ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Սահմանադրության 119-րդ հոդվածի 3-րդ մասը, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 106-րդ հոդվածը և «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասությունը՝
Ազգային ժողովը ՈՐՈՇՈՒՄ Է.
Կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» N 1586-Ն որոշմամբ հայտարարված ռազմական դրությունը վերացնել:
Ազգային ժողովի նախագահ |
Ա. Միրզոյան |
2021 թվական, մարտի 24 Երևան ԱԺՈ-001-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 մարտի 2021 թվական: