ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 մարտի 2021 թվականի N 283-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 1716-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 28-ի «Պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023 թվականների բարեփոխումների ռազմավարությունը և պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների 2019-2023 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» N 1716-Լ որոշման N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) «Պետական գնումներ» բաժնի «15. Էլեկտրոնային գնումների համակարգի արդիականացում» բաղադրիչի «34. Էլեկտրոնային գնումների համակարգի նոր ծրագրային ապահովում» թիրախի «34․1. Էլեկետրոնային գնումների համակարգի նոր ծրագրային ապահովման մշակում և ներդրում» միջոցառման «Ժամկետ» սյունակում «2020 թ․ դեկտեմբեր» բառերը փոխարինել «2021 թ․ դեկտեմբեր» բառերով.
2) «Պետական գնումներ» բաժնի «16. Գնումների պլանավորում» բաղադրիչի «Գնումների պլանավորման համակարգի կատարելագործում» թիրախի «35․1. Մշակել ավտոմատ եղանակով, միանման բնութագրեր ունեցող առարկաների նախահաշվային գների որոշման և պլանավորման միասնական համակարգի ներդրման վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման նախագիծ» միջոցառման «Ժամկետ» սյունակում «2020 թ․ դեկտեմբեր» բառերը փոխարինել «2021 թ․ դեկտեմբեր» բառերով.
3) «Պետական ներքին ֆինանսական հսկողություն և ֆինանսաբյուջետային վերահսկողություն» բաժնի «18․ Ֆինանսական կառավարում և հսկողություն» բաղադրիչի «37. Ֆինանսական կառավարման և հսկողության համակարգի ներդրման ապահովում» թիրախի «37․1. ՖԿՀ համակարգի մեթոդաբանության փորձարկում» միջոցառման «Ժամկետ» սյունակում «2020 թ․ դեկտեմբեր» բառերը փոխարինել «2021 թ. դեկտեմբեր» բառերով, «37․2. ՖԿՀ հայեցակարգի և ՖԿՀ օրենսդրական ակտերի ընդունում» միջոցառման «Ժամկետ» սյունակում «2021-2022 թթ․» բառերը փոխարինել «2022-2023 թթ.» բառերով.
4) «Պետական ներքին ֆինանսական հսկողություն և ֆինանսաբյուջետային վերահսկողություն» բաժնի «19․ Հանրային հատվածի ներքին աուդիտ» բաղադրիչի «38․ Ներքին աուդիտի որակի արտաքին գնահատման իրականացում» թիրախի «38․1․ Ներքին աուդիտի որակի արտաքին գնահատման մեթոդաբանության հաստատում» միջոցառման «Ժամկետ» սյունակում «2019 թ․ դեկտեմբեր» բառերը փոխարինել «2021 թ․ դեկտեմբեր» բառերով, «38․2. Ներքին աուդիտի որակի արտաքին գնահատման իրականացում» միջոցառման «Ժամկետ» սյունակում «2020-2022 թթ.» բառերը փոխարինել «2021-2023 թթ.» բառերով.
5) «Պետական ներքին ֆինանսական հսկողություն և ֆինանսաբյուջետային վերահսկողություն» բաժնի «19․ Հանրային հատվածի ներքին աուդիտ» բաղադրիչի «40․ Կատարողականի աուդիտի կարևորության շեշտադրում և գործնական կիրառման ապահովում տարեկան ծրագրի 30%-ի չափով» թիրախի «40․1. Կատարողականի աուդիտի իրականացման մեթոդաբանության հաստատում» միջոցառման «Ժամկետ» սյունակում «2019-2020 թթ․» բառերը փոխարինել «2021-2022 թթ․» բառերով, «40․2. Ներքին աուդիտի օրենսդրությունում կատարողականի աուդիտի դերի մեծացում» միջոցառման «Ժամկետ» սյունակում «2020 թ․ դեկտեմբեր» բառերը փոխարինել «2022 թ․ դեկտեմբեր» բառերով, «40.3 ՀՀ հանրային հատվածի կազմակերպություններում գործող ներքին աուդիտորների կատարողականի աուդիտի իրականացման հմտությունների զարգացում» միջոցառման «Ժամկետ» սյունակում «2020-2023 թթ.» բառերը փոխարինել «2022-2023 թթ.» բառերով.
6) «Պետական ներքին ֆինանսական հսկողություն և ֆինանսաբյուջետային վերահսկողություն» բաժնի «19․ Հանրային հատվածի ներքին աուդիտ» բաղադրիչի «41․ Ներքին աուդիտորների մասնագիտական գիտելիքների և կարողությունների զարգացում» թիրախի «41․1. Ներքին աուդիտորների մասնագիտական գիտելիքների և կարողություններ զարգացման ծրագրի մշակում» միջոցառման «Ժամկետ» սյունակում «2020 թ․ դեկտեմբեր» բառերը փոխարինել «2021 թ․ դեկտեմբեր» բառերով, «41․2. Ներքին աուդիտորների շարունակական մասնագիտական վերապատրաստման դասընթացների օպտիմալացում» միջոցառման «Ժամկետ» սյունակում «2020-2022 թթ.» բառերը փոխարինել «2021-2023 թթ.» բառերով, «41․3. Ներքին աուդիտորների շարունակական մասնագիտական վերապատրաստման առցանց տեղեկատվական համակարգի մշակում» միջոցառման «Ժամկետ» սյունակում «2020-2021 թթ.» բառերը փոխարինել «2021-2022 թթ.» բառերով, «41․4. Հանրային հատվածի ներքին աուդիտորի որակավորման ընթացակարգի վերանայում» միջոցառման «Ժամկետ» սյունակում «2021 թ. դեկտեմբեր» բառերը փոխարինել «2022 թ. դեկտեմբեր» բառերով.
7) «Հանրային ակտիվների և հանրային ներդրումների կառավարում» բաժնի «23․ Հանրային ներդրումների կառավարում» բաղադրիչի «46․ Օրենսդրական հիմքերի ստեղծում՝ հանրային ներդրումների կառավարման մեթոդաբանությունը» թիրախի «46.3․ Հանրային ներդրումների կառավարման ձեռնարկի վերանայում և հաստատում» միջոցառման «Ժամկետ» սյունակում «2020 թ․ դեկտեմբեր» բառերը փոխարինել «2021 թ․ դեկտեմբեր» բառերով.
8) «Հանրային ակտիվների և հանրային ներդրումների կառավարում» բաժնի «23․ Հանրային ներդրումների կառավարում» բաղադրիչի «47. Հանրային ներդրումների ոլորտի մասնագետների կարողությունների զարգացում» թիրախի «47․1․ Հանրային ներդրումների կառավարման ձեռնարկի ուսուցման համար հանրային ներդրումների ոլորտի մասնագետների կարողությունների զարգացման ծրագրի մշակում» միջոցառման «Ժամկետ» սյունակում «2020 թ․ դեկտեմբեր» բառերը փոխարինել «2022 թ․ դեկտեմբեր» բառերով.
9) «Հանրային ակտիվների և հանրային ներդրումների կառավարում» բաժնի «23․ Հանրային ներդրումների կառավարում» բաղադրիչում «48. 2022 թ. տարեկան բյուջեում ներառված պետական ներդրումային ծրագրերը պատրաստված են սահմանված ՀՆԿ ձեռնարկի պահանջներին համապատասխան» բառերը փոխարինել «48. 2023 թ. տարեկան բյուջեում ներառված պետական ներդրումային ծրագրերը պատրաստված են սահմանված ՀՆԿ ձեռնարկի պահանջներին համապատասխան» բառերով։ Թիրախի «48.1. ՀՆԿ ձեռնարկի գործնականում կիրառում բյուջետային գործընթացում» միջոցառման «Ժամկետ» սյունակում «2021 թ․ դեկտեմբեր» բառերը փոխարինել «2022 թ. դեկտեմբեր» բառերով և «Արդյունքի գնահատման ցուցանիշները» սյունակում «2022 թ. հաստատված բյուջեում ներառված հանրային ներդրումների ծրագրերը մշակված են ՀՆԿ ձեռնարկի պահանջներին համապատասխան» բառերը փոխարինել «2023 թ. հաստատված բյուջեում ներառված հանրային ներդրումների ծրագրերը մշակված են ՀՆԿ ձեռնարկի պահանջներին համապատասխան» բառերով։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
04.03.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |