Գլխավոր տեղեկություն
Համար
N 414-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.03.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.03.22-2021.04.04 Պաշտոնական հրապարակման օրը 26.03.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.03.2021
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.03.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.03.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 մարտի 2021 թվականի N 414-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի N 526-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով և 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի «Գնումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 526-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝

1) 6-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա. մարմնում գլխավոր քարտուղարն է կամ վերջինիս լիազորությամբ գլխավոր քարտուղարի տեղակալը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, որտեղ պատվիրատուի ղեկավարն աշխատակազմի ղեկավարի կամ նախարարի փոխարեն կարող է լինել վերջիններիս կողմից լիազորված պաշտոնատար անձը,».

2) 7-րդ կետի 1-ին ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «դ» պարբերությամբ.

«դ. գնման գործընթացների կազմակերպման ժամանակացույցը.».

3) 12-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը, ենթակա մարմինը կամ համակարգման ոլորտում գործող կազմակերպությունը.».

4) 21-րդ կետի 1-ին ենթակետի «ը» պարբերության առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ը. կնքվելիք պայմանագրով ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման ժամկետը, իսկ փուլային ձևով պայմանագրի կատարման դեպքում` առաջին փուլի ժամկետը, որը չպետք է պակաս լինի 20 օրացուցային օրից:».

5) 26-րդ կետի 10-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10) յուրաքանչյուր անդամ գնահատում է ներկայացված հայտերը և դրանց գնահատման արդյունքներն արտացոլում է գնահատման թերթիկներում և իր ստորագրությամբ հաստատում դրանք:».

6) 32-րդ կետի՝

ա. 1-ին ենթակետի «գ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«գ. իր կողմից հաստատված հավաստում՝ ընտրված մասնակից ճանաչվելու դեպքում, օրենքի 35-րդ հոդվածով սահմանված ժամկետում, որակավորման ապահովում ներկայացնելու պարտավորության մասին: Որակավորման ապահովում չի ներկայացվում, եթե ընտրված մասնակիցը կամ տվյալ ընթացակարգի շրջանակում վերջինիս կողմից՝ որպես պաշտոնական ներկայացուցիչ, մատակարարվող ապրանքներն արտադրող կազմակերպությունը, հայտերը բացելու օրվա դրությամբ ունի միջազգային հեղինակավոր կազմակերպությունների (Fitch, Moodys, Standard & Poor’s ) կողմից շնորհված վարկունակության վարկանիշ առնվազն Հայաստանի Հանրապետությանը շնորհված սուվերեն վարկանիշի չափով: Եթե գնման հայտով տվյալ ընթացակարգի շրջանակում գնվելիք ապրանքի, աշխատանքի կամ ծառայության գինը՝

- չի գերազանցում գնումների բազային միավորի յոթանասունապատիկը, որակավորման ապահովման չափը հավասար է ընտրված մասնակցի գնային առաջարկի տասնհինգ, իսկ գերազանցելու դեպքում՝ երեսուն տոկոսին.

- չի գերազանցում գնումների բազային միավորի քսանհինգապատիկը, որակավորման ապահովումը ներկայացվում է միակողմանի հաստատված հայտարարության` տուժանքի կամ կանխիկ փողի ձևով, բացառությամբ շինարարական ծրագրերի կատարման համար անհրաժեշտ նախագծային փաստաթղթերի մշակման, փորձաքննության և տեխնիկական հսկողության ծառայությունների գնումների, որոնց դեպքում ապահովումը ներկայացվում է սույն պարբերությամբ նախատեսված երաշխիքի կամ կանխիկ փողի ձևով.

- գերազանցում է գնումների բազային միավորի քսանհինգապատիկը, որակավորման ապահովումը ներկայացվում է բանկերի կամ ապահովագրական կազմակերպությունների կողմից տրամադրված երաշխիքների կամ կանխիկ փողի ձևով.»,

բ. 5-րդ ենթակետում «25 տոկոսը» բառերը փոխարինել «երեսուն տոկոսը» բառերով,

գ. 9-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9) եթե գնման հայտով տվյալ ընթացակարգի շրջանակում գնվելիք ապրանքի, աշխատանքի կամ ծառայության գինը չի գերազանցում գնումների բազային միավորի քսանհինգապատիկը, ապա հայտի ապահովում չի ներկայացվում, իսկ պայմանագրի ապահովումը ներկայացվում է միակողմանի հաստատված հայտարարության` տուժանքի կամ կանխիկ փողի ձևով: Շինարարական ծրագրերի կատարման համար անհրաժեշտ նախագծային փաստաթղթերի մշակման, փորձաքննության և տեխնիկական հսկողության ծառայությունների գնման դեպքում պայմանագրի ապահովումը ներկայացվում է բանկային երաշխիքի կամ կանխիկ փողի ձևով: Եթե տվյալ ընթացակարգի շրջանակում գնվելիք ապրանքի, աշխատանքի կամ ծառայության նախահաշվային գինը գերազանցում է գնումների բազային միավորի քսանհինգապատիկը, ապա ինչպես հայտի, այնպես էլ պայմանագրի ապահովումը ներկայացվում է բանկային երաշխիքի կամ կանխիկ փողի ձևով: Ընդ որում, հայտի ապահովման չափը հավասար է մասնակցի գնային առաջարկի հինգ տոկոսին, և եթե մասնակիցը հայտի ապահովումը ներկայացրել է սույն ենթակետով սահմանված չափից ավելի, ապա հայտը համարվում է հրավերի պահանջներին բավարարող և ենթակա չէ մերժման.»,

դ. 10-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10) եթե գնման ընթացակարգը կազմակերպվել է օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի հիման վրա և պայմանագիրը կնքելու իրավասության առաջացման պահին նախատեսված չեն ֆինանսական միջոցներ, ապա որակավորման և պայմանագրի ապահովումները ներկայացվում են միակողմանի հաստատված հայտարարության` տուժանքի կամ կանխիկ փողի ձևով: Եթե պայմանագիրը կնքելու իրավասության առաջացման պահին նախատեսված ֆինանսական միջոցները գերազանցում են գնումների բազային միավորի քսանհինգապատիկը, սակայն պայմանագրի ամբողջական կատարման համար հետագայում ևս պահանջվում են ֆինանսական միջոցներ, ապա պայմանագրի և որակավորման ապահովումները, հատկացված ֆինանսական միջոցների մասով, ներկայացվում են երաշխիքի կամ կանխիկ փողի, իսկ պահանջվող ֆինանսական միջոցների մասով` միակողմանի հաստատված հայտարարության` տուժանքի կամ կանխիկ փողի ձևով.»,

ե. 17-րդ ենթակետի «ա» և «բ» պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա. մասնակիցը հայտ ներկայացնում է մեկից ավելի չափաբաժինների համար, ապա կարող է ներկայացնել, ինչպես յուրաքանչյուր չափաբաժնի համար առանձին, այնպես էլ մեկ հայտի ապահովում` բոլոր չափաբաժինների համար: Մեկ հայտի ապահովում ներկայացվելու դեպքում դրա գումարը հաշվարկվում է ներկայացված չափաբաժինների գնային առաջարկների հանրագումարի նկատմամբ,

բ. մասնակիցն ընտրված է ճանաչվում մեկից ավելի չափաբաժինների մասով, ապա կարող է ներկայացնել, ինչպես յուրաքանչյուր չափաբաժնի համար առանձին, այնպես էլ մեկ պայմանագրի ապահովում` բոլոր չափաբաժինների համար: Մեկ պայմանագրի ապահովում ներկայացվելու դեպքում դրա գումարը հաշվարկվում է պայմանագրի ընդհանուր գնի նկատմամբ.»,

զ. 20-րդ ենթակետում «տասնապատիկը» բառը փոխարինել «քսանհինգապատիկը» բառով,

է. 26-րդ ենթակետի «բ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ. այն դեպքի, երբ պայմանագրի կատարումը փուլային է, և յուրաքանչյուր փուլի կատարումն ուղղակիորեն փոխկապակցված չէ պայմանագրով սահմանված պահանջներին համապատասխան ստացվելիք վերջնարդյունքի հետ: Սույն պարբերության կիրառման դեպքում յուրաքանչյուր փուլի արդյունքը պատվիրատուի կողմից ընդունվելուց ապահովման գումարը նվազեցվում է այդ փուլի գումարի նկատմամբ հաշվարկված համամասնությամբ.».

7) 33-րդ կետի 12-րդ ենթակետում «տասնապատիկը» բառը փոխարինել «քսանհինգապատիկը» բառով, իսկ «բանկային երաշխիքով» բառերը՝ «երաշխիքով» բառով.

8) 40-րդ կետի 5-րդ ենթակետի «զ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«զ. բանակցությունների համար սահմանված վերջնաժամկետը լրանալու պահին, եթե դրան ներկա մասնակիցների ներկայացրած գները գերազանցում են գնման հայտով սահմանված գինը, ապա գնահատող հանձնաժողովը կարող է բանակցությունների արդյունքում ցածր գնային առաջարկ ներկայացրած մասնակցին հայտարարել ընտրված մասնակից՝ պայմանով, որ վերջինիս հետ կնքվող պայմանագրով նախատեսված կողմերի իրավունքներն ու պարտականություններն ուժի մեջ են մտնում գնման հայտով սահմանված գինը գերազանցող չափով լրացուցիչ ֆինանսական միջոցներ նախատեսվելու և դրա հիման վրա կողմերի միջև համաձայնագիր կնքելու դեպքում: Ընդ որում, համաձայնագիրը կնքվում է լրացուցիչ ֆինանսական միջոցները նախատեսվելուն հաջորդող տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում՝ ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման ժամկետները երկարաձգելով պայմանագրի կնքման օրվանից մինչև համաձայնագրի կնքման օրն ընկած ժամանակահատվածով: Սույն պարբերության համաձայն կնքված պայմանագիրը լուծվում է, եթե կնքելուն հաջորդող վաթսուն օրացուցային օրվա ընթացքում լրացուցիչ ֆինանսական միջոցներ չեն նախատեսվում.».

9) 43-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) իր և գնահատող հանձնաժողովի` հայտերի բացման նիստին ներկա անդամների կողմից ստորագրված շահերի բախման բացակայության մասին հայտարարությունների բնօրինակներից արտատպված (սկանավորված) տարբերակները հրապարակում է տեղեկագրում, բացառությամբ սույն կարգի 23-րդ կետի 4-րդ ենթակետով հաստատված ցանկի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ և 20-րդ կետերի հիման վրա կատարվող գնումների: Գնահատող հանձնաժողովի այն անդամները, ովքեր հանձնաժողովի աշխատանքներին մասնակցում են հայտերի բացման նիստից հետո հրավիրվող նիստերին, ստորագրում են սույն ենթակետում նախատեսված հայտարարությունները, որոնք տեղեկագրում քարտուղարը հրապարակում է ստորագրմանը հաջորդող աշխատանքային օրը:».

10) 71-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) եթե գնումն իրականացվում է օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 4-րդ կամ 5-րդ կետերի հիման վրա, ապա մասնակիցը՝

ա. հայտի, ինչպես նաև որակավորման և պայմանագրի (կանխավճարի) ապահովումներ չի ներկայացնում,

բ. ներկայացնում է միայն գնային առաջարկ:»:

2. Սահմանել, որ՝

1) մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը բանկային երաշխիքի կամ կանխիկ փողի ձևով ներկայացված որակավորման ապահովման գումարի չափը պայմանագիրը կնքած անձի պահանջով ենթակա է համապատասխանեցման սույն որոշմամբ սահմանված ապահովման չափին, եթե առաջարկությունը ներկայացվել է որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող 60-օրյա ժամկետում.

2) կանխավճարի առավելագույն չափը մինչև 2021 թվականի դեկտեմբերի 30-ը կազմակերպվող գնման ընթացակարգերի հրավերում կարող է սահմանվել ընտրված մասնակցի առաջարկած գնի մինչև հիսուն տոկոսի չափով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է մինչև որոշումն ուժի մեջ մտնելը սկսված և չավարտված գնման գործընթացների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան


26.03.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 մարտի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան