Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-62-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2004-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.01.16/3(302) Հոդ.39
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
25.12.2003
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
29.12.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2004

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2003 թվականի դեկտեմբերի 25-ին

 

«ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ` ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ 0 ՏՈԿՈՍ ԴՐՈՒՅՔԱՉԱՓ ՈՒՆԵՑՈՂ ԵՎ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՈՉ ԵՆԹԱԿԱ ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑԻՑ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԸ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՉԻ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՎ ԳԱՆՁՎՈՒՄ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՈԴՎԱԾ 1. «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող և ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում և գանձվում» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի հունիսի 29-ի ՀՕ-195 օրենքի 1-ին հոդվածով սահմանված ցանկը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«Ծածկագիրն ըստ ԱՏԳԱԱ-ի

Ապրանքի համառոտ անվանումը

0105 Ընտանի թռչուն` կենդանի, այսինքն` ընտանի հավեր, բադեր, սագեր, հնդկահավեր, ցեսարկաներ
0408 11 800 ձվի դեղնուց չորացրած` այլ
0701 10 000 կարտոֆիլի սերմացու` թարմ կամ պաղեցրած
1005 Եգիպտացորեն
1107 Ածիկ, բոված կամ չբոված
12 Յուղատու սերմեր և պտուղներ, այլ սերմեր, պտուղներ և հատիկներ, դեղաբույսեր և բույսեր` տեխնիկական նպատակների համար, ծղոտ և անասնակեր, բացառությամբ`
1201 00 Սոյայի պտուղներ, կոտորակված կամ չկոտորակված
1208 Ալյուր մանր և խոշոր աղացվածքի յուղատու մշակաբույսերի սերմերից կամ պտուղներից, բացի մանանեխի սերմերից ստացվածը
1210 Գայլուկի կոներ, թարմ կամ չորացրած, մանրատած կամ չմանրատած, փոշենման կամ հատիկացված տեսքով. լուպուլին
1211 Բույսեր և դրանց մասերը (ներառյալ` սերմերն ու պտուղները), օծանելիքային, դեղագործական կամ միջատասպան, ֆունգիցիդային կամ համանման նպատակներով օգտագործվող, թարմ կամ չորացրած, ամբողջական կամ մանրացրած, կոտորակված կամ աղացած
1212 Եղջերածառի պտուղներ, ծովային և այլ ջրիմուռներ, շաքարի ճակնդեղ և շաքարեղեգ, թարմ, պաղեցրած, սառեցրած կամ չորացրած, մանրատած կամ չմանրատած. պտուղների կորիզներ և միջուկներ, բուսական ծագման այլ մթերքներ (ներառյալ Cichorium intzbus sativum տեսակի եղերդի չբոված արմատները), գլխավորապես սննդային նպատակների համար օգտագործվող, այլ տեղում չնշված
1703 Մաթ` ստացված շաքարից առանձնացման կամ զտման արդյունքում
23 Սննդային արդյունաբերության մնացորդներ և թափոններ, պատրաստի կերեր կենդանիների համար, բացառությամբ`
2302 Հացահատիկային բույսերի կամ լոբազգիների հատիկների մաղելուց, աղալուց կամ այլ ձևով վերամշակելուց ստացված թեփ, մաղուցք, դարման և այլ մնացորդներ, չհատիկացված կամ հատիկացված
2303 Օսլայի արտադրության թափոններ և համանման թափոններ. ճակնդեղային մզուք, բագասսա (շաքարեղեգի քուսպ) և շաքարի արտադրության այլ մնացորդներ, տակուցք և գարեջրագործության կամ գինեծխեցման այլ մնացորդներ, չհատիկացված կամ հատիկացված
2304 00 000 Քուսպ և այլ կոշտ թափոններ` ստացված սոյայի յուղազտումից, չաղացած կամ աղացած, չհատիկացված կամ հատիկացված
2306 Քուսպ և այլ կոշտ թափոններ` ստացված բուսաճարպերի կամ յուղերի զտումից, բացի 2304 կամ 2305 ապրանքային դիրքի թափոններից, չաղացած կամ աղացած, չհատիկացված կամ հատիկացված
2308 00 Բուսական ծագում ունեցող մթերքներ և բուսական թափոններ, բուսական մնացորդներ և կողմնակի մթերքներ, չհատիկացված կամ հատիկացված` օգտագործվող կենդանիների կերակրման համար, այլ տեղում չնշված կամ չներառված
2401 Ծխախոտի հումք, ծխախոտի թափոններ
2503 00 ծծումբ բոլոր տեսակների, բացի սուբլիմացված ծծմբից, նստվածքային կամ կոլոիդային
2519 10 000 մագնեզիումի կարբոնատ` բնական (մագնեզիտ)
2519 90 100 մագնեզիումի օքսիդ, բացի կալցինացված բնական մագնեզիումի կարբոնատից
26 Հանքաքարեր, խարամ և մոխիր, բացառությամբ`
2608 00 000 ցինկի հանքաքարեր և խտահանքեր
2616 Թանկարժեք մետաղների հանքաքարեր և խտահանքեր
2619 00 Խարամ, դրոս (բացի հատիկացված խարամից), հրաթեփ և սև մետաղների արտադրության այլ թափոններ
2707 20 900 տոլուոլ, այլ նպատակների համար (որպես վառելանյութ չօգտագործվող)
2710 11 310 ավիացիոն բենզին
2710 19 210 ավիավառելիք ՏՍ-1
2710 19 990 ավիայուղ ՄՍ-8Պ
2711 21 000 բնական գազ` գազային վիճակում
2712 20 900 պարաֆին 0,75 զանգ.%-ից պակաս յուղերի պարունակությամբ
2716 00 000 էլեկտրաէներգիա
2807 00 Ծծմբական թթու. օլեում (ծխացող ծծմբական թթու)
2820 Մանգանի օքսիդներ
2822 00 000 Կոբալտի օքսիդներ և հիդրօքսիդներ. կոբալտի տեխնիկական օքսիդներ
2824 Կապարի օքսիդներ. կապարային սուսր (կարմիր և նարնջագույն)
2825 Հիդրոզին և հիդրօքսիլամին և դրանց անօրգանական աղեր. անօրգանական այլ հիմքեր. այլ մետաղների օքսիդներ, հիդրօքսիդներ և պերօքսիդներ
2829 Քլորատներ և պերքլորատներ. բրոմատներ և պերբրոմատներ. յոդատներ և պերյոդատներ
2831 Երկթիոնիտներ և սուլֆաթթուներ
2832 Սուլֆիտներ. թիոսուլֆատներ
2836 Կարբոնատներ. պերօքսոկարբոնատներ (պերկարբոնատներ).  ամոնիումի տեխնիկական կարբոնատ` ամոնիումի կարբոնատ պարունակող
2837 Ցիանիդներ, ցիանիդօքսիդներ, կոմպլեքսային ցիանիդներ
2844 Քիմիական ռադիոակտիվ էլեմենտներ և ռադիոակտիվ իզոտոպներ (ներառյալ` տրոհվող կամ վերաարտադրվող քիմիական էլեմենտներն ու իզոտոպները) և դրանց միացություններ. խառնուրդներ և մնացորդներ
2848 00 000 Ֆոսֆիդներ` որոշակի կամ անորոշ քիմիական բաղադրության, բացի ֆեռոֆոսֆորից
2902 30 900 կոլուոլ` այլ նպատակների համար
29 11 000 Ացետալներ և կիսաացետալներ, թթվածին պարունակող ֆունկցիոնալ այլ խումբ պարունակող կամ չպարունակող և դրանց հալոգենացված սուլֆինացված նիտրացված կամ  նիտրոզիրացված ածանցյալներ
2922 Ամինոմիացություններ` թթվածին պարունակող ֆունկցիոնալ խումբ ընդգրկող
2930 Ծծմբաօրգանական միացություններ
3002 Մարդկային արյուն. կենդանական արյուն` պատրաստված բուժական, կանխարգելային և ախտորոշման նպատակներով  օգտագործելու համար. վարակամերժ շիճուկներ (հակաշիճուկներ), արյան այլ թորամասեր և բարեփոխված վարակամերժ նյութեր, այդ թվում` ստացված բիոտեխնոլոգիական ճանապարհով, պատվաստանյութեր, թույներ, աճեցրած մանրէներ (բացի խմորասունկերից) և համանման նյութեր
31 Պարարտանյութեր, բացառությամբ`
3101 00 000 Կենդանական կամ բուսական ծագում ունեցող պարարտանյութեր` խառնուրդված կամ չխառնուրդված, քիմիապես վերամշակված կամ չվերամշակված. պարարտանյութեր` ստացված բուսական և կենդանական ծագում ունեցող մթերքները խառնուրդելու կամ քիմիական մշակման ենթարկելու միջոցով
3302 10 սննդի արդյունաբերության կամ ըմպելիքների արտադրության համար օգտագործվող հոտավետ նյութեր և խառնուրդներ և մեկ կամ ավելի այդպիսի նյութերի հիմքով խառնուրդներ (ներառյալ` սպիրտային լուծույթները), օգտագործվող որպես արդյունաբերական հումք, հոտավետ նյութերի հիմքով այլ պատրաստուկներ, օգտագործվող ըմպելիքների արտադրության համար
3302 90 900 3302 դիրքին դասվող այլ ծածկագրերում չնշված հոտավետ նյութեր և խառնուրդներ
3603 00 Բիկֆորդյան քուղեր, ճայթեցնող քուղեր, հարվածող կամ ճայթեցնող հրապատիճներ, բռնկիչներ, էլեկտրաճայթիչներ
3807 00 Փայտաձյութ. փայտաձյութից ստացված յուղեր, փայտի տոգորանյութ, նավթափայտային, բուսական կուպր, կուպր գարեջուր եփելու համար և բևեկնախեժի, խեժաթթուների կամ բուսական կուպրի հիմքով համանման արտադրանք
3817 00 Ալկիլբենզոլներ խառնած և ալկիլնավթալին խառնած, բացի 2707 կամ 2902 ապրանքային դիրքի ապրանքներից
3818 Քիմիական էլեմենտներ` լեգիրացված, նախատեսված էլեկտրոնիկայում օգտագործելու համար` սկավառակաձև, թիթեղաձև կամ նմանատիպ ձևերով. քիմիական լեգիրացված միացություններ` նախատեսված էլեկտրոնիկայում օգտագործելու համար
3824 Պատրաստի կապակցանյութ` ձուլակաղապարների և ձուլակաղապարաձողերի արտադրության համար. քիմիական ապրանքներ և պատրաստուկներ` քիմիական կամ հարակից արդյունաբերության ճյուղերի (ներառյալ` բնական մթերքների խառնուրդներից բաղկացած պատրաստուկները), այլ տեղում չհիշատակված կամ չներառված, բացառությամբ`
3824 90 400 լաքերի և համանման ապրանքների բարդ, անօրգանական լուծիչներ և նոսրացուցիչներ
3825 Քիմիական արդյունաբերության կամ արդյունաբերության հարակից ճյուղերի մնացորդային արտադրանք այլ տեղում չհիշատակված կամ չներառված. քաղաքային տնտեսության թափոններ, խողովակաջրերի շլամ (խողովակախյուս). այլ թափոններ` նշված ԱՏԳ ԱԱ-ի 38-րդ ապրանքային խմբի համար արված 6-րդ ծանոթագրությունում
3901 Էթիլենի պոլիմերներ սկզբնական ձևերով
3902 Պրոպիլենի կամ այլ օլեֆինների պոլիմերներ սկզբնական ձևերով
3903 Ստիրոլի պոլիմերներ սկզբնական ձևերով
3904 Վինիլքլորիդի կամ այլ հալոգենացված օլեֆինների պոլիմերներ սկզբնական ձևերով
3905 Վինիլացետատի կամ այլ բարդ վինիլային եթերների պոլիմերներ սկզբնական ձևերով, այլ վինիլային պոլիմերներ սկզբնական ձևերով
3906 Ակրիլային պոլիմերներ սկզբնական ձևերով
3909 Ամինաալդեհիդային խեժեր, ֆենոլաալդեհիդային խեժեր և պոլիուրեթաններ սկզբնական ձևերով
3910 Սիլիկոններ սկզբնական ձևերով
3916 20 100 Միաթել` լայնական հատվածքով 1 մմ-ից ավելի, ձողիկներ, կաղապարաձողեր և ձևավոր պրոֆիլներ` մշակած կամ չմշակած մակերևույթով, բայց այլ մշակման չենթարկված, պոլիվինիլքլորիդից
4001 Բնական կաուչուկ, բալատա, գուտապերչ, գվայուլա, չիկլ և համանման բնական խեժեր` սկզբնական ձևերով կամ թիթեղների, թերթերի կամ շերտերի կամ ժապավենների տեսքով
4003 00 000 Վերականգնված կաուչուկ` սկզբնական ձևերով կամ թիթեղների, թերթերի կամ շերտերի, կամ ժապավենների տեսքով
4005 Չվուլկանացված ռետինային խառնուրդ` սկզբնական ձևերով կամ թիթեղների, թերթերի կամ շերտերի կամ ժապավենների տեսքով
4010 Փոխարկիչ ժապավեններ կամ շարժափոկեր կամ բելթինգ (ռետինացված գործվածք փոկերի համար) վուլկանացված ռետինից
41 Անմշակ կաշվե հումք (բացի բնական մորթուց) և կաշի,  բացառությամբ`
4104 Խոշոր եղջերավոր անասունների (ներառյալ` գոմեշները) կամ ձիազգի կենդանիների դաբաղած կաշի կամ կաշվե կրաստ` առանց մազածածկույթի, երկտակված կամ չերկտակված, բայց առանց հետագա մշակման
4105 Դաբաղած կաշի կամ կաշվե կրաստ` ոչխարի կամ գառան մորթուց, առանց բրդե ծածկույթի, երկտակված կամ չերկտակված, բայց առանց հետագա մշակման
4106 Կաշի` այծերի կամ ուլիկների մորթուց, առանց մազածածկույթի, բացի 4108 կամ 4109 ապրանքային դիրքերի կաշիներից
4107 Կաշի` դաբաղումից հետո լրացուցիչ մշակված կամ կաշվե կրաստի տեսքով, ներառյալ` մշակվածը մագաղաթի տեսքով` խոշոր եղջերավոր անասունների (ներառյալ` գոմեշները) կամ ձիազգի կենդանիների կաշվից, առանց մազածածկույթի, երկտակված կամ չերկտակված, բացի 4114 դիրքում դասակարգվող կաշվից
4113 Կաշի
4114 Թավշակաշի (ներառյալ` համակցված թավշակաշին), լաքապատ կաշի և մակաշերտված լաքապատ կաշի, մետաղացված կաշի
4115 Համակցված կաշի, բնական կաշվի կամ կաշվային մանրաթելերի նրբաթելերի հիմքով, թիթեղներով, թերթերով կամ շերտերով կամ ժապավեններով, գլանափաթեթներով կամ ոչ գլանափաթեթներով, բնական կամ համակցված կաշվի կտորտանք և այլ թափոններ` կաշվե ապրանքների արտադրության համար ոչ պիտանի, կաշվի փոշի և ալյուր
4403 Անտառանյութեր` չմշակված, կեղևահանված կամ կեղևը չհանված կամ մատղաշ կեղևով, կոպիտ քառատաշված կամ չքառատաշված
4404 Փայտանյութ տակառագործական. ճեղքված գերաններ, ցցագերաններ, ցցեր և սյուներ փայտից` սրված, բայց երկայնքով չսղոցված. անտառանյութեր` կոպիտ շրջատաշված, բայց չսրված, չկորացված կամ այլ եղանակով չմշակված,  օգտագործվող ձեռնափայտերի, մտրակների, հովանոցների, գործիքների բռնակների և համանման պատրաստվածքների արտադրության համար, փայտանյութ` կեղևահանված և համանման
4406 Փայտակոճղեր` երկաթուղային և տրամվայի գծերի համար
4801 00 000 Լրագրային թուղթ` գլանափաթեթներով կամ թերթերով
4805 12 000 Ոչ կավճապատ թուղթ ծղոտե զանգվածից ծալքավորման համար, գլանափաթեթներով կամ թերթերով` առանց հետագա մշակման կամ մշակված, ինչպես դա նշված է 48 ապրանքային խմբի 3-րդ ծանոթությունում
4805 19 100 Այլ, ոչ կավճապատ թուղթ ծալքավորման համար` Wellenstoff, գլանափաթեթներով կամ թերթերով, առանց հետագա մշակման կամ մշակված, ինչպես դա նշված է 48 ապրանքային խմբի 3-րդ ծանոթությունում
4805 19 900 Այլ, ոչ կավճապատ թուղթ ծալքավորման համար` գլանափաթեթներով կամ թերթերով` առանց հետագա մշակման կամ մշակված, ինչպես դա նշված է 48 ապրանքային խմբի 3-րդ ծանոթությունում
4805 40 000 Ոչ կավճապատ քամիչ թուղթ և քամիչ ստվարաթուղթ` գլանափաթեթներով կամ թերթերով առանց հետագա մշակման կամ մշակված ինչպես դա նշված է 48 ապրանքային խմբի 3-րդ ծանոթությունում
4805 92 910 Այլ ոչ կավճապատ թուղթ ծալքավորված թղթի և ստվարաթղթի համար 1մ2 համար 150գ ավելի, բայց 225գ պակաս զանգվածով, գլանափաթեթներով կամ թերթերով` առանց հետագա մշակման կամ մշակված, ինչպես դա նշված է 48 ապրանքային խմբի 3-րդ ծանոթությունում
4813 Ծխախոտաթուղթ` կտրված կամ չկտրված` ըստ չափի կամ գրքույկների կամ խողովակների ձևով
4823 90 500 Այլ թուղթ, ստվարաթուղթ, թաղանթանյութի բամբակ և թաղանթանյութի մանրաթելից պաստառներ` չափով կտրած, թղթանյութի զանգվածից, թղթից, ստվարաթղթից, թաղանթանյութի բամբակից և թաղանթանյութի այլ մանրաթելերի պաստառներից արտադրանք, ըստ չափի կամ ձևի պատրաստած
4901 Տպագիր գրքեր, բրոշյուրներ, թերթիկներ համանման տպագիր նյութեր` բրոշյուրացված կամ առանձին թերթերի տեսքով
4904 00 000 Նոտաներ` տպագիր կամ ձեռագիր, կազմված կամ չկազմված, ձևավորված կամ չձևավորված
5002 00 000 Հումք-մետաքս (չոլորած)
5005 00 Մանվածք մետաքսե մնացորդներից` մանրածախ վաճառքի համար, չբաժնեծրարված
51 Բուրդ, կենդանիների բարակ կամ կոշտ մազ, ձիու մազից մանվածք և գործվածք, բացառությամբ`
5101 Բուրդ` խոզանակային կամ սանդերքային գզման չենթարկված
5102 Կենդանիների մազ` բարակ կամ կոշտ, սանդերքագզման կամ սանրագզման չենթարկված
5106 Բրդյա մանվածք մեքենայական մանման, մանրածախ վաճառքի համար, չբաժնեծրարված
5107 Սանրված բրդյա մանվածք, մանրածախ առևտրի համար  չբաժնեծրարված
5109 Մանվածք բրդից կամ կենդանիների նուրբ մազերից, բաժնեծրարված մանրածախ վաճառքի համար
5111 Գործվածքներ բրդյա մեքենայական մանվածքից կամ կենդանիների նուրբ բրդի մեքենայական մանվածքից
5112 Գործվածքներ սանրագզած բրդի մանվածքից կամ կենդանիների սանրագզած նուրբ բրդի մանվածքից
5203 Բամբակի մանրաթել, գզած կամ սանդերքագզած
5305 Կոկոսյան ընկույզի թելիկներ, աբակայի, ռամայի և այլ բուսական տեքստիլ թելեր, այլ տեղերում չհիշատակված և չներառված, հումքի տեսքով կամ մշակված, բայց չմանված, թափոններ և քոլք, ներառյալ` մանվածքի թափոնները և մանրացված հումքը
5306 Վուշի մանվածք
5311 Գործվածք այլ բուսական տեքստիլ թելերից. գործվածք թղթյա մանվածքից
5405 00 000 Միաթելեր արհեստական` 67 դեցիտեքս կամ ավելի գծային խտության և 1մմ ոչ ավելի լայնական հատվածքով, հարթ և համանման թելեր (օրինակ` արհեստական ծղոտիկ) արհեստական մանածագործական նյութերից` 5մմ ոչ ավելի լայնության
5505 Քիմիական մանրաթելերի թափոններ (ներառյալ` սանրային քոլքը, մանվածքային թափոնները և մանրացված հումքը)
5506 Սինթետիկ մանրաթելեր, ենթարկված սանդերքագզման, սանրագզվածքի կամ մանվածքի համար այլ կերպ նախապատրաստված
5507 00 000 Արհեստական մանրաթելեր, ենթարկված սանդերքագզման, սանրագզվածքի կամ մանվածքի համար այլ կերպ նախապատրաստված
5510 Մանվածք արհեստական մանրաթելերից (բացի կարի թելերից), մանրածախ առևտրի համար չկշռաբաշխված
5511 Մանվածք քիմիական մանրաթելերից (բացի կարի թելերից), մանրածախ առևտրի համար կշռաբաշխված
5605 00 000 Թել մետաղացված, տրեզավոր կամ ոչ տրեզավոր, մանածագործական թել կամ հարթ թել կամ 5404 կամ 5405 ապրանքային դիրքի նմանատիպ թել հանդիսացող, համակցված մետաղի հետ` թելի,  շերտի կամ ժապավենի կամ փոշու տեսքով, կամ մետաղով պատված
6006 Տրիկոտաժե պաստառներ մեքենայագործ կամ ձեռագործ,այլ
6812 90 100 քաղաքացիական ավիացիայի համար նախատեսված և 6812 դիրքին դասվող այլ ծածկագրերում չնշված մշակված ասբեստային մանրաթել, խառնուրդներ` ասբեստի կամ ասբեստի և մագնեզիումի կարբոնատի հիմքով, ապրանքներ այդ խառնուրդներից կամ ասբեստից, ամրանավորված կամ չամրանավորված, բացի 6811 կամ 6813 ապրանքային դիրքի ապրանքներից
7001 00 Ապակու ջարդոն, ապակու մնացուկ և ապակու այլ մնացորդներ, ապակե բլոկ
7003 Ապակի` ձուլածո կամ գլոցված, թերթավոր կամ պրոֆիլացված` կլանող, անդրադարձնող կամ չանդրադարձնող շերտեր ունեցող կամ չունեցող, բայց որևէ այլ եղանակով չմշակված
7010 90 100 Ապակե բանկաներ պահածոյացման համար (բանկաներ ստերիլիզացման համար)
7012 Ապակյա անոթներ թերմոսների կամ այլ վակուումային տարաների համար
7015 Ապակիներ ժամացույցների համար և համանման ապակիներ, տեսողությունը ուղղող կամ չուղղող ակնոցների ապակիներ, կորացված, գոգավոր փոսիկացված կամ նմանատիպ ապակիներ, օպտիկական չմշակված, դատարկ ապակեգնդեր և դրանց սեգմենտներ նշված ապակիների պատրաստման համար
71 Մարգարիտ` բնական կամ աճեցված, թանկարժեք կամ կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ, մետաղներ`  երեսապատված թանկարժեք մետաղներով և իրեր դրանցից, զարդեղեն (բիժուտերիա), մետաղադրամներ, բացառությամբ`
7112 Թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներով երեսպատված մետաղների թափոններ և ջարդոն, այլ թափոններ և ջարդոն թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղների միացություններ պարունակող, հիմնականում օգտագործվող թանկարժեք մետաղների կորզման համար
7116 Ապրանքներ բնական կամ աճեցրած մարգարիտից, թանկարժեք կամ կիսաթանկարժեք քարերից (բնական, արհեստական կամ վերականգնված)
7201 Չուգուն վերափոխված և հայելային ձուլակոճղերով, մետաղակոճղերով կամ այլ նախնական ձևերով
7202 Ֆեռոհամահալվածքներ
7203 Երկաթի հանքաքարից ուղղակի վերականգնմամբ ստացված արտադրանք և այլ սպունգային երկաթ` կտորներով, բովագնդիկներով կամ նմանատիպ ձևերով, երկաթ հիմնական տարրերի 99.94 ծավալային % նվազագույն պարունակությամբ` կտորներով, բովագնդիկներով կամ նմանատիպ ձևերով
7210 12 110 սպիտակ թիթեղ
7210 49 100 առանց հետագա մշակման, բացի մակերեսի մշակումը կամ պարզապես կտրատումը նախապատրաստուկների համար, բացի ուղղանկյունիները (ներառյալ` քառակուսիները)
7212 Գլանվածք` հարթ, երկաթից կամ չլեգիրացված պողպատից 600 մմ-ից պակաս լայնությամբ երեսպատված գալվանական կամ այլ ծածկույթով
7218 Պողպատ` կոռոզիադիմացկուն, ձուլակտորներով կամ այլ նախնական ձևերով. կիսաֆաբրիկատներ կոռոզիադիմացկուն պողպատից
7221 00 Ձողեր` տաք գլոցման, ազատ փաթաթվածքի փաթույթներով, կոռոզիադիմացկուն պողպատից
7225 Գլանվածք` հարթ, այլ լեգիրացված պողպատներից` 600 մմ կամ ավելի լայնությամբ
7226 Գլանվածք` հարթ, այլ լեգիրացված պողպատներից` 600 մմ-ից պակաս լայնությամբ
7227 Ձողեր` տաք գլոցման, ազատ փաթաթվածքի փաթույթներով, այլ լեգիրացված պողպատներից
7302 Արտադրատեսակներ սև մետաղներից, տրամվայի կամ երկաթուղային գծերի համար օգտագործվող, ռելսեր, զուգառելսեր և ատամնավոր ռելսեր, ուղեփոխման ռելսեր, փակ փոխհատման ուղեփոխիչներ, ուղեփոխման մետաղաձողեր և այլ ընդլայնական միացումներ, մետաղակոճեր, կցվանքային մակադիրներ և տակդիրներ, սեպեր հենասալեր, կեռիկային  ռելսային հեղյուսներ, բարձեր և առձգիչներ, հենոցներ, լայնադրակներ և այլ դետալներ, նախատեսված ռելսերի միացման կամ ամրացման համար
7408 Պղնձե լար
7416 00 000 Պղնձե զսպանակներ
7419 Պղնձից առարկաներ, այլ
75 Նիկել և նիկելից ապրանքներ, բացառությամբ`
7504 Նիկելի փոշի և թեփուկներ
7505 Ձողեր, պրոֆիլներ, լար նիկելից
7506 Նիկելից սալեր, թերթեր, շերտեր (կամ ժապավեններ) և նրբաթիթեղ
7507 Նիկելից խողովակներ, փողրակներ և կցամասեր դրանց համար (օրինակ` օղագոտիներ, ծունկեր, կցաշուրթեր)
7508 Նիկելից այլ արտադրատեսակներ
76 Ալյումին և ալյումինից ապրանքներ, բացառությամբ`
7607 20 Ալյումինի նրբաթիթեղ (առանց հիմքի կամ թղթի, ստվարաթղթի, պլաստմասսայի կամ համանման նյութերի հիմքով) հաստությամբ (չհաշված հիմքը) 0,2 մմ-ից ոչ պակաս հիմքով
7608 Խողովակներ և փողակներ ալյումինից
7609 00 000 Կցամասեր` ալյումինից խողովակների և փողրակների համար (օրինակ` օղագոտիներ, ծունկեր, կցաշուրթեր)
7610 Ալյումինե մետաղակառուցվածքներ (բացի 9406 ապրանքային դիրքի հավաքովի շինարարական մետաղակառուցվածքներից) և դրանց մասեր (օրինակ` կամուրջներ և դրանց սեկցիաներ, աշտարակներ, վանդակավոր կայմեր, ծածկեր տանիքների համար, շինարարական ֆերմաներ, դռներ, պատուհաններ և դրանց շրջանակներ, դռան շեմեր, շերտափեղկեր, հենարաններ և  հենասյուներ), թիթեղներ, ձողեր, պրոֆիլներ, խողովակներ և նմանատիպ արտադրանք ալյումինից` նախատեսված մետաղակառուցվածքներում օգտագործելու համար
7611 00 000 Ալյումինե գլանատակառներ, ցիստեռններ, բաքեր և համանման տարողություններ ցանկացած նյութերի համար (բացի սեղմված և հեղուկացված գազից) 300լ-ից ավելի տարողությամբ, երեսպատումով կամ ջերմամեկուսացումով կամ առանց դրանց, առանց մեխանիկական կամ ջերմատեխնիկական սարքավորումների
7612 Ալյումինե ցիստեռններ, տակառներ, թմբուկներ, տուփեր, արկղեր և համանման տարողություններ (ներառյալ` ոչ հավաքովի կամ հավաքովի գլանաձև տարողությունները) ցանկացած նյութի համար (բացի սեղմված կամ հեղուկացված գազից), 300լ-ից ոչ ավելի տարողությամբ, երեսպատումով կամ ջերմամեկուսացումով կամ առանց դրանց, առանց մեխանիկական կամ ջերմատեխնիկական սարքավորումների
7614 Ալյումինե ոլորված լարեր, ճոպաններ, հյուսածո քուղեր և համանման ապրանքներ, առանց էլեկտրական մեկուսացման.
78 Կապար և ապրանքներ` կապարից, բացառությամբ`
7801 Կապար չմշակված
7804 Կապարե սալեր, թերթեր, շերտեր, պրոֆիլներ (կամ ժապավեններ) և նրբաթիթեղ. կապարի փոշի և թեփուկներ
7806 00 Կապարից այլ ապրանքներ
79 Ցինկ և ապրանքներ` ցինկից, բացառությամբ`
7901 Ցինկ չմշակված
7903 Ցինկի փոշի և թեփուկներ
7904 00 000 Ցինկի ձողեր, պրոֆիլներ և լար
7907 00 000 Ցինկից այլ ապրանքներ
80 Անագ և ապրանքներ` անագից, բացառությամբ`
8001 Անագ չմշակված
8003 00 000 Անագե ձողեր, պրոֆիլներ և լար
8005 00 000 Անագե նրբաթիթեղ (առանց հիմքի կամ թղթի, ստվարաթղթի, պլաստմասսայի կամ համանման նյութերի հիմքով) հաստությամբ (չհաշված հիմքը) 0,2 մմ-ից ոչ ավելի. անագի փոշիներ և թեփուկներ
8103 Տանտալ և արտադրանք դրանից, ներառյալ` թափոնները և ջարդոնը
8104 Մագնեզիում և արտադրանք դրանից, ներառյալ` թափոնները և ջարդոնը
8107 Կադմիում և արտադրանք դրանից, ներառյալ` թափոնները և ջարդոնը
8109 Ցերկոնիում և արտադրանք դրանից, ներառյալ` թափոնները և ջարդոնը
8113 00 Մետաղակերամիկա և արտադրանք դրանից, ներառյալ թափոնները և ջարդոնը
84 Միջուկային ռեակտորներ, կաթսաներ, սարքավորումներ և մեխանիկական հարմարանքներ, դրանց մասեր, բացառությամբ`
8402 Շոգեկաթսաներ կամ այլ շոգեարտադրող կաթսաներ (բացի կենտրոնական ջեռուցման ջրակաթսաներից, որոնք կարող են  արտադրել ցածր ճնշման գոլորշի), ջրային կաթսաներ շոգեգերտաքացուցիչներով
8403 Կաթսաներ` կենտրոնական ջեռուցման, բացի 8402 ապրանքային դիրքում նշված կաթսաներից
8404 Օժանդակ սարքավորումներ, որոնք օգտագործվում են 8402 կամ 8403 ապրանքային դիրքերում նշված կաթսաների հետ (օրինակ` ջերմօգտագործիչներ, գերտաքացուցիչներ, մրի հեռացիչներ, վերաօգտագործիչներ), կոնդենսատորներ շոգեջրային կամ այլ շոգեուժային կայանքների համար
8405 Գազագեներատորներ կամ շոգեգեներատորներ մաքրիչ կայանքներով կամ առանց դրանց. ացետիլենային գեներատորներ և համանման գազագեներատորներ մաքրիչ կայանքներով կամ առանց դրանց
8407 Ներքին այրման շարժիչներ կայծային բռնկումով, մխոցի պտտվող կամ հետադարձ-առաջընթաց շարժումով
8408 Ներքին այրման մխոցային շարժիչներ, սեղմումային բոցավառումով (դիզելներ և կիսադիզելներ)
8409 Մասեր` նախատեսված հատկապես կամ գլխավորապես 8407 կամ 8408 ապրանքային դիրքերում նշված շարժիչների համար
8411 Շարժիչներ տուրբոռեակտիվ և տուրբոպտուտակային, այլ գազային տուրբիններ
8412 Այլ շարժիչներ և ուժային կայանքներ
8413 Պոմպեր հեղուկային, ծախսաչափերով կամ առանց դրա, հեղուկների վերհաններ
8414 Պոմպեր օդային կամ վակուումային, օդային կամ գազային կոմպրեսորներ և օդափոխիչներ, օդափոխիչ կամ օդաքաշ գլխադիր թասակներ կամ պահարաններ` օդափոխիչներով, քամիչներով կամ առանց քամիչների
8416 Բոցամուղներ հեղուկ վառելիքի համար, փոշենման կարծր  վառելիքի համար կամ գազային հրածորաններ. մեխանիկական հնոցներ, ներառյալ` դրանց մեխանիկական կրակակալ ճաղացանցերը, մոխրահեռացուցիչները և համանման այլ հարմարանքներ
8417 Հնոցներ և վառարաններ` արդյունաբերական կամ լաբորատոր, ներառյալ աղբայրիչ վառարանները, ոչ էլեկտրական
8422 Ամանեղեն լվացող մեքենաներ. սարքավորումներ շշեր կամ այլ տարողություններ լվանալու կամ չորացնելու համար. սարքավորումներ շշեր, բանկաներ լցնելու, խցանելու համար, արկղեր, պարկեր և այլ տարողություններ փակելու համար,  դրանք պիտակավորելու համար. այլ սարքավորումներ փաթեթավորման և ծրարման համար (ներառյալ` ջերմանստեցմամբ ապրանք փաթեթավորող սարքավորումներ ծրարման նյութերով), սարքավորումներ ըմպելիքներ գազավորելու համար
8423 Սարքավորումներ ապրանքները կշռելու համար (բացի 0,05 գ կամ ավելի զգայնության կշեռքները), ներառյալ` կշեռքները, որոնք սարքավորված են ապրանքի զանգվածը հաշվարկելու և վերահսկելու հարմարանքով. մանրակշռաքարեր բոլոր տեսակի կշեռքների համար
8424 Մեխանիկական սարքեր (ձեռքի ղեկավարումով կամ առանց դրա) հեղուկ և փոշենման նյութերը ցողելու և փոշեցրելու համար. կրակմարիչներ լիցքավորված կամ չլիցքավորված. հեղուկացրող կամ համանման սարքեր. շոգեշիթային կամ ավազաշիթային և համանման նետիչ սարքեր
8425 Բազմաճախարակ ամբարձիչներ և վերհաններ, բացի արկղավոր ամբարձիչներից. կարապիկներ և կաբեստաններ. դոմկրատներ
8427 Ավտոբեռնիչներ եղանիկային բռնիչով. այլ ավտոբեռնիչներ` համալրված վերհան կամ բեռնիչ-բեռնաթափիչ սարքերով
8428 Այլ մեքենաներ և հարմարանքներ` բարձրացնելու, տեղափոխելու, բեռնելու կամ բեռնաթափելու համար (օրինակ` վերելակներ, շարժասանդուղքներ, փոխարկիչներ, ճոպանուղիներ)
8430 Այլ մեքենաներ և մեխանիզմներ` տեղափոխելու, համահարթման, պրոֆիլավորման, մշակելու, տոփանելու, խտացնելու, բնահողի, օգտակար հանածոների կամ հանքաքարի հորատման կամ հանման համար, սարքավորում ցցեր խփելու և հանելու համար, գութանային և ռոտորային ձյունամաքրիչներ
8432 Գյուղատնտեսության, այգեգործության կամ անտառտնտեսության մեջ օգտագործվող մեքենաներ հողի նախապատրաստման և մշակման համար. գլդոններ սիզամարգերի և մարզահրապարակների համար
8433 Մեքենաներ և մեխանիզմներ գյուղատնտեսական կուլտուրաների բերքահավաքի և կալսելու համար, մամլիչ-հասկահավաքներ, մամլիչներ ծղոտի կամ խոտի համար. խոտհնձիչներ կամ սիզամարգերի հնձիչներ. մեքենաներ մաքրելու, տեսակավորելու կամ խոտանելու ձվերի, մրգերի կամ գյուղատնտեսական այլ  մթերքների համար, բացի 8437 ապրանքային դիրքում նշվածներից
8436 Սարքավորումներ այլ` գյուղատնտեսության, այգեգործության,  անտառային տնտեսության, թռչնաբուծության, մեղվաբուծության համար, ներառյալ սերմեր աճեցնելու համար սարքավորումները`  մեխանիկական կամ տաքացնող հարմարանքներով, այլ. ինկուբատորներ թռչնաբուծության համար և բրուդերներ
8437 Մեքենաներ սերմեր, հացահատիկներ և չոր լոբազգի կուլտուրաներ մաքրելու, տեսակավորելու կամ մաղելու համար. սարքավորումներ ալրաղաց արդյունաբերության համար կամ այլ սարքավորումներ հացահատիկների կամ չոր լոբազգիների մշակման համար, բացի գյուղատնտեսական ֆերմաներում օգտագործվող մեքենաներից
8440 Կազմարարական սարքավորումներ, ներառյալ` բրոշյուրավորման մեքենաները
8441 Այլ սարքավորումներ թղթային զանգվածից, թղթից կամ ստվարաթղթից արտադրանք արտադրելու համար, ներառյալ` ամեն տեսակի կտրող մեքենաները
8442 Մեքենաներ, ապարատներ և արտադրական հանդերձանք (բացի 8456-8465 ապրանքային դիրքերում նշված հաստոցներից)` տպատառերի ձուլման կամ տպատառերի շարվածքի համար, տպագրական բլոկների, թիթեղների, գլանների կամ տպագրական այլ տարրերի նախապատրաստման կամ պատրաստման համար. տպագրական տառեր, բլոկներ, թիթեղներ և այլ տպագրական տարրեր. բլոկներ, թիթեղներ, գլաններ և վիմագրության քարեր` նախապատրաստած տպագրական նպատակների համար (օրինակ` տաշած, հղկած կամ ողորկած)
8444 00 Մեքենաներ արհեստական մանածագործական նյութերի արտամղման, արտաձգման, տեքստուրավորման կամ կտրատման համար
8445 Մեքենաներ մանածագործական մանրաթելերի մշակման համար. մանող, միահյուսող կամ ոլորող և այլ սարքավորումներ մանածագործական մանվածք պատրաստելու համար. կծկիչ կամ փաթաթիչ մեքենաներ (ներառյալ` միջնաթել-կծկիչ) և 8446 կամ 8447 ապրանքային դիրքերում նշված մեքենաների վրա օգտագործելու համար մանվածք նախապատրաստող մեքենաներ
8448 Օժանդակ սարքավորումներ 8444-8447 ապրանքային դիրքերում դասակարգված մեքենաների համար (օրինակ` ազբիկները բարձրացնող կարետկաներ, ժակարդային մեխանիզմներ, ավտոմատ սևեռակման մեխանիզմներ, մաքոքը փոխող մեխանիզմներ). մասեր և պարագաներ` նախատեսված միայն կամ հիմնականում 8444-8447 ապրանքային դիրքերում դասակարգված մեքենաների համար (օրինակ` իլիկներ և եղանապտուտակներ, ասեղնավոր գարնիտուրա, սանրեր, թելակորզաններ, մաքոքներ, ազբիկներ և ազբիկային շրջանակներ, տրիկոտաժային ասեղներ)
8450 Լվացքի մեքենաներ` կենցաղային կամ լվացքատների համար, ներառյալ` քամիչ հարմարանք ունեցող մեքենաները
8451 Սարքավորումներ (բացի 8450 ապրանքային դիրքում դասակարգված մեքենաներից)` լվանալու, մաքրելու, քամելու, չորացնելու, արդուկելու, մամլելու (ներառյալ` նյութերի ջերմաֆիկսացման  մամլիչները), սպիտակեցնելու, ներկելու, ապրետուրավորելու, մշակելու, ծածկապատելու և տոգորելու համար մանվածքը, մանածագործական նյութերը, մանածագործական պատրաստի արտադրանքը. մեքենաներ մանածագործական կամ այլ հիմքի վրա մածուկ քսելու համար, որոնք օգտագործվում են հատակի ծածկապատման նյութերի արտադրության մեջ, ինչպիսին է լինոլեումը. մեքենաներ մանածագործական նյութերը կծկելու, հետ կծկելու, ծալելու, կտրելու կամ ծակելու համար
8452 Կարի մեքենաներ, բացի 8440 ապրանքային դիրքում դասակարգված կազմարարական, բրոշյուրավորման մեքենաներից. կահույք` նախատեսված կարի մեքենաների համար. ասեղներ կարի մեքենաների համար
8453 Սարքավորումներ մորթի կամ կաշի նախապատրաստելու, դաբաղելու կամ մշակելու համար, կաշվե կոշիկներ կամ մորթուց կամ կաշվից այլ իրեր պատրաստելու կամ նորոգելու համար, բացի կարի մեքենաներից
8467 Ձեռքի գործիքներ` օդաճնշման, հիդրավլիկ կամ ներկառուցված  էլեկտրական կամ ոչ էլեկտրական շարժիչով
8468 Սարքավորումներ և ապարատներ փափուկ և պինդ զոդանյութով զոդելու կամ եռակցելու համար (պիտանի կամ ոչ պիտանի կտրելու համար), որոնք չեն պատկանում 8515 ապրանքային դիրքին. մեքենաներ և ապարատներ մակերեսային ջերմամշակման համար, գազով աշխատող
8469 Գրամեքենաներ. այդ թվում` ավտոմատացված գրամեքենաներ, բացի 8471 ապրանքային դիրքի տպիչ սարքերից. հարմարանքներ տեքստերի մշակման համար
8470 Հաշվարկիչներ և գրանցման, վերարտադրության և տվյալների տեսողական ներկայացման գրպանի մեքենաներ` հաշվարկչի ֆունկցիաներով. հաշվապահական մեքենաներ, փոստային դրոշմանշիչ մեքենաներ, տոմսային ապարատներ և այլ համանման մեքենաներ` հաշվիչ սարքերով. դրամարկղային ապարատներ
8471 30 000 դյուրակիր համակարգիչներ, ներառյալ` նոութբուքեր
8471 41 900 թվային հաշվիչ մեքենաներ, որոնք պարունակում են մեկ պատյանի մեջ հավաքված առնվազն կենտրոնական պրոցեսոր
8471 49 900 ֆայլերի ցանցային սերվեր, որոնք համալրված են և´ ստեղնաշարով, և´ մոնիտորով, դասակարգվում են որպես համակարգիչներ
8471 50 900 ֆայլերի ցանցային սերվեր, որոնք առանց ստեղնաշարի կամ մոնիտորի են, համակարգչի կենտրոնական պրոցեսոր և հիմնական հիշողություն, մայր բորդեր
8471 60 400 բոլոր տեսակի տպիչներ` լազերային, ներկաշիթային,  ժապավենային և այլն
8471 60 500 ստեղնաշար
8471 60 900 մոնիտոր (դիսփլեյ), համակարգչային պրոյեկտոր, մկնիկ գնդիկային կամ գրչաձև մոնիպուլյատորներ, հարթ հենահարթակով կամ ժապավենից (միկրոժապավենից) տվյալների ընթերցման սկաներներ, համակցված տպիչ/սկաներներ
8471 70 400 արտաքին կուտակիչներ
8471 70 510 օպտիկական կուտակիչներ
8471 70 530 կոշտ սկավառակակիրներ (ներառյալ` շարժականները)
8471 70 590 ճկուն սկավառակակիրներ (ներառյալ` սուպեր ճկունները)
8471 70 600 երիզային կուտակիչներ
8471 70 900 RAID կոնտրոլյորներ` առանց կուտակիչների
8471 80 000 արտաքին ՀՀՄ (համապիտանի հաջորդական մալուխափունջ կոնցետրատոր), ներածման/արտածման քարտեր (կոնտրոլյորային քարտեր)
8471 90 000 գծիկավոր ծածկագիր ընթերցիչ սարք, մագնիսական քարտերի ընթերցիչ սարք
8472 Այլ գրասենյակային սարքավորումներ (օրինակ` հեկտոգրաֆիական կամ բազմացնող տրաֆարետային ապարատներ, հասցեների մեքենաներ, ավտոմատ սարքեր` թղթադրամներ տալու համար, մեքենաներ` մետաղադրամները տեսակավորելու, հաշվելու և  փաթեթավորելու համար, մատիտներ սրելու մեքենաներ, սորատային մեքենաներ կամ մեքենաներ` բրոշյուրները, գրքերը, փաստաթղթերը երկաթակապերով ամրացնելու համար)
8473 Մասեր և պարագաներ (բացի տուփերից, ծածկոցներից և համանման ապրանքներից տեղափոխման համար)` նախատեսված բացառապես կամ հիմնականում 8469-8472 ապրանքային դիրքերում դասակարգված մեքենաների համար
8475 Մեքենաներ էլեկտրական կամ էլեկտրոնային լամպերի, խողովակների կամ էլեկտրոնաճառագայթային խողովակների կամ ապակյա անոթներում գազապարպման լամպերի հավաքման համար. մեքենաներ ապակի կամ ապակյա արտադրանքների պատրաստման կամ ջերմամշակման համար
8476 Առևտրի ավտոմատներ (օրինակ` փոստային նամականիշերի, սիգարետների, պարենային ապրանքների կամ ըմպելիքների վաճառքի համար), ներառյալ` դրամը մանրելու ավտոմատներ
8481 Ծորակներ, կափույրներ, վենտիլներ և համանման ամրաներ` խողովակատարների, կաթսաների, ջրամբարների, գլանատակառների, բաքերի և համանման տարողությունների համար, ներառյալ` ռեդուկցային և ջերմակարգավորիչ կափույրներ
8507 10 100 կապարային էլեկտրական կուտակիչներ մխոցային շարժիչների գործարկման համար` քաղաքացիական ավիացիայի համար
8507 20 100 կապարային էլեկտրական կուտակիչներ (ակումլյատորներ), ներառյալ` դրանց համար նախատեսված զտիչները, ուղղանկյուն (այդ թվում` քառակուսի) կամ այլ ձևի, այլ` քաղաքացիական ավիացիայի համար
8507 30 100 էլեկտրական կադմիում-նիկելային կուտակիչներ (ակումլյատորներ), ներառյալ` դրանց համար նախատեսված զտիչները, ուղղանկյուն (այդ թվում` քառակուսի) կամ այլ ձևի, այլ` քաղաքացիական ավիացիայի համար
8507 40 100 էլեկտրական երկաթ-նիկելային կուտակիչներ (ակումլյատորներ), ներառյալ` դրանց համար նախատեսված զտիչները, ուղղանկյուն (այդ թվում` քառակուսի) կամ այլ ձևի, այլ` քաղաքացիական ավիացիայի համար
8507 80 100 այլ էլեկտրական կուտակիչներ (ակումլյատորներ), ներառյալ` դրանց համար նախատեսված զտիչները, ուղղանկյուն (այդ թվում` քառակուսի) կամ այլ ձևի, այլ` քաղաքացիական ավիացիայի համար
8507 90 100 էլեկտրական կուտակիչների (ակումլյատորների) մասեր, ներառյալ` դրանց համար նախատեսված զտիչները, ուղղանկյուն (այդ թվում` քառակուսի) կամ այլ ձևի` քաղաքացիական ավիացիայի համար
8516 80 100 տաքացնող էլեկտրական դիմադրություններ հավաքված բլոկներով և բաղկացած միայն պարզ մեկուսացված հիմնակմախքից ու էլեկտրական միացումներից, օգտագործվող քաղաքացիական ավիացիայի հակասառեցնող և հալեցնող համակարգերում
8518 10 100 խոսափողեր և դրանց տակդիրներ` քաղաքացիական ավիացիայի համար
8518 21 100 միայնակ բարձրախոսներ` մոնտաժված կորպուսի մեջ` քաղաքացիական ավիացիայի համար
8518 22 100 բարձրախոսների լրակազմեր` մոնտաժված մեկ կորպուսի մեջ` քաղաքացիական ավիացիայի համար
8518 29 100 բարձրախոսների մոնտաժված կամ չմոնտաժված մեկ կորպուսի մեջ, այլ` քաղաքացիական ավիացիայի համար
8518 30 100 ականջակալներ և գլխամասային հարմարեցվող հեռախոսներ, զուգակցված կամ չզուգակցված խոսափողի հետ, և լրակազմեր, կազմված խոսափողից և մեկ կամ երկու բարձրախոսներից` քաղաքացիական ավիացիայի համար
8518 40 100 ձայնային հաճախականության էլեկտրական ուժեղարարներ`  քաղաքացիական ավիացիայի համար
8518 50 100 ձայնաուժեղարարային էլեկտրական լրակազմեր` քաղաքացիական ավիացիայի համար
8520 90 100 մագնիտոֆոններ և այլ ձայնագրող ապարատներ, ներառող և չներառող ձայնի վերարտադրման սարքեր` քաղաքացիական ավիացիայի համար
8521 10 100 տեսագրության և տեսավերարտադրության ապարատներ մագնիսական ժապավենով` զուգակցված կամ չզուգակցված  տեսագրությունների հետ, քաղաքացիական ավիացիայի համար
8522 90 100 մոդուլներ և հանգույցներ` բաղկացած երկու կամ ավելի իրար միացված մասերից կամ բաղադրամասերից, 852090 ենթադիրքի սարքավորումների համար, քաղաքացիական ավիացիայի համար
8525 10 հաղորդող ապարատներ
8525 20 100 ռադիոհեռագրային կամ ռադիոհեռախոսային ապարատներ` քաղաքացիական ավիացիայի համար
8526 Ռադիոլոկացիոն, ռադիոնավագնացային ապարատներ և հեռակառավարման ռադիոապարատներ
8527 90 100 ռադիոհեռախոսային կամ ռադիոհեռագրային կապի այլ ընդունիչ ապարատներ քաղաքացիական ավիացիայի համար
8529 10 100 ալեհավաքներ և ալեհավաքների անդրադարձիչներ ամեն տեսակի, մասեր, օգտագործվող այդ արտադրանքների հետ միայն, քաղաքացիական ավիացիայի համար
8529 90 100 մոդուլներ և հանգույցներ` բաղկացած երկու կամ ավելի իրար միացված մասերից կամ բաղադրամասերից, 852610100, 852691110, 852691190 և 852692100 ենթաենթադիրքերի սարքերի համար, քաղաքացիական ավիացիայի համար
8531 10 100 Ազդանշանային պահպանման սարքեր կամ սարքեր` հրդեհային ազդանշան տալու համար, և նմանատիպ սարքեր քաղաքացիական ավիացիայի համար
8531 20 100 Ինդիկատորային վահանակներ` հեղուկ բյուրեղներով կամ լուսադիոդներով սարքեր իրենց մեջ ներառող, քաղաքացիական ավիացիայի համար
8531 80 100 Այլ ձայնային կամ դիտողական ազդանշանային էլեկտրասարքեր, քաղաքացիական ավիացիայի համար
8532 Հաստատուն, փոփոխական կամ սարքաբերող էլեկտրական կոնդենսատորներ
8533 Էլեկտրական դիմադրություններ (ներառյալ` ռեոստատներ և պոտենցիոմետրեր), բացի ջերմային էլեմենտներից
8534 00 Տպասխեմաներ
8537 Պուլտեր, վահանակներ, բարձակներ, սեղաններ, բաշխիչ վահանակներ և այլ հիմքեր էլեկտրական ապարատների համար` սարքավորված երկու կամ ավելի 8535 կամ 8536 ապրանքային դիրքում դասակարգված սարքերով, էլեկտրական հոսանքի ղեկավարման կամ բաշխման համար, այդ թվում` իրենց մեջ ընդգրկող 90 խմբի սարքեր կամ հարմարանքներ և թվային  ղեկավարման ապարատներ, բացի 8517 ապրանքային դիրքի կոմուտացիոն սարքերից
8538 Մասեր` նախատեսված բացառապես կամ հիմնականում 8535, 8536 կամ 8537 ապրանքային դիրքի ապարատների համար
8539 10 100 լույսի ուղղորդումով հերմետիկ լամպեր` քաղաքացիական ավիացիայի համար
8541 Դիոդներ, տրանզիստորներ և համանման կիսահաղորդչային սարքեր. լուսազգայուն կիսահաղորդչային սարքեր, ներառյալ` լուսագալվանական տարրերը` հավաքված կամ չհավաքված որպես մոդուլ, ներկառուցված կամ չներկառուցված վահանի վրա, լուսարձակող դիոդներ. պյեզոէլեկտրական բյուրեղներ հավաքված
8542 Էլեկտրոնային ինտեգրալ և միկրոհավաքված սխեմաներ
8543 89 100 թռիչքը բնութագրող պարամետրերի գրանցիչներ, էլեկտրական սինխրոնիզատորներ և կերպափոխիչներ, էլեկտրական ռեզիստորներով հակասառցակալներ և ապակիների հակաքրտնացուցիչներ` քաղաքացիական ավիացիայի համար
8545 Ածխային էլեկտրոդներ, ածխային խոզանակներ, ածուխներ` լամպերի կամ մարտկոցների համար, և այլ իրեր` գրաֆիտից կամ ածխածնի այլ տեսակներից` մետաղի հետ կամ առանց մետաղի` էլեկտրատեխնիկայում կիրառվող
86 Երկաթգծի լոկոմոտիվներ կամ տրամվայի շարժիչավոր վագոններ, շարժակազմ և դրանց մասեր, երկաթգծի կամ տրամվայի ուղեգծային սարքավորումներ և սարքեր և դրանց մասեր, բոլոր տեսակի մեխանիկական (ներառյալ` էլեկտրամեխանիկական) ազդանշանային սարքավորումներ, բացառությամբ`
8605 00 000 Ուղևորատար վագոններ երկաթուղային կամ տրամվայի ոչ ինքնագնաց (կցովի). վագոններ ուղեբեռային, փոստային և այլ հատուկ վագոններ երկաթուղային կամ տրամվայի, ոչ ինքնագնաց (բացի 8604 ապրանքային դիրքում նշվածներից)
8606 Վագոններ երկաթուղային կամ տրամվայի, բեռնատար ոչ  ինքնագնաց
8609 00 Բեռնարկղեր (ներառյալ` հեղուկ բեռների տեղափոխման համար տարողությունները)` հատուկ նախատեսված և սարքավորված տրանսպորտի մեկ կամ մի քանի տեսակներով փոխադրումների համար
8701 Տրակտորներ, բացի 8709 ապրանքային դիրքի տրակտորներից
8703 90 100 Էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցներ (տրոլեյբուսներ)
8704 Շարժիչային տրանսպորտային միջոցներ բեռներ տեղափոխելու համար, բացառությամբ`
8704 21 910 ավտոմեքենայի լրիվ զանգվածը 5 տ-ից ոչ ավելի, նոր
8704 31 910 ավտոմեքենայի լրիվ զանգվածը 5 տ-ից ոչ ավելի, նոր
8705 Շարժիչային տրանսպորտային միջոցներ, հատուկ նշանակության, բացի ուղևորների կամ բեռների տեղափոխման համար օգտագործվողներից (օրինակ` բեռնատար ավտոմեքենաներ` վթարային նորոգման համար, ավտոամբարձիչներ, հրշեջ  տրանսպորտային միջոցներ, բետոնախառնիչներ, ճանապարհները մաքրող, ջրող ավտոմեքենաներ, ավտոարհեստանոցներ, ռենտգենյան կայանքներով ավտոմեքենաներ)
8713 Շարժվելու անընդունակ մարդկանց համար սայլակներ, սարքավորված կամ չսարքավորված շարժիչով կամ տեղափոխման համար այլ մեխանիկական սարքերով
88 Թռչող ապարատներ, տիեզերական ապարատներ և դրանց մասեր, բացառությամբ`
8803 Մասեր` 8801 կամ 8802 ապրանքային դիրքերում նշված թռչող ապարատների
89 Նավեր, նավակներ և լողարկող կառուցվածքներ, բացառությամբ`
8903 Զբոսանավեր և այլ լողուն միջոցներ հանգստի կամ սպորտի համար. թիանավեր և կանոէ
8907 Լողուն այլ միջոցներ (օրինակ` լաստանավեր, լողուն բակեր, նավակառաններ, սուզարկղեր, բուեր և բակեններ)
8908 00 000 Նավեր և այլ լողուն միջոցներ` նախատեսված ջարդման
9001 Օպտիկական մանրաթելեր և մանրաթելաօպտիկական լարաններ. մանրաթելաօպտիկական մալուխներ, բացի 8544 ապրանքային դիրքում նշվածներից. թերթեր և թիթեղներ` բևեռացնող նյութից. ոսպնյակներ (ներառյալ` կոնտակտայինները). պրիզմաներ, հայելիներ և այլ օպտիկական տարրեր` ցանկացած նյութից, առանց շրջանակի, բացի չմշակված օպտիկական ապակուց պատրաստված տարրերից
9012 Մանրադիտակներ, բացի օպտիկականից. դիֆրակցիոն ապարատներ
9018 Սարքեր և հարմարանքներ` կիրառվող բժշկության,  վիրաբուժության, ատամնաբուժության կամ անասնաբուժության մեջ (ներառյալ` սցինտիգրաֆիկական ապարատներ), էլեկտրաբժշկական այլ ապարատուրաներ և սարքեր` տեսողությունը հետազոտելու համար
9020 00 Շնչառական սարքավորում այլ և գազային դիմակներ, բացի  պաշտպանական դիմակներից, առանց մեխանիկական դետալների և փոխովի զտիչների
9021 Օրթոպեդիկ հարմարանքներ, ներառյալ` հենակներ, վիրաբուժական գոտիներ և կալանտներ, բեկակալներ և այլ հարմարանքներ` կոտրվածքները բուժելու համար. մարմնի արհեստական մասեր. լսողական ապարատներ և այլ հարմարանքներ, որոնք կրում են մարմնի վրա, իրենց հետ կամ պատվաստվում են մարմնի մեջ` փոխհատուցելու համար օրգանի արատը կամ կորցրած աշխատունակությունը
9022 Ապարատներ` հիմնված ռենտգենյան, ալֆա, բետա կամ գամմա  ճառագայթների օգտագործման վրա` նախատեսված կամ չնախատեսված բժշկական, վիրաբուժական, ատամնաբուժական և անասնաբուժական օգտագործման համար, ներառյալ` ռենտգենաչափիչ կամ ռադիոթերապևտիկ ապարատները, ռենտգենյան խողովակներ և ռենտգենյան ճառագայթման այլ գեներատորներ, բարձր լարման գեներատորներ, վահաններ, ղեկավարման պուլտեր, էկրաններ, սեղաններ, բազկաթոռներ և համանման այլ արտադրատեսակներ` հետազոտության կամ բուժման համար
9023 00 Սարքեր, ապարատներ և մոդելներ` նախատեսված ցուցադրական նպատակների համար (օրինակ` ուսուցման կամ ցուցադրման համար), ոչ պիտանի այլ օգտագործման համար
9026 Սարքեր և ապարատներ` հեղուկների կամ գազերի ծախսի, մակարդակի, ճնշման կամ այլ փոփոխական բնութագրերի չափման կամ հսկողության համար (օրինակ` ծախսաչափեր, մակարդակի ցուցիչներ, մանոմետրեր, ջերմաչափեր), բացի 9014, 9015, 9028 կամ 9032 ապրանքային դիրքի սարքերից և ապարատներից
9030 Օսցիլոսկոպներ, սպեկտրաանալիզատորներ, այլ սարքեր և ապարատներ էլեկտրական մեծությունները չափելու կամ  հսկելու համար, բացի 9028 ապրանքային դիրքի չափիչ սարքերից, սարքեր և ապարատներ` ալֆա, բետա, գամմա, ռենտգենյան, տիեզերական կամ այլ իոնացնող ճառագայթումները հայտնաբերելու կամ չափելու համար
9033 00 000 Մասեր և պարագաներ (տվյալ խմբի այլ տեղում չնշված կամ չներառված)` մեքենաների, սարքերի, գործիքների կամ 90 խմբի ապարատների համար
9104 00 100 ժամացույցներ սարքավորումների հարթակների վրա տեղակայվող և համանման ժամացույցներ` ցամաքային տրանսպորտային միջոցների, թռչող ապարատների, տիեզերական ապարատների կամ նավերի համար` քաղաքացիական ավիացիայի համար
9108-9112, 9114 Ժամացույցների մասեր և մեխանիզմներ
9301 Զենք ռազմական նմուշի, բացառությամբ ռևոլվերներից, ատրճանակներից և 9307 ապրանքային դիրքի զենքերից
9401 10 100 օդային տրանսպորտի միջոցներում օգտագործվող նստարաններ առանց կաշվե պատվածքի` քաղաքացիական ավիացիայում օգտագործվող
9403 20 100 մետաղական կահույք` այլ, քաղաքացիական ավիացիայի համար
9405 10 100 Ջահեր և էլեկտրական այլ լուսավորող սարքավորումներ` ոչ թանկարժեք մետաղից կամ պլաստմասսայից` քաղաքացիական ավիացիայի համար
9405 60 100 Լուսային ցուցանակներ, լուսատախտակներ անունով կամ  անվանումով կամ հասցեով և համանման արտադրանք` ոչ թանկարժեք մետաղներից կամ պլաստմասսայից` քաղաքացիական ավիացիայի համար
9405 92 100 940510 կամ 940560 ենթադիրքերի ապրանքների մասեր պլաստմասսայից` քաղաքացիական ավիացիայի համար
9405 99 100 940510 կամ 940560 ենթադիրքերի ապրանքների մասեր` ոչ թանկարժեք մետաղներից` քաղաքացիական ավիացիայի համար

 

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 1-ին հոդվածի երկրորդ պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով`

 

«Սույն հոդվածով սահմանված ցանկում ներառված «Ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ-ի» 2710 19 210, 2710 19 990 և 8471 ապրանքային դիրքերի մասով սույն հոդվածի դրույթները տարածվում են նշված բոլոր ենթաենթադիրքերի ապրանքային ծածկագրերին դասակարգելի միայն այն ապրանքների վրա, որոնք նկարագրված են «Ապրանքի համառոտ անվանումը» սյունակում:»:

 

ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2004 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2003 թ. դեկտեմբերի 29
Երևան
ՀՕ-62-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան