ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 մարտի 2021 թվականի N 289-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ի N 193-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 19-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Վահրամաբերդի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին» N 193-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) որոշման 1-ին կետում «240.1» թիվը փոխարինել «240.48» թվով, իսկ «23.0» թիվը` «23.38» թվով.
2) որոշման 2-րդ կետի`
ա. «ա» ենթակետում «240.1» թիվը փոխարինել «240.48» թվով,
բ. «բ» ենթակետում «298.9» թիվը փոխարինել «298.52» թվով.
3) որոշման N 2 հավելվածի`
ա. «Բնակավայրերի» տողում «23.0» թիվը փոխարինել «23.38» թվով, իսկ «1.8» թիվը` «1.42» թվով,
բ. «Ընդամենը» տողում «240.1» թիվը փոխարինել «240.38» թվով, իսկ «298.9» թիվը` «298.52» թվով.
4) որոշման N 4 հավելվածում`
ա. «Եզրագծի համարը» սյունակի 23-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 24-րդ տողով.
« |
|
», |
բ. «ընդամենը» տողում «23.005» թիվը փոխարինել «23.385» թվով,
գ. «Ընդամենը» տողում «23.0» թիվը փոխարինել «23.38» թվով.
5) որոշման N 5 հավելվածի`
ա. 13-րդ տողը հանել,
բ. «ընդամենը» տողում «1,84» թիվը փոխարինել «1,46» թվով,
գ. «Ընդամենը» տողում «1,8» թիվը փոխարինել «1,42» թվով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
04.03.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 մարտի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|