Basic information
Number
N 1743-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (03.11.2005-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
15.09.2005
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
20.10.2005
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
02.11.2005
Effective date
03.11.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
2 նոյեմբերի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 սեպտեմբերի 2005 թվականի N 1743-Ա

 

«ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՖԻԼՀԱՐՄՈՆԻԱ» ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 2045-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի N 1190-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Լուծարել «Երևանի պետական ֆիլհարմոնիա» պետական ձեռնարկությունը:

2. Երևանի քաղաքապետին՝ ստեղծել լուծարման հանձնաժողով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել «Երևանի պետական ֆիլհարմոնիա» պետական ձեռնարկության լուծարման աշխատանքների կատարումը:

3. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պարտատերերի պահանջների բավարարումից հետո մեկամսյա ժամկետում «Երևանի պետական ֆիլհարմոնիա» պետական ձեռնարկության մնացած գույքը հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 13-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություններ ստեղծելու մասին» N 2045-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

չեղյալ ճանաչել որոշման հավելվածի 1-ին կետը:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2005 թ. հոկտեմբերի 20
Երևան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation