ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 սեպտեմբերի 2020 թվականի N 547-Ա
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ 14Ա ԹԱՂԱՄԱՍՈՒՄ «ՀԻՆ ԵՐԵՎԱՆ» ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի N 667-Լ որոշման հավելվածի 11-րդ կետով՝
1. Երևան քաղաքի 14ա թաղամասում «Հին Երևան» կառուցապատման ծրագրի նախագծային և շինարարական աշխատանքների համակարգման նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
|
2020 թ. սեպտեմբերի 9 Երևան |
|
Հավելված ՀՀ փոխվարչապետի 2020 թ. սեպտեմբերի 9-ի N 547-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ 14Ա ԹԱՂԱՄԱՍՈՒՄ «ՀԻՆ ԵՐԵՎԱՆ» ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
|
ՀՀ փոխվարչապետի գրասենյակի ղեկավար (աշխատանքային խմբի ղեկավար) |
|
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ |
|
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ |
| ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական |
|
Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ (համաձայնությամբ) |
|
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ |
|
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժնի պետ |
|
«Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն (համաձայնությամբ) |
|
«ԼՎՔ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն, «Հին Երևան» նախագծի հեղինակ (համաձայնությամբ) |
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 01.04.2022, N 215-Ա | 02.04.2022, N 547-Ա |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|