ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
| 17 օգոստոս 2020 թ. | N 2795-Ա | 
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԴԵՂԵՐԻ ՄԵԾԱԾԱԽ ԻՐԱՑՈՒՄ, ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ (ԴԵՂԱՏՈՒՆ (ԴԵՂԵՐ ՉՊԱՏՐԱՍՏՈՂ)), ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԵՐԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 9-րդ հոդվածի 1-ին մասը, 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ կետի 2-րդ, 3-րդ, 6-րդ ենթակետերը, Առողջապահության նախարարության լիցենզավորման հանձնաժողովի դրական եզրակացությունը, հաշվի առնելով, որ հրամանում նշված անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների մեծածախ իրացման, դեղատան (դեղեր չպատրաստող), բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիաներ ստանալու համար ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 27-ի N 276-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1936-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի N 1275-Ն որոշումների պահանջների`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Բավարարել դեղերի մեծածախ իրացման, դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիաներ տրամադրելու վերաբերյալ Առողջապահության նախարարություն ներկայացված հայտերը` հատկացնելով լիցենզիաներ հետևյալ հայտատուներին.
| 1) «ԱԼՏԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն | դեղերի մեծածախ իրացում | 
| 2) «ՖԱՐՄ ԹՐԱՍՏ» հայ-ռուսական համատեղ ձեռնարկություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն | դեղերի մեծածախ իրացում | 
| 3) «ՍԱՆՈՒՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն | դեղերի մեծածախ իրացում | 
| 4) «ԴԵՂԱԲԱԶԱ Ե» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն | դեղերի մեծածախ իրացում | 
| 5) Արարատ Հակոբյան անհատ ձեռնարկատեր | դեղերի մեծածախ իրացում | 
| 6) «ԱՐՄԵՆԴԵՆՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն | դեղատուն (դեղեր չպատրաստող) | 
| 7) «ՄԵԴԵԼԼԱ ՊԼՅՈՒՍ ՖԱՐՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն | դեղատուն (դեղեր չպատրաստող) | 
| 8) «ՋԻ ԹԻ ՍԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն | դեղատուն (դեղեր չպատրաստող) | 
| 9) «ԴԱՆ ՖԱՐՄ ԴԵՂԱՏՈՒՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն | դեղատուն (դեղեր չպատրաստող) | 
| 10) Աշոտ Ավագյան անհատ ձեռնարկատեր | դեղատուն (դեղեր չպատրաստող) | 
| 11) Կարեն Թովմասյան անհատ ձեռնարկատեր | դեղատուն (դեղեր չպատրաստող) | 
| 12) Կարինե Խաչատրյան անհատ ձեռնարկատեր | դեղատուն (դեղեր չպատրաստող) | 
| 13) ԳԵՎՈՐԳ ՄԿՐՏՉՅԱՆ անհատ ձեռնարկատեր | դեղատուն (դեղեր չպատրաստող) | 
| 14) Վարդան Ադամյան անհատ ձեռնարկատեր | դեղատուն (դեղեր չպատրաստող) | 
| 15) Աբրահամ Հարությունյան անհատ ձեռնարկատեր | դեղատուն (դեղեր չպատրաստող) | 
| 16) Լուսինե Ալեքսանյան անհատ ձեռնարկատեր | դեղատուն (դեղեր չպատրաստող) | 
| 17) «ԱԼՖԱ-ՖԱՐՄ» փակ բաժնետիրական ընկերություն | բժշկական օգնություն և սպասարկում | 
| 18) Արթուր Մարգարյան անհատ ձեռնարկատեր | բժշկական օգնություն և սպասարկում | 
| 19) Կարեն Գիգոլյան անհատ ձեռնարկատեր | բժշկական օգնություն և սպասարկում | 
| 20) Աննա Մկրտչյան անհատ ձեռնարկատեր | բժշկական օգնություն և սպասարկում | 
| 21) Հրաչյա Սաֆարյան անհատ ձեռնարկատեր | բժշկական օգնություն և սպասարկում | 
| 22) Աստղիկ Ավդալյան անհատ ձեռնարկատեր | բժշկական օգնություն և սպասարկում | 
| 23) Արաիկ Իկիլիկյան անհատ ձեռնարկատեր | բժշկական օգնություն և սպասարկում | 
| 24) Սերինե Մուրադյան անհատ ձեռնարկատեր | բժշկական օգնություն և սպասարկում | 
2. Վերոնշյալ անհատ ձեռնարկատերերից և իրավաբանական անձանցից յուրաքանչյուրին Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման համաձայն լիցենզիան տրամադրել հայտը բավարարելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում օրենքով սահմանված պետական տուրքը վճարելու դեպքում, իսկ չվճարելու դեպքում այդ հայտերը համարել մերժված:
3. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին՝ եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:
4. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը հայտատուներին:
5. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանին:
6. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում վարչական վարույթի մասնակիցներին իրազեկելուն հաջորդող օրվանից:
7. Սույն հրամանը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև ՀՀ վարչական դատարան՝ վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:
| Ա. Թորոսյան | 
Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 սեպտեմբերի 2020 թվական: