ողջ ընթացքում ստանում են տաք կալորիականությամբ հարուստ ճաշ։

10.

Ձեռքբերվող ապրանքների

ու ծառայությունների

համառոտ նկարագիրը,

ծավալները և

նախատեսվող գինը

Սննդի գումար (հաշվարկված է միջինում 2,758,928 դրամ*28 ամիս (ամսական շուրջ 5500 ճաշաբաժին) – 77,250,000 (յոթանասունյոթ միլիոն երկու հարյուր հիսուն հազար) դրամ։

Նախատեսվում է ձեռք բերել շուրջ 50 անուն սննդամթերք:

Կոմունալ ծախսեր (հաշվարկված է միջինում 250,000 դրամ * 57 ամիս) – 14,250,000 (տասնչորս միլիոն երկու հարյուր հազար) դրամ։

Գույքի ձեռքբերում, շենքի, տարածքի և սարքավորումների սպասարկում ((սառնարաններ, սառցեխցիկներ, գազօջախներ և այլն) (հաշվարկված է միջինում 200,000 դրամ * 57 ամիս)) – 11,400,000 (տասնմեկ միլիոն չորս

հարյուր հազար) դրամ։

Աուդիտորական ծախս (հաշվարկված է միջինում 635,000 դրամ * 5 տարի) – 3,175,000 (երեք միլիոն մեկ հարյուր յոթանասունհինգ հազար) դրամ։

Տնտեսական պարագաներ (հաշվարկված է միջինում 60,000 դրամ * 57 ամիս) – 3,420,000 դրամ (երեք միլիոն չորս հարյուր քսան հազար) դրամ։

Գրասենյակային պարագաների ձեռքբերում (հաշվարկված է միջինում 15,000 դրամ * 57 ամիս) – 855,000 (ութ հարյուր հիսունհինգ հազար) դրամ։

Շարժամիջոցների պահպանման, սպասարկման և վառելիքի ծախսեր (հաշվարկված է միջինում 85,000 դրամ * 3 մեքենա * 57 ամիս) – 14,535,000 (տասնչորս միլիոն հինգ հարյուր երեսունհինգ հազար) դրամ։

11.

Ծրագրի իրականացման

հետ կապված

կազմակերպական

ծախսերը

Աշխատավարձ (հաշվարկված է միջինում 135,700 դրամ * 5 աշխատակից * 28 ամիս) – 18,998,000 (տասնութ միլիոն ինը հարյուր իննսունութ հազար) դրամ։

Աուդիտորական ծախս (հաշվարկված է միջինում 635,000 դրամ * 5 տարի) – 3,175,000 (երեք միլիոն մեկ հարյուր յոթանասունհինգ հազար) դրամ։

Գրասենյակային պարագաների ձեռքբերում (հաշվարկված է միջինում 15,000 դրամ * 57 ամիս) – 855,000 (ութ հարյուր հիսունհինգ հազար) դրամ։

Շարժամիջոցների պահպանման, սպասարկման և վառելիքի ծախսեր (հաշվարկված է միջինում 85,000 դրամ * 3 մեքենա * 57 ամիս) – 14,535,000 (տասնչորս միլիոն հինգ հարյուր երեսունհինգ հազար) դրամ։

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառա- վարման մարմինների, այլ կազմակերպությունների

հետ

Ծրագիրը կիրականացվի Երևանի քաղաքապետարանի, Քանաքեռ-Զեյթուն և Էրեբունի վարչական շրջանների հետ համագործակցությամբ։

Վերոնշյալ վարչական շրջանները սույն ծրագրի իրականացման համար ամեն տարի կտրամադրեն շահառուների ցուցակները։ Իսկ Էրեբունի վարչական շրջանը կտրամադրի նաև ծրագրի պահանջներին համապատասխան արտագնա սպասարկման կետ, որտեղ կիրականացվի սննդի բաշխումը։

13.

Ծրագրի արդյունավետու-

թյան նկատմամբ վերա-

հսկողության մեխանիզմ-

ների նկարագրությունը

Ծրագրի շրջանակներում իրականացվելու է բազմաշերտ վերահսկո-ղություն «Հուսո տուն բարեգործական կենտրոն» հիմնադրամի կողմից։

Ծրագիրը կլինի նաև հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի մշտադիտարկման ներքո, որին կներկայացվեն եռամսյակային հաշվետվությունները: Ծրագրի իրականացման ընթացքը կվերահսկվի Երևանի քաղաքապետարանի և վերոնշյալ վարչական շրջանների կողմից: Ծրագրի վերաբերյալ Բարեգործական ծրագրերի համակարգման

խորհրդակցական հանձնաժողովին կներկայացվեն տեղեկություններ՝ ՀՀ կառավարության 2003 թ.-ի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված Բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ


12.03.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ