Գլխավոր տեղեկություն
Համար
N 751-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (01.04.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.06.26/41(1494) Հոդ.533
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.06.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.06.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.07.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 հունիսի 2019 թվականի N 751-Ն

 

ԽՆԱՄԱՏԱՐ ԾՆՈՂ ԴԱՌՆԱԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ, ԵՐԵԽԱՅԻ ԽՆԱՄՔԸ ԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԽՆԱՄԱՏԱՐ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ԽՆԱՄԱՏԱՐ ԾՆՈՂ ԴԱՌՆԱԼ ՑԱՆԿԱՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՈՒՍՈՒՑՄԱՆ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ, ԽՆԱՄԱՏԱՐ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ՀՈԳԵԶԱՎԱԿԻ ԽՆԱՄՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԵՐԸ, ԽՆԱՄԱՏԱՐ ԸՆՏԱՆԻՔԻՆ ԱՄՍԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՎ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓԸ, ԽՆԱՄԱՏԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 8-Ի N 459-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին և 12-րդ մասերի, 137.1-ին հոդվածի 7-րդ մասի, 139.1-ին հոդվածի 8-րդ մասի և 140-րդ հոդվածի 1-ին մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել՝

1) խնամատար ծնող դառնալու ցանկություն ունեցող անձանց ընտրության, հաշվառման, երեխայի խնամքը և դաստիարակությունը խնամատար ընտանիքում կազմակերպելու կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) խնամատար ծնող դառնալ ցանկացող անձանց ուսուցման, որակավորման և վերապատրաստման կարգը՝ համաձայն N 2 հավելվածի.

3) խնամատար ընտանիքում հոգեզավակի խնամքի նկատմամբ վերահսկողության կարգը` համաձայն N 3 հավելվածի.

4) խնամատար ընտանիքին ամսական ժամանակահատվածով դրամական միջոցների վճարման կարգը և չափը՝ համաձայն N 4 հավելվածի.

5) խնամատարության պայմանագրերի օրինակելի ձևերը՝ համաձայն N 5 հավելվածի:

2. Սահմանել, որ՝

1) մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ խնամատար ծնող դառնալու հնարավորության մասին եզրակացություն ստանալու համար ներկայացված այն դիմումները, որոնց վերաբերյալ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ դիմումատուին չի տրամադրվել խնամատար ծնող դառնալու հնարավորության վերաբերյալ եզրակացություն, համարվում են խնամատար ծնող դառնալ ցանկացող անձ հաշվառվելու նպատակով ներկայացված դիմումներ և այդ դիմումները ներկայացրած անձանց վերաբերյալ սույն որոշման N 1 հավելվածի 6-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված հարցումները Հայաստանի Հանրապետության մարզպետարանները (Երևանում՝ Երևանի քաղաքապետարանը) պետք է իրականացնեն սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռօրյա ժամկետում, ընդ որում, եթե սույն ենթակետով սահմանված դիմումի հիման վրա, մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 8-ի N 459-Ն որոշման N 1 հավելվածով սահմանված պահանջներին համապատասխան կազմվել է դիմումատուի կենսապայմանների ուսումնասիրության ակտ, ապա անձին որպես խնամատար ծնող դառնալ ցանկացող անձ հաշվառելու կամ հաշվառելու մասին դիմումը մերժելու համար չի պահանջվում միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի (այսուհետ՝ տարածքային կենտրոն) համապատասխան եզրակացությունը.

2) մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը խնամատար ծնող լինելու (դառնալու) հնարավորության մասին դրական եզրակացություն ստացած անձինք եռօրյա ժամկետում իրենց բնակության վայրի՝ Հայաստանի Հանրապետության մարզպետարանի (իսկ Երևանում՝ Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմի կողմից հաշվառվում են որպես խնամատար ծնող դառնալ ցանկացող անձ.

3) սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված անձինք սույն որոշման N 1 հավելվածով սահմանված ուսուցման դասընթացները պետք է անցնեն սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում:

(2-րդ կետը փոփ. 25.03.21 N 396-Ն)

3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված անձանց համար ապահովել սույն որոշման N 2 հավելվածով սահմանված ուսուցման դասընթացների կազմակերպումը.

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հնգօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության մարզպետարանների (Երևանում՝ Երևանի քաղաքապետարանի) կողմից իրականացվող՝ խնամատար ծնող դառնալ ցանկացող անձանց հաշվառման հիման վրա ապահովել սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված անձանց կենտրոնացված հաշվառումը:

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 8-ի «Երեխային խնամատար ընտանիք հանձնելու կարգը, յուրաքանչյուր երեխայի պահելու համար խնամատար ընտանիքին ամսական վճարվող դրամական միջոցների և երեխայի խնամքի և դաստիարակության համար խնամատար ծնողների վարձատրության վճարման կարգն ու չափը և խնամատար ընտանիք երեխային դաստիարակության հանձնելու մասին պայմանագրի ձևը հաստատելու մասին» N 459-Ն որոշումը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
 վարչապետ

Ն. Փաշինյան

    

2019 թ. հունիսի 20
Երևան

   

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2019 թվականի

հունիսի 13-ի N 751-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԽՆԱՄԱՏԱՐ ԾՆՈՂ ԴԱՌՆԱԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ, ԵՐԵԽԱՅԻ ԽՆԱՄՔԸ ԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԽՆԱՄԱՏԱՐ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են խնամատար ծնող դառնալու ցանկություն ունեցող անձանց հաշվառման, ընտրության, երեխայի խնամքը և դաստիարակությունը խնամատար ընտանիքում կազմակերպելու հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգում օգտագործվող հասկացությունները կիրառվում են Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով և «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իմաստով:

 

II. ԽՆԱՄԱՏԱՐ ԾՆՈՂ ԴԱՌՆԱԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

 

3. Խնամատար ծնող դառնալու ցանկություն ունեցող՝ Հայաստանի Հանրապետության տարածքում մշտապես բնակվող, Հայաստանի Հանրապետության չափահաս քաղաքացիները, որպես խնամատար ծնող դառնալ ցանկացող անձ հաշվառվելու նպատակով, անձամբ կամ ներկայացուցչի միջոցով, իր բնակության վայրի՝ Հայաստանի Հանրապետության մարզպետարան (իսկ Երևանում՝ Երևանի քաղաքապետարան) է ներկայացնում`

1) գրավոր դիմում՝ համաձայն N 1 ձևի, որում պետք է նշվեն՝

ա. դիմողի անունը, ազգանունը և հայրանունը (անձը հաստատող փաստաթղթում հայրանվան առկայության դեպքում),

բ. դիմողի բնակության վայրը, հեռախոսահամարը, ինչպես նաև էլեկտրոնային փոստի հասցեն (դրա առկայության դեպքում) և (կամ) հետադարձ կապ հաստատելու համար անհրաժեշտ այլ տվյալներ,

գ. հայտարարություն առ այն, որ դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ առկա չեն Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 138.1-ին հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով սահմանված հիմքերը, որոնք արգելք են հանդիսանում դիմողի՝ խնամատար ծնող լինելու համար,

դ. դիմողի համաձայնությունը՝ կենսապայմանների ուսումնասիրության նպատակով տնային այցելություն կատարելու մասին.

2) դիմողի անձնագիրը կամ նույնականացման քարտը.

3) նույնականացման քարտ չունենալու դեպքում՝ բնակչության պետական ռեգիստր վարող մարմնի կողմից տեղեկանքի տեսքով հատկացված հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքը.

4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 5-ի N 517-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 6-ի N 811-Ն որոշումներով հաստատված ցանկերում ներառված հիվանդություններով դիմողի հիվանդ չլինելու հանգամանքը հիմնավորող փաստաթուղթ՝ տրված համապատասխան բժշկական կազմակերպության (կազմակերպությունների) կողմից.

5) Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ՝ ոստիկանություն) տարածքային բաժնի կողմից տրված՝ մարդու կամ հասարակական կարգի և բարոյականության դեմ ուղղված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության, ընտանիքի և երեխայի շահերի դեմ ուղղված հանցագործության համար դիմողի դատվածության, ինչպես նաև ընտանիքում բռնություն գործադրած անձ հաշվառված լինելու (վերջին 5 տարում) մասին տեղեկանքները.

6) մեկ գունավոր լուսանկար` 3 x 4 չափսի.

7) դիմումը ներկայացուցչի միջոցով ներկայացնելու դեպքում՝ ներկայացուցչի նույնականացման համար անհրաժեշտ փաստաթղթերը՝ սույն կետի 2-րդ ենթակետին համապատասխան (իսկ եթե ներկայացուցիչն օտարերկրյա քաղաքացի է կամ քաղաքացիություն չունեցող անձ, ապա կացության քարտը կամ Հայաստանի Հանրապետությունում նրա օրինական գտնվելը հավաստող վավերական փաստաթուղթը), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված պահանջներին համապատասխանող լիազորագիրը, իսկ այն դեպքում, երբ ներկայացուցիչը փաստաբան է՝ նաև փաստաբանական գործունեության արտոնագրի պատճենը:

4. Խնամատար ծնողի և հոգեզավակի տարիքային տարբերությունը պետք է լինի 18 տարվանից ոչ պակաս և 50 տարվանից ոչ ավելի, իսկ երեխային խնամատարության հանձնելու պահին խնամատար ծնողներից յուրաքանչյուրի տարիքը չի կարող գերազանցել 55 տարին:

5. Խնամատար ծնող դառնալ ցանկացող անձ հաշվառվելու նպատակով դիմելու օր է համարվում սույն կարգի 3-րդ կետով սահմանված փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության մարզպետարանի (Երևանում՝ Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմ (այսուհետ՝ աշխատակազմ) ներկայացնելու օրը: Սույն կարգի 3-րդ կետով սահմանված որևէ փաստաթուղթ չներկայացնելու դեպքում աշխատակազմը նույն օրը դիմողին գրավոր տեղեկացնում է պակասող փաստաթղթերի ցանկի և դրանք ներկայացնելու անհրաժեշտության մասին: Եթե դիմողը տեղեկացվելուց հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է անհրաժեշտ փաստաթղթերը, ապա որպես խնամատար ծնող դառնալ ցանկացող անձ հաշվառվելու նպատակով դիմելու օր է համարվում դիմումն սկզբնական ներկայացնելու օրը: Նշված ժամկետից ուշ փաստաթղթերը ներկայացնելու դեպքում դիմելու օր է համարվում անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու օրը:

6. Խնամատար ծնող դառնալ ցանկացող անձ հաշվառվելու նպատակով դիմելու օրվանից ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ժամկետում, աշխատակազմը՝

1) հարցում է կատարում՝

ա. խնամատար ծնող դառնալ ցանկացող անձի մշտական բնակության վայրի ոստիկանություն՝ պարզելու, թե արդյո՞ք որպես խնամատար ծնող դառնալ ցանկացող անձ հաշվառվելու համար դիմած անձը ոստիկանությունում հաշվառված է որպես մարմնավաճառությամբ զբաղվող անձ, կախվածություն ունի ալկոհոլից, թմրանյութերից, տառապում է թունամոլությամբ կամ հաշվառված է ոստիկանությունում,

բ. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն (այսուհետ՝ լիազորած պետական մարմին)՝ պարզելու, թե արդյո՞ք որպես խնամատար ծնող դառնալ ցանկացող անձ հաշվառվելու համար դիմած անձը հանդիսացել է նախկին որդեգրող և եթե այո, ապա արդյո՞ք որդեգրումը դատական կարգով վերացվել է այդ անձի մեղքով.

2) խնամատար ծնող դառնալ ցանկացող անձ հաշվառվելու նպատակով ներկայացված դիմումի օրինակը հասցեագրում է նաև խնամատար ծնող դառնալ ցանկացող անձի բնակության վայրի տարածքն սպասարկող տարածքային կենտրոնին:

(6-րդ կետը փոփ. 25.03.21 N 396-Ն)

7. Դիմումի օրինակն ստանալուց հետո տասնօրյա ժամկետում տարածքային կենտրոնի սոցիալական աշխատանքի մասնագետն իրականացնում է տնային այցելություն՝ խնամատար ծնող դառնալ ցանկացող անձի մշտական բնակության վայրում նրա կենսապայմանների ուսումնասիրության նպատակով:

(7-րդ կետը փոփ. 25.03.21 N 396-Ն)

8. Տնային այցելություն կատարելուց հետո եռօրյա ժամկետում տարածքային կենտրոնի սոցիալական աշխատանքի մասնագետը կազմում և տարածքային կենտրոնի պետին է ներկայացնում խնամատար ծնող դառնալ ցանկացող անձի կենսապայմանների ուսումնասիրության մասին արձանագրություն՝ համաձայն N 3 ձևի, որը պետք է ներառի խնամատար ծնող դառնալ ցանկացող անձի բնակելի տարածության՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված սանիտարական և տեխնիկական պահանջներին (այսուհետ՝ սանիտարական և տեխնիկական պահանջներ) համապատասխանության վերաբերյալ տեղեկատվություն:

(8-րդ կետը փոփ. 25.03.21 N 396-Ն)

9. Տարածքային կենտրոնի պետը սույն կարգի 8-րդ կետում նշված արձանագրության ուսումնասիրության արդյունքում, երեք աշխատանքային օրվա ժամկետում, աշխատակազմ է ներկայացնում տարածքային կենտրոնի եզրակացությունը՝ անձին որպես խնամատար ծնող դառնալ ցանկացող անձ հաշվառելու մասին: Անձին որպես խնամատար ծնող դառնալ ցանկացող անձ հաշվառելու մասին բացասական եզրակացություն կարող է տրվել միայն այն դեպքում, երբ նա չունի մշտական բնակության վայր կամ բնակելի տարածությունը չի համապատասխանում սանիտարական և տեխնիկական պահանջներին: Դիմողն օրենքով սահմանված կարգով կարող է բողոքարկել տարածքային կենտրոնի կողմից տրված բացասական եզրակացությունը:

(9-րդ կետը փոփ. 25.03.21 N 396-Ն)

10. Աշխատակազմը սույն կարգի 6-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված հարցումների պատասխանները և տարածքային կենտրոնի եզրակացությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետներում ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ժամկետում, այդ փաստաթղթերի համակողմանի ուսումնասիրության արդյունքում, տեղեկատվության ինքնաշխատ փոխանակությունն իրականացնող տեղեկատվական համակարգում (այսուհետ՝ տեղեկատվական համակարգ) անձին հաշվառում է որպես խնամատար ծնող դառնալ ցանկացող անձ կամ գրավոր կերպով մերժում է անձին որպես խնամատար ծնող դառնալ ցանկացող անձ հաշվառելու մասին դիմումը, եթե՝

1) դիմումում ներկայացվել են ոչ հավաստի տեղեկություններ Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 138.1-ին հոդվածի 1-ին մասի 1-4-րդ կետով սահմանված հիմքերի բացակայության մասին կամ դիմումին կից ներկայացվել են կեղծ փաստաթղթեր.

2) դիմողը հանդիսացել է նախկին որդեգրող և որդեգրումը դատական կարգով վերացվել է այդ անձի մեղքով.

3) դիմողն իր առողջական վիճակի պատճառով չի կարող իրականացնել ծնողական պարտականությունները.

4) դիմողն այդ պահին ունի դատվածություն մարդու կամ հասարակական կարգի և բարոյականության դեմ ուղղված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության կամ ընտանիքի և երեխայի շահերի դեմ ուղղված հանցագործության համար կամ որպես ընտանիքում բռնություն գործադրած անձ գտնվել է հաշվառման մեջ (վերջին 5 տարում).

5) դիմողը կախում ունի ալկոհոլից, թմրանյութերից, տառապում է թունամոլությամբ կամ զբաղվում է մարմնավաճառությամբ և հաշվառված է համապատասխան բժշկական կազմակերպությունում կամ ոստիկանությունում։

(10-րդ կետը փոփ. 25.03.21 N 396-Ն)

11. Դիմողի (իսկ դիմումը ներկայացուցչի միջոցով ներկայացնելու դեպքում՝ նաև ներկայացուցչի) նույնականացման համար անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները, ինչպես նաև սույն կարգի 6-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված հարցումների պատասխանները, դրանցից յուրաքանչյուրն ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ժամկետում, ներբեռնվում են տեղեկատվական համակարգում և առցանց հասանելի են լինում լիազորված պետական մարմնին:

12. Աշխատակազմի կողմից իրականացվող՝ խնամատար ծնող դառնալ ցանկացող անձանց հաշվառման հիման վրա, լիազորված պետական մարմինը տեղեկատվական համակարգի միջոցով իրականացնում է խնամատար ծնող դառնալ ցանկացող անձանց կենտրոնացված հաշվառում՝ ըստ աշխատակազմերից ներկայացված դիմումների հերթականության: Խնամատար ծնող դառնալ ցանկացող անձին կենտրոնացված հաշվառման վերցնելու օր է համարվում այդ անձին լիազորված պետական մարմնի կողմից որպես խնամատար ծնող դառնալ ցանկացող անձ հաշվառելու օրը: Խնամատար ծնող դառնալ ցանկացող անձը հաշվառվում է 18 ամիս ժամկետով՝ սկսած կենտրոնացված հաշվառման վերցնելու օրվանից:

13. Խնամատար ծնող դառնալ ցանկացող անձը հաշվառման ժամկետը լրանալուց ոչ շուտ, քան երկու և ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ, սույն կարգով սահմանված պահանջներին համապատասխան, կարող է դիմել աշխատակազմին՝ հաշվառման ժամկետը լրանալուց հետո որպես խնամատար ծնող դառնալ ցանկացող անձ կրկին հաշվառվելու համար, որի դեպքում հաշվառման ժամկետի սկիզբը հաշվարկվում է նախորդ հաշվառման ժամկետը լրանալու օրվանից: Այն դեպքում, երբ որպես խնամատար ծնող դառնալ ցանկացող անձ կրկին հաշվառվելու համար դիմումը ներկայացվում է հաշվառման ժամկետը լրանալուն նախորդող մեկամսյա ժամկետից տասն աշխատանքային օր ավելի ուշ, ապա տվյալ անձը որպես խնամատար ծնող դառնալ ցանկացող անձ է հաշվառվում ընդհանուր հիմունքներով՝ հաշվառման վերցնելու ժամկետի սկիզբ համարելով սույն կարգի 11-րդ կետով սահմանված պահանջներին համապատասխան այդ անձին աշխատակազմի կողմից որպես խնամատար ծնող դառնալ ցանկացող անձ հաշվառելու օրը:

 

III. ԽՆԱՄԱՏԱՐ ԾՆՈՂ ԴԱՌՆԱԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆԵԼԸ

 

14. Խնամատար ծնող դառնալ ցանկացող անձը հանվում է հաշվառումից`

1) սույն կարգի 12-րդ կետով սահմանված՝ հաշվառման ժամկետը լրանալու դեպքում, այդ թվում, եթե լրացել է խնամատար ծնող դառնալ ցանկացող անձի 55 տարին և տվյալ օրվա դրությամբ անձը չի հանդիսանում խնամատար ծնող.

2) խնամատար ծնող դառնալ ցանկացող անձի՝ աշխատակազմ ներկայացված համապատասխան դիմումի համաձայն.

3) խնամատար ծնող դառնալ ցանկացող անձի մահվան կամ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչվելու դեպքում.

4) սույն կարգի 51-րդ կետով սահմանված դեպքում՝ խնամատարության պայմանագիրը վաղաժամկետ լուծելիս.

5) խնամատարություն իրականացնելուց երրորդ անգամ հրաժարվելու դեպքում.

6) եթե առաջացել են Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 138.1-ին հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքերը, որոնք արգելք են հանդիսանում տվյալ անձի՝ խնամատար ծնող լինելու համար.

7) եթե տվյալ անձի հետ կնքված խնամատարության պայմանագրերը երկու անգամ վաղաժամկետ լուծվել են աշխատակազմի նախաձեռնությամբ՝ խնամատար ընտանիքում երեխայի խնամքն ապահովելու, դաստիարակելու և կրթություն ստանալու համար անբարենպաստ պայմաններ առաջանալու հիմքով.

8) եթե երկրորդ անգամ հրաժարվել է ուսուցման դասընթացին (այսուհետ՝ դասընթաց) մասնակցելուց.

9) բնակության վայրի փոփոխության դեպքում՝ սույն կարգի 51-րդ կետով սահմանված պահանջներին համապատասխան, ընդ որում, այդ հիմքով խնամատար ծնող դառնալ ցանկացող անձը կենտրոնացված հաշվառումից չի հանվում:

 

 IV. ԵՐԵԽԱՅԻ ԽՆԱՄՔԸ ԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԽՆԱՄԱՏԱՐ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼԸ

 

1. ԵՐԵԽԱՅԻ ԽՆԱՄՔԸ ԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԽՆԱՄԱՏԱՐ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ

 

15. Երեխայի խնամքը և դաստիարակությունը խնամատար ընտանիքում կազմակերպվում է՝

1) խնամատար ծնող դառնալ ցանկացող անձի դիմումի համաձայն.

2) աշխատակազմի առաջարկությամբ՝ սույն կարգի 34-րդ կետով սահմանված դեպքերում:

16. Խնամատար ծնող դառնալ ցանկացող անձը խնամատարություն իրականացնելու նպատակով դիմում է իր բնակության վայրի աշխատակազմ՝ դիմումում՝ համաձայն N 2 ձևի, նշելով խնամատարության նպատակով հայցվող երեխաների թիվը, սեռը, նվազագույն և առավելագույն տարիքը և խնամատարության տեսակը: Մեկից ավելի երեխայի խնամատարություն իրականացնելու ցանկության դեպքում սույն կետում նշված տեղեկությունները յուրաքանչյուր երեխայի համար լրացվում են առանձին:

17. Աշխատակազմը երեխաների տեղեկատվական համակարգում հաշվառված՝ իր սպասարկման տարածքում բնակվող երեխաների տվյալները փոխանցում է Հայաստանի Հանրապետության մարզպետի (իսկ Երևանում՝ Երևանի քաղաքապետի) կարգադրությամբ ստեղծված բազմամասնագիտական խմբին, որը դիմումն ստանալուց հետո տասն աշխատանքային օրվա ժամկետում իրականացնում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների և խնամատար ծնող դառնալ ցանկացող անձի տվյալների համադրում: Համադրումն իրականացվում է՝ հաշվի առնելով կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների սեռը, տարիքը, առողջական վիճակը, էթնիկական ծագումը, կրոնական ու մշակութային պատկանելությունը, մայրենի լեզուն, կրթությունն ապահովելու հնարավորությունները, երեխաների (առկայության դեպքում՝ նաև նրանց ընտանիքների) գնահատված սոցիալական կարիքները, խնամատարության նախընտրելի տեսակը և ժամկետը:

18. Բազմամասնագիտական խումբը կազմված է աշխատակազմի երեք և տարածքային կենտրոնի մեկ աշխատակցից: Բազմամասնագիտական խմբի աշխատանքներին կարող է մասնակցել երեխաների պաշտպանության ոլորտում առավել երկար աշխատանքային փորձ ունեցող մասնագիտացված հասարակական կազմակերպության մեկ ներկայացուցիչ:

(18-րդ կետը փոփ. 25.03.21 N 396-Ն)

19. Համադրման արդյունքում իրականացվում է երեխայի նախնական ընտրություն: Եթե համադրման արդյունքում պարզվում է, որ միևնույն երեխային համապատասխանում են մի քանի անձինք, ապա հանդիպման նախապատվությունը տրվում է ավելի վաղ կենտրոնացված հաշվառման մեջ գտնվող անձին, իսկ եթե այդ անձինք կենտրոնացված հաշվառման են վերցվել նույն օրը, ապա խնամատարություն իրականացնելու մասին դիմումն ավելի վաղ ներկայացրած անձին՝ բացառությամբ ճգնաժամային խնամատար ընտանիքում երեխայի խնամքը կազմակերպելու համար դիմած՝ որպես խնամատար ծնող վերապատրաստված երեխայի մերձավոր ազգականը:

20. Եթե համադրման արդյունքում պարզվում է, որ Հայաստանի Հանրապետության մարզպետարանի (իսկ Երևանում՝ Երևանի քաղաքապետարանի) սպասարկման տարածքում բնակվող որևէ երեխայի խնամքը չի կարող իրականացվել տվյալ խնամատար ծնող դառնալ ցանկացող անձի կողմից, ապա աշխատակազմն առցանց կամ գրավոր կերպով դիմում է լիազորված պետական մարմնին՝ կենտրոնացված հաշվառման վերցված երեխաներից նախնական ընտրություն կատարելու համար թեկնածություն առաջադրելու նպատակով:

21. Երեխայի նախնական ընտրությունից անմիջապես հետո աշխատակազմը երեխաների տեղեկատվական համակարգում կատարում է համապատասխան նշում և համադրման արդյունքների մասին երեք աշխատանքային օրվա ժամկետում տեղեկացնում է խնամատար ծնող դառնալ ցանկացող անձին ու երեխայի բնակության վայրի խնամակալության և հոգաբարձության մարմնին՝ վերապատրաստված անձի և նախնական ընտրված երեխայի հանդիպումը կազմակերպելու նպատակով՝

1) աշխատակազմը խնամատարությունն իրականացնելու նպատակով խնամատար ծնող դառնալ ցանկացող անձից երեխային տեսակցելու նախնական համաձայնություն ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին տեղեկացնում է լիազորված պետական մարմին` միաժամանակ կասեցնելով երեխայի տվյալների տրամադրումը խնամատար ծնող դառնալ ցանկացող այլ անձանց.

2) լիազորված պետական մարմնի ներկայացուցիչը մասնակցում է երեխայի բնակության վայրի խնամակալության և հոգաբարձության մարմնի կողմից կազմակերպվող խնամատար ծնող դառնալ ցանկացող անձի և երեխայի հանդիպումների և երեխայի տվյալների կասեցման գործընթացներին:

22. Սույն կարգի 21-րդ կետով սահմանված տեղեկատվությունն ստանալուց հետո տասնօրյա ժամկետում երեխայի բնակության վայրի խնամակալության և հոգաբարձության մարմինը կազմակերպում է խնամատար ծնող դառնալ ցանկացող անձի ու նախնական ընտրված երեխայի հանդիպում, որին մասնակցում են նաև աշխատակազմի ներկայացուցիչները (հոգեբան, մանկավարժ, սոցիալական մանկավարժ): Երեխայի բնակության վայրի խնամակալության և հոգաբարձության մարմնի կամ աշխատակազմի կողմից, ըստ անհրաժեշտության, հանդիպմանը կարող են ներգրավվել երեխայի ծնողը (առկայության կամ հանդիպմանը մասնակցելու հնարավորության դեպքում), օրինական ներկայացուցիչը։

23. Հանդիպման արդյունքում խնամատար ծնող դառնալ ցանկացող անձի կողմից երեխայի խնամքն իրականացնելու պատրաստակամության մասին հայտնելուց հետո երեք աշխատանքային օրվա ժամկետում աշխատակազմը կազմում է ընտրված երեխայի խնամքը խնամատար ընտանիքում կազմակերպելու մասին եզրակացություն՝ համաձայն N 6 ձևի: Այն դեպքում, երբ խնամատար ծնող դառնալ ցանկացող անձի կողմից երեխայի խնամքը կազմակերպելու մասին դիմումը ներկայացվել է նրան որպես խնամատար ծնող դառնալ ցանկացող անձ հաշվառելու օրվանից մեկ տարին գերազանցող ժամկետից հետո, ապա աշխատակազմը երկու աշխատանքային օրվա ընթացքում հարցում է ուղարկում տարածքային կենտրոնին՝ խնամատար ծնող դառնալ ցանկացող անձի կենսապայմանների մասին տեղեկատվություն ստանալու նպատակով:

(23-րդ կետը փոփ. 25.03.21 N 396-Ն)

24. Հարցումն ստանալուց հետո տասնօրյա ժամկետում տարածքային կենտրոնը խնամատար ծնող դառնալ ցանկացող անձի մշտական բնակության վայրում իրականացնում է տնային այցելություն և աշխատակազմ է ներկայացնում կենսապայմանների լրացուցիչ ուսումնասիրության արդյունքում կազմված արձանագրությունը՝ համաձայն N 4 ձևի, որը պետք է ներառի խնամատար ծնող դառնալ ցանկացող անձի բնակելի տարածության՝ սանիտարական և տեխնիկական պահանջներին համապատասխանության վերաբերյալ տեղեկատվություն, որի հիման վրա երեք աշխատանքային օրվա ժամկետում աշխատակազմը կազմում է ընտրված երեխային խնամատար ծնող դառնալ ցանկացող անձի խնամատարությանը հանձնելու մասին դրական կամ բացասական եզրակացություն:

(24-րդ կետը փոփ. 25.03.21 N 396-Ն)

25. Այն դեպքում, երբ հանդիպման արդյունքում խնամատար ծնող դառնալ ցանկացող անձը հրաժարվում է երեխայի խնամատարությունն իրականացնելուց, ապա միևնույն դիմումի համաձայն անձը ներգրավվում է հաջորդիվ իրականացվող համադրումների գործընթացին: Երրորդ անգամ խնամատարությունն իրականացնելուց հրաժարվելու դեպքում խնամատար ծնող դառնալ ցանկացող անձը հանվում է հաշվառումից:

26. Մինչև ընտրված երեխային խնամատար ծնող դառնալ ցանկացող անձի խնամատարությանը հանձնելու մասին եզրակացության կազմումը երեխայի բնակության վայրի խնամակալության և հոգաբարձության մարմինն ու աշխատակազմը, հաշվի առնելով երեխայի տարիքը և հասունության մակարդակը, նրան, ինչպես նաև երեխայի ծնողին (առկայության կամ ծնողին տեղեկացնելու հնարավորության դեպքում) կամ օրինական ներկայացուցչին տեղեկացնում են խնամատար ծնողի իրավունքների և պարտականությունների, խնամատար ընտանիքում նրա խնամքը և դաստիարակությունը կազմակերպելու հնարավորության վերաբերյալ: Երեխայի կարծիքը հաշվի է առնվում՝ նրա տարիքին և հասունության մակարդակին համապատասխան:

27. Աշխատակազմը երեք աշխատանքային օրվա ընթացքում կազմում է ընտրված երեխայի խնամքը խնամատար ընտանիքում կազմակերպելու մասին դրական եզրակացություն՝ ելնելով երեխայի լավագույն շահերից: Խնամատար ընտանիքում երեխայի խնամքը կազմակերպելու մասին եզրակացությունը կազմելուց հետո աշխատակազմը՝

1) մեկ աշխատանքային օրվա ժամկետում այդ եզրակացության վերաբերյալ տեղեկատվությունը մուտքագրում է տեղեկատվական համակարգ, որը մուտքագրելու պահից առցանց՝ դիտման իրավասությամբ հասանելի է լիազորված պետական մարմնին.

2) երեք աշխատանքային օրվա ժամկետում այդ եզրակացության մեկական օրինակներն առձեռն կամ փոստային կապի միջոցով՝ պատվիրված նամակով, տրամադրում է խնամատար ծնող դառնալ ցանկացող անձին և երեխայի բնակության վայրի խնամակալության և հոգաբարձության մարմնին:

28. Երեխայի բնակության վայրի խնամակալության և հոգաբարձության մարմինն ընտրված երեխայի խնամքը խնամատար ընտանիքում կազմակերպելու մասին դրական եզրակացությունն ստանալուց հետո յոթ աշխատանքային օրվա ժամկետում աշխատակազմ է ներկայացնում ընտրված երեխայի վերաբերյալ հետևյալ փաստաթղթերը՝

1) երեխայի անձը հաստատող փաստաթուղթը (ծննդյան վկայական կամ անձնագիր կամ նույնականացման քարտ)՝ առկայության դեպքում.

2) համապատասխան բժշկական կազմակերպության (կազմակերպությունների) կողմից տրված՝ երեխայի առողջական վիճակի մասին բժշկական եզրակացությունը, քաղվածք երեխայի հիվանդության պատմությունից կամ հոգեբուժական դիսպանսերի բժշկական քարտից՝ դրանց առկայության դեպքում.

3) տեղեկանք դպրոց հաճախելու մասին` դպրոցահասակ երեխաների համար.

4) երեխային պատկանող գույքի անվանացանկը և դրա պահպանման համար պատասխանատու անձանց մասին տեղեկությունները (առկայության դեպքում).

5) երեխային սեփականության կամ օգտագործման իրավունքով անշարժ գույք պատկանելու դեպքում՝ այդ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականը կամ դրա պատճենը.

6) երեխայի համար ալիմենտ բռնագանձելու մասին դատական ակտի պատճենը (առկայության դեպքում).

7) կենսաթոշակ ստացող երեխայի կենսաթոշակի գրքույկը, բանկում երեխայի անվամբ բացված հաշվի առկայության մասին փաստաթուղթը (առկայության դեպքում):

29. Սույն կարգի 28-րդ կետով սահմանված փաստաթղթերն աշխատակազմի կողմից ստանալուց հետո եռօրյա ժամկետում կնքվում է խնամատարության պայմանագիր՝ Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 137.1-ին հոդվածով սահմանված պահանջներին համապատասխան: Խնամատարության պայմանագիրը կնքվում է դասընթացին մասնակցած և ավարտելու մասին տեղեկանք ստացած ամուսիններից մեկի հետ:

30. Խնամատարության պայմանագիրը կնքելուց հետո աշխատակազմի կողմից խնամատար ծնողին են փոխանցվում սույն կարգի 28-րդ կետով սահմանված փաստաթղթերը, իսկ առանց ծնողական խնամքի մնացած երեխա լինելու դեպքում նաև երեխայի՝ առանց ծնողական խնամքի մնացած լինելու փաստը հավաստող փաստաթուղթը (փաստաթղթերը)՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի N 1112-Ն որոշման N 1 հավելվածի 16-րդ կետի 3-րդ և 7-րդ ենթակետերին համապատասխան:

31. Երեխայի խնամքը և դաստիարակությունը խնամատար ընտանիքում կազմակերպվում է խնամատարության պայմանագիրը կնքելուց հետո, բայց ոչ ուշ, քան՝

1) չորս ժամվա ընթացքում` ճգնաժամային խնամատար ընտանիք հանձնելու դեպքում.

2) մեկ օրվա ընթացքում՝ արձակուրդային խնամատար ընտանիք հանձնելու դեպքում.

3) երեք օրվա ընթացքում՝ ընդհանուր կամ մասնագիտացված խնամատար ընտանիք հանձնելու դեպքում:

32. Խնամատարության պայմանագիրը կնքելուց հետո մեկօրյա ժամկետում աշխատակազմը տեղեկատվական համակարգում կատարում է խնամատար ծնողի հաշվառում, ինչպես նաև տեղեկատվական համակարգ է մուտքագրում խնամատարության պայմանագիր կնքելու վերաբերյալ համապատասխան տեղեկատվությունը, որը մուտքագրելու պահից առցանց՝ դիտման իրավասությամբ հասանելի է լիազորված պետական մարմնին: Սույն կետով սահմանված տեղեկատվության հիման վրա լիազորված պետական մարմինը տեղեկատվական համակարգի միջոցով իրականացնում է խնամատար ծնողների կենտրոնացված հաշվառումը:

 

2. ԵՐԵԽԱՅԻ ԽՆԱՄՔԸ ԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԽՆԱՄԱՏԱՐ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻ (ԵՐԵՎԱՆՈՒՄ՝ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ) ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՄԲ

 

33. Աշխատակազմը Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կամ 3-րդ կետերով սահմանված որևէ հիմքի առկայության դեպքում տեղեկատվական համակարգում հաշվառված երեխայի խնամքը և դաստիարակությունը ճգնաժամային կամ արձակուրդային խնամատար ընտանիքում կազմակերպելու նպատակով այդ երեխայի տվյալները համադրում է հաշվառված մասնագիտացված խնամատար ծնող դառնալ ցանկացող անձանց տվյալների հետ: Համադրումն իրականացվում է՝ հաշվի առնելով ինչպես սույն կարգով սահմանված համադրմանը ներկայացվող պահանջները, այնպես էլ երեխայի անհատական կարիքները:

34. Համադրման արդյունքում իրականացվում է մասնագիտացված խնամատար ծնողի նախնական ընտրությունը՝ ճգնաժամային կամ արձակուրդային խնամատար ընտանիքում երեխայի խնամքը կազմակերպելու համար: Եթե համադրման արդյունքում պարզվում է, որ միևնույն երեխային համապատասխանում են մի քանի անձինք, ապա արձակուրդային խնամատարության կազմակերպման դեպքում առաջարկությունն արվում է ավելի վաղ կենտրոնացված հաշվառման մեջ գտնվող խնամատար ծնող դառնալ ցանկացող անձին, իսկ ճգնաժամային խնամատարության կազմակերպման դեպքում՝ երեխայի մերձավոր ազգականին, իսկ դրա բացակայության դեպքում՝ ավելի վաղ կենտրոնացված հաշվառման մեջ գտնվողին: Եթե համադրման արդյունքում պարզվում է, որ տվյալ երեխայի խնամքը չի կարող կազմակերպվել խնամատար ընտանիքում, ապա աշխատակազմն առցանց կամ գրավոր կերպով դիմում է լիազորված պետական մարմնին՝ կենտրոնացված հաշվառման վերցրած անձանց թվից նախնական ընտրություն կատարելու համար որևէ անձի թեկնածությունն առաջադրելու համար:

35. Աշխատակազմը խնամատար ծնող դառնալ ցանկացող անձի նախնական ընտրության մասին տեղեկատվական համակարգում կատարում է համապատասխան նշում և եռօրյա ժամկետում, սույն կարգով սահմանված անհատական ծանուցման որևէ եղանակով, խնամատար ծնող դառնալ ցանկացող անձին առաջարկում է ստանձնել երեխայի ճգնաժամային կամ արձակուրդային խնամատարությունը:

36. Եթե խնամատար ծնող դառնալ ցանկացող անձը չի տալիս իր սկզբնական համաձայնությունը երեխայի ճգնաժամային կամ արձակուրդային խնամատարությունն իրականացնելու մասին, իսկ կենտրոնացված հաշվառման վերցված խնամատար ծնող դառնալ ցանկացող այլ անձ համադրման արդյունքում չի համապատասխանում երեխայի ճգնաժամային կամ արձակուրդային խնամատարությունն իրականացնելու համար, ապա աշխատակազմը, տարածքային կենտրոնի հետ համագործակցությամբ, իրականացնում է խնամատար ծնող դառնալ ցանկացող անձանց և երեխայի տվյալների պարբերական համադրումներ:

(36-րդ կետը փոփ. 25.03.21 N 396-Ն)

37. Նախնական ընտրված խնամատար ծնող դառնալ ցանկացող անձի կողմից երեխայի ճգնաժամային կամ արձակուրդային խնամատարությունն իրականացնելու մասին սկզբնական համաձայնություն ստանալու դեպքում աշխատակազմը մեկ օրվա ընթացքում տեղեկացնում է երեխայի բնակության վայրի խնամակալության և հոգաբարձության մարմնին՝ նախնական ընտրված խնամատար ծնող դառնալ ցանկացող անձի և երեխայի հանդիպումը կազմակերպելու նպատակով:

38. Սույն կարգի 37-րդ կետով սահմանված տեղեկատվությունն ստանալուց հետո եռօրյա ժամկետում երեխայի բնակության վայրի խնամակալության և հոգաբարձության մարմինը կազմակերպում է նախնական ընտրված խնամատար ծնող դառնալ ցանկացող անձի և երեխայի հանդիպումը, որին մասնակցում են նաև աշխատակազմի ներկայացուցիչները:

39. Հանդիպման արդյունքում նախնական ընտրված խնամատար ծնող դառնալ ցանկացող անձի կողմից երեխայի ճգնաժամային կամ արձակուրդային խնամատարությունն իրականացնելու պատրաստակամության դեպքում իրականացվում է երեխային տվյալ խնամատար ծնող դառնալ ցանկացող անձի խնամատարությանը հանձնելու գործընթացը, և դրա վերաբերյալ համապատասխան տեղեկատվությունը մուտքագրվում է տեղեկատվական համակարգ:

40. Աշխատակազմը խնամատար ընտանիքում երեխայի խնամքի կազմակերպման մասին տեղեկացնում է երեխայի ծնողին (առկայության կամ ծնողին տեղեկացնելու հնարավորության դեպքում) կամ օրինական ներկայացուցչին։

 

3. ԽՆԱՄԱՏԱՐ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԵՐԵԽԱՅԻ ԽՆԱՄՔԸ ԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ

 

41. Խնամատար ընտանիքում երեխայի խնամքը և դաստիարակությունն իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան:

42. Խնամատար ծնողի և հոգեզավակի փոխհարաբերությունները կառուցվում են փոխադարձ հարգանքի հիման վրա: Խնամատար ծնողն իրականացնում է հոգեզավակի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը: Խնամատար ծնողը հոգ է տանում հոգեզավակի առողջության, ֆիզիկական, մտավոր, հոգեբանական, հոգևոր և բարոյական զարգացման մասին, ստեղծում անհրաժեշտ պայմաններ հոգեզավակի կրթություն ստանալու և օրենքով ամրագրված այլ իրավունքների իրականացումն ապահովելու համար:

43. Խնամատար ծնողն իր իրավունքները և պարտականությունները չի կարող իրականացնել հոգեզավակի լավագույն շահերին հակառակ։ Խնամատար ծնողի կողմից հոգեզավակի դաստիարակության եղանակները պետք է բացառեն նրա նկատմամբ բռնությունը, կոպիտ, մարդկային արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքը, վիրավորանքը և շահագործումը։

44. Խնամատարության պայմանագրի ամբողջ ժամանակահատվածում խնամատար ընտանիքում հոգեզավակի կյանքի, առողջության, դաստիարակության և կենսապայմանների վերահսկողությունն իրականացվում է աշխատակազմի կողմից։

45. Խնամատար ընտանիքի մշտական բնակության վայրի փոփոխության դեպքում խնամատար ծնողը դրա մասին տեղեկացնում է խնամատարության պայմանագրի կողմ հանդիսացող աշխատակազմին՝ խնամատարության պայմանագրով սահմանված պահանջներին համապատասխան:

46. Խնամատար ծնողը մշտական բնակության վայրը փոփոխելու դեպքում եռօրյա ժամկետում դրա մասին տեղեկացնում է իր նոր բնակության վայրի աշխատակազմին՝ ներկայացնելով նույնականացման համար անհրաժեշտ փաստաթղթերը՝ տրամադրելով նաև իր նոր բնակության վայրի հասցեն:

47. Աշխատակազմը դրա մասին պաշտոնապես տեղեկացնում է լիազորված պետական մարմնին և այն աշխատակազմին, որի կողմից իրականացվել էր խնամատար ծնող դառնալ ցանկացող անձի հաշվառումը:

48. Տեղեկատվությունն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում խնամատար ծնողի նախկին բնակության վայրի աշխատակազմը տեղեկատվական համակարգում հաշվառումից հանում է որպես խնամատար ծնող հաշվառված անձին և հոգեզավակին ու տեղեկատվական համակարգի միջոցով խնամատար ծնողի մասին տվյալներն ուղարկում է նրա նոր բնակության վայրի աշխատակազմ, որն այդ տվյալներն ստանալուց հետո մեկօրյա ժամկետում իրականացնում է խնամատար ծնողի հաշվառումը:

49. Խնամատար ընտանիքի նոր բնակության վայրի աշխատակազմը խնամատար ընտանիքի բնակության վայրի փոփոխության մասին տեղեկատվությունն ստանալուց հետո մեկօրյա ժամկետում տեղեկատվական համակարգում իրականացնում է խնամատար ծնողի և հոգեզավակի հաշվառումն ու հարցում է ուղարկում խնամատար ընտանիքի նոր բնակության վայրի տարածքն սպասարկող տարածքային կենտրոնին՝ խնամատար ընտանիքի կենսապայմանների մասին տեղեկատվություն ստանալու նպատակով:

(49-րդ կետը փոփ. 25.03.21 N 396-Ն)

50. Հարցումն ստանալուց հետո տասնօրյա ժամկետում տարածքային կենտրոնը խնամատար ընտանիքի նոր բնակության վայրում իրականացնում է տնային այցելություն և աշխատակազմ է ներկայացնում խնամատար ընտանիքի կենսապայմանների ուսումնասիրության արդյունքում կազմված արձանագրությունը՝ համաձայն N 5 ձևի, որը պետք է ներառի խնամատար ընտանիքի մշտական բնակության վայր ունենալու (չունենալու), բնակելի տարածության՝ սանիտարական և տեխնիկական պահանջներին համապատասխանության վերաբերյալ տեղեկատվություն:

(50-րդ կետը փոփ. 25.03.21 N 396-Ն) 

51. Եթե խնամատար ընտանիքի նոր բնակության վայրում կենսապայմանների ուսումնասիրության արդյունքում կազմված արձանագրության համաձայն խնամատար ընտանիքը չունի մշտական բնակության վայր, կամ խնամատար ընտանիքի նոր բնակության վայրում չեն ապահովվում սանիտարական և տեխնիկական պահանջները, ապա խնամատար ընտանիքի նոր բնակության վայրի աշխատակազմը մեկօրյա ժամկետում դրա մասին պաշտոնապես տեղեկացնում է խնամատարության պայմանագրի կողմ հանդիսացող աշխատակազմին՝ Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 137.1-ին հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետով սահմանված հիմքով խնամատարության պայմանագիրը վաղաժամկետ լուծելու համար:

52. Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 138.1-ին հոդվածի 1-ին մասով սահմանված որևէ հիմքի առաջացման դեպքում խնամատար ծնող դառնալ ցանկացող անձը դրա մասին պետք է տեղեկացնի իր բնակության վայրի աշխատակազմին, իսկ խնամատար ծնողը՝ խնամատարության պայմանագրի կողմ հանդիսացող աշխատակազմին՝ ոչ ուշ, քան համապատասխան հիմքն առաջանալուց հետո մեկօրյա ժամկետում: Սույն կետով սահմանված դեպքերում խնամատար ծնող դառնալ ցանկացող անձը (այդ թվում՝ մասնագիտացված) կամ խնամատար ծնողը հանվում է հաշվառումից, իսկ խնամատար ծնողի հետ կնքված խնամատարության պայմանագիրը վաղաժամկետ լուծվում է ոչ ուշ, քան համապատասխան հիմքերի մասին տեղեկանալու օրվան հաջորդող օրը:

53. Խնամատար ծնող դառնալ ցանկացող անձին և խնամատար ծնողին հաշվառելու, հաշվառումից հանելու, խնամատարության պայմանագիրը վաղաժամկետ լուծելու վերաբերյալ տեղեկատվությունը տեղեկատվական համակարգ մուտքագրելու պահից, դիտման իրավասությամբ, առցանց հասանելի է լիազորված պետական մարմնին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

 

Ձև N 1

 

_________________________________________________

 (նշել այն մարմնի անվանումը, ում ներկայացվում է դիմումը)

 

 

 Քաղ. ___________________________________________ 

 (անունը, հայրանունը, ազգանունը)

 

___________________________________ - ից

 

Հաշվառված__________________________________

 (հաշվառման հասցեն)

 

Բնակվող ____________________________________

  (բնակության հասցեն)

 

_____________________________________________

(անձը հաստատող փաստաթղթի անվանումը, համարը,

 

_____________________________________________

 երբ և ում կողմից է տրվել)

 

Հեռախոսահամարը___________________________

 

Էլ. հասցեն___________________________________

 

 ԽՆԱՄԱՏԱՐ ԾՆՈՂ ԴԱՌՆԱԼ ՑԱՆԿԱՑՈՂ ԱՆՁ ՀԱՇՎԱՌՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

Ես`_______________________________________________________________________

 (անունը, հայրանունը, ազգանունը)

 

__________________________________________________________________________

(անձնագրի կամ նույնականացման տվյալները)

 

Խնդրում եմ ինձ հաշվառել որպես խնամատար ծնող դառնալ ցանկացող անձ:

Հայտարարում եմ առ այն, որ դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ առկա չեն Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 138.1-ին հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետով սահմանված հիմքերը:

Ներկայացնում եմ հետևյալ փաստաթղթերը`

____________________________ _______________ ________________

____________________________ ________________ ________________

____________________________ ______________ ___________________

___________________________ __________________________________

____________________________

 (անունը, ազգանունը)

___________________________

 (ստորագրությունը)

 ____ ____________ թ.

 

Ձև N 2

 

 

_________________________________________________

 (նշել այն մարմնի անվանումը, ում ներկայացվում է դիմումը) 

 

Քաղ. _________________________________________ 

 (անունը, հայրանունը, ազգանունը)

 

___________________________________ - ից

 

 

Բնակվող ____________________________________

  (հասցեն)

 

_____________________________________________

(անձը հաստատող փաստաթղթի անվանումը, համարը,

 

_____________________________________________

 երբ և ում կողմից է տրվել)

 

Հեռախոսահամարը___________________________

 

Էլ. հասցեն___________________________________

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

ԽՆԱՄԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ես`_______________________________________________________________________

 (անունը, հայրանունը, ազգանունը)

__________________________________________________________________________

 (խնամատար ծնողի անձնագրի կամ նույնականացման տվյալները)

 

Խնամատարություն իրականացնելու նպատակով ցանկանում եմ խնամել

__________________________________________________________________________

(երեխայի նախընտրելի սեռը, նվազագույն և առավելագույն տարիքը, ինչպես նաև իրականացվելիք խնամատարության տեսակը)

 

____________________________

 (անունը, ազգանունը)

___________________________

 (ստորագրությունը)

 ____ ____________ թ.

 

Ձև N 3

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

ԽՆԱՄԱՏԱՐ ԾՆՈՂ ԴԱՌՆԱԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ ԿԵՆՍԱՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

 Հիմք ընդունելով

 ________________________ 

 (օրը, ամիսը, տարեթիվը)

 իրականացված կենսապայմանների

 

ուսումնասիրության արդյունքները՝ հայտնում եմ, որ խնամատար ծնող դառնալ ցանկացող անձը

_________________________________________________________________________

 (անունը, ազգանունը, հայրանունը)

 

բնակվում է _______________________________________________________________

 (բնակության հասցեն)

 

սանիտարական և տեխնիկական պահանջներին

 _______________________________ 

       (համապատասխան, չհամապատասխանող)

 

բնակելի տարածությունում:

 

Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի պետ

 

____________________________ 

 (անունը, ազգանունը)

  ____________________

 (ստորագրությունը)

 

 ____ ____________ թ.

(ձևը փոփ. 25.03.21 N 396-Ն)

 

Ձև N 4

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

ԽՆԱՄԱՏԱՐ ԾՆՈՂ ԴԱՌՆԱԼ ՑԱՆԿԱՑՈՂ ԱՆՁԻ ԿԵՆՍԱՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

 Հիմք ընդունելով

 _________________________ 

 (օրը, ամիսը, տարեթիվը)

 իրականացված կենսապայմանների լրացուցիչ

 

ուսումնասիրության արդյունքները՝ հայտնում եմ, որ խնամատար ծնող դառնալ

ցանկացող անձը __________________________________________________________

 (անունը, ազգանունը, հայրանունը)

 

բնակվում է ______________________________________________________________

 (բնակության հասցեն)

 

սանիտարական և տեխնիկական պահանջներին

 _______________________________ 

       (համապատասխան, չհամապատասխանող)

 

բնակելի տարածությունում:

 

Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի պետ

 

____________________________ 

 (անունը, ազգանունը)

  ____________________

 (ստորագրությունը)

 

 ____ ____________ թ.

(ձևը փոփ. 25.03.21 N 396-Ն)

 

Ձև N 5

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

ԽՆԱՄԱՏԱՐ ԸՆՏԱՆԻՔԻ ՆՈՐ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՅՐՈՒՄ ԿԵՆՍԱՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ

 

 Հիմք ընդունելով

 ________________________ 

 (օրը, ամիսը, տարեթիվը)

նոր բնակության վայրում կենսապայմանների

 

ուսումնասիրության արդյունքները՝ հայտնում եմ, որ խնամատար ընտանիքը՝

ի դեմս _____________________________________________________________

 (անունը, ազգանունը, հայրանունը)

 

___________________ մշտական բնակության վայր, բնակվում է

 (ունի կամ չունի)

 

սանիտարական և տեխնիկական պահանջներին

 _______________________________ 

       (համապատասխան, չհամապատասխանող)

 

բնակելի տարածությունում:

 

Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի պետ

 

____________________________ 

 (անունը, ազգանունը)

  ____________________

 (ստորագրությունը)

 

 ____ ____________ թ.

(ձևը փոփ. 25.03.21 N 396-Ն)

 

Ձև N 6

 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

 

ԱՆՁԻՆ ՈՐՊԵՍ ԽՆԱՄԱՏԱՐ ԾՆՈՂ ՑԱՆԿԱՑՈՂ ԱՆՁ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

N ________________

_____________________

(օրը, ամիսը, տարեթիվը)

 

Հիմք ընդունելով խնամատար ընտանիքի կենսապայմանների ուսումնասիրության

________________________արձանագրությունը`

           (օրը, ամիսը, տարեթիվը)

 

խնամատար ծնող դառնալ ցանկացող անձ _____________________________________ին

 (անունը, ազգանունը, հայրանունը)

 

տրվում է __________________________________  

(դրական կամ բացասական)

եզրակացություն որպես խնամատար

 

ծնող ցանկացող անձ հաշվառելու մասին:

 

Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի պետ

 

____________________________ 

 (անունը, ազգանունը)

  ____________________

 (ստորագրությունը)

(ձևը փոփ. 25.03.21 N 396-Ն)

(հավելվածը փոփ. 25.03.21 N 396-Ն)

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2019 թվականի

հունիսի 13-ի N 751-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԽՆԱՄԱՏԱՐ ԾՆՈՂ ԴԱՌՆԱԼ ՑԱՆԿԱՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՈՒՍՈՒՑՄԱՆ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ

 

I. ԽՆԱՄԱՏԱՐ ԾՆՈՂ ԴԱՌՆԱԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄԸ

 

1. Խնամատար ծնող դառնալ ցանկացող անձանց դասընթացները կազմակերպվում են կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխայի խնամքի և դաստիարակության կազմակերպման համար անհրաժեշտ՝ խնամատար ծնողի համար պահանջվող համապատասխան գիտելիքների և գործնական հմտությունների ձեռքբերման ու կատարելագործման նպատակով:

2. Դասընթացը կազմակերպում է լիազորված պետական մարմինը: Այն կարող է իրականացնել լիազորված պետական մարմինը կամ լիազորված պետական մարմնի կողմից ընտրված կազմակերպությունը՝ անկախ կազմակերպաիրավական ձևից (այսուհետ՝ կազմակերպություն): Դասընթացն իրականացնող կազմակերպությունների ընտրությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի անհատական հրամանով սահմանված մրցութային կարգով: Կազմակերպությունների ընտրության գործընթացին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ունեցող, սոցիալական պաշտպանության ոլորտում առնվազն երեք տարվա կադրերի ուսուցման և վերապատրաստման փորձ ունեցող կազմակերպությունները:

3. Դասընթացի տևողությունը կազմում է քառասունութ ակադեմիական ժամ: Խնամատար ծնող դառնալ ցանկացող անձանց համար նախատեսված դասընթացների ծրագրերը, ժամանակացույցը և թեմաներն անհատական հրամանով հաստատում է լիազորված պետական մարմնի ղեկավարը: Դասընթացների թեմաները և ուսումնական նյութերը տեղադրվում են լիազորված պետական մարմնի և աշխատակազմերի պաշտոնական կայքերում:

4. Դասընթացներն իրականացվում են եռամսյակը մեկ անգամ՝ տեղեկատվական համակարգում որպես խնամատար ծնող դառնալ ցանկացող և ուսուցման դասընթացներին չմասնակցած կամ ուսուցման դասընթացը չավարտած առնվազն տասն անձանց առկայության դեպքում: Լիազորված պետական մարմնի ղեկավարի անհատական հրամանով, անհրաժեշտության դեպքում, կարող են կազմակերպվել լրացուցիչ դասընթացներ: Դասընթացներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կամ օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին:

5. Խնամատար ծնող դառնալ ցանկացող անձանց ուսուցումն իրականացվում է ըստ կենտրոնացված հաշվառման հերթականության կազմված ցուցակների (այսուհետ՝ ուսուցման ցուցակ), որոնք տեղեկատվական համակարգում ձևավորվում են ինքնաշխատ եղանակով: Լիազորված պետական մարմինը, ուսուցման ցուցակում ընդգրկված՝ խնամատար ծնող դառնալ ցանկացող անձանց դասընթացի անցկացման մասին տեղեկացնում է այն սկսելու օրվանից առնվազն տասնհինգ օր առաջ՝ անհատական ծանուցմամբ (խնամատար ծնող դառնալ ցանկացող անձի բնակության վայրի փոստային կապի միջոցով պատվիրված նամակ ուղարկելու կամ հեռախոսազանգի կամ կարճ հաղորդագրություն (sms) ուղարկելու կամ էլեկտրոնային փոստի հասցեով տեղեկատվություն ուղարկելու միջոցով), ինչպես նաև դասընթացի մասին հայտարարությունը լիազորված պետական մարմնի պաշտոնական կայքում զետեղելու միջոցով՝ առանց խնամատար ծնող դառնալ ցանկացող անձանց անձնական տվյալները հրապարակելու:

6. Սույն կարգի 5-րդ կետում նշված անհատական ծանուցումը և հայտարարությունը պետք է ներառեն՝ դասընթացի վայրի, սկզբի, տևողության, դասընթացին մասնակցությունը հաստատելու կամ դրանից հրաժարվելու մասին տեղեկատվության փոխանցման ընթացակարգի և դասընթացին մասնակցելու համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի մասին տվյալներ: Դասընթացի անցկացման վայրի ընտրության համար հիմք է ընդունվում հարակից երկու կամ երեք մարզերից (Երևանում՝ Երևան քաղաքից և մոտակա մարզերից) դիմած խնամատար ծնող դառնալ ցանկացող անձանց թիվը:

7. Անհատական ծանուցում ստացած՝ խնամատար ծնող դառնալ ցանկացող անձը, այդ ծանուցումն ստանալուց հետո հինգ օրվա ընթացքում, հաստատում է իր մասնակցությունն դասընթացին կամ հրաժարվում է դրան մասնակցելուց:

8. Դասընթացին խնամատար ծնող դառնալ ցանկացող անձի մասնակցելուց հրաժարվելու դեպքում, ուսուցման ցուցակում տեղեկատվության ինքնաշխատ եղանակով ընդգրկվում է կենտրոնացված հաշվառման հաջորդ համարը զբաղեցնող անձը:

9. Լիազորված պետական մարմինը, դասընթացն սկսելու օրվանից առնվազն երեք աշխատանքային օր առաջ, կազմում և դասընթացն իրականացնող կազմակերպություն է ներկայացնում դասընթացի մասնակիցների ցանկը՝ դրան կցելով նաև այդ անձանց անձնագրերի (նույնականացման քարտերի) պատճենները:

10. Դասընթացի առաջին օրը, գրանցման նպատակով, մասնակիցը դասընթացն իրականացնող կազմակերպություն է ներկայանում անձնագրով կամ նույնականացման քարտով: Դասընթացի ընթացքում դասընթացն իրականացնող կազմակերպության կողմից վարվում է մասնակիցների հաճախումների մատյան:

11. Դասընթացի ավելի քան մեկ երրորդից բացակայելու դեպքում մասնակիցը համարվում է դասընթացը չավարտած: Դասընթացը չավարտած մասնակիցը կարող է ընդգրկվել հաջորդող որևէ դասընթացի համար կազմվող ուսուցման ցուցակում:

12. Դասընթացն ավարտելուց հետո, հաշմանդամություն ունեցող կամ առողջական խնդիրներով երեխա խնամող խնամատար ծնող դառնալ ցանկացող անձը կարող է մասնակցել երեք տարին մեկ իրականացվող վերապատրաստումներին, որին մասնակցած խնամատար ծնող դառնալ ցանկացող անձը համարվում է մասնագիտացված խնամատար ծնող: Բացառությամբ ճգնաժամային և մասնագիտացված խնամատարության՝ երեխայի մերձավոր ազգականները կարող են չմասնակցել ուսուցման դասընթացներին:

13. Դասընթացն ավարտվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում դասընթացն իրականացնող կազմակերպությունը լիազորված պետական մարմնին է ներկայացնում դասընթացն ավարտած՝ որակավորված մասնակիցների ցանկը՝ դրանում ներառելով մասնակցի անունը, ազգանունը և անձնագրային տվյալները:

14. Լիազորված պետական մարմինը, դասընթացն ավարտած մասնակիցների ցանկը ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ժամկետում, տեղեկատվական համակարգում մուտքագրում է մասնակցի՝ դասընթացն ավարտած լինելու (որակավորման) մասին տեղեկատվությունը: Սույն կետով նախատեսված տեղեկատվությունը մուտքագրելու պահից, առցանց՝ դիտման իրավասությամբ հասանելի է խնամատար ծնող դառնալ ցանկացող անձի բնակության վայրի մարզի աշխատակազմին:

 

II. ԽՆԱՄԱՏԱՐ ԾՆՈՂ ԴԱՌՆԱԼ ՑԱՆԿԱՑՈՂ ԱՆՁԱՆՑ, ԽՆԱՄԱՏԱՐ ԾՆՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ

 

15. Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխայի խնամքի և դաստիարակության ժամանակավոր կազմակերպման համար անհրաժեշտ՝ խնամատար ծնողի համար պահանջվող մասնագիտական գիտելիքների և գործնական հմտությունների հետևողական կատարելագործման, խնամատարության առաջավոր փորձի ուսումնասիրման, ինչպես նաև դրանք խնամատարության ընթացքում կիրառելու նպատակով խնամատար ծնող դառնալ ցանկացող անձինք և խնամատար ծնողներն անցնում են վերապատրաստում:

16. Խնամատար ծնող դառնալ ցանկացող անձինք, ինչպես նաև խնամատար ծնողները վերապատրաստում անցնում են առնվազն յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ, բայց ոչ շուտ, քան խնամատար ծնող դառնալ ցանկացող անձանց դասընթացն ավարտելուց վեց ամիս հետո:

17. Վերապատրաստումն իրականացնող կազմակերպության և կազմակերպության ներկայացուցիչների ընտրությունն իրականացվում է սույն հավելվածի 2-րդ կետով սահմանված չափանիշներին համապատասխան:

18. Վերապատրաստումն իրականացվում է սեմինար պարապմունքների անցկացման և փորձի փոխանակման միջոցով:

19. Վերապատրաստման տևողությունը կազմում է քսանչորս ակադեմիական ժամ: Վերապատրաստման ծրագրերը կազմվում են՝ հաշվի առնելով խնամատար ընտանիքի տեսակները, խնամատարության առանձնահատկությունները, հոգեզավակների խնամքի և դաստիարակության յուրահատկությունները: Վերապատրաստման ծրագրերը, ժամանակացույցը և թեմաները հաստատվում են լիազորված պետական մարմնի ղեկավարի անհատական հրամանով և տեղադրվում են լիազորված պետական մարմնի և Հայաստանի Հանրապետության մարզպետարանների (Երևանում՝ Երևանի քաղաքապետարանի) պաշտոնական կայքերում:

20. Վերապատրաստման ենթակա խնամատար ծնող դառնալ ցանկացող անձանց և խնամատար ծնողների ցուցակները (այսուհետ՝ վերապատրաստման ցուցակներ) կազմում է լիազորված պետական մարմինը՝ ըստ կենտրոնացված հաշվառման հերթականության և հաշվի առնելով սույն կարգի 2-րդ կետով սահմանված պահանջները:

21. Լիազորված պետական մարմինը վերապատրաստման ցուցակում ընդգրկված անձանց վերապատրաստման մասին տեղեկացնում է վերապատրաստումն սկսելու օրվանից առնվազն տասնհինգ օր առաջ՝ անհատական ծանուցմամբ և վերապատրաստման մասին հայտարարությունը լիազորված պետական մարմնի պաշտոնական կայքում հրապարակելու միջոցով:

22. Անհատական ծանուցումը և հայտարարությունը պետք է ներառեն վերապատրաստման անցկացման վայրի, ժամանակի և անհրաժեշտ փաստաթղթերի մասին տվյալներ:

23. Լիազորված պետական մարմինը, վերապատրաստումն սկսելու օրվանից առնվազն երեք օր առաջ, կազմում և կազմակերպությանն է ներկայացնում վերապատրաստման ցուցակը՝ դրան կցելով նաև այդ անձանց անձնագրերի (նույնականացման քարտերի) պատճենները:

24. Վերապատրաստման առաջին օրը վերապատրաստվող անձինք գրանցման նպատակով կազմակերպություն են ներկայանում անձնագրով կամ նույնականացման քարտով: Վերապատրաստման ընթացքում կազմակերպության կողմից վարվում է մասնակիցների հաճախումների մատյան, որում յուրաքանչյուր օրվա համար կատարվում են ներկա կամ բացակա լինելու մասին նշումներ:

25. Վերապատրաստման դասընթացի ավելի քան մեկ երրորդից բացակայելու դեպքում վերապատրաստվող անձը համարվում է վերապատրաստումը չանցած: Վերապատրաստումը չանցած անձն ընդհանուր հիմունքներով կարող է մասնակցել հաջորդող որևէ վերապատրաստման դասընթացին:

26. Վերապատրաստումն ավարտվելու օրվանից հետո մեկ օրվա ընթացքում կազմակերպությունը լիազորված պետական մարմնին է ներկայացնում վերապատրաստումն անցած մասնակիցների ցանկը (անունը, ազգանունը, անձնագրային տվյալները):

27. Լիազորված պետական մարմինը վերապատրաստումն անցած մասնակիցների ցանկն ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ժամկետում տեղեկատվական համակարգում մուտքագրում է խնամատար ծնող դառնալ ցանկացող անձի և խնամատար ծնողի վերապատրաստում անցած լինելու մասին տեղեկատվությունը:

28. Վերապատրաստման հետ կապված ծախսերը կատարվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2019 թվականի

հունիսի 13-ի N 751-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԽՆԱՄԱՏԱՐ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ՀՈԳԵԶԱՎԱԿԻ ԽՆԱՄՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են խնամատար ընտանիքում հոգեզավակի խնամքի նկատմամբ վերահսկողության նպատակը, իրականացման ձևերը, կազմակերպման և իրականացման փուլերը, տեխնիկական կանոնները, վերահսկողության ընթացքում անհրաժեշտ տեղեկությունների ձեռքբերման մեթոդները:

2. Սույն կարգում օգտագործվող հասկացությունները կիրառվում են Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով սահմանված իմաստով:

3. Խնամատար ընտանիքում հոգեզավակի խնամքի նկատմամբ վերահսկողությունն (այսուհետ՝ վերահսկողություն) իրականացվում է խնամատարության պայմանագրի ամբողջ ժամանակահատվածում` խնամատար ընտանիքի բնակության վայրի Հայաստանի Հանրապետության մարզպետարանների (իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմի (այսուհետ՝ աշխատակազմ) կողմից:

 

II. ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ, ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՁԵՎԵՐԸ

 

4. Վերահսկողությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրության հիման վրա իրականացվող ընթացակարգ է, որով պարզվում է խնամատար ընտանիքում հոգեզավակի առողջության, ֆիզիկական, մտավոր, հոգեբանական, հոգևոր և բարոյական զարգացման, կրթության համար անհրաժեշտ պայմանների, խնամքի և դաստիարակության, կենսապայմանների, հոգեզավակի խնամքի և դաստիարակության համար նախատեսված՝ խնամատար ընտանիքին վճարվող միջոցների նպատակային և արդյունավետ ծախսման, ինչպես նաև խնամատարության պայմանագրով խնամատար ծնողի կողմից ստանձնած պայմանագրային այլ պարտավորությունների կատարման համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի, սույն որոշման պահանջներին:

 

III. ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՓՈՒԼԵՐԸ

 

5. Աշխատակազմի կողմից վերահսկողությունն իրականացվում է հանդիպումների, հարցազրույցների և այցելությունների միջոցով:

6. Աշխատակազմը խնամատար ծնողների հետ նախնական պայմանավորվածություն է ձեռքբերում հանդիպումների, հարցազրույցների և այցելությունների ժամկետների մասին, եթե հոգեզավակի, խնամատար ծնողի հետ հանդիպումը, հարցազրույցի իրականացումը կամ խնամատար ընտանիք այցելությունը պայմանավորված չէ հոգեզավակի կյանքը կամ առողջությունը վտանգող անմիջական սպառնալիքը կանխելու անհրաժեշտությամբ կամ հոգեզավակի խնամքի և դաստիարակության վերաբերյալ ունեցած այնպիսի տեղեկություններով, որոնք ենթադրում են հրատապ միջամտություն և այդ ժամկետների վերաբերյալ նախնական պայմանավորվածության ձեռքբերումը չի խոչընդոտի հոգեզավակի խնամքի և դաստիարակության վերաբերյալ տեղեկությունների ամբողջական և օբյեկտիվ կերպով ձեռքբերմանը:

7. Խնամատար ընտանիքի հետ անմիջական շփման (կոնտակտային) փուլում նախատեսվում է հարցազրույցի և դիտարկման մեթոդներով պարզել՝

1) խնամատարության պայմանագիրը կնքելուց հետո խնամատար ընտանիքի բնակության վայրում կենցաղային պայմանների և կոմունալ-կենցաղային հարմարությունների հնարավոր փոփոխությունները, այդ թվում՝

ա. սանիտարահիգիենիկ պայմանները,

բ. բնակելի տարածքի չափը և սենյակների թիվը,

գ. ջրամատակարարման և ջրահեռացման, ջեռուցման, օդափոխման համակարգերի, սանհանգույցի առկայությունը և դրանց վիճակը.

2) հոգեզավակի և խնամատար ծնողի առողջական վիճակը, առողջապահական ծառայություններից օգտվելու մատչելիությունը, հոգեզավակի բժշկական զննության պարբերականությունը, կանխարգելիչ պատվաստումների առկայությունը (անհրաժեշտության դեպքում), իսկ մասնագիտացված և արձակուրդային խնամատար ընտանիքներում հաշմանդամություն կամ ծանր առողջական խնդիրներ ունեցող հոգեզավակների խնամատարության դեպքում՝ նաև վերականգնողական, տեխնիկական միջոցների և այլ օժանդակ սարքերի ձեռքբերման խոչընդոտները.

3) հոգեզավակի կրթությանը վերաբերող տվյալները, այդ թվում՝ տարիքին և հասունության մակարդակին համապատասխան ուսումնական հաստատություններում ընդգրկված լինելու (կամ չլինելու) հանգամանքը, առաջադիմությունը, կրթություն ստանալու ընթացքում առաջացող հնարավոր խնդիրները, կրթություն ստանալու իրավունքի իրականացման մասին այլ անհրաժեշտ տեղեկություններ.

4) խնամատար ընտանիքում տիրող միջանձնային հարաբերությունները, բարոյահոգեբանական մթնոլորտը, բռնությունների, հոգեզավակի մոտ վարքային շեղումների առկայությունը և հոգեզավակի պաշտպանվածության աստիճանը.

5) խնամատարության պայմանագիրը կնքելուց (իսկ խնամատար ընտանիքի բնակության վայրի փոփոխման դեպքում՝ խնամատար ընտանիքի նոր բնակության վայրի տարածքն սպասարկող գործակալության կողմից խնամատար ընտանիքի նոր բնակության վայրում կենսապայմանների ուսումնասիրության արդյունքում կազմված արձանագրությունից) հետո խնամատար ընտանիքի գույքային դրության փոփոխությունը և դրա ազդեցությունը հոգեզավակի խնամքի և դաստիարակության նկատմամբ.

6) սոցիալական միջավայրում հոգեզավակի ներգրավվածությունը՝ ծնողների (առկայության և ծնողական իրավունքներից զրկված չլինելու դեպքում), խնամատար ծնողների, խնամատար ընտանիքի այլ անդամների, մերձավոր ազգականների, հարևանների, ընկերների հետ շփումների առկայությունը կամ դրանց բացակայությունը.

7) հոգեզավակի խնամքի և դաստիարակության համար նախատեսված՝ խնամատար ընտանիքին վճարվող միջոցների ծախսման նպատակայնությունը և արդյունավետությունը, այդ թվում՝ երեխայի ապրուստը հոգալու համար կատարված ծախսերի չափը, երեխային անհրաժեշտ հագուստի, սպիտակեղենի, կոշկեղենի, անձնական հիգիենայի պարագաների, սննդի, խաղալիքների, խաղերի, գրքերի, գրենական պիտույքների ձեռքբերման հանգամանքը:

8. Աշխատակազմի կողմից ամփոփվում են ձեռք բերված տեղեկությունները և դրանց հիման վրա, ազատ տեքստով կազմվում է վերահսկողության ընթացիկ արդյունքների վերաբերյալ արձանագրություն, որն ստորագրում են այցելություններն իրականացրած՝ բազմամասնագիտական խմբի այն անդամները, ովքեր մասնակցել են վերահսկողության նպատակով իրականացվող հարցազրույցին և դիտարկմանը: Արձանագրության հիման վրա՝

1) խնամատար ծնողին, ըստ անհրաժեշտության, տրամադրվում է խորհրդատվություն և մեթոդական աջակցություն.

2) միջոցներ են ձեռնարկվում խնամատարության պայմանագիրը Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 137.1-ին հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետով սահմանված հիմքով վաղաժամկետ լուծելու համար, եթե առաջացել են խնամատար ընտանիքում երեխայի խնամքն ապահովելու, դաստիարակելու և կրթություն ստանալու համար անբարենպաստ պայմաններ։

9. Խնամատար ընտանիքում բռնությունների առկայության կամ բռնության հիմնավոր կասկածի հայտնաբերման դեպքում աշխատակազմն անհապաղ տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը:

 

IV. ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

10. Հոգեզավակի, խնամատար ծնողի հետ պարբերաբար հանդիպումները և հարցազրույցները, ինչպես նաև խնամատար ընտանիք այցելությունները և տեղում ուսումնասիրության իրականացումը կատարվում է մարզպետի (Երևանում՝ Երևանի քաղաքապետի) կարգադրությամբ ստեղծված բազմամասնագիտական խմբի կողմից: Բազմամասնագիտական խմբի կազմում, ի թիվս աշխատակազմի մասնագետների (բժիշկ, իրավաբան, սոցիալական աշխատող, մանկավարժ, հոգեբան) կարող են ընդգրկվել նաև գործակալության սոցիալական աշխատողները:

11. Հոգեզավակի, խնամատար ծնողի հետ հանդիպումները և հարցազրույցները, ինչպես նաև խնամատար ընտանիք այցելությունները և տեղում ուսումնասիրության իրականացումը կատարվում է, եթե՝

1) այդպիսի խնդրանքով հանդես է գալիս խնամատար ծնողը.

2) առկա է հոգեզավակի կենսապայմանների բազմամասնագիտական խմբի գնահատման անհրաժեշտություն.

3) առկա են հիմնավոր պատճառներ խնամատար ընտանիքում երեխայի վիճակը ռիսկային դիտարկելու համար:

12. Հոգեզավակի, խնամատար ծնողի հետ հանդիպումները և հարցազրույցները, ինչպես նաև խնամատար ընտանիք այցելությունները և տեղում ուսումնասիրության իրականացումը կատարվում է ինչպես խնամատար ծնողի հետ ձեռք բերված պայմանավորվածությամբ կազմված ժամանակացույցի համաձայն, այնպես էլ առանց խնամատար ծնողի համաձայնության՝ Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով և սույն կարգի 8-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված դեպքերում:

13. Նախքան հոգեզավակի, խնամատար ծնողի հետ հանդիպումները և հարցազրույցներն սկսելը, բազմամասնագիտական խմբի անդամը խնամատար ծնողին ներկայացնում է վկայական (պաշտոնական փաստաթուղթ):

14. Հոգեզավակի և խնամատար ծնողի հետ հանդիպումները և հարցազրույցները կարող են իրականացվել ինչպես խնամատար ընտանիքի բնակության վայր կատարված այցելությունների ընթացքում, այնպես էլ հոգեզավակի կամ խնամատար ծնողի փաստացի գտնվելու վայրում:

15. Հոգեզավակի, խնամատար ծնողի հետ հանդիպումները և հարցազրույցները կարող են իրականացվել ինչպես միմյանց ներկայությամբ, այնպես էլ միմյանցից առանձին:

16. Կարճաժամկետ խնամատարության դեպքում (բացառությամբ արձակուրդային խնամատարության) խնամատար ընտանիքի բնակության վայր այցելությունն իրականացվում է խնամատարության պայմանագիրը կնքելուց հետո յուրաքանչյուր տասնհինգ օրն առնվազն մեկ անգամ, իսկ հոգեզավակի, խնամատար ծնողի հետ հանդիպումները և հարցազրույցները՝ յուրաքանչյուր շաբաթվա ընթացքում առնվազն մեկ անգամ: Արձակուրդային խնամատարության դեպքում խնամատար ընտանիքի բնակության վայր այցելությունն իրականացվում է խնամատարության պայմանագրի գործողության ընթացքում առնվազն մեկ անգամ, իսկ հոգեզավակի, խնամատար ծնողի հետ հանդիպումները և հարցազրույցները կարող են իրականացվել ըստ անհրաժեշտության:

17. Երկարաժամկետ խնամատարության դեպքում խնամատար ընտանիքի բնակության վայր այցելությունն իրականացվում է խնամատարության պայմանագիրը կնքելուց հետո յուրաքանչյուր ամիս առնվազն մեկ անգամ, իսկ հոգեզավակի, խնամատար ծնողի հետ հանդիպումները և հարցազրույցները՝ յուրաքանչյուր երեք ամսվա ընթացքում առնվազն մեկ անգամ։

18. Եթե բազմամասնագիտական խմբի կողմից հոգեզավակի բնակության վայր մուտք գործելը նպատակ է հետապնդում կանխել հոգեզավակի կյանքին և առողջությանն սպառնացող անմիջական վտանգը, իսկ բնակության վայրի սեփականատիրոջ կամ այլ օրինական տիրապետողի համաձայնությունը բացակայում է, ապա աշխատակազմի բազմամասնագիտական խմբի կողմից հոգեզավակի բնակության վայր մուտք գործելու և դրանից հետո իրականացվելիք գործողությունների հետ կապված հարաբերությունների վրա տարածվում են Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 128.1-ին հոդվածի 6-10-րդ մասերով սահմանված պահանջները:

 

V. ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԸ

 

19. Վերահսկողության ընթացքում խնամատար ընտանիքի հետ անմիջական շփման (կոնտակտային) փուլում անհրաժեշտ տեղեկությունները ձեռք են բերվում հարցազրույցի և դիտարկման մեթոդների կիրառմամբ:

20. Հարցազրույցի ընթացքում բազմամասնագիտական խումբը բանավոր զրույց է իրականացնում խնամատար ծնողի և հոգեզավակի հետ՝ սահմանված տեղեկությունների ձեռքբերման համար, միաժամանակ ստուգվում է նաև խնամատար ծնողի կողմից ներկայացվող տվյալների համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով այլ մարմիններից կամ կազմակերպություններից ստացված տվյալներին:

21. Դիտարկման մեթոդով բազմամասնագիտական խումբը ճշտում է, թե որքանով են խնամատար ծնողի և (կամ) հոգեզավակի ներկայացրած տվյալները համապատասխանում իրականությանը, ինչպես նաև զննման և հետազոտման միջոցով ստանում է անհրաժեշտ այնպիսի տեղեկություններ, որոնք չի պարզել կամ հնարավոր չէ պարզել հարցազրույցի միջոցով:

22. Խնամատար ընտանիքում հոգեզավակի առողջության, ֆիզիկական, մտավոր, հոգեբանական, հոգևոր և բարոյական զարգացման, կրթության համար անհրաժեշտ պայմանների, խնամքի և դաստիարակության, կենսապայմանների, հոգեզավակի խնամքի և դաստիարակության համար նախատեսված՝ խնամատար ընտանիքին վճարվող միջոցների նպատակային և արդյունավետ ծախսման մասին տեղեկություններն ամբողջացնելու նպատակով բազմամասնագիտական խումբը կարող է զրուցել նաև խնամատար ծնողի ամուսնու և մերձավոր ազգականների, խնամատար ընտանիքի հարևանների, հոգեզավակի մերձավոր ազգականների հետ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2019 թվականի

հունիսի 13-ի N 751-Ն որոշման

 

ԽՆԱՄԱՏԱՐ ԸՆՏԱՆԻՔԻՆ ԱՄՍԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՎ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓԸ

 

1. Սույն կարգով կարգավորվում են խնամատար ծնողին երեխայի խնամքի և դաստիարակության համար տրամադրվող միջոցների և երեխայի խնամքի և դաստիարակության դիմաց տրվող վարձատրության հետ կապված հարաբերությունները:

2. Խնամատարության բոլոր տեսակների համար յուրաքանչյուր երեխայի խնամքի և դաստիարակության համար տրամադրվող միջոցների ամսական չափը կազմում է տվյալ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով մեկ երեխայի խնամքի համար մանկատներում նախատեսված գումարի չափ:

3. Ընդհանուր տիպի խնամատար ընտանիքներում խնամվող յուրաքանչյուր երեխայի խնամքի և դաստիարակության դիմաց տրվող վարձատրության ամսական չափը կազմում է «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափով:

4. Մասնագիտացված խնամատար ընտանիքներում խնամվող յուրաքանչյուր երեխայի խնամքի և դաստիարակության դիմաց տրվող վարձատրության ամսական չափը կազմում է «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի և 30 տոկոս հավելավճարի չափով:

5. Ճգնաժամային և արձակուրդային խնամատար ընտանիքներում խնամվող յուրաքանչյուր երեխայի խնամքի և դաստիարակության դիմաց վճարումն իրականացվում է երեխայի փաստացի խնամված օրերի թվով՝ համաձայն պարզ հաշվարկի՝ ամսական աշխատավարձն ամսական միջին օրերի (30.4) վրա բաժանելու հաշվարկով:

6. Երեխայի խնամքի և դաստիարակության համար տրամադրվող միջոցները տրամադրվում են խնամատար ծնողին Հայաստանի Հանրապետության մարզպետարանների (Երևանում՝ Երևանի քաղաքապետարանի) միջոցով սույն որոշմամբ հաստատված պայմանագրով նախատեսված ժամկետներում, բայց ոչ ավելի, քան Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից հաստատված ծախսերի նախահաշիվներով նախատեսված միջոցների չափից:

7. Հայաստանի Հանրապետության մարզպետարանները (Երևանում՝ Երևանի քաղաքապետարանը) ֆինանսավորման հայտ-պահանջագիրը՝ համաձայն ձևի, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն է ներկայացնում պայմանագրով սահմանված ժամկետներից ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում:

8. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մարզպետներից (Երևանի քաղաքապետից) ֆինանսավորման հայտ-պահանջագրերն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում ապահովում է ֆինանսավորման գործընթացը՝ Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմին սպասարկող` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետական բաժիններում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի անվամբ բացված գանձապետական հաշիվներին փոխանցելու միջոցով:

9. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը Հայաստանի Հանրապետության մարզպետարաններին (Երևանում՝ Երևանի քաղաքապետարանին) Հայաստանի Հանրապետության օրենսդրության սահմանված կարգով լիազորում է գործարքներ իրականացնել իր անվամբ բացված գանձապետական հաշվի համարներից:

10. Հայաստանի Հանրապետության մարզպետարանների (Երևանում՝ Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմը, որպես հարկային գործակալ, քաղաքացիաիրավական պայմանագրի շրջանակներում խնամատար ծնողին՝ երեխայի խնամքի և դաստիարակության համար տրամադրվող վարձատրությունից (եկամտից) հաշվարկում, պահում և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե է վճարում եկամտային հարկ և սոցիալական վճար, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնում է եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվարկ:

11. Երեխային խնամելու և դաստիարակելու համար կնքված քաղաքացիաիրավական պայմանագրի շրջանակներում մատուցվող ծառայությունների դիմաց եկամուտ ստանալու ժամանակահատվածներն աշխատանքային ստաժում հաշվառվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

12. Հայաստանի Հանրապետության մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմը մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 10-ը կազմում և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն է ներկայացնում հաշվետու եռամսյակում խնամատար ընտանիքին տրամադրված դրամական միջոցների վերաբերյալ հիմնարկի կատարած բյուջետային ծախսերի և բյուջետային պարտքերի մասին հաշվետվությունը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի կողմից սահմանված ձևաչափի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

 

Ձև

 

 

ՀԱՅՏ ՊԱՀԱՆՋԱԳԻՐ

 

ՀՀ 20__ թվականի պետական բյուջեի «Խնամատար ընտանիքում երեխայի խնամքի և դաստիարակության աջակցության տրամադրում» ծրագրով նախատեսված միջոցների շրջանակներում …………………………. կողմից

 

 ՀՀ մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) անվանումը

 

 …………… ամսվա ֆինանսավորման

 

 

Ցուցանիշների անվանումը

Չափի
միավորը

               

1.

Երեխայի խնամքի և դաստիարակության համար տրամադրվող միջոցներ, այդ թվում՝

   

Ա

Մասնագիտացված խնամատար ընտանիք

   

1.

Ընտանիքների թիվը

ընտանիք

 

2.

Երեխաների թիվը

երեխա

 

3.

Փաստացի խնամված երեխա/օրերի թիվը

երեխա/օր

 

4.

Մեկ երեխայի համար տրամադրվող մեկ օրվա ֆինանսական միջոցների չափը

հազ. դրամ

 

5.

Պահանջվող ֆինանսական միջոցների չափը /3X4/

հազ. դրամ

 

Բ

Ընդհանուր տիպի խնամատար ընտանիք

   

1.

Ընտանիքների թիվը

ընտանիք

 

2.

Երեխաների թիվը

երեխա

 

3.

Փաստացի խնամված երեխա/օրերի թիվը

երեխա/օր

 

4.

Մեկ երեխայի համար տրամադրվող մեկ օրվա ֆինանսական միջոցների չափը

հազ. դրամ

 

5.

Պահանջվող ֆինանսական միջոցների չափը /3X4/

հազ. դրամ

 

2.

Երեխայի խնամքի և դաստիարակության դիմաց տրվող վարձատրություն, այդ թվում՝

   

Գ

Մասնագիտացված խնամատար ընտանիք

   

1.

Ընտանիքների թիվը

ընտանիք

 

2.

Երեխաների թիվը

երեխա

 

3.

Փաստացի խնամված երեխա/օրերի թիվը

երեխա/օր

 

4.

Մեկ երեխայի համար տրամադրվող մեկ օրվա ֆինանսական միջոցների չափը

հազ. դրամ

 

5.

Պահանջվող ֆինանսական միջոցների չափը /3X4/

հազ. դրամ

 

Դ

Ընդհանուր տիպի խնամատար ընտանիք

   

1.

Ընտանիքների թիվը

ընտանիք

 

2.

Երեխաների թիվը

երեխա

 

3.

Փաստացի խնամված երեխա/օրերի թիվը

երեխա/օր

 

4.

Մեկ երեխայի համար տրամադրվող մեկ օրվա ֆինանսական միջոցների չափը

հազ. դրամ

 

5.

Պահանջվող ֆինանսական միջոցների չափը /3X4/

հազ. դրամ

 
 

Հաշվետու ժամանակահատվածում փոխհատուցման ենթակա ընդհանուր գումարը /Ա5+Բ5+Գ5+Դ5/

հազ. դրամ

 

Հիմնարկի ղեկավար

_____________________

 
     
Գլխավոր ֆինանսիստ

_____________________

(ստորագրությունը)

______________________

(անունը, ազգանունը)

     
Գլխավոր հաշվապահ

_____________________

(ստորագրությունը)

 ______________________

(անունը, ազգանունը)

     

 

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2019 թվականի

հունիսի 13-ի N 751-Ն որոշման

 

ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ N 1

 

ԽՆԱՄԱՏԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ N _____

 

քաղ. ______________

 _____________ 20 թ.

 

Հայաստանի Հանրապետության __________________________________________________________,

 (մարզպետարանի կամ Երևանի քաղաքապետարանի անվանումը)

 

(այսուհետ նաև՝ մարզպետարան կամ քաղաքապետարան), որը գործում է Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 137.1-ին հոդվածի 2-րդ մասի հիման վրա, ի դեմս

________________________________________________________________________-ի,

(պաշտոնատար անձի պաշտոնը, անունը, ազգանունը)

 

մի կողմից, քաղաքացի

________________________________________________________________________________________

________________________________________________________________________________________

________________________________________________________________________________________

(խնամատար ծնողի անունը, ազգանունը, բնակության վայրը, անձնագրի կամ նույնականացման քարտի սերիան և համարը)

 

(այսուհետ՝ խնամատար ծնող) մյուս կողմից և

քաղաքացի

________________________________________________________________________________________

________________________________________________________________________________________

________________________________________________________________________________________

(երեխայի ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի անունը, ազգանունը, բնակության վայրը, անձնագրի կամ նույնականացման քարտի սերիան և համարը)

 

(այսուհետ՝ օրինական ներկայացուցիչ), որոնք համատեղ հիշատակման դեպքում հետագա տեքստում կանվանվեն կողմեր, կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ՝ պայմանագիր) հետևյալի մասին:

 

1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

 

1. Մարզպետարանը (քաղաքապետարանը) օրինական ներկայացուցչի համաձայնությամբ խնամատար ծնողի _______________________________

 (խնամատարության տեսակը)

 

խնամատարությանն է հանձնում, իսկ խնամատար ծնողը պարտավորվում է

_________________________________________________________________________________________

_________________________________________________________________________________________,

(երեխայի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը)

 

կազմակերպել երեխայի ___________________________________________________________________

 (խնամատարության ժամկետը)

 

(այսուհետ՝ հոգեզավակ) խնամքը և դաստիարակությունը:

 

2. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

2. Մարզպետարանը (քաղաքապետարանը) իրավունք ունի՝

1) պայմանագրի գործողության ամբողջ ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 13-ի N 751-Ն որոշմանը համապատասխան իրականացնելու խնամատար ընտանիքում հոգեզավակի խնամքի նկատմամբ վերահսկողություն՝ հոգեզավակի, խնամատար ծնողի հետ պարբերաբար հանդիպումների և հարցազրույցների, խնամատար ընտանիք պարբերաբար այցելությունների, տեղում ուսումնասիրություն իրականացնելու միջոցով.

2) խնամատար ծնողի համաձայնությամբ մուտք գործելու հոգեզավակի բնակության վայր.

3) հոգեզավակի կյանքին և առողջությանն սպառնացող անմիջական վտանգը կանխելու նպատակով առանց խնամատար ծնողի համաձայնության Հայաստանի Հանրապետության ոստիկանության աջակցությամբ և բազմաբնակարան շենքի կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ մուտք գործելու հոգեզավակի բնակության վայր.

4) ուսումնասիրելու երեխայի կենսապայմանները և դրանց ապահովվածությունը.

5) խնամատար ծնողից պահանջելու ներկայացնել հոգեզավակի առողջական վիճակի, ինչպես նաև խնամքի և դաստիարակության համար նախատեսված՝ խնամատար ընտանիքին վճարվող միջոցների ծախսման վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր և (կամ) տեղեկություններ.

6) խնամատար ընտանիքում հոգեզավակի առողջության, ֆիզիկական, մտավոր, հոգեբանական, հոգևոր և բարոյական զարգացման, կրթության համար անհրաժեշտ պայմանների, խնամքի և դաստիարակության, կենսապայմանների, հոգեզավակի խնամքի և դաստիարակության համար նախատեսված՝ խնամատար ընտանիքին վճարվող միջոցների նպատակային և արդյունավետ ծախսման, ինչպես նաև պայմանագրով խնամատար ծնողի կողմից ստանձնած այլ պարտավորությունների կատարման մասին տեղեկություններն ամբողջացնելու նպատակով անարգել շփվելու խնամատար ծնողի ամուսնու և մերձավոր ազգականների, խնամատար ընտանիքի հարևանների, հոգեզավակի մերձավոր ազգականների, ինչպես նաև այն ուսումնական հաստատության աշխատողների հետ, որում ընդգրկված է հոգեզավակը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստանալու անհրաժեշտ տեղեկություններ խնամատար ընտանիքի սոցիալական խնդիրների հետ առնչություններ ունեցող այլ պատկան մարմիններից (կազմակերպություններից).

7) կատարելու հոգեզավակի լավագույն շահերից բխող՝ օրենքով նախատեսված այլ գործողություններ.

8) խնամատար ընտանիքում հոգեզավակի խնամքն ապահովելու, նրան դաստիարակելու և կրթություն ստանալու համար անբարենպաստ պայմաններ առաջանալու կամ հոգեզավակին ծնողներին վերադարձնելու կամ ազգականների խնամակալությանը (հոգաբարձությանը) հանձնելու կամ հոգեզավակին որդեգրելու դեպքերում, ձեռնարկելու անհրաժեշտ և բավարար միջոցներ պայմանագիրը վաղաժամկետ լուծելու համար.

9) իրականացնելու Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ իրավունքներ:

3. Մարզպետարանը (քաղաքապետարանը) պարտավոր է՝

1) պայմանագիրը կնքելուց հետո, ոչ ուշ, քան _________________________ ընթացքում,

 (օր կամ ժամ)

հոգեզավակին հանձնել խնամատար ծնողին.

2) հոգեզավակի խնամքի և դաստիարակության համար բարենպաստ պայմանների բարելավման անհրաժեշտության դեպքում խնամատար ծնողին տրամադրել մեթոդական աջակցություն.

3) Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 13-ի N 751-Ն որոշմամբ սահմանված պահանջներին համապատասխան և պայմանագրով սահմանված կարգով ապահովել պայմանագրի 8-րդ կետով սահմանված դրամական միջոցների վճարումը խնամատար ընտանիքին.

4) իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ պարտականություններ:

4. Խնամատար ծնողն իրավունք ունի՝

1) պահանջելու մարզպետարանից (քաղաքապետարանից) պայմանագիրը կնքելուց հետո, ոչ ուշ, քան ______________ ընթացքում, հոգեզավակին հանձնել իր

 (օր կամ ժամ)

խնամատարությանը.

2) պայմանագրով սահմանված ժամկետում իրականացնելու հոգեզավակի խնամքը և դաստիարակությունը.

3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում կամ օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին օգտվելու երեխաների համար անվճար ճամբարների ուղեգրերի ստացման իրավունքից.

4) հոգեզավակի խնամքի և դաստիարակության համար բարենպաստ պայմանների ստեղծման նպատակով մեթոդական աջակցություն ստանալու համար դիմելու մարզպետարանին (քաղաքապետարանին).

5) Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 13-ի N 751-Ն որոշմամբ սահմանված պահանջներին համապատասխան և պայմանագրով սահմանված կարգով ստանալու պայմանագրի 8-րդ կետով սահմանված դրամական միջոցները.

6) հարգելի պատճառների (հիվանդության, ընտանեկան կամ գույքային դրության փոփոխման, հոգեզավակի հետ փոխըմբռնման բացակայության, երեխաների անհամատեղելիության և այլն) առկայության դեպքում դիմելու մարզպետարանին (քաղաքապետարանին)՝ պայմանագիրը վաղաժամկետ լուծելու համար:

5. Խնամատար ծնողը պարտավոր է՝

1) դաստիարակել հոգեզավակին փոխադարձ հարգանքի հիման վրա` բացառելով հոգեզավակի նկատմամբ բռնությունը, կոպիտ, մարդկային արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքը, վիրավորանքը և շահագործումը.

2) հարգել հոգեզավակի արժանապատվությունը, ապահովել հոգեզավակի զարգացումը նրա արժանապատվությունն ապահովող պայմաններում.

3) իրականացնել հոգեզավակի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով սահմանված դեպքերի.

4) հոգ տանել հոգեզավակի առողջության, ֆիզիկական, մտավոր, հոգեբանական, հոգևոր և բարոյական զարգացման մասին.

5) ստեղծել անհրաժեշտ պայմաններ հոգեզավակի կրթություն ստանալու իրավունքի իրականացումն ապահովելու համար, ապահովել հոգեզավակի հաճախումը հանրակրթական հաստատություններ, հետևել նրա առաջադիմությանը, կապ պահպանել այդ հաստատության ուսուցիչների կամ դաստիարակների հետ, իսկ հոգեզավակի առողջական վիճակի պատճառով հանրակրթական հաստատություններ հաճախելու անհնարինության դեպքում, նրա կրթությունն ապահովել տնային պայմաններում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

6) կազմակերպել հոգեզավակի կենցաղը և ազատ ժամանցը՝ հոգեզավակի տարիքին և հասունության մակարդակին համապատասխան.

7) իր իրավունքները և պարտականություններն իրականացնել՝ ելնելով հոգեզավակի լավագույն շահերից.

8) ապահովել հոգեզավակի պարբերական այցերը երեխայի հսկողությունն իրականացնող առողջության առաջնային պահպանման (այսուհետ` ԱԱՊ) բուժհաստատություն, ներառյալ կանխարգելիչ պատվաստումներ ստանալը, հոգեզավակի հիվանդության դեպքում կազմակերպել հոգեզավակի մասնագիտացված բուժումը և, անհրաժեշտության դեպքում, շարունակական հսկողությունը համապատասխան մասնագիտացված կենտրոնում կամ ԱԱՊ բուժհաստատությունում, իսկ հաշմանդամություն կամ ծանր առողջական խնդիրներ ունեցող հոգեզավակների խնամատարության դեպքում՝ նաև վերականգնողական բուժումը, տեխնիկական միջոցների և այլ օժանդակ սարքերի, այդ թվում՝ պրոթեզաօրթոպեդիկ պարագաների ձեռքբերումը.

9) հոգեզավակի խնամքի և դաստիարակության համար նախատեսված՝ խնամատար ընտանիքին վճարվող միջոցներն օգտագործել արդյունավետ և նպատակային կերպով՝ բացառապես հոգեզավակի ապրուստը հոգալու, հոգեզավակին անհրաժեշտ հագուստի, սպիտակեղենի, կոշկեղենի, անձնական հիգիենայի պարագաների, կենցաղային իրերի, սննդի, խաղալիքների, խաղերի, գրքերի, գրենական պիտույքների և կահույքի ձեռքբերման համար.

10) չխոչընդոտել հոգեզավակի խնամքի նկատմամբ մարզպետարանի (քաղաքապետարանի) կողմից իրականացվող վերահսկողությանը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 13-ի N 751-Ն որոշմամբ սահմանված պահանջներին համապատասխան տրամադրել հոգեզավակի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն, այդ թվում՝ հոգեզավակի առողջական վիճակի, ինչպես նաև խնամքի և դաստիարակության համար նախատեսված՝ խնամատար ընտանիքին վճարվող միջոցների ծախսման վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր և (կամ) տեղեկություններ.

11) չխոչընդոտել հոգեզավակի և օրինական ներկայացուցչի (եթե նա հանդիսանում է հոգեզավակի ծնողը և զրկված չէ ծնողական իրավունքներից) միջև շփումներին, եթե այն չի հակասում երեխայի շահերին.

12) Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 138.1-ին հոդվածի 1-ին մասով սահմանված որևէ հիմքի առաջացման կամ հոգեզավակի հետ փոխըմբռնման բացակայության դեպքում դրա մասին տեղեկացնել մարզպետարանին (քաղաքապետարանին)՝ ոչ ուշ, քան համապատասխան հիմքն առաջանալուց հետո մեկօրյա ժամկետում.

13) խնամատար ընտանիքի բնակության վայրի հնարավոր փոփոխության դեպքում տեղափոխումից առնվազն տասն աշխատանքային օր առաջ, իսկ դրա անհնարինության դեպքում՝ տեղափոխումից հետո եռօրյա ժամկետում, դրա մասին տեղեկացնել մարզպետարանին (քաղաքապետարանին).

14) իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ պարտականություններ:

6. Օրինական ներկայացուցիչն իրավունք ունի՝

1) մասնակցելու հոգեզավակի խնամքը և դաստիարակությունը խնամատար ընտանիքում կազմակերպելու գործընթացին (հոգեզավակի ծնողը հանդիսանալու և ծնողական իրավունքներից զրկված չլինելու դեպքում), եթե դա չի հակասում հոգեզավակի շահերին.

2) կապ պահպանել հոգեզավակի հետ (հոգեզավակի ծնողը հանդիսանալու և ծնողական իրավունքներից զրկված չլինելու դեպքում), եթե այդ կապի պահպանումը բխում է հոգեզավակի շահերից.

3) խնամատարության կիրառման համար հիմք հանդիսացած պատճառի վերացման, այդ թվում` ընտանիքի հետ վերամիավորման դեպքում, դիմել մարզպետարանին (քաղաքապետարանին)՝ պայմանագիրը վաղաժամկետ լուծելու համար:

7. Օրինական ներկայացուցիչը պարտավոր է՝

1) չխոչընդոտել խնամատար ծնողի կողմից պայմանագրով ստանձնած իրավունքների և պարտականությունների իրականացմանը.

2) խնամատար ծնողի կողմից խնամատարության իրականացման համար արգելք հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 138.1-ին հոդվածի 1-ին մասով սահմանված որևէ հիմքի առաջացման մասին տեղեկանալու դեպքում դրա մասին տեղեկացնել մարզպետարանին (քաղաքապետարանին)՝ ոչ ուշ, քան դրա մասին տեղեկանալու օրվան հաջորդող օրը:

 

3. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳԻՆԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

8. Սույն պայմանագրի ընդհանուր գինը կազմում է_____________________դրամ, (թվերով և բառերով)

որից՝

 

1) __________________________ դրամը հոգեզավակի խնամքի և դաստիարակության համար նախատեսված

 (թվերով և բառերով)

միջոցներն են.

 

2) __________________________ դրամը հոգեզավակի խնամքի և դաստիարակության դիմաց տրվող 

 (թվերով և բառերով)

վարձատրությունն է:

 

9. Պայմանագրի 8-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված դրամական միջոցները խնամատար ծնողին են վճարվում՝

1) կարճաժամկետ խնամատարության դեպքում՝ միանվագ, պայմանագիրն ստորագրելուց հետո հնգօրյա ժամկետում.

2) երկարաժամկետ խնամատարության դեպքում՝ ամսական կտրվածքով, մինչև յուրաքանչյուր ամսվա 10-ը, ընդ որում, մեկ ամսվա համար հոգեզավակի խնամքի և դաստիարակության համար տրամադրվող գումարը կազմում է _____________________ դրամ:

 (թվերով և բառերով)

10. Պայմանագրի 8-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված դրամական միջոցները խնամատար ծնողին են վճարվում՝

1) կարճաժամկետ խնամատարության դեպքում՝ միանվագ, պայմանագրի գործողության ժամկետը լրանալուց հետո հնգօրյա ժամկետում.

2) երկարաժամկետ խնամատարության դեպքում՝ ամսական կտրվածքով, ընդ որում, յուրաքանչյուր ամսվա համար վարձատրությունը տրվում է մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 10-ը, իսկ մեկ ամսվա համար հոգեզավակի խնամքի 

և դաստիարակության դիմաց տրվող վարձատրության չափը կազմում է

_______________ դրամ:

(թվերով և բառերով)

11. Պայմանագրի 8-րդ կետում նշված դրամական միջոցները վճարվում են անկանխիկ, խնամատար ծնողի բանկային հաշվին՝ դրամական փոխանցումով:

 

4. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)

 

12. Պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլ արտակարգ և անկանխատեսելի հանգամանքներ, որոնք անհնարին են դարձնում պայմանագրով պարտավորությունների կատարումը:

 

5. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

 

13. Կողմերը Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն են կրում պայմանագրով նախատեսված իրենց պարտավորությունները չկատարելու և (կամ) ոչ պատշաճ կատարելու համար:

14. Պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով։ Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերի լուծումը հանձնվում է դատարանի քննությանը:

 

6. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ

 

15. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և գործում է մինչև

______________________ -ը:

(պայմանագրի գործողության ժամկետը)

 

7. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

16. Պայմանագիրը հանդիսանում է կողմերի միջև լիիրավ համաձայնություն` դրանում արտացոլված դրույթների վերաբերյալ:

17. Պայմանագրի գործողության ժամկետը կարող է երկարացվել կողմերի փոխադարձ համաձայնությամբ՝ Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 139-րդ հոդվածով սահմանված պահանջներին համապատասխան, եթե հոգեզավակի վերադարձն ընտանիք կամ հոգեզավակի որդեգրումը կամ խնամակալությունը (հոգաբարձությունը) հնարավոր չէ, բայց ոչ ավելի, քան երեխայի 18 տարին լրանալը:

18. Պայմանագրում ցանկացած փոփոխություն և լրացում վավեր է այն պայմանով, եթե դրանք կատարված են գրավոր և ստորագրված կողմերի կողմից։

19. Պայմանագիրը կարող է վաղաժամկետ լուծվել կողմերի համաձայնությամբ`

1) խնամատար ծնողի նախաձեռնությամբ` հարգելի պատճառների (հիվանդության, ընտանեկան կամ գույքային դրության փոփոխման, հոգեզավակի հետ փոխըմբռնման բացակայության, երեխաների անհամատեղելիության և այլն) առկայության դեպքում.

2) օրինական ներկայացուցչի պահանջով` խնամատարության կիրառման համար հիմք հանդիսացած պատճառի վերացման, այդ թվում` ընտանիքի հետ վերամիավորման դեպքում.

3) մարզպետարանի (քաղաքապետարանի) նախաձեռնությամբ՝ խնամատար ընտանիքում երեխայի խնամքն ապահովելու, նրան դաստիարակելու և կրթություն ստանալու համար անբարենպաստ պայմաններ առաջանալու կամ հոգեզավակին ծնողներին վերադարձնելու կամ ազգականների խնամակալությանը (հոգաբարձությանը) հանձնելու կամ հոգեզավակին որդեգրելու դեպքերում:

20. Հոգեզավակի որդեգրման դեպքում պայմանագիրը դադարում է որդեգրման պահից:

21. Պայմանագրի լուծումը կողմերին չի ազատում այն պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար պատասխանատվությունից, որոնք պետք է կատարվեին մինչև պայմանագրի գործողության ժամկետի ավարտը:

22. Պայմանագիրը կազմված է հայերենով, հավասարազոր իրավաբանական ուժ ունեցող 3 օրինակից: Յուրաքանչյուր կողմին տրամադրվում է պայմանագրի մեկական օրինակ:

 

Հայաստանի Հանրապետության

 

__________________________________,

(մարզպետարանի կամ Երևանի քաղաքապետարանի անվանումը)

__________________________________

(պաշտոնատար անձի պաշտոնը, անունը, ազգանունը)

__________________________

(ստորագրությունը)

 

Կ.Տ.

Խնամատար ծնող

 

____________________________

(անունը, ազգանունը)

Հ/Հ ________________

___________________

_________________

(ստորագրությունը)

Օրինական ներկայացուցիչ

 

____________________________

(անունը, ազգանունը)

________________

(ստորագրությունը)

 

ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ N 2

 

ԽՆԱՄԱՏԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ N _____

 

ք. ______________

 _____________ 20  թ.

 

Հայաստանի Հանրապետության

___________________________________________________________________________________,

(մարզպետարանի կամ Երևանի քաղաքապետարանի անվանումը)

 

(այսուհետ նաև՝ մարզպետարան կամ քաղաքապետարան), որը գործում է Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 137.1-ին հոդվածի 3-րդ մասի հիման վրա, ի դեմս

 ________________________________________________________________________________-ի,

(պաշտոնատար անձի պաշտոնը, անունը, ազգանունը)

 

մի կողմից, և քաղաքացի _____________________________________________________________

___________________________________________________________________________________

___________________________________________________________________________________

(խնամատար ծնողի անունը, ազգանունը, բնակության վայրը, անձնագրի կամ նույնականացման քարտի սերիան և համարը)

 

(այսուհետ՝ խնամատար ծնող) մյուս կողմից, որոնք համատեղ հիշատակման դեպքում հետագա տեքստում կանվանվեն կողմեր, կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ՝ պայմանագիր) հետևյալի մասին:

 

1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

 

1. Մարզպետարանը (քաղաքապետարանը) խնամատար ծնողի

___________________

(խնամատարության տեսակը)

խնամատարությանն

է հանձնում

____________________________________________________________________________________

____________________________________________________________________________________,

(երեխայի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը)

 

իսկ խնամատար ծնողը պարտավորվում է ______________________________________________

 (խնամատարության ժամկետը)

 

կազմակերպել երեխայի (այսուհետ՝ հոգեզավակ) խնամքը և դաստիարակությունը:

 

2. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

2. Մարզպետարանը (քաղաքապետարանը) իրավունք ունի՝

1) պայմանագրի գործողության ամբողջ ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 13-ի N 751-Ն որոշմանը համապատասխան իրականացնելու խնամատար ընտանիքում հոգեզավակի խնամքի նկատմամբ վերահսկողություն՝ հոգեզավակի, խնամատար ծնողի հետ պարբերաբար հանդիպումների և հարցազրույցների, խնամատար ընտանիք պարբերաբար այցելությունների, տեղում ուսումնասիրություն իրականացնելու միջոցով.

2) խնամատար ծնողի համաձայնությամբ մուտք գործելու հոգեզավակի բնակության վայր.

3) հոգեզավակի կյանքին և առողջությանն սպառնացող անմիջական վտանգը կանխելու նպատակով առանց խնամատար ծնողի համաձայնության Հայաստանի Հանրապետության ոստիկանության աջակցությամբ և բազմաբնակարան շենքի կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ մուտք գործելու հոգեզավակի բնակության վայր.

4) ուսումնասիրելու երեխայի կենսապայմանները և դրանց ապահովվածությունը.

5) խնամատար ծնողից պահանջելու ներկայացնել հոգեզավակի առողջական վիճակի, ինչպես նաև խնամքի և դաստիարակության համար նախատեսված՝ խնամատար ընտանիքին վճարվող միջոցների ծախսման վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր և (կամ) տեղեկություններ.

6) խնամատար ընտանիքում հոգեզավակի առողջության, ֆիզիկական, մտավոր, հոգեբանական, հոգևոր և բարոյական զարգացման, կրթության համար անհրաժեշտ պայմանների, խնամքի և դաստիարակության, կենսապայմանների, հոգեզավակի խնամքի և դաստիարակության համար նախատեսված՝ խնամատար ընտանիքին վճարվող միջոցների նպատակային և արդյունավետ ծախսման, ինչպես նաև պայմանագրով խնամատար ծնողի կողմից ստանձնած այլ պարտավորությունների կատարման մասին տեղեկություններն ամբողջացնելու նպատակով անարգել շփվելու խնամատար ծնողի ամուսնու և մերձավոր ազգականների, խնամատար ընտանիքի հարևանների, հոգեզավակի մերձավոր ազգականների, ինչպես նաև այն ուսումնական հաստատության աշխատողների հետ, որում ընդգրկված է հոգեզավակը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստանալու անհրաժեշտ տեղեկություններ խնամատար ընտանիքի սոցիալական խնդիրների հետ առնչություններ ունեցող այլ պատկան մարմիններից (կազմակերպություններից).

7) կատարելու հոգեզավակի լավագույն շահերից բխող՝ օրենքով նախատեսված այլ գործողություններ.

8) խնամատար ընտանիքում հոգեզավակի խնամքն ապահովելու, նրան դաստիարակելու և կրթություն ստանալու համար անբարենպաստ պայմաններ առաջանալու կամ հոգեզավակին ծնողներին վերադարձնելու կամ ազգականների խնամակալությանը (հոգաբարձությանը) հանձնելու կամ հոգեզավակին որդեգրելու դեպքերում, ձեռնարկելու անհրաժեշտ և բավարար միջոցներ պայմանագիրը վաղաժամկետ լուծելու համար.

9) իրականացնելու Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ իրավունքներ:

3. Մարզպետարանը (քաղաքապետարանը) պարտավոր է՝

1) պայմանագիրը կնքելուց հետո, ոչ ուշ, քան ____________________ ընթացքում,

 (օր կամ ժամ)

հոգեզավակին հանձնել խնամատար ծնողին.

2) հոգեզավակի խնամքի և դաստիարակության համար բարենպաստ պայմանների բարելավման անհրաժեշտության դեպքում խնամատար ծնողին տրամադրել մեթոդական աջակցություն.

3) Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 13-ի N 751-Ն որոշմամբ սահմանված պահանջներին համապատասխան և պայմանագրով սահմանված կարգով ապահովել պայմանագրի 6-րդ կետով սահմանված դրամական միջոցների վճարումը խնամատար ընտանիքին.

4) իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ պարտականություններ:

4. Խնամատար ծնողն իրավունք ունի՝

1) պահանջելու մարզպետարանից (քաղաքապետարանից)՝ պայմանագիրը կնքելուց հետո, ոչ ուշ, քան ______________ ընթացքում, հոգեզավակին հանձնել իր խնամատարությանը.

 (օր կամ ժամ)

2) պայմանագրով սահմանված ժամկետում իրականացնելու հոգեզավակի խնամքը և դաստիարակությունը.

3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում կամ օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին օգտվելու երեխաների համար անվճար ճամբարների ուղեգրերի ստացման իրավունքից.

4) հոգեզավակի խնամքի և դաստիարակության համար բարենպաստ պայմանների ստեղծման նպատակով մեթոդական աջակցություն ստանալու համար դիմելու մարզպետարանին (քաղաքապետարանին).

5) Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 13-ի N 751-Ն որոշմամբ սահմանված պահանջներին համապատասխան և պայմանագրով սահմանված կարգով ստանալու պայմանագրի 6-րդ կետով սահմանված դրամական միջոցները.

6) հարգելի պատճառների (հիվանդության, ընտանեկան կամ գույքային դրության փոփոխման, հոգեզավակի հետ փոխըմբռնման բացակայության, երեխաների անհամատեղելիության և այլն) առկայության դեպքում դիմելու մարզպետարանին (քաղաքապետարանին)՝ պայմանագիրը վաղաժամկետ լուծելու համար:

5. Խնամատար ծնողը պարտավոր է՝

1) դաստիարակել հոգեզավակին փոխադարձ հարգանքի հիման վրա` բացառելով հոգեզավակի նկատմամբ բռնությունը, կոպիտ, մարդկային արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքը, վիրավորանքը և շահագործումը.

2) հարգել հոգեզավակի արժանապատվությունը, ապահովել հոգեզավակի զարգացումը նրա արժանապատվությունն ապահովող պայմաններում.

3) իրականացնել հոգեզավակի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով սահմանված դեպքերի.

4) հոգ տանել հոգեզավակի առողջության, ֆիզիկական, մտավոր, հոգեբանական, հոգևոր և բարոյական զարգացման մասին.

5) ստեղծել անհրաժեշտ պայմաններ հոգեզավակի կրթություն ստանալու իրավունքի իրականացումն ապահովելու համար, ապահովել հոգեզավակի հաճախումը հանրակրթական հաստատություններ, հետևել նրա առաջադիմությանը, կապ պահպանել այդ հաստատության ուսուցիչների կամ դաստիարակների հետ, իսկ հոգեզավակի առողջական վիճակի պատճառով հանրակրթական հաստատություններ հաճախելու անհնարինության դեպքում, նրա կրթությունն ապահովել տնային պայմաններում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

6) կազմակերպել հոգեզավակի կենցաղը և ազատ ժամանցը՝ հոգեզավակի տարիքին և հասունության մակարդակին համապատասխան.

7) իր իրավունքները և պարտականություններն իրականացնել՝ ելնելով հոգեզավակի լավագույն շահերից.

8) ապահովել հոգեզավակի պարբերական այցերը երեխայի հսկողությունն իրականացնող առողջության առաջնային պահպանման (այսուհետ` ԱԱՊ) բուժհաստատություն, ներառյալ կանխարգելիչ պատվաստումներ ստանալը, հոգեզավակի հիվանդության դեպքում կազմակերպել հոգեզավակի մասնագիտացված բուժումը և, անհրաժեշտության դեպքում, շարունակական հսկողությունը համապատասխան մասնագիտացված կենտրոնում կամ ԱԱՊ բուժհաստատությունում, իսկ հաշմանդամություն կամ ծանր առողջական խնդիրներ ունեցող հոգեզավակների խնամատարության դեպքում՝ նաև վերականգնողական բուժումը, տեխնիկական միջոցների և այլ օժանդակ սարքերի, այդ թվում՝ պրոթեզաօրթոպեդիկ պարագաների ձեռքբերումը.

9) հոգեզավակի խնամքի և դաստիարակության համար նախատեսված՝ խնամատար ընտանիքին վճարվող միջոցներն օգտագործել արդյունավետ և նպատակային կերպով՝ բացառապես հոգեզավակի ապրուստը հոգալու, հոգեզավակին անհրաժեշտ հագուստի, սպիտակեղենի, կոշկեղենի, անձնական հիգիենայի պարագաների, կենցաղային իրերի, սննդի, խաղալիքների, խաղերի, գրքերի, գրենական պիտույքների և կահույքի ձեռքբերման համար.

10) չխոչընդոտել հոգեզավակի խնամքի նկատմամբ մարզպետարանի (քաղաքապետարանի) կողմից իրականացվող վերահսկողությանը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 13-ի N 751-Ն որոշմամբ սահմանված պահանջներին համապատասխան տրամադրել հոգեզավակի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն, այդ թվում՝ հոգեզավակի առողջական վիճակի, ինչպես նաև խնամքի և դաստիարակության համար նախատեսված՝ խնամատար ընտանիքին վճարվող միջոցների ծախսման վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր և (կամ) տեղեկություններ.

11) օրինական ներկայացուցչին (եթե նա հանդիսանում է հոգեզավակի ծնողը և զրկված չէ ծնողական իրավունքներից) թույլատրել մասնակցելու հոգեզավակի խնամքը և դաստիարակությունը խնամատար ընտանիքում կազմակերպելու գործընթացին, եթե դա չի հակասում հոգեզավակի շահերին.

12) չխոչընդոտել հոգեզավակի և օրինական ներկայացուցչի (եթե նա հանդիսանում է հոգեզավակի ծնողը և զրկված չէ ծնողական իրավունքներից) միջև շփումներին, եթե այն չի հակասում երեխայի շահերին.

13) Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 138.1-ին հոդվածի 1-ին մասով սահմանված որևէ հիմքի առաջացման կամ հոգեզավակի հետ փոխըմբռնման բացակայության դեպքում դրա մասին տեղեկացնել մարզպետարանին (քաղաքապետարանին)՝ ոչ ուշ, քան համապատասխան հիմքն առաջանալուց հետո մեկօրյա ժամկետում.

14) խնամատար ընտանիքի բնակության վայրի հնարավոր փոփոխության դեպքում տեղափոխումից առնվազն տասն աշխատանքային օր առաջ, իսկ դրա անհնարինության դեպքում՝ տեղափոխումից հետո եռօրյա ժամկետում, դրա մասին տեղեկացնել մարզպետարանին (քաղաքապետարանին).

15) իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ պարտականություններ:

 

3. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳԻՆԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

 6. Սույն պայմանագրի ընդհանուր գինը կազմում է

 ___________________________ դրամ,

(թվերով և բառերով)

որից՝

1) __________________________ դրամը հոգեզավակի խնամքի և դաստիարակության համար նախատեսված

(թվերով և բառերով)

միջոցներն են,

2) __________________________ դրամը հոգեզավակի խնամքի և դաստիարակության դիմաց տրվող 

(թվերով և բառերով)

վարձատրությունն է:

7. Պայմանագրի 6-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված դրամական միջոցները խնամատար ծնողին են վճարվում՝

1) կարճաժամկետ խնամատարության դեպքում՝ միանվագ, պայմանագիրն ստորագրելուց հետո հնգօրյա ժամկետում.

2) երկարաժամկետ խնամատարության դեպքում՝ ամսական կտրվածքով, մինչև յուրաքանչյուր ամսվա 10-ը, ընդ որում, մեկ ամսվա համար հոգեզավակի խնամքի և դաստիարակության համար տրամադրվող գումարը կազմում է

_____________________ դրամ:

 (թվերով և բառերով)

 

8. Պայմանագրի 6-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված դրամական միջոցները խնամատար ծնողին են վճարվում՝

1) կարճաժամկետ խնամատարության դեպքում՝ միանվագ, պայմանագրի գործողության ժամկետը լրանալուց հետո հնգօրյա ժամկետում.

2) երկարաժամկետ խնամատարության դեպքում՝ ամսական կտրվածքով, ընդ որում, յուրաքանչյուր ամսվա համար վարձատրությունը տրվում է մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 10-ը, իսկ մեկ ամսվա համար հոգեզավակի խնամքի և դաստիարակության դիմաց տրվող վարձատրության չափը կազմում է

_____________________ դրամ:

(թվերով և բառերով)

 

9. Պայմանագրի 6-րդ կետում նշված դրամական միջոցները վճարվում են անկանխիկ, խնամատար ծնողի բանկային հաշվին՝ դրամական փոխանցումով:

 

4. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)

 

10. Պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլ արտակարգ և անկանխատեսելի հանգամանքներ, որոնք անհնարին են դարձնում պայմանագրով պարտավորությունների կատարումը:

 

5. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

 

11. Կողմերը Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն են կրում պայմանագրով նախատեսված իրենց պարտավորությունները չկատարելու և (կամ) ոչ պատշաճ կատարելու համար:

12. Պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով: Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերի լուծումը հանձնվում է դատարանի քննությանը:

 

6. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ

 

13. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և գործում է մինչև

_________________________ -ը:

(պայմանագրի գործողության ժամկետը)

 

7. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

14. Պայմանագիրը հանդիսանում է կողմերի միջև լիիրավ համաձայնություն` դրանում արտացոլված դրույթների վերաբերյալ:

15. Պայմանագրի գործողության ժամկետը կարող է երկարացվել կողմերի փոխադարձ համաձայնությամբ՝ Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 139-րդ հոդվածով սահմանված պահանջներին համապատասխան, եթե հոգեզավակի վերադարձն ընտանիք կամ հոգեզավակի որդեգրումը կամ խնամակալությունը (հոգաբարձությունը) հնարավոր չէ, բայց ոչ ավելի, քան երեխայի 18 տարին լրանալը:

16. Պայմանագրում ցանկացած փոփոխություն և լրացում վավեր է այն պայմանով, եթե դրանք կատարված են գրավոր և ստորագրված կողմերի կողմից։

17. Պայմանագիրը կարող է վաղաժամկետ լուծվել կողմերի համաձայնությամբ`

1) խնամատար ծնողի նախաձեռնությամբ` հարգելի պատճառների (հիվանդության, ընտանեկան կամ գույքային դրության փոփոխման, հոգեզավակի հետ փոխըմբռնման բացակայության, երեխաների անհամատեղելիության և այլն) առկայության դեպքում.

2) օրինական ներկայացուցչի պահանջով` խնամատարության կիրառման համար հիմք հանդիսացած պատճառի վերացման, այդ թվում` ընտանիքի հետ վերամիավորման դեպքում.

3) մարզպետարանի (քաղաքապետարանի) նախաձեռնությամբ՝ խնամատար ընտանիքում երեխայի խնամքն ապահովելու, նրան դաստիարակելու և կրթություն ստանալու համար անբարենպաստ պայմաններ առաջանալու կամ հոգեզավակին ծնողներին վերադարձնելու կամ ազգականների խնամակալությանը (հոգաբարձությանը) հանձնելու կամ հոգեզավակին որդեգրելու դեպքերում:

18. Հոգեզավակի որդեգրման դեպքում պայմանագիրը դադարում է որդեգրման պահից:

19. Պայմանագրի լուծումը կողմերին չի ազատում այն պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար պատասխանատվությունից, որոնք պետք է կատարվեին մինչև պայմանագրի գործողության ժամկետի ավարտը:

20. Պայմանագիրը կազմված է հայերենով, հավասարազոր իրավաբանական ուժ ունեցող 2 օրինակից: Յուրաքանչյուր կողմին տրամադրվում է պայմանագրի մեկական օրինակ:

 

Հայաստանի Հանրապետության

 

__________________________________________,

(մարզպետարանի կամ Երևանի քաղաքապետարանի անվանումը)

__________________________________________

(պաշտոնատար անձի պաշտոնը, անունը, ազգանունը)

________________________________

(ստորագրությունը)

 

Կ.Տ.

Խնամատար ծնող

 

_____________________________________

(անունը, ազգանունը)

 

Հ/Հ _____________________________

_____________________________

 

__________________________

(ստորագրությունը)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
25.03.2021, N 396-Ն 01.04.2021, N 751-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան