Գլխավոր տեղեկություն
Համար
N 396-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.04.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.04.05-2021.04.18 Պաշտոնական հրապարակման օրը 26.03.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.03.2021
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.03.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.04.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 մարտի 2021 թվականի N 396-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 145-Ն, 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 24-Ի N 50-Ն, 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N 460-Ն, 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 17-Ի N 534-Ն, 2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 31-Ի N 984-Ն, 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1069-Ն, 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 3-Ի N 1122-Ն, 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1044-Ն, 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1061-Ն, 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 492-Ն, 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1112-Ն, 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի N 551-Ն, 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 751-Ն, 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1459-Ն, 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1527-Ն, 2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-Ի N 1318-Ն, 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1035-Ն, 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1151-Ն, 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-Ի N 276-Ն, 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 405-Ն, 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 2-Ի N 631-Ն, 2004 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1456-Ն, 1997 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի N 330, 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 665-Ն, 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 670-Ն, 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-Ի N 302-Ն, 2014 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի N 1335-Ն, 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 635-Ն, 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-Ի N 275-Ն, 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1566-Ն, 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 284-Ն, 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 287-Ն, 2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 23-Ի N 1081-Ն, 2014 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 28-Ի N 895-Ն, 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 1179-Ն, 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1110-Ն, 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի N 916-Ն, 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 4-Ի N 141-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-Ի N 185-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ, 34-րդ և 36-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 145-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«2) ընտանեկան նպաստ, սոցիալական նպաստ, հրատապ օգնություն տրամադրող` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած տարածքային մարմինները Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) տարածքային կենտրոններն են։».

2) որոշման 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

3) որոշման մեջ և հավելվածներում «սոցիալական աջակցության տարածքային գործակալություն (բաժին)» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «Ծառայության տարածքային կենտրոններ» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.

4) որոշման N 3 հավելվածի՝

ա. 13-րդ կետի 14-15-րդ ենթակետերում «տեղեկանք (տվյալ) զբաղվածության տարածքային կենտրոնից» բառերը փոխարինել «տարածքային կենտրոնի զբաղվածության հարցերով լիազորված պաշտոնատար անձի որոշում» բառերով,

բ. 14-րդ կետի 6.4-րդ ենթակետում «զբաղվածության տարածքային կենտրոնը» բառերը փոխարինել «տարածքային կենտրոնի զբաղվածության հարցերով լիազորված պաշտոնատար անձը» բառերով, 11-րդ ենթակետերից հանել «զբաղվածության» բառը,

գ. 49-րդ կետում «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն (այսուհետ` նախարարություն)» բառերը փոխարինել «Ծառայություն» բառով.

5) որոշման N 6 հավելվածի 41-րդ և N 13 հավելվածի 2-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «Ծառայություն» բառով և դրա համապատասխան հոլովաձևերով.

6) որոշման N 8 հավելվածի՝

ա. 33-րդ կետում «նախարարություն» բառը փոխարինել «Ծառայություն» բառով,

բ. 34-րդ և 43-րդ կետերում «նախարարության աշխատակազմի սոցիալական աջակցության» բառերը փոխարինել «Ծառայության պատասխանատու» բառերով,

գ. 61-րդ կետում «նախարարություն, համապատասխան մարզպետարան կամ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ կամ Գյումրու կամ Վանաձորի կամ Արարատի կամ Ջերմուկի քաղաքային համայնքների ղեկավարների աշխատակազմ» բառերը փոխարինել «Ծառայություն» բառով,

դ. N 3 ձևում «Սոցիալական ծառայությունների________տարածքային մարմին» բառերը փոխարինել «միասնական սոցիալական ծառայության_________ տարածքային կենտրոն» բառերով,

ե. N 4 ձևում «նախարարության» բառը փոխարինել «Ծառայության» բառով.

7) որոշման N 12 հավելվածի՝

ա. 15-րդ կետից հանել «և (կամ) մարզպետին, իսկ Երևանում՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին և (կամ) Երևանի քաղաքապետին» բառերը,

բ. 16-րդ կետն ուժը կորցրած ճանաչել։

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունվարի 24-ի «Ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի և հրատապ օգնության չափերը, 2021 թվականի ընտանեկան նպաստի և սոցիալական նպաստի համար ընտանիքի անապահովության սահմանային միավորը սահմանելու և 2021 թվականին ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի և հրատապ օգնության վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների չափերն ըստ սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների (բաժինների) հաստատելու մասին» N 50-Ն որոշման վերնագրում, 2-րդ, 7-րդ կետերում և հավելվածի վերնագրում «սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների (բաժինների)» բառերը փոխարինել «միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների» բառերով:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 23-ի «Նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 16-ի N 352-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 460-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

2) որոշման N 1 հավելվածի 3-րդ կետում «սոցիալական աջակցության տարածքային գործակալությունները կամ բաժինները» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության» բառերով.

3) որոշման N 1 հավելվածի NN 4 և 5 ձևերում «սոցիալական աջակցության» բառերը փոխարինել «միասնական սոցիալական ծառայության» բառերով:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող մի շարք իրավական ակտեր հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության N 534-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 1-ին կետի 4-րդ ենթակետում և N 4 հավելվածի վերնագրում «զբաղվածության պետական գրասենյակ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայություն» բառերով.

2) ամբողջ տեքստում «զբաղվածության պետական գրասենյակ» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «միասնական սոցիալական ծառայություն» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով, «20-րդ հավելվածի 4-րդ կետում (այսուհետ՝ գրասենյակ)» բառերը՝ «(այսուհետ՝ ծառայություն),» բառերով, իսկ «սոցիալական դեպքի վարման շրջանակներում սոցիալական աջակցության տարածքային գործակալության (բաժնի) կողմից ներկայացված անձ» բառերը` «սոցիալական դեպքի վարման շրջանակներում ուղղորդված անձ» բառերով.

3) N 3 հավելվածի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«5. Հաշմանդամություն ունեցող՝ աշխատանք փնտրող անձի հաշվառման համար, սույն կարգի 3-րդ կետում նշված փաստաթղթերից բացի, տարածքային կենտրոնը հաշվի է առնում նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշմանդամություն ունեցող անձին տրված վերականգնողական անհատական ծրագիրը:».

4) N 8 հավելվածի՝

ա. 9-րդ կետում «նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գրասենյակի (այսուհետ` ԲՍՓԳ) տարածքային մարմինների կամ ԲՍՓԳ-ի վերափորձաքննության բաժնի կողմից կազմված» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված» բառերով,

բ. 30-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,

գ. 31-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«31. Տարածքային կենտրոնը հաշմանդամություն ունեցող անձի համար նախատեսված աշխատատեղի հարմարեցման վերաբերյալ գործատուի առաջարկը և համապատասխան ծախսերի նախահաշիվն ստանալուց հետո ութ աշխատանքային օրվա ընթացքում կազմում է եզրակացություն սույն կարգի 23-րդ կետում նշված աշխատատեղի հարմարեցման նպատակով գործատուին փոխհատուցման ենթակա ծախսերի արդյունավետության և դրանց չափերի հնարավոր օպտիմալացման, տվյալ աշխատանքի իրականացման համար անհրաժեշտ հատուկ պարագաների տեխնիկական պարամետրերի, աշխատատեղի հարմարեցման կազմակերպատեխնիկական և էրգոնոմետրիկ հատուկ պահանջների կիրառման անհրաժեշտության մասին, ձևակերպում է հարմարեցման ենթակա աշխատատեղում հաշմանդամություն ունեցող անձի աշխատանքային պայմանների և բնույթի ցուցվածությունը կամ հակացուցվածությունը և, հաշմանդամություն ունեցող անձի ախտաբանական վիճակների առանձնահատկություններից ելնելով, դրա մասին համապատասխան նշում է կատարում անձի մասնագիտական վերականգնման ծրագրի «Աշխատանքային երաշխավորագիր» բաժնում:»,

դ. 34-րդ կետում «ստանալով սույն կարգի 31-րդ կետում նշված վերականգնողական անհատական ծրագրի պատճենը» բառերը փոխարինել «վերականգնողական անհատական ծրագրում սույն կարգի 31-րդ կետով նախատեսված լրացումն անելուց հետո» բառերով,

ե. 35-րդ կետում «30» թիվը փոխարինել «31» թվով.

5) N 16 հավելվածի 40-րդ կետում «մասնագետը» բառը փոխարինել «զբաղվածության հարցերով լիազորված պաշտոնատար անձը» բառերով.

6) N 22 հավելվածի 5-րդ կետից հանել «նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գրասենյակի տարածքային մարմինների կամ վերափորձաքննության բաժնի կողմից կազմված» բառերը:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 31-ի «Բնաիրային օգնության տրամադրման կարգը և պայմանները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 958-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 984-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) հավելվածի 1-ին կետի «Հայաստանի Հանրապետության մարզպետարանների, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի, Գյումրու, Վանաձորի, Արարատի և Ջերմուկի քաղաքային համայնքների ղեկավարների աշխատակազմերի առանձնացված ստորաբաժանում հանդիսացող սոցիալական աջակցության տարածքային գործակալության (բաժնի, այսուհետ` տարածքային մարմին)» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների (այսուհետ՝ տարածքային կենտրոն)» բառերով.

2) հավելվածի 5-րդ և 10-12-րդ կետերում «տարածքային մարմին» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «տարածքային կենտրոն» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով։

6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի «Բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող՝ սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված անձանց ցանկը, կացարանով ապահովելու կարգը և պայմանները սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 13-ի N 614-Ն ու 2013 թվականի օգոստոսի 1-ի N 894-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշման մեջ լրացում ու փոփոխություն և 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1516-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1069-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման N 2 հավելվածի 5-րդ կետում «սոցիալական աջակցության տարածքային գործակալություն (բաժին, երկուսը միասին՝ այսուհետ` կենտրոն)» բառերը փոխարինել «միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն (այսուհետ` կենտրոն)» բառերով, NN 1 և 2 ձևերում «սոցիալական աջակցության տարածքային գործակալության (բաժնի)» բառերը՝ «Կենտրոնի» բառով.

2) որոշման N 4 հավելվածի՝

ա. 12-րդ կետում «սոցիալական աջակցության տարածքային գործակալություն կամ բաժին (իսկ համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի առկայության դեպքում՝ միասնական ընդունարան)» բառերը փոխարինել «միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն» բառերով,

բ. տեքստում «սոցիալական աջակցության տարածքային գործակալություն (կամ բաժին)» բառերը փոխարինել «միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն» բառերով, իսկ «սոցիալական աջակցության տարածքային գործակալություն (բաժին)» բառերը և դրանց հոլովաձևերը՝ «միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով․

3) որոշման N 5 հավելվածի 11-րդ կետում «սոցիալական աջակցության տարածքային գործակալություն կամ բաժին (երկուսը միասին այսուհետ՝ գործակալություն)» բառերը փոխարինել «միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն (այսուհետ՝ կենտրոն)» բառերով, 12-րդ, 14-րդ կետերի և 16-րդ կետի 5-րդ ենթակետում «գործակալության» բառը՝ «կենտրոնի» բառով, 13-րդ կետում «գործակալությունը» բառը՝ «կենտրոնը» բառով:

7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի նոյեմբերի 3-ի «Սոցիալապես անապահով ընտանիքների կողմից սպառվող բնական գազի և էլեկտրական էներգիայի սակագների նվազմանն ուղղված միջոցառումների մասին» N 1122-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման 2.1-ին կետի՝

ա. «սոցիալական աջակցության տարածքային գործակալության կամ բաժնի» բառերը փոխարինել «միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի» բառերով,

բ. 3-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

2) որոշման 2.5-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

8. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի «Միջգերատեսչական սոցիալական համագործակցության կանոնակարգը սահմանելու մասին» N 1044-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման հավելվածի 3-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«բ. միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների».

2) որոշման հավելվածի 3-րդ կետի 1-ին ենթակետի «գ», 11-րդ և 12-րդ ենթակետերի «բ» պարբերություններն ուժը կորցրած ճանաչել.

3) որոշման հավելվածում «սոցիալական աջակցության տարածքային գործակալություն (բաժին)» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով:

9. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի «Սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների լիազորությունների իրականացման և սոցիալական ծառայությունների տրամադրման կարգն ու պայմանները սահմանելու մասին» N 1061-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1. Սահմանել, որ «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տարածքային մարմինները աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններն են։».

2) որոշման 2-4-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.

3) որոշման 5-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1) միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների լիազորությունների իրականացման, սոցիալական ծառայությունների տրամադրման կարգն ու պայմանները` համաձայն N 1 հավելվածի».

4) որոշման N 1 հավելվածի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«ՄԻԱՍՆԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ».

5) որոշման N 1 հավելվածի՝

ա. 1-ին կետի «Հայաստանի Հանրապետության մարզպետարանի (քաղաքապետարանի) սոցիալական աջակցության տարածքային գործակալության (բաժնի, այսուհետ՝ տարածքային մարմին» բառերը փոխարինել «միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների (այսուհետ՝ տարածքային կենտրոն)» բառերով,

բ. ամբողջ տեքստում «տարածքային մարմին» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «տարածքային կենտրոն» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով,

գ. 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«2. Տարածքային մարմինն իրականացնում է «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` օրենք), «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, բժշկասոցիալական փորձաքննության բնագավառում ծառայությունների տրամադրման պայմաններն ու կարգը սահմանող՝ Հայաստանի Հանրապետության օրենքներով, «Պետական կենսաթոշակների մասին», «Պետական նպաստների մասին» ու «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ օրենքներով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված լիազորությունները:»։

10. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 5-ի «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հավանական զոհերին, զոհերին և հատուկ կատեգորիայի զոհերին «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված աջակցության տրամադրման կարգը, չափերը, ինչպես նաև աջակցության և պաշտպանության նպատակով հատուկ կատեգորիայի երեխա զոհերի ուղղորդման ընթացակարգը սահմանելու մասին» N 492-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) հավելվածի 52-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«52. Երեխայի նկատմամբ թրաֆիքինգի և շահագործման ենթադրյալ հանցագործության մասին տեղեկությունների փոխանցման, փոխանակման, երեխայի ուղղորդման ընթացքում իրավասու մարմինները համագործակցում են միմյանց, ինչպես նաև ուղղորդման մասնակիցների հետ, մասնավորապես՝

1) նույնացման հանձնաժողովի հետ՝ որպես երեխային մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հատուկ կատեգորիայի զոհ ճանաչող և աջակցության իրավունք ընձեռող մարմին, ում իրավասու մարմինները տրամադրում են մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված երեխաների նույնացման համար անհրաժեշտ տեղեկություններ.

2) տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ՝ ի դեմս՝

ա. խնամակալության և հոգաբարձության մարմինների հետ` որպես երեխայի նկատմամբ խնամակալի կամ հոգաբարձուի պարտականությունները ժամանակավոր կատարող ու նրա իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը՝ ներառյալ ընտանիքում ապրելու և դաստիարակվելու իրավունքն ապահովող վարչական մարմին,

բ. միգրացիոն ծառայության հետ՝ որպես Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցող և փախստականի կարգավիճակ ստացած անձանց հետ աշխատելու իրավասություն ունեցող մարմին.

3) աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ՝ ի դեմս՝

ա. Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների (այսուհետ՝ տարածքային կենտրոն) որպես մեթոդական օգնություն ցուցաբերող և կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխայի և նրա ընտանիքի պաշտպանությունն իրականացնող տարածքային մարմին,

բ. երեխաներին շուրջօրյա կամ ժամանակավոր խնամք տրամադրող բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունների հետ (մանկատուն, ճգնաժամային աջակցության կենտրոն, երեխաների խնամքի ցերեկային հաստատություն, հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություն) (այսուհետ՝ հաստատություն).

4) արտաքին գործերի նախարարության հետ՝ որպես օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շահերի պաշտպանությունն ապահովող մարմին.

5) քննչական կոմիտեի հետ՝ որպես նախաքննություն իրականացնող մարմին՝ երեխայի մասնակցությամբ քննչական գործողություններն արդյունավետ կազմակերպելու և երեխայի իրավունքներն ու օրինական շահերն ապահովելու համար.

6) առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ՝ որպես մինչև 18 տարեկան անձանց աշխատանքային օրենսդրությամբ սահմանված երաշխիքների ապահովման նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմին.

7) մարդու իրավունքների պաշտպանի հետ՝ որպես «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի՝ 1989 թվականի նոյեմբերի 20-ին ընդունված կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկում, ինչպես նաև երեխաների իրավունքների խախտումների կանխարգելում և պաշտպանություն իրականացնող մարմին:».

2) հավելվածում «տարածքային մարմին» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «տարածքային կենտրոն» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով:

11. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի «Երեխաների, տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի տրամադրման կարգը և պայմանները սահմանելու, տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի տրամադրումը մերժելու հիմք հանդիսացող հիվանդությունների ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1112-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման հավելվածներում «սոցիալական աջակցության տարածքային գործակալություն կամ բաժին (այսուհետ՝ գործակալություն)» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն (այսուհետ՝ տարածքային կենտրոն)» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.

2) որոշման հավելվածներում «գործակալություն» բառը և դրա հոլովաձևերը փոխարինել «տարածքային կենտրոն» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով:

12. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի «Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների՝ այլընտրանքային խնամքի տրամադրման նպատակով ուղղորդման կարգը և չափորոշիչները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի N 1112-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 551-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 7-րդ կետում «սոցիալական աջակցության տարածքային գործակալությունները կամ բաժինները» բառերը փոխարինել «միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնները (այսուհետ՝ տարածքային կենտրոններ)» բառերով.

2) 11-րդ և 12-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության մարզպետարանների, իսկ Երևանում՝ Երևանի քաղաքապետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինների, Հայաստանի Հանրապետության ոստիկանության անչափահասների գործերով ստորաբաժանումների, սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների կամ բաժինների» բառերը փոխարինել «տարածքային կենտրոնների» բառերով։

13. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 13-ի «Խնամատար ծնող դառնալու ցանկություն ունեցող անձանց ընտրության, հաշվառման, երեխայի խնամքը և դաստիարակությունը խնամատար ընտանիքում կազմակերպելու, խնամատար ծնող դառնալ ցանկացող անձանց ուսուցման, որակավորման և վերապատրաստման, խնամատար ընտանիքում հոգեզավակի խնամքի նկատմամբ վերահսկողության կարգերը, խնամատար ընտանիքին ամսական ժամանակահատվածով դրամական միջոցների վճարման կարգը և չափը, խնամատարության պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 8-ի N 459-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 751-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 2-րդ կետի 1-ին ենթակետում «սոցիալական աջակցության տարածքային գործակալության կամ բաժնի (այսուհետ՝ գործակալություն)» բառերը փոխարինել

«միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի (այսուհետ՝ տարածքային կենտրոն)» բառերով.

2) N 1 հավելվածում «գործակալություն» բառը և դրա հոլովաձևերը փոխարինել «տարածքային կենտրոն» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով և 6-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «կամ բաժնին» բառերը.

3) N 1 հավելվածի NN 3, 4, 5 և 6 ձևերում «սոցիալական աջակցության տարածքային գործակալության (բաժնի)» բառերը փոխարինել «միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի» բառերով։

14. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 24-ի «Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին, տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց մատուցվող խնամքի ծառայությունները պետական վկայագրի միջոցով տրամադրելու կարգը և պետական վկայագրի ձևը հաստատելու մասին» N 1459-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 7-րդ կետի 2-րդ ենթակետում «սոցիալական աջակցության տարածքային մարմիններին (այսուհետ՝ ՍԱՏՄ)» բառերը փոխարինել «միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններին (այսուհետ՝ տարածքային կենտրոն)» բառերով.

2) 7-րդ կետի 3-րդ ենթակետում և 8-րդ կետում «ՍԱՏՄ» բառը փոխարինել «տարածքային կենտրոն» բառերով:

15. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի «Բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովների կողմից իրականացվող փորձաքննություններին փորձաքննություն անցնող անձանց կողմից իրենց ընտրած բուժող բժիշկներին կամ այլ բժիշկ մասնագետներին որպես ներկայացուցիչ ներգրավելու կարգը հաստատելու մասին» N 1527-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման վերնագրում, որոշման մեջ և հավելվածում «բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողով» և «Հանձնաժողով» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «միասնական սոցիալական ծառայություն» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.

2) որոշման հավելվածի 1-ին կետից հանել «(այսուհետ՝ հանձնաժողով)» բառերը:

16. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 12-ի «Բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովների կողմից իրականացվող փորձաքննություններին հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցության կարգը հաստատելու մասին» N 1318-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման վերնագրում, 1-ին կետում և հավելվածի վերնագրում «բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովների» բառերը փոխարինել «միասնական սոցիալական ծառայության» բառերով.

2) որոշման հավելվածի 1-ին կետում «բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովների (այսուհետ` հանձնաժողով)» բառերը փոխարինել «միասնական սոցիալական ծառայության (այսուհետ` Ծառայություն)» բառերով.

3) որոշման հավելվածի 3-րդ, 5-րդ, 9-րդ, 13-րդ, 14-րդ, 15-րդ և 16-րդ կետերում «հանձնաժողով» բառը և դրա բոլոր հոլովաձևերը փոխարինել «Ծառայություն» բառով և դրա համապատասխան հոլովաձևերով:

17. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի «Վերականգնողական օգնության տրամադրման կարգը և պայմանները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 22-ի N 1369-Ն և 2007 թվականի ապրիլի 12-ի N 453-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1035-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) 5-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի (այսուհետ՝ լիազորած մարմին) աշխատակազմում չընդգրկված և կառավարման ոլորտից դուրս գործող սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների՝ սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների և բաժինների (այսուհետ՝ ՍԱՏԳ(Բ))» բառերը փոխարինել «միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի (այսուհետ՝ տարածքային կենտրոն)» բառերով.

2) ամբողջ տեքստում «ՍԱՏԳ(Բ)» բառը և դրա հոլովաձևերը փոխարինել «տարածքային կենտրոն» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.

3) 44-րդ կետի 1-ին և 4-րդ ենթակետերում «Հայաստանի Հանրապետության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության տարածքային մարմիններին» բառերը փոխարինել «մասնագետներին» բառով.

4) 51-րդ կետում «լիազորած մարմնի առանձնացված ստորաբաժանում հանդիսացող՝ զբաղվածության պետական գործակալությունը (այսուհետ՝ զբաղվածության պետական գործակալություն)» բառերը փոխարինել «տարածքային կենտրոնը» բառերով.

5) 52-րդ կետում «Զբաղվածության պետական գործակալության (այդ թվում՝ նրա տարածքային կենտրոնների)» բառերը փոխարինել «տարածքային կենտրոնների» բառերով.

6) 54-րդ կետում՝

ա. հանել «Զբաղվածության պետական գործակալությունը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում, կազմակերպում է ՎԱԾ-ում ներառված մասնագիտական վերականգնման ծրագրում ընդգրկված միջոցառումների իրականացման գործընթացը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան:» նախադասությունը,

բ. «զբաղվածության պետական գործակալության համապատասխան տարածքային կենտրոնների» բառերը փոխարինել «տարածքային կենտրոնների» բառերով.

7) 80-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության կառուցվածքային և տարածքային մարմինների, զբաղվածության պետական գործակալության (այդ թվում՝ դրա համապատասխան տարածքային կենտրոնների),» բառերը։

18. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 7-ի «Պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաներ, վերականգնմանն աջակցող այլ տեխնիկական միջոցներ ձեռք բերելու համար պետական հավաստագրեր տրամադրելու, դրանց գնային արժեքը որոշելու կարգը և պետական հավաստագրերի ձևերը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1035-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու, 2013 թվականի հունվարի 10-ի N 20-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու և գնման ընթացակարգը չկայացած հայտարարելու թույլտվություն տալու մասին» N 1151-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման N 1 հավելվածի 14-րդ կետում «սոցիալական աջակցության տարածքային գործակալություն (բաժին) (այսուհետ՝ ՍԱՏԳ(Բ)» բառերը փոխարինել «միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն (այսուհետ՝ տարածքային կենտրոն)» բառերով.

2) որոշման մեջ և հավելվածներում «ՍԱՏԳ(Բ)» բառը և դրա հոլովաձևերը փոխարինել «տարածքային կենտրոն» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.

3) որոշման N 5 հավելվածում «ԲՍՓ գործակալության» բառերը փոխարինել «միասնական սոցիալական ծառայության» բառերով, «ԲՍՓՀ կնիք» բառերը՝ «ՄՍԾ կնիքը» բառերով, «ԲՍՓՀ-ի նախագահ (բաժնի պետ)» բառերը՝ «միասնական սոցիալական ծառայության պատասխանատու մասնագետ» բառերով:

19. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 2-ի «Բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգը հաստատելու մասին» N 276-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման N 1 հավելվածի՝

ա. 2-րդ կետի «բժշկասոցիալական փորձաքննության գրասենյակի (այսուհետ՝ գրասենյակ)» բառերը փոխարինել «միասնական սոցիալական ծառայության (այսուհետ՝ ծառայություն)» բառերով, «տարածքային մարմինները` բժշկասոցիալական փորձաքննական բաժինները» բառերը՝ «բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող համապատասխան մասնագիտական ստորաբաժանումը» բառերով,

բ. 5.2-րդ կետի 1-ին ենթակետից և 5.3-րդ կետից հանել «բժշկասոցիալական փորձաքննական» բառերը,

գ. «գրասենյակ» բառը և դրա հոլովաձևերը փոխարինել «ծառայություն» բառով և դրա համապատասխան հոլովաձևերով,

դ. 12-րդ կետից հանել «Բաժինը զննում է անձին (բացառությամբ հեռակա փորձաքննության դեպքերի), ձևակերպում փորձաքննական ախտորոշումը, գնահատում նրա կենսագործունեության սահմանափակման աստիճանը, քննարկում ստացված արդյունքները և դրանց հիման վրա ընդունում որոշում: Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի սահմանած՝ համալիր (ինտեգրված) սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի առկայության դեպքում անձը կամ նրա ներկայացուցիչը դիմումն առձեռն կարող է ներկայացնել տվյալ կենտրոնի ընդունարան:» նախադասությունները,

ե. 17-րդ կետից հանել «ղեկավարը կամ» բառերը,

զ. 12-րդ, 13-րդ և 18-րդ կետերում «բաժնի ղեկավար» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «բաժին» բառով և դրա համապատասխան հոլովաձևերով.

2) որոշման N 3 հավելվածի 1-ին կետից հանել «բժշկասոցիալական փորձաքննության» բառերը։

20. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի «Քաղաքացու առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության, հետազոտման և փորձաքննության ուղեգրման կարգերը, հետազոտում և բժշկական փորձաքննություն իրականացնող մարմինները և դրանց գործունեության կարգը, փորձաքննության եզրակացությունների ձևերը, բժշկական հետզոտությունների և բժշկական հաստատությունների ցանկերը, իրականացված ծառայությունների դիմաց փոխհատուցման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 405-Ն որոշման N 1 հավելվածի 98-րդ և 103-րդ կետերում «բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողով» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «միասնական սոցիալական ծառայություն» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով։

21. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի «Խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 24-ի N 164-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 631-Ն որոշման հավելվածի՝

1) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«4. Խնամակալության և հոգաբարձության մարմիններն իրենց իրավասությունների շրջանակներում, ըստ անհրաժեշտության, համագործակցում են միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների (այսուհետ՝ տարածքային կենտրոն), ուսումնական հաստատությունների, առողջապահական հաստատությունների, Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարածքային մարմինների, հասարակական կազմակերպությունների, երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1044-Ն որոշմամբ սահմանված միջգերատեսչական սոցիալական համագործակցության մյուս կողմերի հետ:».

2) 9-րդ կետի 15-րդ ենթակետում «սոցիալական աջակցության տարածքային գործակալության կամ բաժնի» բառերը, 30-րդ ենթակետում, 10-րդ և 14-րդ կետերում «սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների (բաժինների)» բառերը փոխարինել «տարածքային կենտրոնների» բառերով։

22. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 23-ի «Տուժած անձանց արտադրական խեղման, մասնագիտական հիվանդության, ռազմաճակատում գտնվելու, զինվորական ծառայության և այլ հանգամանքների հետ մահվան պատճառական կապը որոշելու կարգը հաստատելու մասին» N 1456-Ն որոշման հավելվածի՝

1) 2-րդ կետում «մահացածի վերջին հաշվառման վայրն սպասարկող Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Հայաստանի Հանրապետության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության տարածքային մարմինը (այսուհետ` բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողով) և կառուցվածքային» բառերը փոխարինել «միասնական սոցիալական ծառայության (այսուհետ՝ ծառայություն) կողմից ձևավորվող բժիշկ փորձագետների խումբը (այսուհետ՝ փորձագիտական խումբ) և վերափորձաքննության իրավասություն ունեցող» բառերով, իսկ «բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովին» բառերը՝ «փորձագիտական խմբին» բառերով.

2) 3-րդ կետում «բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի ղեկավարն» բառերը փոխարինել «փորձագիտական խումբն» բառերով.

3) 4-րդ կետում «բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովն» բառերը փոխարինել «փորձագիտական խումբն» բառերով.

4) 5-6-րդ կետերում «բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի» բառերը փոխարինել «ծառայության» բառով.

5) 6-րդ կետում «բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահը» բառերը փոխարինել «փորձագիտական խումբը» բառերով, «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Հայաստանի Հանրապետության բժշկասոցիալական փորձաքննության գործակալություն» բառերը՝ «ծառայության պետին» բառերով, իսկ «կառուցվածքային» բառը՝ «վերափորձաքննության իրավասություն ունեցող» բառերով։

23. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի օգոստոսի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում բնակարանի կարիք ունեցող փախստականների հաշվառման և բնակելի տարածությունների հատկացման կարգը հաստատելու մասին» N 330 որոշման հավելվածում «սոցիալական ծառայության» բառերը փոխարինել «միասնական սոցիալական ծառայության» բառերով։

24. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 665-Ն որոշման մեջ և հավելվածներում

«սոցիալական ապահովության ծառայություն» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «միասնական սոցիալական ծառայություն» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով։

25. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի «Կենսաթոշակ վճարելու կարգը հաստատելու մասին» N 670-Ն որոշման մեջ և հավելվածներում «սոցիալական ապահովության ծառայություն» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «միասնական սոցիալական ծառայություն» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով։

26. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական կամ պաշտոնեական պարտականությունները կատարելիս զոհված՝ հետմահու «Հայաստանի ազգային հերոս» Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչում ստացած կամ Մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձի ընտանիքին ամենամսյա պարգևավճարի նշանակման և վճարման կարգը հաստատելու մասին» N 302-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 3-րդ կետի 1-ին ենթակետում «սոցիալական ապահովության պետական ծառայությունը» բառերը փոխարինել «միասնական սոցիալական ծառայությունը» բառերով.

2) հավելվածի 2-րդ կետում «սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժինը (այսուհետ՝ տարածքային բաժին)» բառերը փոխարինել «միասնական սոցիալական ծառայության համապատասխան ստորաբաժանումը (այսուհետ՝ համապատասխան ստորաբաժանում)» բառերով.

3) հավելվածում «տարածքային բաժին» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «համապատասխան ստորաբաժանում» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով։

27. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության «ժողովրդական» պատվավոր կոչման համար ամենամսյա պատվովճար տալու կարգը և դրա չափը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 16-ի N 1841-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1335-Ն որոշման հավելվածում՝

1) 4-րդ կետում «սոցիալական ապահովության պետական ծառայությունը (այսուհետ՝ ծառայություն)՝ իր տարածքային բաժինների միջոցով (այսուհետ՝ տարածքային բաժիններ)» բառերը փոխարինել «միասնական սոցիալական ծառայությունը (այսուհետ՝ ծառայություն)՝ իր ստորաբաժանումների միջոցով (այսուհետ՝ համապատասխան ստորաբաժանում)» բառերով.

2) «տարածքային բաժին» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «համապատասխան ստորաբաժանում» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով։

28. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունիսի 26-ի «Ծերության նպաստը, հաշմանդամության նպաստը, կերակրողին կորցնելու դեպքում նպաստը, ինչպես նաև ծերության նպաստ, հաշմանդամության նպաստ կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստացող անձի մահվան դեպքում թաղման նպաստը նշանակելու և վճարելու կարգը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը հաստատելու մասին» N 635-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 1-ին կետում «սոցիալական ապահովության պետական ծառայությունը՝ իր տարածքային բաժինների միջոցով» բառերը փոխարինել «միասնական սոցիալական ծառայությունը՝ իր ստորաբաժանումների միջոցով» բառերով.

2) N 1 հավելվածի 2-րդ կետում «սոցիալական ապահովության պետական ծառայությունը (այսուհետ՝ ծառայություն)՝ իր տարածքային բաժինների միջոցով (այսուհետ՝ տարածքային բաժին)» բառերը փոխարինել «միասնական սոցիալական ծառայությունը (այսուհետ՝ ծառայություն)՝ իր ստորաբաժանումների միջոցով (այսուհետ` համապատասխան ստորաբաժանում)» բառերով.

3) հավելվածներում «տարածքային բաժին» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «համապատասխան ստորաբաժանում» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով։

29. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6-ի «Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանելու, երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու մասին» N 275-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման մեջ և N 1 հավելվածում «սոցիալական ապահովության ծառայություն» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «միասնական սոցիալական ծառայություն» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.

2) N 1 հավելվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետից հանել երկրորդ «տարածքային» բառը։

30. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի «Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1566-Ն որոշման՝

1) 1-ին կետում «սոցիալական ապահովության ծառայությունը՝ իր տարածքային բաժինների» բառերը փոխարինել «միասնական սոցիալական ծառայությունը՝ իր համապատասխան ստորաբաժանումների» բառերով.

2) N 1 հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«4) տարածքային բաժին՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության (այսուհետ` ծառայություն) տարածքային համապատասխան ստորաբաժանում.»։

31. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի «Լիազորած պետական մարմին ճանաչելու, սոցիալական ապահովության հաշվի պայմանագրի օրինակելի ձևը, սոցիալական ապահովության հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալների ցանկը և սոցիալական ապահովության հաշվին մուտքագրելու միջոցով վճարվող գումարները սահմանելու մասին» N 284-Ն որոշման մեջ և հավելվածում «սոցիալական ապահովության ծառայություն» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «միասնական սոցիալական ծառայություն» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով։

32. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի «Լիազորած պետական մարմին ճանաչելու, միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագրի օրինակելի ձևը, միանվագ դրամական վճարների հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալների ցանկը և միանվագ դրամական վճարների հաշվին մուտքագրելու միջոցով վճարվող գումարները սահմանելու մասին» N 287-Ն որոշման մեջ և N 1 հավելվածում «սոցիալական ապահովության ծառայություն» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «միասնական սոցիալական ծառայություն» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով։

33. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 23-ի «Պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանը վարելու կարգը հաստատելու մասին» N 1081-Ն որոշման 2-րդ և հավելվածի 3-րդ կետերում «սոցիալական ապահովության պետական» բառերը փոխարինել «միասնական սոցիալական» բառերով։

34. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 28-ի «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 895-Ն որոշման և NN 1, 3 և 7 հավելվածներում «սոցիալական ապահովության ծառայություն» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «միասնական սոցիալական ծառայություն» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով։

35. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 8-ի «Չաշխատող անձին մայրության նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու մասին» N 1179-Ն որոշման N 1 հավելվածի 2-րդ կետում «սոցիալական ապահովության» բառերը փոխարինել «միասնական սոցիալական» բառերով, իսկ «տարածքային կենտրոն.» բառերը՝ «համապատասխան ստորաբաժանում.» բառերով։

36. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի «Սոցիալական ծառայություններ տրամադրելու գործընթացում կիրառվող համակարգչային ծրագրերի ուսուցման դասընթացների կազմակերպման և այդ ծրագրերով աշխատելու կարողությունները հաստատող հավաստագրերի տրամադրման դեպքերն ու կարգը հաստատելու մասին» N 1110-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 2-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններում աշխատելու (քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու) համար պաշտոնի անձնագրով սահմանված դեպքում պահանջվում են հետևյալ տեղեկատվական ենթահամակարգերի օգտագործման համար անհրաժեշտ համակարգչային ծրագրերով աշխատելու կարողություններ՝

ա. Հայաստանի Հանրապետության զբաղվածության ոլորտի գործառույթներ իրականացնող «Գործ» տեղեկատվական ենթահամակարգ,

բ. պետական կենսաթոշակային համակարգի «էլեկտրոնային կենսաթոշակ» տեղեկատվական ենթահամակարգ,

գ. մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի տեղեկատվական ենթահամակարգ,

դ. ծննդյան միանվագ նպաստի տեղեկատվական ենթահամակարգ,

ե. «Մայրության նպաստ» տեղեկատվական ենթահամակարգ,

զ. ընտանիքների անապահովության գնահատման «Նպաստ» տեղեկատվական ենթահամակարգ,

է. սոցիալական դեպքի վարման տեղեկատվական ենթահամակարգ,

ը. սոցիալական բնակարանային ֆոնդի կացարանների, բնակելի տարածության կարիք ունեցող անձանց տվյալների հաշվառման և համապատասխան հերթացուցակի ձևավորման տեղեկատվական ենթահամակարգ,

թ. դիմումների միասնական հաշվառման տեղեկատվական ենթահամակարգ.».

2) 2-րդ կետի 2-3-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել.

3) 4-րդ կետից հանել «սույն կետի 1-3-րդ ենթակետերում նշված» բառերը.

4) որոշման և հավելվածի տեքստից հանել «կամ համայնքային ծառայության» բառերը.

5) հավելվածի 45-րդ կետում «Հավաստագիրը տրվում է երեք տարի ժամկետով:» նախադասությունը փոխարինել «Հավաստագիրը տարածքային մարմիններում քաղաքացիական ծառայության պաշտոն չզբաղեցնող անձանց համար գործում է երեք տարի ժամկետով, իսկ քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց համար՝ քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու ողջ ժամանակաշրջանում և աշխատանքից ազատվելու ամսվան հաջորդող 12 ամիսների ընթացքում:» նախադասությամբ։

37. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 9-ի «Ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ կամ զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքին դրամական աջակցություն տալու կարգը և դրամական աջակցության չափերը, զինվորական ծառայության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված ծախսերը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին հատուցելու կարգը և չափերը, հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողներին, ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներին տրվող միանվագ դրամական օգնության չափը, վճարման կարգը և պայմանները սահմանելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի օգոստոսի 18-ի N 341 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 916-Ն որոշման N 2 հավելվածի 11-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում «սոցիալական ապահովության ծառայության» բառերը փոխարինել «միասնական սոցիալական ծառայության» բառերով։

38. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի չափերը, պարգևավճար նշանակելու և վճարելու կարգը, պարգևավճար նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 668-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 141-Ն որոշման հավելվածի 4-րդ կետում «սոցիալական ապահովության» բառերը փոխարինել «միասնական սոցիալական» բառերով։

39. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 26-ի «Համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների միասնական ընդունարանները գործարկելու մասին» N 185-Ն որոշումը։

40. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի ապրիլի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

 


25.03.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 մարտի 2021 թվական: