Գլխավոր տեղեկություն
Համար
N 369-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.03.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.03.08-2021.03.21 Պաշտոնական հրապարակման օրը 19.03.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.03.2021
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.03.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.03.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 մարտի 2021 թվականի N 369-Լ

 

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԱԾ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը, «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-ին հոդվածի «ա» կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) զինվորական ծառայության ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման միջոցառումների ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.

2) զինվորական ծառայության ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման միջոցառումների ծրագրի իրականացման ժամանակացույցը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված միջոցառումների պատասխանատու կատարողները, յուրաքանչյուրն իր մասով, հաշվետու տարվա ավարտից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն են ներկայացնում տեղեկատվություն` միջոցառումների ծրագրում ներառված միջոցառումների իրականացման վերաբերյալ։ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ամփոփում է ստացված տեղեկատվությունը, մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 10-ը ամփոփ տեղեկատվությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարություն և տեղադրում պաշտոնական կայքէջում: Հայաստանի Հանրապետության կառավարությունը, քննարկելով ամփոփ տեղեկատվությունը, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է դիտարկումներ պատասխանատու կատարողներին։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

 


18.03.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2021 թվականի
մարտի 18-ի N 369-Լ որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԱԾ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, Թուրքիայի անմիջական մասնակցությամբ և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ներգրավմամբ, Ադրբեջանը սանձազերծել է լայնածավալ պատերազմ Արցախի դեմ։ Ադրբեջանի զինված ուժերի կողմից ռազմաօդային ուժերի, զրահատեխնիկայի, հրթիռահրետանային միջոցների և հարվածային ԱԹՍ-ների, միջազգային հումանիտար իրավունքով արգելված զինատեսակների կիրառման հետևանքով մեծ է վիրավորների թիվը: Վիրավորում ստացած մեծ թվով քաղաքացիներ նախնական գնահատմամբ կարող են ունենալ ֆունկցիայի կայուն խանգարումներ և բախվել միջավայրային այնպիսի արգելքների, որոնք կարող են խոչընդոտել նրանց իրավունքների լիարժեք իրականացմանը և ներառմանը հասարակության կյանքի բոլոր ոլորտներում։ Այս թիվը համալրում են նաև նախորդ տարիներին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների և ընդհանրապես զինծառայության ժամանակ վիրավորում կամ վնասվածք ստացած հաշմանդամություն ունեցող անձինք։

2. Ֆիզիկական միջավայրի, տեղեկատվության ու հաղորդակցության ոչ մատչելի լինելը, խտրականության տարբեր դրսևորումների առկայությունը (այդ թվում՝ խելամիտ հարմարեցումների տրամադրման մերժումը), հավասար հնարավորությունների ապահովման մեխանիզմների ոչ բավարար լինելը նպաստավոր պայմաններ չեն կարող ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներն իրացնելու և հասարակական կյանքում լիարժեք մասնակցություն ունենալու համար: Բացի այդ, բավարար չեն նաև այնպիսի սոցիալական ծրագրերը, որոնք կապահովեն նրանց թե՛ առողջության, թե՛ սոցիալ-հոգեբանական, աշխատանքային ունակությունների վերականգնումը, զբաղվածության ապահովումը և մատչելիությունը:

3. Թեև որոշ իրավական ակտերով սահմանված են միջոցառումներ հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառումն ապահովելու ուղղությամբ, սակայն անհրաժեշտ են հատուկ միջոցառումներ, մասնավորապես՝ զինվորական ծառայության ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած անձանց համար:

4. Համակարգված, հասցեական և համալիր իրականացված միջոցառումները կարող են նվազագույնի հասցնել նրանց խնդիրները, վերացնել միջավայրային արգելքները, նպաստել նրանց` մարդու իրավունքների լիարժեք իրականացմանը, այդ թվում՝ սոցիալական իրավունքները:

5. Զինվորական ծառայության ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած անձանց սոցիալական ներառումը, նրանց կարիքին համարժեք ծառայությունների մատուցումը, զբաղվածության խնդիրների կարգավորումը խաղաղ պայմաններում կարող է ունենալ երկարատև դրական ազդեցություն ոչ միայն ուղղակիորեն ծրագրերում ընդգրկված անձանց կյանքի որակի, այլև նրանց ընտանիքների և հասարակության՝ «հաշմանդամության» որպես սոցիալական երևույթի ընկալման վերափոխման վրա:

 

2. ԱՌԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՀԱՄԱՌՈՏ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

6. Զինվորական ծառայության ժամանակ վիրավորում ստացած կամ հաշմանդամություն ձեռք բերած անձինք կարող են առերեսվել նոր իրականությանը, երբ տարբեր միջավայրային և անհատական գործոնների համակցության հետևանքով կարող են չունենալ ինքնուրույնության և անկախ կյանքի նույն հնարավորությունները, ինչ նախկինում: Առկա իրավիճակում պետության առջև ծառացած առաջնահերթ խնդիրներից է ռազմական գործողությունների հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց սոցիալական ներառման ապահովումը՝ սոցիալական, կրթական, մշակութային և տնտեսական ծրագրերի և միջոցառումների ամբողջության միջոցով։

7. Հաշմանդամություն ունեցող անձանց հաշվառման տեղեկատվական համակարգում 01.01.2021 թվականի դրությամբ հաշվառված է զինվորական կապով հաշմանդամություն ունեցող 9022 անձ, որոնց 79%-ը աշխատանքային տարիքի է: Միաժամանակ, 16․02․2020 թվականի դրությամբ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմում վիրավորում ստացած 472 անձի սահմանվել է հաշմանդամություն, այդ թվում՝ 70 անձի 1-ին խումբ, 147 անձի՝ 2-րդ խումբ, 255 անձի՝ 3-րդ խումբ։

8. 2018 թվականից Երևանում գործում է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը, որը ստեղծվել է Երևանի պետական բժշկական համալսարանի և ՀՀ պաշտպանության նախարարության համագործակցության արդյունքում: Կենտրոնը հագեցած է վերականգնողական բուժման համար անհրաժեշտ ժամանակակից վերականգնողական սարքավորումներով և տարածաշրջանում միակն է իր հնարավորություններով: Կենտրոնում վնասվածքներ ունեցող զինծառայողները ստանում են վերականգնողական ծառայություններ, այդ թվում՝ իրականացվում են կրթական, աշխատանքային հմտությունների զարգացման որոշակի ծրագրեր:

9. Վերականգնողական ծառայություններ են մատուցվում նաև Կարմիր Խաչի «Գրացիա» միջազգային վերականգնողական կենտրոնում, մասնավորապես, իրականացվում են ողնուղեղի, ողնաշարի, հենաշարժական ապարատի հիվանդությունների բուժում, ընդհանուր և հետվնասվածքային վերականգնում, հիվանդների մասնագիտական ուսուցում, սոցիալ-հոգեբանական վերականգնում, սանատոր-կուրորտային բուժում:

10. Առկա կենտրոններն առավելապես մատուցում են բուժական-վերականգնողական ծառայություններ, իսկ հասարակական կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունները (այդ թվում՝ պետության ֆինանսական աջակցությամբ) սոցիալական ներառման առումով խնդիրները լուծում են մասնակի: Ամբողջական չէ հաշմանդամություն ձեռք բերած անձին անհրաժեշտ ծառայությունների, այդ թվում՝ վաղ միջամտության, շրջանակը։ Մասնավորապես, բաց են խնամքի (տնային խնամքի, ամոքիչ բժշկական օգնության), կենցաղային սպասարկման, մասնագիտացված սոցիալական աշխատանքի, զբաղվածության և տնտեսական գործունեության, ֆիզիկական միջավայրի (աշխատավայրի, բնակարանի) հարմարեցման, կենսական հմտությունների ձեռքբերման և ազատ ժամանցի կազմակերպման հարցերը։

11. Կախված անհատի տարիքից, սեռից, առողջական հիմնական և ուղեկցող խնդիրներից (այդ թվում՝ ծանրության աստիճանից և բնույթից), մարզական վիճակից, ապրելակերպից, հարմարվողականության մեխանիզմներից, կրթությունից, մասնագիտությունից, անցյալ և ներկա փորձից, ընդհանուր վարքագծից պետք է որոշարկվեն և մատուցվեն այն բոլոր ծառայությունները, որոնք կաջակցեն ռազմական գործողությունների հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց հասնելու ֆունկցիոնալության և անկախ կյանքի կազմակերպման հնարավոր առավելագույն շեմին:

 

3. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

12. Ծրագրի նպատակն է ապահովել զինվորական ծառայության ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած անձանց իրավունքների պաշտպանությունը, սոցիալական ներառումը և անկախ կյանքի իրավունքը՝ սոցիալական, կրթական, մշակութային և տնտեսական միջոցառումների ամբողջության միջոցով:

13. Ծրագրի խնդիրներն են՝

1) զինվորական ծառայության ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած անձանց կարիքների գնահատման ապահովումը բազմամասնագիտական թիմի կողմից.

2) գնահատված կարիքների հիման վրա հասցեական և համալիր ծառայությունների մատուցումը.

3) անկախ կյանքի և համայնքում ներառվելու, զբաղվածության ապահովման գործուն մեխանիզմների ներդրումը.

4) համայնքների ակտիվ մասնակցությունը շահառուների խնդիրների կարգավորմանը.

5) հաշմանդամություն ունեցող անձանց ակտիվ մասնակցությունը ներառական հասարակություն ձևավորելու գործընթացներում.

6) հակամարտությունների կանխարգելման և լուծման՝ հաշմանդամության առումով զգայուն պլանավորումը և իրականացումը.

7) հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների վերաբերյալ հանրային իրազեկման բարձրացումը:

 

4. ԾՐԱԳՐԻ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԸ

 

14. Ծրագրի շահառուներն են զինվորական ծառայության ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած՝

1) շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պարտադիր և (կամ) պայմանագրային զինծառայողները.

2) ոստիկանության, ազգային անվտանգության համակարգերի ծառայողները և փրկարար ծառայողները.

3) զորահավաքային զորակոչով կանչված զինծառայողները.

4) կամավորականները:

15. Ծրագրի իրականացման ժամանակ առաջնահերթությունը կտրվի սույն հավելվածի 14-րդ կետով սահմանված շահառուներին, այնուամենայնիվ, ծրագրով նախատեսված ծառայությունների հզորացման պարագայում, որպես շահառու կդիտարկվեն նաև այլ պատճառներով հաշմանդամություն ձեռք բերած անձինք։

 

5. ՆՊԱՏԱԿԻՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

16. Ծրագրով սահմանված նպատակներին հասնելու հիմնական ուղղություններն են`

1) սոցիալական ծառայությունների մատուցումը, որն ընդգրկում է՝

ա. կարիքների գնահատում, անհատական սոցիալական ծրագրի մշակում, սոցիալական դեպքի վարում,

բ. շահառուի անկախ կյանքի հմտությունների ձևավորում, այդ թվում՝ ինքնախնամքի, ֆինանսների կառավարման, առօրյա կենսական հմտությունների, սննդի պատրաստման դասընթացներ,

գ. անձնական օգնականի ծառայություն, դ. ուղեկցողի (հետևողի) ծառայություն,

ե. խնամք, այդ թվում՝ աջակցություն դեղորայքի ընդունման, ստոմայի, կաթետերի, տրախեոտոմիայի խնամքի և զոնդով կերակրման համար,

զ. կենցաղային սպասարկում (առևտրի կազմակերպում, սննդի պատրաստում, մաքրություն),

է. խնամքի կազմակերպման դասընթաց և խորհրդատվություն ընտանիքին,

ը. անձի զարգացում, մենթորություն, մոտիվացիայի ձևավորում, առողջ ապրելակերպի խրախուսում, սոցիալական հարաբերությունների ձևավորում, ինքնօգնության և փոխօգնության հմտություններ,

թ. բնակարանների հարմարեցման խորհրդատվություն և աջակցություն,

ժ. աջակցող տեխնոլոգիաների կարիքի գնահատում, տրամադրում և ուսուցում,

ժա. հայերեն ժեստերի լեզվի ուսուցման և թարգմանության ծառայություն,

ժբ. տարածական կողմնորոշման և շարժունակության դասընթացներ,

ժգ. ջատագովության և ակտիվիզմի կարողությունների զարգացում, ժդ. իրավական կրթություն և խորհրդատվություն,

ժե. հոգեբանի խորհրդատվություն, սոցիալ-հոգեբանական աշխատանք շահառուի և նրա ընտանիքի անդամների հետ (անհատական, խմբային, տարբեր բնույթի միջոցառումների կազմակերպման միջոցով).

2) զբաղվածության ապահովման ծառայությունները՝

ա. հաշմանդամություն ունեցող անձանց համար՝

1) աշխատանք փնտրողներին խորհրդատվության տրամադրում և մենթորինգ.

2) շահառուի ունակությունների, նախասիրությունների, կարողությունների, անձնային որակների բացահայտում.

3) շահառուի մասնագիտական կոմպետենտության որոշարկում, կարողությունների գնահատում, կարիերայի անհատական ծրագրի կազմում.

4) անհատական և խմբային աշխատանքներ՝ շահառուի աշխատանքային մոտիվացիայի, զբաղվածության, ձեռներեցության և կարիերայի, այդ թվում՝ նպատակի սահմանման, կարիերայի պլանավորման, հաղորդակցման, ժամանակի կառավարման, աշխատանքային կենսագրական կազմելու, ինքնաներկայացման և այլ հմտությունների զարգացման ուղղությամբ.

5) խորհրդատվություն և քոուչինգ մասնագիտության ընտրության, վերամասնագիտացման, կարիերայի փոփոխման կամ զարգացման, անձնային աճի նպատակով, տեղեկատվություն կրթության և ուսուցման վերաբերյալ, աշխատանքային գործունեության, ձեռնարկատիրությամբ զբաղվելու հնարավորությունների, ինչպես նաև զբաղվածության աջակցության պետական ծրագրերի մասին, ուղղորդում շահառուին ընդգրկվելու զբաղվածության պետական ծրագրերում.

6) կարճաժամկետ մասնագիտական ուսուցումների կազմակերպում՝ շահառուի գնահատված կարողությունների, հմտությունների և գործատուի մասնագիտական պահանջարկի համադրման արդյունքում.

7) գործատուի մոտ աշխատատեղի հարմարեցում, ըստ անհրաժեշտության (զբաղվածության պետական ծրագրի շրջանակում և/կամ համայնքների աջակցությամբ),

բ. գործատուների համար՝

1) մատչելի աշխատանքային միջավայրի, քաղաքականությունների և աշխատանքային գործելակերպերի վերաբերյալ դասընթացների տրամադրում և խորհրդատվություն, կարճաժամկետ աջակցություն գործատուներին (մատչելիության գնահատում, խելամիտ հարմարեցումների խորհրդատվություն), հավասարության և բազմազանության վերաբերյալ դասընթացներ և խորհրդատվություն.

2) ներառական թիմի ձևավորման աշխատանքներ.

3) սոցիալական ձեռնարկատիրության խթանումը, որն ընդգրկում է՝

ա. սոցիալական ձեռնարկատիրությամբ զբաղվող կազմակերպությունների կարողությունների հզորացում,

բ. սոցիալական ձեռնարկատիրության նոր բիզնես մոդելների ներդրում՝ ըստ կարիքների գնահատման և շուկայի վերլուծության,

գ. աջակցություն սոցիալական ձեռնարկատիրության արտադրանքի իրացմանը, կայուն եկամուտ ապահովելուն,

դ. սոցիալական ձեռնարկությունների գործունեության սոցիալական ազդեցության գնահատում.

4) մարզական, մշակութային, համայնքային և այլ ծառայություններ, որոնք ընդգրկում են՝

ա. հաշմանդամություն ունեցող անձանց համար համայնքում առողջ ապրելակերպ վարելու նվազագույն պայմանների ապահովում,

բ. մշակութային, սպորտային և համայնքային այլ միջոցառումներին մասնակցության համար մատչելի պայմանների ապահովում,

գ. մշակույթի բնագավառում կարողությունները զարգացնելու համար բարենպաստ պայմանների ապահովում,

դ. ունիվերսալ դիզայնի սկզբունքների ներդրում մատչելի միջավայր ստեղծելու ուղղությամբ,

ե. անվտանգության ահազանգման համակարգերի հասանելիության և դրանց կիրառման խթանում.

5) հանրային իրազեկման բարձրացումը, որն ընդգրկում է՝

ա. իրազեկման գործիքների ստեղծում (տեսահոլովակներ, կայքէջերում մատչելի ձևաչափով տեղեկատվություն, հաջողված պատմություններ, քննակումներ համայնքի, տարբեր գերատեսչությունների մասնագետների, ՀԿ-ների, գործատուների, շահառուների և այլ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ),

բ. քարոզարշավի իրականացում,

գ. վերապատրաստումների, դասընթացների կազմակերպում:

17. Սույն որոշմամբ նախատեսված զինվորական ծառայության ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման միջոցառումների ծրագրով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից անհրաժեշտ ծախսերի հատկացման հնարավորության հարցը քննարկվում է տվյալ տարվա բյուջետային գործընթացի շրջանակում:

18. Իրականացվող ծառայությունների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով առանձին միջոցառումներում անհրաժեշտ է ներգրավել նաև սփյուռքի կարողությունները՝ մասնագիտական ներուժը, ֆինանսական և նյութական աջակցությունը:

 

6. ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄԸ ԵՎ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

19. Զինվորական ծառայության ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման միջոցառումների ծրագրի իրականացման գործընթացում կիրականացվի շարունակական մշտադիտարկում: Մշտադիտարկման շղթան ընդգրկում է հետևյալ բաղադրիչները՝

1) իրազեկման գործընթացի մշտադիտարկում, որն առնվազն ներառում է՝

ա. ծրագրի վերաբերյալ բնակչության իրազեկվածությունը,

բ. իրազեկման գործիքների և միջոցների ընտրության գործընթացը, գ. հասարակության վերաբերմունքի և վարքագծի փոփոխությունը.

2) ծառայությունների մատուցման գործընթացների մշտադիտարկում, որն առնվազն ներառում է՝

ա. ծառայություն ստացող շահառուների թիվը,

բ. աշխատանքի ընդունված շահառուների թիվը,

գ. բարձրագույն կրթական հաստատություն ընդունված շահառուների թիվը,

դ. նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական հաստատություններ ընդունված շահառուների թիվը,

ե. շահառուների և նրանց ընտանիքների գոհունակությունը ծառայությունից,

զ. շահառուների և նրանց ընտանիքների կյանքի որակի փոփոխությունը,

է. շահառուների անկախ կյանքով ապրելու հնարավորությունը, ֆինանսական անկախությունը,

ը. շահառուներին և նրանց ընտանիքներին անհրաժեշտ ծառայությունների տրամադրումը.

3) մասնագետների կողմից տրամադրվող ծառայությունների մշտադիտարկում, որն առնվազն ներառում է՝

ա. համապատասխան մասնագետներով ապահովվածությունը,

բ. ծառայություններ մատուցող կազմակերպությունների մասնագետների միջև տեղեկատվության փոխանցման մեխանիզմների արդյունավետությունը,

գ. մասնագետների վերապատրաստումները և դրանց արդյունքները.

4) ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ տեխնիկական զինվածության մշտադիտարկում։

20. Մշտադիտարկումն ու գնահատումը կիրականացվեն անկախ փորձագետի կողմից՝ հասարակական կազմակերպությունների ներգրավմամբ:

21. Մշտադիտարկման և գնահատման արդյունքում, վեր հանված խնդիրների հիման վրա, առաջարկություններ են ներկայացվում սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված միջոցառումների պատասխանատու կատարողներին։

22. Մշտադիտարկման և գնահատման արդյունքները հիմք են հանդիսանում ծրագրի կատարելագործման և բարելավման համար։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. ԹՈՐՈՍՅԱՆ


18.03.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2021 թվականի
մարտի 18-ի N 369-Լ որոշման

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

 

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԱԾ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

Հ/Հ

Միջոցառման անվանումը

Պատասխանատու կատարողը

Ակնկալվող արդյունքը

Կատարման ժամկետը

Ֆինանսավորման չափը և աղբյուրը

1.

 

 

Հաշմանդամություն ունեցող անձանց հաշվառման «Փյունիկ» տեղեկատվական համակարգի վերանայում՝ Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց վերաբերյալ

առանձնացված տվյալներ ստանալու նպատակով

ՀՀ աշխատանքի և

սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

 

Տեղեկատվական

համակարգը հնարավորություն է ընձեռում ունենալ ապախոշորացված տվյալներ հաշմանդամություն ունեցող անձանց տվյալ

խմբի վերաբերյալ։

 

2021 թ.

 

 

Ֆինանսավորում չի

պահանջվում։

 

2.

Իրազեկման արշավի իրականացում հաշմանդամություն ունեցող անձանց ներառումը աշխատաշուկայում խթանելու, նրանց իրավունքների, այդ թվում՝ անկախ կյանքի իրավունքի վերաբերյալ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Իրազեկման արշավի միջոցառումների պլանի մշակում և իրականացում,

որի արդյունքում բարձրացել է հասարակության տեղեկացվածությունը հաշմանդամություն ունեցող անձանց կարողությունների և իրավունքների վերաբերյալ՝ իրազեկող տեղեկաթերթեր, գովազդային տեսահոլովակներ, էլեկտրոնային կայքէջերում տեղեկատվական նյութերի տեղադրում, կլոր-սեղան

քննարկումներ, այլն:

2021 թ.

ՀՀ պետական բյուջե, դոնոր կազմակերպություններ, օրենքով չարգելված այլ միջոցներ

3.

Աշխատավայրում խելամիտ հարմարեցումների ապահովման վերաբերյալ ուղեցույցի մշակում և մեթոդական աջակցության տրամադրում

գործատուներին

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Տնտեսական գործունեություն իրականացնողների առնվազն 80%-ը ստացել է ուղեցույցը։

2021 թ.

3-րդ եռամսյակ

ՀՀ պետական բյուջե, դոնոր կազմակերպություններ, օրենքով չարգելված այլ միջոցներ

4.

Աշխատանքային իրավունքների և զբաղվածության

պետական ծրագրերի վերաբերյալ մատչելի ձևաչափերով տեղեկությունների մշակում և տարածում հաշմանդամություն ունեցող անձանց

շրջանում

ՀՀ աշխատանքի և

սոցիալական հարցերի

նախարարություն

Հաշմանդամություն

ունեցող անձանց

առնվազն 50%-ը

ծանոթացել է իր

իրավունքներին և

զբաղվածության առկա

ծրագրերին։

2021-2023 թթ.

ՀՀ պետական բյուջե,

դոնոր

կազմակերպություններ,

օրենքով չարգելված այլ

միջոցներ

5.

Կազմակերպել վարձատրվող հասարակական աշխատանքների իրականացումը՝ ուղղված քաղաքաշինական միջավայրի

մատչելիության ապահովմանը

ՀՀ մարզպետարաններ Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ)

Իրականացվել է առնվազն հինգ վարձատրվող հասարակական աշխատանքի ծրագիր ՀՀ մարզերում

կամ Երևանում՝ ուղղված

միջավայրի

մատչելիությանը։

2021 թ.

ՀՀ պետական բյուջե

6.

Ստեղծել իրավական հիմքեր՝ հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուների միանվագ փոխհատուցման

հնարավորությունները բարելավելու համար

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Մշակվել է ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն

որոշման մեջ փոփոխություններ կատարելու

մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ

2021 թ․ նոյեմբերի վերջին

տասնօրյակ

ՀՀ պետական բյուջե

7.

Ապահովել շահառուների մասնագիտական կողմնորոշման և կարիերայի պլանավորման ծառայություններից օգտվելու հնարավորությունները

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Բացահայտված ունակությունների, նախասիրությունների, անձնային որակների, որոշարկված կոմպետենտության արդյունքում մշակվել է յուրաքանչյուր շահառուի կարիերայի անհատական

ծրագիրը։

2021-2023 թթ.

Ֆինանսավորում չի պահանջվում։

8.

Վերանայել փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանն ուղղված ծրագրերը՝ հավելյալ նպաստավոր դրույթներ սահմանելով հաշմանդամություն ունեցող սկսնակ գործարարների համար

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Հաշմանդամություն ունեցող անձինք օգտվում են փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանն ուղղված պետական ծրագրերից։

2021 թ.

Ֆինանսավորում չի պահանջվում։

9.

Իրականացնել սոցիալական ձեռնարկության ստեղծման և զարգացման դրամաշնորհային ծրագիր` ներգրավելով նաև սփյուռքի մասնագիտական ներուժը, ֆինանսական և նյութական օժանդակությունը

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակ

Ստեղծվել է առնվազն երկու փոքր սոցիալական ձեռնարկություն։

2021-2022 թթ.

ՀՀ պետական բյուջե, դոնոր կազմակերպություններ

10.

Հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքային իրավունքների, աշխատանքային օրենսդրությամբ նախատեսված կարգավորումների վերաբերյալ

գործատուներին, աշխատողներին և նրանց ներկայացուցիչներին խորհրդատվության տրամադրում

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին

Ապահովվել են աշխատող հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքային օրենսդրությամբ

սահմանված

երաշխիքները, ինչպես նաև անվտանգությունը և առողջության պահպանումը։

2021-2022 թթ.

ՀՀ պետական բյուջե, դոնոր կազմակերպություններ և օրենքով չարգելված այլ միջոցներ

11.

Իրականացնել նախնական

(արհեստագործական) և

միջին մասնագիտական

կարճաժամկետ կրթական

ծրագրեր՝ խթանելու

հաշմանդամություն ունեցող

երիտասարդների կայուն

զբաղվածությունը՝ կիրառելով նաև վիրտուալ

կրթության մեթոդները

ՀՀ կրթության,

գիտության, մշակույթի և

սպորտի

նախարարություն

Գնահատված կարիքի

հիման վրա՝ մշակվել և

իրականացվել են

արհեստագործական և

միջին մասնագիտական

ժամանակավոր ծրագրեր։

2021-2023 թթ.

ՀՀ պետական բյուջե

12.

Գնահատված կարիքի

հիման վրա՝ մշակել և իրականացնել նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթությանն ուղղված ֆինանսական օժանդակության՝ կրթական դրամաշնորհի ծրագիր

ՀՀ կրթության,

գիտության, մշակույթի և

սպորտի նախարարություն

Ընդլայնվել են

հաշմանդամություն

ունեցող անձանց՝ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության հնարավորությունները։

2021-2022 թթ.

ՀՀ պետական բյուջե

13.

Նպատակային ուսուցմամբ

զբաղվածության

ապահովում՝ կիրառելով

նաև վիրտուալ կրթության

մեթոդները

ՀՀ տարածքային

կառավարման և

ենթակառուցվածքների

նախարարություն

Համայնքապետարաններ

ՀՀ կրթության,

գիտության, մշակույթի և

սպորտի

նախարարություն

Համայնքի

պատվիրակմամբ

հաշմանդամություն

ունեցող անձինք ստանում

են համապատասխան

կրթություն և

վերադառնում համայնք՝

աշխատելու։

2021-2023 թթ.

ՀՀ պետական և

համայնքային

բյուջեներ, դոնոր

կազմակերպություններ

14.

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատողների վերապատրաստում հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքային իրավունքների, աշխատանքային օրենսդրությամբ նախատեսված կարգավորումների վերաբերյալ և գիտելիքների

ձեռքբերման կայուն գործիքակազմի մշակում

Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմին

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Տեսչական ստուգումներ իրականացնող անձնակազմի առնվազն 50%-ը վերապատրաստվել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների թեմայով, և ներդրվել է վերապատրաստման (գիտելիքների

ձեռքբերման) կայուն

գործիքակազմ։

2021-2022 թթ.

ՀՀ պետական բյուջե, դոնոր կազմակերպություններ

15.

Հանրությանը ծառայություններ մատուցող ընկերությունների համար հաշմանդամություն ունեցող անձանց հետ վարվեցողության հմտությունների վերաբերյալ ձեռնարկի մշակում և տարածում, համապատասխան տեսանյութերի նկարահանում, հեռուստատեսությամբ

և սոցիալական ցանցերի միջոցով դրանց տարածում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Բիզնես ընկերությունների առնվազն 75%-ը ծանոթացել է հաշմանդամություն ունեցող անձանց հետ վարվեցողության կանոններին,

հանրությանը ծառայություններ մատուցող ընկերությունները իրազեկվել են

հաշմանդամություն

ունեցող անձանց հետ

վարվեցողության կանոններին:

2021 թ.

ՀՀ պետական բյուջե, դոնոր կազմակերպություններ

16.

Սոցիալական աշխատողների վերապատրաստումների իրականացում զինվորական ծառայության ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած անձանց հետ աշխատելու նպատակով

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ

Շուրջ 200 սոցիալական աշխատող կարող է մարդու իրավունքների հիման վրա սոցիալական աշխատանք իրականացնել զինված հակամարտությունների հետևանքով հաշմանդամություն

ունեցող անձանց հետ։

2021-2022 թթ.

ՀՀ պետական բյուջե

17.

Ստեղծել գործուն մեխանիզմ պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց անկախ կյանքի, համայնքում ներառվելու և զբաղվածության իրավունքների ապահովման նպատակով՝ ներգրավելով նաև սփյուռքի մասնագիտական ներուժը, ֆինանսական

և նյութական օժանդակությունը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակ

Միջազգային լավագույն փորձի հիման վրա ստեղծվել է անկախ կյանքի կենտրոն, որը ծառայություններ է մատուցում պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց։

2022 թ.

ՀՀ պետական բյուջե, դոնոր կազմակերպություններ

18.

Գնահատել հաշմանդամություն ունեցող անձանց աջակցող միջոցների կարիքները և աջակցել կարիքի առավելագույն և ժամանակին բավարարմանը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակ

Գնահատվել է հաշմանդամություն ունեցող անձանց աջակցող միջոցների կարիքը, և ստեղծվել է պետական բյուջեից

չֆինանսավորվող

աջակցող տեխնոլոգիաների տրամադրման համակարգված մեխանիզմ՝ ներգրավելով նաև սփյուռքի

օժանդակությունը:

2021 թ.

Դոնոր կազմակերպություններ

19.

Աջակցել շարժունակության սարքերի և պրոթեզաօրթոպեդիկ պարագաների տեղական արտադրությունների հիմնմանը և գործող ձեռնարկությունների զարգացմանը

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն ՀՀ աշխատանքի և

սոցիալական հարցերի

նախարարություն

Սփյուռքի գլխավոր

հանձնակատարի գրասենյակ

Նշված ոլորտում աշխատող կազմակերպություններին հիմնման և զարգացման նպատակով տրամադրվել է ֆինանսական աջակցություն՝

ներգրավելով նաև

սփյուռքի օժանդակությունը:

2021-2022 թթ.

ՀՀ պետական բյուջե, դոնոր կազմակերպություններ

20.

Խթանել անվտանգության ահազանգման (այդ թվում՝ հակահրդեհային)՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի (լուսային,

ձայնային, վիբրացիոն)

համակարգերի հասանելիությունը շուկայում և

դրանց լայնորեն կիրառում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

Իրականացվել է դաշտի ուսումնասիրություն, ներկայացվել են առաջարկություններ տնտեսավարող

սուբյեկտներին։

2021 թ.

ՀՀ պետական բյուջե, դոնոր կազմակերպություններ

21.

Համայնքների սոցիալական կարիքների գնահատման

հիման վրա իրականացնել

տեղական սոցիալական ծրագրեր՝ արձագանքելու հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին

ՀՀ տարածքային կառավարման և

ենթակառուցվածքների

նախարարություն Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ)

Առնվազն չորս համայնքում

իրականացվել են

հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի որակի բարելավմանն ուղղված տեղական

սոցիալական ծրագրեր։

2021-2022 թթ.

ՀՀ պետական բյուջե, համայնքային միջոցներ

22.

Իրականացնել հաշմանդամություն ունեցող անձանց՝ նրանց անհատական սոցիալական ծրագրի համաձայն

ինքնուրույն կենցաղավարման փորձնական ծրագիր

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Ինքնուրույն կենցաղավարման մոդելի փորձարկումն իրականացված է, և

մշակված են անհրաժեշտ

իրավական ակտերը

հիմնական ծրագրերի իրականացման համար։

2021 թ.

Դոնոր կազմակերպություններ

23.

Ստեղծել անձնական օգնականների տրամադրման

մեխանիզմ՝ ապահովելով

անձնական օգնականների

շարունակական կրթությունը

ՀՀ աշխատանքի և

սոցիալական հարցերի

նախարարություն

Իրականացվել է պիլոտ

ծրագիր, առնվազն 100

մարդ օգտվում է

անձնական օգնականի

ծառայությունից։

2021-2022 թթ.

ՀՀ պետական բյուջե,

դոնոր

կազմակերպություններ

24.

Իրականացնել հաշմանդամություն ձեռք բերած

անձանց մենթորություն և

ստեղծել հաշմանդամություն

ունեցող անձանց

փոխօգնության խմբեր

ՀՀ աշխատանքի և

սոցիալական հարցերի

նախարարություն

ՀՀ մարզպետարաններ

Ստեղծվել են հաշմանդամություն ունեցող անձանց

փոխօգնության առնվազն

երկու խմբեր, և իրականացվում է մենթորություն

փորձառու անձանց

կողմից։

2021-2022 թթ.

Ֆինանսավորում չի

պահանջվում։

25.

Մշակել և հրապարակել բնակելի կառուցապատման օրինակելի նախագծերի կատալոգ և ձեռնարկ՝ հիմնված ունիվերսալ

դիզայնի սկզբունքների վրա

ՀՀ քաղաքաշինության կոմիտե

Հաշմանդամություն ունեցող անձանց և բնակարանաշինական կազմակերպությունների համար հասանելի են

բնակելի տների օրինակելի ձևեր, որոնք հիմք կհանդիսանան զինվորական ծառայության

ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած անձանց համար բնակարանների կառուցման կամ հարմարեցման

համար։

2021 թ.

ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ (ոչ բյուջետային) աղբյուրներ

26.

Սահմանել դրամաշնորհային մշակութային ծրագրերում՝ հաշմանդամություն ունեցող անձանց կողմից կամ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովմանն աջակցող առաջարկների առաջնահերթություն այլ հավասար

պայմանների դեպքում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

Նպաստավոր պայմաններ են ստեղծվել մշակութային ծրագրեր իրականացնող հաշմանդամություն ունեցող անձանց համար։

2021 թ.

Ֆինանսավորում չի պահանջվում։

27.

Իրականացնել մշակույթի բնագավառի պետական ոչ առևտրային կազմակերպություններում, նաև Սփյուռքում, կարողությունների զարգացման ծրագրեր հաշմանդամություն ունեցող

երիտասարդների համար՝

կիրառելով նաև վիրտուալ կրթության մեթոդները

ՀՀ մարզպետարաններ, Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ)

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի

նախարարություն

Սփյուռքի գլխավոր

հանձնակատարի գրասենյակ

Հաշմանդամություն ունեցող անձանց համար ապահովվել են բարենպաստ պայմաններ մշակույթի բնագավառում կարողությունները զարգացնելու

նպատակով։

2021-2023 թթ.

ՀՀ պետական բյուջե, դոնոր կազմակերպություններ

28.

Ստեղծել և ներդնել հաշմանդամություն ունեցող անձանց՝ ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու համար

համայնքային միջավայրի

օրինակելի մոդել՝ ներգրավելով նաև սփյուռքի մասնագիտական և ֆինանսական ներուժը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

ՀՀ տարածքային

կառավարման և

ենթակառուցվածքների նախարարություն

ՀՀ մարզպետարաններ Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ) Սփյուռքի գլխավոր հանձնակատարի

գրասենյակ

Զինվորական ծառայության ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած անձանց համար ֆիզիկական կուլտուրայով

և սպորտով զբաղվելու

օրինակելի մոդելի առկայություն

2021-2022 թթ.

ՀՀ պետական բյուջե, համայնքային միջոցներ,

դոնոր կազմակերպություններ

29.

Իրականացնել հաշմանդամություն ունեցող անձանց ընտանիքների կարիքների ուսումնասիրություն, գնահատել դրական և բացասական զարգացումները

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Կարիքներն ուսումնասիրված են, և ներկայացվել են առաջարկություններ

պետական բոլոր

կառույցներին։

2021-2023 թթ.

ՀՀ պետական բյուջե, դոնոր կազմակերպություններ

30.

Ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց արդյունավետ մասնակցությունը հակամարտությունների կանխարգելմանը, լուծմանը, խաղաղաշինական և հումանիտար գործողություններին՝ հաշվի առնելով ՄԱԿ-ի Անվտանգության

խորհրդի 2019 թվականի

2475 բանաձևը

ՀՀ արտաքին գործերի նախարարություն ՀՀ աշխատանքի և

սոցիալական հարցերի նախարարություն

Հաշմանդամություն ունեցող անձանց ներկայացվածություն խաղաղաշինական գործընթացներում և հակամարտությունների կանխարգելման և լուծման՝ հաշմանդամության առումով

զգայուն պլանավորում և

իրականացում

2021-2023 թթ.

Ֆինանսավորում չի պահանջվում։

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. ԹՈՐՈՍՅԱՆ

 

18.03.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 մարտի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան