Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-68-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.01.2004-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.06.16/31(330) Հոդ.45
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
25.12.2003
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
29.12.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.01.2004

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2003 թվականի դեկտեմբերի 25-ին

 

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՈԴՎԱԾ 1. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի մայիսի 17-ի ՀՕ-60 օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, սերտիֆիկացման վարչության կողմից ժամկետանց ապրանքների վաճառքի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության կողմից ժամկետանց ապրանքների վաճառքի, ինչպես նաև նորմատիվ փաստաթղթերի պահանջներին արտադրանքի, ծառայությունների համապատասխանության վերահսկողության և օտարվող ապրանքների չափագիտական վերահսկողության իրականացման» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 5-րդ հոդվածում`

 

ա) առաջին պարբերությունը «երկրորդ (կրկնակի) ստուգումն է» բառերից հետո լրացնել «, բացի սույն օրենքի 3 հոդվածի 3-րդ մասում սահմանված դեպքերի, երբ վերստուգումները մեկից ավելի ստուգումներն են: Ֆինանսատնտեսական գործունեության վերստուգումներ կարող են իրականացվել բացառապես Հայաստանի Հանրապետության վարչապետի գրավոր հանձնարարությամբ» բառերով.

բ) երկրորդ պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ «թ» կետով`

«թ) սույն օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերում` իրավասու պետական մարմնի ղեկավարի գրավոր հանձնարարությամբ` օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ կետի սահմանված կարգով:»:

 

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ խմբագրությամբ երրորդ պարբերությունով`

 

«Եթե ստուգման ընթացքում արձանագրված խախտումները և դրանց հիման վրա տնտեսավարող սուբյեկտին առաջադրված պատասխանատվությունը հիմնվում է համանման պայմաններում գործող այլ սուբյեկտների կողմից կամ նրանց միջև կիրառված գների վերաբերյալ ստուգումն իրականացնող մարմնի կողմից կատարված համեմատական ուսումնասիրությունների և վերլուծությունների վրա, ապա ստուգման ակտին կցվում է նաև նշված ուսումնասիրության և վերլուծության վերաբերյալ տեղեկանքը:»:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան
   

2003 թ. դեկտեմբերի 29
Երևան
ՀՕ-68-Ն