ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 սեպտեմբերի 2020 թվականի N 537-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՈՌՈԳՄԱՆ ՑԱՆՑԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 23,999,670 դրամ ընդհանուր արժողությամբ «Ոռոգման ցանցի վերակառուցում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02507456) «Արտեմիս» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00041055) 2020 թվականի հուլիսի 31-ին կնքված N ՀՀ/ԲԱ-01/20 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ոռոգման ցանցի վերակառուցում՝ 23,999,670 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1‑ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
| Հայաստանի Հանրապետության | Տ. Ավինյան | 
| 
 2020 թ. սեպտեմբերի 3 Երևան | 
| Հավելված ՀՀ փոխվարչապետի 2020 թ. սեպտեմբերի 3-ի N 537-Ա որոշման | 
«ՈՌՈԳՄԱՆ ՑԱՆՑԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ»
Ծ Ր Ա Գ Ի Ր
| 1. | Ծրագրի նպատակը | Ծրագրի նպատակն է վերակառուցել Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիա Բուսաբանական այգու ոռոգման ցանցը | 
| 2. | Ծրագրի բարեգործական որակման նպատակը | Օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից | 
| 3. | Բարեգործը | «Հայաստան» համահայկական հիմնադրամ, ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից հանգանակված միջոցներ | 
| 4. | Ծրագիրը կատարողը | «Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղաք Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝ 02507456) | 
| 5. | Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը | Հայաստանի Հանրապետություն քաղաք Երևան, բնագավառը՝ ջրամատակարարում | 
| 6. | Ծրագրի բյուջեն | Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 23,999,670 դրամ | 
| 7. | Բարեգործություն ստացողը | Բուսաբանական այգի (Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիա) | 
| 8. | Ծրագրի իրականացման տևողությունը | Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2020 թ. սեպտեմբերի 06-ից մինչև 2020 թ. նոյեմբերի 18-ը | 
| 9. | Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը | Ծրագրի իրականացման ժամկետում նախատեսվում է վերակառուցել Բուսաբանական այգու (Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիա) ոռոգման ցանցը։ Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2020 թ. սեպտեմբերի 06-ից մինչև 2020 թ. նոյեմբերի 18-ը։ Ընդհանուր արժեքը՝ 23,999,670 դրամ։ | 
| 10. | Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը | Բուսաբանական այգու (Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիա) ոռոգման ցանցի վերակառուցման աշխատանքներ՝ 23,999,670 դրամ | 
| 11. | Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը | Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում | 
| 12. | Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ | Համագործակցություն չի նախատեսվում | 
| 13. | Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը | Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: | 
| Հայաստանի Հանրապետության | Տ. Ավինյան |