18.12.2020 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 դեկտեմբերի 2020 թվականի N 2075-Ն
ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՎ ԴԵՊՔԵՐԸ, ԴՐԱ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՏՐՎՈՂ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասը, 33-րդ, 34-րդ և 37-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը, ժամկետները և դեպքերը, դրա արդյունքում տրվող եզրակացությանը ներկայացվող պահանջները` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի օգոստոսի 13-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի բնապահպանության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման կարգը հաստատելու մասին» N 921-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 10-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման կարգը հաստատելու մասին» N 1021-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 23-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի առողջապահության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» N 1104-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 15-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի տնտեսական, այդ թվում՝ նաև փոքր և միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» N 1159-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» N 1237-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» N 18-Ն որոշումները:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին և Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հնգամսյա ժամկետում մշակել և հաստատել սույն որոշման հավելվածի 5-րդ կետով սահմանված ոլորտային ազդեցությունների նշանակալիության որոշման չափորոշիչները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Սույն որոշման հավելվածի 12-րդ կետով նախատեսված կարգավորումը տարածվում է 2021 թվականի օգոստոսի 1-ից հետո Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացվող իրավական ակտերի նախագծերի վրա:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
18.12.2020 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի N 2075-Ն որոշման |
ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՎ ԴԵՊՔԵՐԸ, ԴՐԱ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՏՐՎՈՂ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում կարգավորման ազդեցության գնահատման (այսուհետ՝ ԿԱԳ) իրականացման աշխատանքների հետ կապված հարաբերությունները:
2. Օրենքի կամ կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ԿԱԳ իրականացվում է, եթե այն կարող է ունենալ նշանակալի ազդեցություն(ներ) գործարար միջավայրի կամ անձանց գործունեության պայմանների վրա` բացառությամբ սույն հավելվածի 24-րդ կետով սահմանված դեպքերի:
3. ԿԱԳ-ն ընդգրկում է հետևյալ բնագավառները (ոլորտները)՝
1) տնտեսական, այդ թվում՝ գործարար միջավայրի և մրցակցության.
2) հանրային ֆինանսների.
3) սոցիալական.
4) առողջապահության.
5) շրջակա միջավայրի:
(3-րդ կետը լրաց. 25.03.21 N 386-Ն)
4. Ըստ ոլորտների ազդեցության գնահատում (այսուհետ՝ ԱԳ) իրականացնող պետական կառավարման համակարգի մարմիններն են (այսուհետ՝ ոլորտային ԱԳ իրականացնող մարմիններ)՝
1) տնտեսական, այդ թվում՝ գործարար միջավայրի և մրցակցության ոլորտ՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն` տնտեսական մրցակցության մասով համագործակցելով Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հետ.
2) հանրային ֆինանսների ոլորտ՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն.
3) սոցիալական ոլորտ՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն.
4) առողջապահության ոլորտ՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն.
5) շրջակա միջավայրի ոլորտ՝ Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարություն:
(4-րդ կետը լրաց. 25.03.21 N 386-Ն)
5. Նշանակալի ազդեցությունների գնահատման նպատակով ոլորտային ԱԳ իրականացնող մարմինները մշակում են ոլորտային ազդեցությունների նշանակալիության որոշման չափորոշիչներ:
6. ԿԱԳ իրականացման գործընթացին առնչվող մեթոդական ուղեցույցները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
7. ԿԱԳ տեսակներն են՝
1) պարզեցված ԿԱԳ.
2) խորացված ԿԱԳ:
8. Պարզեցված ԿԱԳ վերլուծության ժամանակ Նախագիծը մշակող պետական կառավարման համակարգի մարմինը (այսուհետև՝ Նախագիծ մշակող մարմին) իրականացնում է հետևյալ քայլերը՝
1) որոշում և սահմանում է խնդիրը, դրա պատճառներն ու հետևանքները.
2) նկարագրում է առկա իրավիճակը, դրա զարգացման միտումները, կառավարության կողմից մինչ այդ ձեռնարկված միջոցառումները, ինչպես նաև հիմնավորում է խնդրի կարգավորման անհրաժեշտությունը.
3) սահմանում է կարգավորման նպատակները.
4) սահմանում է խնդրի կարգավորման առաջարկվող տարբերակ(ներ)ը.
5) թվարկում է այն ոլորտները, որտեղ կարգավորման առաջարկվող տարբերակ(ներ)ը կարող է(են) ունենալ նշանակալի ազդեցություն(ներ):
9. Խորացված ԿԱԳ իրականացնելիս Նախագիծ մշակող մարմինը, ի լրումն պարզեցված ԿԱԳ իրականացման ընթացքում կատարված վերլուծական քայլերի, իրականացնում է նաև՝
1) միջազգային փորձի ուսումնասիրություն, եթե դա չի իրականացվել պարզեցված ԿԱԳ-ի ընթացքում.
2) խնդրի կարգավորման առաջարկվող տարբերակ(ներ)ի նշանակալի ազդեցությունների որակական և քանակական վերլուծությունների ամփոփում` ԱԳ իրականացնող մարմինների կողմից ներկայացված համապատասխան ոլորտային ԱԳ-ների հիման վրա.
3) հանրային քննարկումներ.
4) (տարբերակների համեմատում և) նախընտրելի տարբերակի առաջադրում:
10. Նախագիծ մշակող մարմինները մինչև յուրաքանչյուր տարվա նոյեմբերի 10-ը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ են ներկայացնում իրենց՝ հաջորդ տարվա աշխատանքային ծրագրում ընդգրկված միջոցառումներով նախատեսված այն օրենսդրական նախաձեռնությունների ցանկը, որոնք ակնկալվում է, որ կարող են ունենալ նշանակալի ազդեցություն(ներ) գործարար միջավայրի կամ անձանց գործունեության պայմանների վրա:
11. Օրենսդրական նախաձեռնությունների ակնկալվող ազդեցությունների նշանակալիությունը որոշում է Նախագիծ մշակող մարմինը՝ անհրաժեշտության դեպքում համագործակցելով ոլորտային ԱԳ իրականացնող մարմինների հետ:
12. Նախագիծ մշակող մարմինները՝ նշանակալի ազդեցություն(ներ) ենթադրող յուրաքանչյուր օրենսդրական նախաձեռնության, այդ թվում՝ հաջորդ տարվա իրենց աշխատանքային ծրագրում ընդգրկված միջոցառումներով չնախատեսված օրենսդրական նախաձեռնության` ըստ սահմանված ձևաչափի կազմված պարզեցված ԿԱԳ եզրակացությունը (Ձև N 1) ներկայացնում են Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ՝ այդ օրենսդրական նախաձեռնությանը համապատասխան իրավական ակտի նախագիծը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելու նախատեսվող ժամկետից նվազագույնը 4 ամիս առաջ:
13. Պարզեցված ԿԱԳ եզրակացությունը պետք է ներառի տեղեկատվություն վերլուծության ենթակա խնդրի, առկա իրավիճակի, կարգավորման նպատակների, կարգավորման առաջարկվող տարբերակի ու դիտարկված այլ տարբերակների և այն ոլորտների վերաբերյալ, որտեղ ակնկալվում է, որ կարգավորման առաջարկվող տարբերակ(ներ)ը կարող է(են) ունենալ նշանակալի ազդեցություններ:
14. Պարզեցված ԿԱԳ եզրակացությունը ստանալուց հետո Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը 2 աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է ներկայացված տեղեկատվության ամբողջականությունն ու անհրաժեշտության դեպքում վերադարձնում այն Նախագիծ մշակող մարմնին՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան փոփոխություններ և լրացումներ իրականացնելու նպատակով:
15. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը պարզեցված ԿԱԳ եզրակացության վերաբերյալ առարկություններ չունենալու դեպքում, սույն հավելվածի 14-րդ կետով սահմանված ժամկետում, ըստ անհրաժեշտության, պարզեցված ԿԱԳ եզրակացությունը ներկայացնում է ոլորտային ԱԳ իրականացնող մարմիններին՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում սահմանված չափորոշիչների համաձայն հնարավոր նշանակալի ազդեցությունների որոշման նպատակով:
16. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը հնարավոր նշանակալի ազդեցությունների վերաբերյալ տեղեկատվությունը ստանալուց հետո, ըստ անհրաժեշտության, 3 աշխատանքային օրվա ընթացքում կազմակերպում է աշխատանքային քննարկումներ Նախագիծ մշակող մարմնի և ոլորտային ԱԳ իրականացնող մարմինների հետ և որոշում խորացված ԿԱԳ իրականացման անհրաժեշտությունը՝ այդ մասին տեղեկացնելով Նախագիծ մշակող մարմնին ու համապատասխան ոլորտային ԱԳ իրականացնող մարմիններին:
17. Խորացված ԿԱԳ իրականացման անհրաժեշտության բացակայության դեպքում Նախագիծ մշակող մարմինը մշակում է նորմատիվ իրավական ակտի նախագիծ և, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշմամբ սահմանված կարգով, ներկայացնում այն Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ՝ կցելով պարզեցված ԿԱԳ եզրակացությունը:
(17-րդ կետը փոփ. 25.03.21 N 386-Ն)
18. Խորացված ԿԱԳ իրականացնելու անհրաժեշտության դեպքում ոլորտային ԱԳ իրականացնող մարմինները, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի կողմից խորացված ԿԱԳ իրականացման անհրաժեշտության մասին տեղեկացվելուց հետո, 14 աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում են ոլորտային ԱԳ՝ ըստ իրենց ոլորտների, և արդյունքները ներկայացնում են Նախագիծ մշակող մարմնին:
19. Ոլորտային ԱԳ արդյունքները ստանալուց հետո Նախագիծ մշակող մարմինը 8 աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է խորացված ԿԱԳ արդյունքների ամփոփում և խորացված ԿԱԳ եզրակացությունը (Ձև N 2) ու խորացված ԿԱԳ ամփոփաթերթը (Ձև N 3) ներկայացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ:
20. Խորացված ԿԱԳ եզրակացությունը պետք է ներառի տեղեկատվություն վերլուծության ենթակա խնդրի, առկա իրավիճակի, կարգավորման նպատակների, միջազգային փորձի ուսումնասիրության, կարգավորման առաջարկվող տարբերակ(ներ)ի, կարգավորման առաջարկվող տարբերակ(ներ)ի նշանակալի ազդեցությունների, կարգավորմամբ պայմանավորված մասնավոր և հանրային հատվածի ծախսերի և օգուտների, հանրային քննարկման արդյունքների, կարգավորման առաջարկվող տարբերակների համադրման և նախընտրելի տարբերակի առաջադրման վերաբերյալ:
21. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը խորացված ԿԱԳ եզրակացությունը ստանալուց հետո 8 աշխատանքային օրվա ընթացքում Նախագիծ մշակող մարմնին հայտնում է խորացված ԿԱԳ եզրակացության վերաբերյալ իր դրական կամ բացասական դիրքորոշումը:
22. Խորացված ԿԱԳ եզրակացության վերաբերյալ բացասական դիրքորոշման դեպքում Նախագիծ մշակող մարմինը վերանայում է խորացված ԿԱԳ եզրակացությունը՝ դիրքորոշմամբ ներկայացված դիտողությունների և առաջարկությունների հիման վրա, և կազմում է ամփոփաթերթ՝ ներառելով բացասական դիրքորոշումը, ստացման ամսաթիվը և դրա ընդունման կամ չընդունման վերաբերյալ նշումները` չընդունման պատճառների հիմնավորմամբ (այսուհետև՝ ԿԱԳ դիրքորոշման ամփոփաթերթ):
23. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի դիրքորոշումը ստանալուց հետո Նախագիծ մշակող մարմինը մշակում է նորմատիվ իրավական ակտի նախագիծ և, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշմամբ սահմանված կարգով, ներկայացնում այն Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ՝ կցելով խորացված ԿԱԳ եզրակացությունը, դրա վերաբերյալ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի դիրքորոշումը, իսկ բացասական դիրքորոշման դեպքում՝ նաև ԿԱԳ դիրքորոշման ամփոփաթերթը:
(23-րդ կետը փոփ. 25.03.21 N 386-Ն)
24. Օրենսդրական նախաձեռնությունները ենթակա չեն ԿԱԳ իրականացման հետևյալ դեպքերում՝
1) պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին նորմատիվ իրավական ակտերի նախագծերի մշակման դեպքում.
2) «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածով սահմանված փորձաքննության ոչ ենթակա նորմատիվ իրավական ակտերի նախագծերի մշակման դեպքում.
3) անհետաձգելի կամ արտակարգ իրավիճակների հետևանքները վերացնող նախագծերի մշակման դեպքում.
4) արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանությանն առնչվող նախագծերի մշակման դեպքում.
5) «Հատուկ կարևորության», «Հույժ գաղտնի» և «Գաղտնի» պետական և ծառայողական գաղտնիք պարունակող նախագծերի մշակման դեպքում.
6) այն նախագծերի մշակման դեպքում, որոնց հիմքում ընկած է քաղաքականության մեկ տարբերակ, և այլընտրանքային տարբերակների կիրառումը հնարավոր չէ.
7) տեխնիկական բնույթի այնպիսի փոփոխություններ նախատեսող նախագծերի մշակման դեպքում, որոնց արդյունքում չի փոխվում նորմի բովանդակությունը:
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Է. Աղաջանյան |
Ձև N 1
Եզրակացություն
Պարզեցված ԿԱԳ
Օրենսդրական նախաձեռնության անվանումը |
|
Օրենսդրական նախաձեռնությունը մշակող պետական կառավարման համակարգի մարմնի անվանումը |
|
Հետադարձ կապ (անուն, ազգանուն, պաշտոն, հեռախոսի համար, էլ. փոստի հասցե) |
1. Խնդրի որոշում և սահմանում | |
1) Վերլուծության ենթակա խնդիրը (Անցանկալի կամ վնասակար իրադրություն կամ իրավիճակ, որը պահանջում է լուծում:) |
|
2) Խնդրի դրսևորումները, դրանց վերաբերյալ փաստերն ու աղբյուրները (Ինչի՞ց ենք հասկանում, որ առկա է խնդիր:) |
|
3) Խնդրի պատճառ(ներ)ը, դրանց վերաբերյալ փաստերն ու աղբյուրները (Պետք է դիտարկել, թե ինչ շարժառիթներ կամ խորքային պատճառներ են հանգեցրել խնդրի առաջացմանը: Դրանք կարող են լինել տարբեր բնույթի՝ պայմանավորված առանձին միջոցառումներով, մարդկային գործոններով, պատահարներով, ոչ արդյունավետ կարգավորումներով և այլն:) |
|
4) Խնդրի հետևանք(ներ)ը, դրանց վերաբերյալ փաստերն ու աղբյուրները (Թվարկել խնդրի առաջացման պատճառներից բխող հետևանքները:) |
|
5) Խնդրի շահառուները՝ ըստ խմբերի (Խնդիրը կարող է տարբեր ձևերով ազդել տնտեսության տարբեր հատվածների և տարբեր սոցիալական խմբերի վրա: Թվարկել շահառուների այն խմբերը, որոնք տուժում կամ շահում են խնդրից:) |
|
6) Խնդրի մեծությունը, դրա վերաբերյալ փաստերն ու աղբյուրները (Խնդրի մեծությունը կարող է գնահատվել տարբեր ձևերով: Օրինակ՝ հաշվի առնելով ազդեցության ենթարկված կազմակերպությունների թիվը՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող սուբյեկտների ընդհանուր թվում կամ տվյալ տնտեսության ոլորտում զբաղված սուբյեկտների թվում, ՀՆԱ-ի վրա խնդրի ազդեցության չափը, խնդրի հետևանքով տուժած բնակչության թիվը և այլն:) |
|
7) Խնդրի հրատապությունը, դրա վերաբերյալ փաստերն ու աղբյուրները (Արդյո՞ք խնդիրը պահանջում է արագ արձագանք:) |
|
2. Ելակետային տարբերակ | |
1) Առկա իրավիճակի հակիրճ նկարագրությունը (կարգավորման դաշտ, ցուցանիշներ, տվյալներ, վիճակագրություն, դրանց աղբյուրները) (Առկա իրավիճակի նկարագրությունը պետք է ընդգրկի գործող կարգավորման դաշտի նկարագրությունը և հիմնվի քանակական, որակական փաստերի վրա:) |
|
2) Առկա իրավիճակի զարգացման միտումները, դրանց վերաբերյալ փաստերն ու աղբյուրները (Բացատրել, թե ինչպե՞ս առկա իրավիճակը կզարգանա առանց լրացուցիչ միջամտության: Այն պատասխանում է «ի՞նչ կպատահի, եթե ոչինչ չարվի» հարցին:) |
|
3) Կառավարության կողմից մինչ այդ ձեռնարկված միջոցառումների նկարագրություն (Խնդրի լուծմանն ուղղված ի՞նչ միջոցառումներ են մինչ այդ ձեռնարկվել Կառավարության կողմից, և ինչու՞ այդ միջոցառումների արդյունքում խնդիրը չի լուծվել:) |
|
4) Խնդրի կարգավորման անհրաժեշտությունը (Ի՞նչով է հիմնավորվում Կառավարության կողմից լրացուցիչ միջամտություն իրականացնելու անհրաժեշտությունը:) |
|
3. Կարգավորման նպատակներ |
1) Ընդհանուր նպատակը (Վերաբերում է վերջնական արդյունքին, որն ապահովում է խնդրի լուծումը:) |
||
2) Հատուկ նպատակ(ներ)ը (Ուղղված է խնդրի պատճառների վերացմանը կամ պատճառահետևանքային կապի թուլացմանը: Հատուկ նպատակ(ներ)ը գործիքակազմ է(են) ընդհանուր նպատակին հասնելու համար:) |
||
4. Կարգավորման առաջարկվող տարբերակ(ներ) (Տարբերակները ձևավորվում են խնդրի լուծմանն ուղղված կարգավորիչ և ոչ կարգավորիչ գործիքներից ու պետք է ակնհայտորեն կապված լինեն ինչպես պատճառների, այնպես էլ՝ նպատակների հետ:) | ||
1) Առաջարկվող տարբերակի (Տարբերակ 1) հակիրճ նկարագրությունը |
||
2) Դիտարկված այլ տարբերակ(ներ)ի հակիրճ նկարագրությունը (առկայության դեպքում) | ||
ա. Տարբերակ ... |
||
բ. Տարբերակ n |
||
5. Կարգավորման առաջարկվող տարբերակ(ներ)ի ակնկալվող նշանակալի ազդեցություններ | ||
1) Տարբերակ(ներ)ի նշանակալի ազդեցությունների ոլորտները (Թվարկել այն ոլորտները, որտեղ ակնկալվում է, որ տարբերակ(ներ)ը կարող է(են) ունենալ նշանակալի ազդեցություն(ներ):) |
ա. Տարբերակ 1 |
|
բ. Տարբերակ ... |
||
գ. Տարբերակ n |
||
6. Համագործակցություն պարզեցված ԿԱԳ շրջանակներում | ||
1) ԿԱԳ վերլուծության ընթացքում իրականացված համագործակցության վերաբերյալ հակիրճ տեղեկատվություն (Ներկայացնել տեղեկատվություն ԿԱԳ վերլուծության ընթացքում պետական մարմինների, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց հետ համագործակցության վերաբերյալ:) |
Ձև N 2
Եզրակացություն
Խորացված ԿԱԳ
Օրենսդրական նախաձեռնության անվանումը |
|
Օրենսդրական նախաձեռնությունը մշակող պետական կառավարման համակարգի մարմնի անվանումը |
|
Հետադարձ կապ (անուն, ազգանուն, պաշտոն, հեռախոսի համար, էլ. փոստի հասցե) |
1. Խնդրի որոշում և սահմանում | |
2) Վերլուծության ենթակա խնդիրը (Անցանկալի կամ վնասակար իրադրություն կամ իրավիճակ, որը պահանջում է լուծում:) |
|
3) Խնդրի դրսևորումները, դրանց վերաբերյալ փաստերն ու աղբյուրները (Ինչի՞ց ենք հասկանում, որ առկա է խնդիր:) |
|
4) Խնդրի պատճառ(ներ)ը, դրանց վերաբերյալ փաստերն ու աղբյուրները (Պետք է դիտարկել, թե ինչ շարժառիթներ կամ խորքային պատճառներ են հանգեցրել խնդրի առաջացմանը: Դրանք կարող են լինել տարբեր բնույթի՝ պայմանավորված առանձին միջոցառումներով, մարդկային գործոններով, պատահարներով, ոչ արդյունավետ կարգավորումներով և այլն:) |
|
5) Խնդրի հետևանք(ներ)ը, դրանց վերաբերյալ փաստերն ու աղբյուրները (Թվարկել խնդրի առաջացման պատճառներից բխող հետևանքները:) |
|
6) Խնդրի շահառուները՝ ըստ խմբերի (Խնդիրը կարող է տարբեր ձևերով ազդել տնտեսության տարբեր հատվածների և տարբեր սոցիալական խմբերի վրա: Թվարկել շահառուների այն խմբերը, որոնք տուժում կամ շահում են խնդրից:) |
|
7) Խնդրի մեծությունը, դրա վերաբերյալ փաստերն ու աղբյուրները (Խնդրի մեծությունը կարող է գնահատվել տարբեր ձևերով: Օրինակ՝ հաշվի առնելով ազդեցության ենթարկված կազմակերպությունների թիվը՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող սուբյեկտների ընդհանուր թվում կամ տվյալ տնտեսության ոլորտում զբաղված սուբյեկտների թվում, ՀՆԱ-ի վրա խնդրի ազդեցության չափը, խնդրի հետևանքով տուժած բնակչության թիվը և այլն:) |
|
8) Խնդրի հրատապությունը, դրա վերաբերյալ փաստերն ու աղբյուրները (Արդյո՞ք խնդիրը պահանջում է արագ արձագանք:) |
|
2. Ելակետային տարբերակ | |
1) Առկա իրավիճակի հակիրճ նկարագրությունը (կարգավորման դաշտ, ցուցանիշներ, տվյալներ, վիճակագրություն, դրանց աղբյուրները) (Առկա իրավիճակի նկարագրությունը պետք է ընդգրկի գործող կարգավորման դաշտի նկարագրությունը և հիմնվի քանակական, որակական փաստերի վրա:) |
|
2) Առկա իրավիճակի զարգացման միտումները, դրանց վերաբերյալ փաստերն ու աղբյուրները (Բացատրել, թե ինչպե՞ս առկա իրավիճակը կզարգանա առանց լրացուցիչ միջամտության: Այն պատասխանում է «ի՞նչ կպատահի, եթե ոչինչ չարվի» հարցին:) |
|
3) Կառավարության կողմից մինչ այդ ձեռնարկված միջոցառումների նկարագրություն (Խնդրի լուծմանն ուղղված ի՞նչ միջոցառումներ են մինչ այդ ձեռնարկվել Կառավարության կողմից, և ինչու՞ այդ միջոցառումների արդյունքում խնդիրը չի լուծվել:) |
|
4) Խնդրի կարգավորման անհրաժեշտությունը (Ի՞նչով է հիմնավորվում Կառավարության կողմից լրացուցիչ միջամտություն իրականացնելու անհրաժեշտությունը:) |
|
3. Կարգավորման նպատակներ | |
1) Ընդհանուր նպատակը (Վերաբերում է վերջնական արդյունքին, որն ապահովում է խնդրի լուծումը:) |
|
2) Հատուկ նպատակ(ներ)ը (Ուղղված է խնդրի պատճառների վերացմանը կամ պատճառահետևանքային կապի թուլացմանը: Հատուկ նպատակ(ներ)ը գործիքակազմ է(են) ընդհանուր նպատակին հասնելու համար:) |
|
4. Կարգավորման առաջարկվող տարբերակ(ներ) (Տարբերակները ձևավորվում են խնդրի լուծմանն ուղղված կարգավորիչ և ոչ կարգավորիչ գործիքներից ու պետք է ակնհայտորեն կապված լինեն ինչպես պատճառների, այնպես էլ՝ նպատակների հետ:) | |
1) Տարբերակ 1 |
|
2) Տարբերակ ... |
|
3) Տարբերակ n |
|
5. Համագործակցություն պարզեցված ԿԱԳ շրջանակներում | |
1) ԿԱԳ վերլուծության ընթացքում իրականացված համագործակցության վերաբերյալ հակիրճ տեղեկատվություն (Ներկայացնել տեղեկատվություն ԿԱԳ վերլուծության ընթացքում պետական մարմինների, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց հետ համագործակցության վերաբերյալ:) |
ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԲԱԺԻՆ
Խնդրի լուծմանն ուղղված միջազգային փորձի ուսումնասիրություն
Վերլուծություն
Տնտեսական, այդ թվում՝ գործարար միջավայրի և մրցակցության ոլորտի նշանակալի ազդեցությունների գնահատում
Վերլուծություն
Հանրային ֆինանսների ոլորտի նշանակալի ազդեցությունների գնահատում
Վերլուծություն
Սոցիալական ոլորտի նշանակալի ազդեցությունների գնահատում
Վերլուծություն
Առողջապահության ոլորտի նշանակալի ազդեցությունների գնահատում
Վերլուծություն
Շրջակա միջավայրի ոլորտի նշանակալի ազդեցությունների գնահատում
Վերլուծություն
6. Կարգավորմամբ պայմանավորված ծախսեր և օգուտներ (ՀՀ դրամ) (Կարգավորմամբ պայմանավորված մասնավոր հատվածի և հանրային հատվածի ընդհանուր ծախսեր և օգուտներ՝ հաշվարկված ոլորտային ազդեցությունների գնահատման շրջանակներում իրականացված ծախս-օգուտ վերլուծության արդյունքում:) | ||
1) Ծախսեր (ՀՀ դրամ) | ||
Տարբերակ |
Մասնավոր հատվածի ծախսեր |
Հանրային հատվածի ծախսեր |
ա. Տարբերակ 1 |
||
բ. Տարբերակ ... |
||
գ. Տարբերակ n |
||
2) Օգուտներ (ՀՀ դրամ) | ||
Տարբերակ |
Մասնավոր հատվածի օգուտներ |
Հանրային հատվածի օգուտներ |
ա. Տարբերակ 1 |
||
բ. Տարբերակ ... |
||
գ. Տարբերակ n |
||
7. Հանրային քննարկումների արդյունքներ | ||
3) Ընդհանուր տեղեկատվություն իրականացված հանրային քննարկումների վերաբերյալ (Տեղեկատվություն հանրային քննարկումների իրականացման մեթոդաբանության, շահառուների խմբերի, ժամանակացույցի, մասնակիցների քանակի, ի հայտ եկած բարդությունների և այլ առանձնահատկությունների վերաբերյալ:) |
||
4) Հարցված շահառուներ (ըստ խմբերի) |
Կարծիք(ներ)ի ամփոփում |
... |
||||
... |
||||
8. Տարբերակների համադրում | ||||
Տարբերակ |
Ծախս-օգուտ կամ Ծախս- արդյունավետություն (ՀՀ դրամ) (Լրացվում է, եթե իրականացվել է ծախս-օգուտ կամ ծախս- արդյունավետություն հաշվարկ:) |
Բազմաչափանիշ վերլուծության արդյունքներ (միավոր) (Լրացվում է, եթե իրականացվել է բազմաչափանիշ վերլուծություն:) |
Հանրային քննարկումների արդյունքներ (Լրացվում է տարբերակին նախապատ- վություն տված շահառուների քանակը:) | |
1) Տարբերակ 1 |
||||
2) Տարբերակ ... |
||||
3) Տարբերակ n |
||||
9. Նախընտրելի տարբերակի առաջադրում | ||||
Տարբերակ |
Հիմնավորում (Ծախս-օգուտ, ծախս-արդյունավետություն կամ բազմաչափանիշ վերլուծության և հանրային քննարկումների հիման վրա տարբերակների համադրման արդյունքում ամենաարդյունավետ, ծախս-խնայող և հանրային ընդունելություն ունեցող տարբերակի առաջադրում:) | |||
1) |
||||
2) Նախընտրելի տարբերակի համար սահմանված գործառնական նպատակներ (Վերաբերվում է միջամտության վերջնական արդյունքներին, որոնք հանդիսանում են գործողությունների անմիջական արդյունք: Գործառնական նպատակները քանակապես կամ որակապես պետք է նշեն այն թիրախային մակարդակները և ժամկետները, որոնց պետք է հասնել: Գործառնական նպատակները գործիքակազմ են հատուկ նպատակին հասնելու համար:) |
ա. Հատուկ նպատակ 1 |
|||
բ. Հատուկ նպատակ ... |
||||
գ. Հատուկ նպատակ n |
||||
(ձևը լրաց. 25.03.21 N 386-Ն)
Ձև N 3
Ամփոփաթերթ Խորացված ԿԱԳ
Օրենսդրական նախաձեռնության անվանումը |
|
Օրենսդրական նախաձեռնությունը մշակող պետական կառավարման համակարգի մարմնի անվանումը |
|
Հետադարձ կապ (անուն, ազգանուն, պաշտոն, հեռախոսի համար, էլ. փոստի հասցե) |
1. Խնդրի որոշում և սահմանում | ||||||
1) Վերլուծության ենթակա խնդիրը |
||||||
2) Խնդրի պատճառ(ներ)ը |
||||||
3) Խնդրի հետևանք(ներ)ը |
||||||
4) Խնդրի մեծությունը |
||||||
2. Ելակետային տարբերակ | ||||||
1) Առկա իրավիճակի հակիրճ նկարագրությունը |
||||||
2) Առկա իրավիճակի զարգացման միտումները |
||||||
3) Խնդրի կարգավորման անհրաժեշտությունը |
||||||
3. Կարգավորման նպատակներ | ||||||
1) Ընդհանուր նպատակը |
||||||
2) Հատուկ նպատակ(ներ)ը |
||||||
4. Կարգավորման առաջարկվող տարբերակ(ներ) | ||||||
1) Տարբերակ 1 |
||||||
2) Տարբերակ ... |
||||||
3) Տարբերակ n |
||||||
5. Ազդեցություն(ներ) |
Տարբերակ |
Տնտեսական, այդ թվում՝ գործարար միջավայրի և մրցակցության ոլորտ |
Հանրային ֆինանսների ոլորտ |
Սոցիալական ոլորտ |
Առողջապա- հության ոլորտ |
Շրջակա միջավայրի ոլորտ | ||
1) Տարբերակ 1 |
|||||||
2) Տարբերակ ... |
|||||||
3) Տարբերակ n |
|||||||
6. Տարբերակների համադրում | |||||||
Տարբերակ |
Ծախս-օգուտ կամ Ծախս- արդյունավետություն (ՀՀ դրամ) (Լրացվում է, եթե իրականացվել է ծախս- օգուտ կամ ծախս- արդյունավետություն հաշվարկ:) |
Բազմաչափանիշ վերլուծության արդյունքներ (միավոր) (Լրացվում է, եթե իրականացվել է բազմաչափանիշ վերլուծություն:) |
Հանրային քննարկումների արդյունքներ (Լրացվում է տարբերակին նախապատ- վություն տված շահառուների քանակը:) | ||||
1) Տարբերակ 1 |
|||||||
2) Տարբերակ ... |
|||||||
3) Տարբերակ n |
|||||||
7. Նախընտրելի տարբերակի առաջադրում | |||||||
Տարբերակ |
Հիմնավորում | ||||||
1) |
|||||||
2) Նախընտրելի տարբերակի համար սահմանված գործառնական նպատակները |
ա. Հատուկ նպատակ 1 |
||||||
բ. Հատուկ նպատակ ... |
|||||||
գ. Հատուկ նպատակ n |
|||||||
(հավելվածը լրաց., փոփ. 25.03.21 N 386-Ն)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 դեկտեմբերի 2020 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
24.03.2022, N 357-Ն | 25.03.2022, N 2075-Ն | |
25.03.2021, N 386-Ն | 27.03.2021, N 2075-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|