Գլխավոր տեղեկություն
Համար
N 411-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.03.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.03.2021
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.03.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.03.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 մարտի 2021 թվականի N 411-Ա

 

ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅԱՄԲ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին և 8-րդ մասերը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հոկտեմբերի 5-ի N 1638-Ն որոշման 1-ին և 2-րդ կետերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված, «Հրաժարում հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով 2020 թվականի նոյեմբերի 26-ի թիվ 05100010/261120/0076980 հայտարարագրով ձևակերպված և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը հատկացված՝ 2009 թվականի արտադրության «Ֆորդ Տրանզիտ 2.2» մակնիշի WF0ZXXTTFZ8E87909 նույնականացման համարով, 1,869,932 դրամ սկզբնական և 1,869,932 դրամ հաշվեկշռային արժեքով տրանսպորտային միջոցը նվիրաբերության պայմանագրի հիման վրա հանձնել «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը` բնակչության բժշկական օգնության և սպասարկման իրականացման համար:

2. Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված, «Հրաժարում հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով 2020 թվականի նոյեմբերի 26-ի թիվ 05100010/261120/0076980 հայտարարագրով ձևակերպված և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը հատկացված` 2009 թվականի արտադրության «Ֆորդ Տրանզիտ 2.2» մակնիշի WF0ZXXBDFZ8L24486 նույնականացման համարով, 1,869,932 դրամ սկզբնական և 1,869,932 դրամ հաշվեկշռային արժեքով տրանսպորտային միջոցը նվիրաբերության պայմանագրի հիման վրա հանձնել «Սիսիանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը` բնակչության բժշկական օգնության և սպասարկման իրականացման համար:

3. Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված, «Հրաժարում հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով 2020 թվականի դեկտեմբերի 8-ի թիվ 05100010/0812120/0080337 հայտարարագրով ձևակերպված և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը հատկացված` 2006 թվականի արտադրության «Մերսեդես Բենց Սպրինտեր 416» մակնիշի WDB9046121R884208 նույնականացման համարով, 6,522,920 դրամ սկզբնական և 6,522,920 դրամ հաշվեկշռային արժեքով տրանսպորտային միջոցը նվիրաբերության պայմանագրի հիման վրա հանձնել «Վեդու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը` բնակչության բժշկական օգնության և սպասարկման իրականացման համար:

4. Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված, «Հրաժարում հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով 2020 թվականի դեկտեմբերի 8-ի թիվ 05100010/0812120/0080337 հայտարարագրով ձևակերպված և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը հատկացված` 2007 թվականի արտադրության «Մերսեդես Բենց Սպրինտեր 315» մակնիշի WDB9066331S201249 նույնականացման համարով, 5,283,400 դրամ սկզբնական և 5,283,400 դրամ հաշվեկշռային արժեքով տրանսպորտային միջոցը և Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված, «Հրաժարում հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով 2020 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 05100010/171220/0083448 հայտարարագրով ձևակերպված և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը հանձնված` 2011 թվականի արտադրության «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի WF0SXXTTFSBM77373 նույնականացման համարով, 4.164.160 դրամ սկզբնական և 4.164.160 դրամ հաշվեկշռային արժեքով տրանսպորտային միջոցը նվիրաբերության պայմանագրի հիման վրա հանձնել «Արտաշատի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը` բնակչության բժշկական օգնության և սպասարկման իրականացման համար:

5. Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված, «Հրաժարում հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով 2021 թվականի հունվարի 14-ի թիվ 05100010/140121/0001067 հայտարարագրով ձևակերպված և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը հատկացված` 2006 թվականի արտադրության «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի WF0SXXTTFS6P44357 նույնականացման համարով, 417,515 դրամ սկզբնական և 417,515 դրամ հաշվեկշռային արժեքով տրանսպորտային միջոցը նվիրաբերության պայմանագրի հիման վրա հանձնել «Զարիշատ (Արամ) Մարտինի Մկրտչյանի անվան Արմավիրի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը` բնակչության բժշկական օգնության և սպասարկման իրականացման համար:

6. Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված, «Հրաժարում հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով 2020 թվականի դեկտեմբերի 8-ի թիվ 05100010/081220/0080265 հայտարարագրով ձևակերպված և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը հատկացված` 2011 թվականի արտադրության «Մերսեդես Բենց Վիտո Ստրելլա» մակնիշի WDF63960313625531 նույնականացման համարով, 5,497,271 դրամ սկզբնական և 5,497,271 դրամ հաշվեկշռային արժեքով տրանսպորտային միջոցը նվիրաբերության պայմանագրի հիման վրա հանձնել Արցախի Հանրապետությանը` բնակչության բժշկական օգնության և սպասարկման իրականացման համար:

7. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո`

1) 15-օրյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-5-րդ կետերում նշված գույքերի նվիրաբերության պայմանագրերի կնքումը` դրանցում նախատեսելով դրույթներ գույքը բացառապես բնակչության բժշկական օգնության և սպասարկման իրականացման նպատակով օգտագործելու, սույն կետում նշված պայմանները չպահպանելու դեպքում` նվիրաբերության վերացման հնարավորության մասին, ինչպես նաև գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը` սահմանելով նաև, որ հանձնման-ընդունման հետ կապված բոլոր ծախսերն իրականացվելու են գույքն ընդունող կազմակերպությունների հաշվին.

2) երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության անունից Արցախի Հանրապետության առողջապահության նախարարի հետ համատեղ ապահովել սույն որոշման 6-րդ կետում նշված գույքի նվիրաբերության պայմանագրի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը` պայմանագրում նախատեսելով դրույթներ գույքը բացառապես բնակչության բժշկական օգնության և սպասարկման իրականացման նպատակով օգտագործելու, սույն կետում նշված պայմանները չպահպանելու դեպքում` նվիրաբերության վերացման հնարավորության մասին, սահմանելով նաև, որ հանձնման-ընդունման հետ կապված բոլոր ծախսերն իրականացվելու են Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության ֆինանսական միջոցների հաշվին:

8. Սահմանել, որ սույն որոշման 1-5-րդ կետերում նշված գույքերի նվիրաբերության պայմանագրերի նոտարական վավերացման, գույքերի պետական գրանցման (հաշվառման) հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման` համապատասխանաբար «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն», «Սիսիանի բժշկական կենտրոն», «Վեդու բժշկական կենտրոն», «Արտաշատի բժշկական կենտրոն», «Զարիշատ (Արամ) Մարտինի Մկրտչյանի անվան Արմավիրի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունների, իսկ 6-րդ կետում նշված գույքի նվիրաբերության պայմանագրի նոտարական վավերացման, գույքի գրանցման (հաշվառման) հետ կապված ծախսերը` Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

25.03.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ