Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-42-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.01.2004-01.01.2018)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.12.30/64(299) Հոդ.1288
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
02.12.2003
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
23.12.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.01.2004
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2003 թվականի դեկտեմբերի 2-ին

 

«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՎՃԱՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ճանապարհային վճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (3 մարտի 1998 թվականի, ՀՕ-203) 5-րդ հոդվածի առաջին պարբերությունում «ամսական» բառը փոխարինել «տասնհինգօրյա» բառով:

 

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածում`

1) 2-րդ մասում «Մեկ ամսվա» բառերը փոխարինել «Տասնհինգ օրվա» բառերով.

2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«3. Հայաստանի Հանրապետության տարածքում տասնհինգից ավելի օր գտնվելու դեպքում յուրաքանչյուր հաջորդ տասնհինգ օրվա կամ ավելի պակաս ժամկետի համար այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար վճարը հաշվարկվում և պետական բյուջե է մուծվում Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու ժամկետը լրանալուց հետո` հինգ օրվա ընթացքում:»:

 

Հոդված 3. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունում «մեկ ամսից» բառերը փոխարինել «տասնհինգ օրից» բառերով, իսկ «30 օրվա» բառերը` «տասնհինգ օրվա» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 14-րդ հոդվածում «երեսնօրյա» բառը փոխարինել «տասնհինգօրյա» բառով:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2003 թ. դեկտեմբերի 23
Երևան
ՀՕ-42-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան