Գլխավոր տեղեկություն
Համար
N 363-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.03.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.03.08-2021.03.21 Պաշտոնական հրապարակման օրը 19.03.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.03.2021
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.03.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.03.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 մարտի 2021 թվականի N 363-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N 369-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 4-ի «Փոքր և միջին «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» N 369-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) ամբողջ տեքստում «գյուղատնտեսության նախարարություն» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել համապատասխանաբար «էկոնոմիկայի նախարարություն» բառերով և դրանց հոլովաձևերով.

2) 24-րդ կետի առաջին նախադասությունը հանել.

3) 25-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«25. Ծրագրի շրջանակում կապալառուն պետք է անասնաշենքը կառուցելուց հետո իրականացնի երաշխիքային ու հետերաշխիքային սպասարկում։».

4) 26-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«26. Ծրագրին մասնակցության գործընթացը՝

1) տնտեսավարողը պետք է նախարարություն ներկայացնի.

ա. դիմում (ձևը մշակում է նախարարությունը և հրապարակում նախարարության պաշտոնական կայքում),

բ. անձը հաստատող փաստաթղթի պատճենը,

գ. անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը,

դ. եթե անշարժ գույքի նկատմամբ գրանցված իրավունքը վարձակալություն, անհատույց օգտագործում, ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականություն է, ապա ներկայացվում է նաև անշարժ գույքի սեփականատիրոջ կամ համասեփականատիրոջ(երի) համաձայնությունը՝ նոտարական վավերացմամբ,

ե. վերակառուցման դեպքում՝ նաև վերակառուցվող անշարժ գույքի լուսանկարները.

2) նախարարությունը 2 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է փաստաթղթերի ամբողջականությունը և թղթային կամ էլեկտրոնային եղանակով տեղեկացնում է տնտեսավարողին փաստաթղթերի ընդունման, ինչպես նաև դրանց ամբողջականության վերաբերյալ։ Եթե տնտեսավարողի ներկայացրած փաստաթղթերն ամբողջական չեն, և (կամ) դրանցում առկա են տեխնիկական սխալներ, ապա տնտեսավարողին առաջարկվում է 5 աշխատանքային օրվա ընթացքում համալրելու անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և (կամ) շտկելու առկա տեխնիկական սխալները: Փաստաթղթերի ամբողջական փաթեթը ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում նախարարության ներկայացուցիչն իրականացնում է տեղազննություն՝ դիմումում նշված տեղեկությունների ուսումնասիրության նպատակով՝ կազմելով տեղազննության արձանագրություն.

3) սույն կետի 2-րդ ենթակետում նշված տեղազննության ժամկետի ավարտից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում դիմումատուին գրավոր տեղեկացվում է պայմանագիր կնքելու կամ պայմանագրի կնքումը մերժելու վերաբերյալ.

4) պայմանագրի կնքումը մերժվում է սույն կետի 1-ին ենթակետում նշված փաստաթղթերից որևէ մեկի բացակայության կամ տեղազննության արձանագրության բացասական եզրակացության դեպքում.

5) տեղազննության արդյունքում պայմանագրի կնքումը մերժելու դեպքում դիմումատուին տրամադրվում է տեղազննության արձանագրությունը.

6) պայմանագիր կնքելու առաջարկը ստանալուց հետո տնտեսավարողը ոչ ուշ, քան մեկ տարվա ընթացքում նախարարություն է ներկայացնում՝

ա. անասնաբուծության վարման վերաբերյալ դասընթացի մասնակցության հավաստագիր, որը տրամադրվում է «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի (այսուհետ՝ Հիմնադրամ) կողմից՝ ուսուցողական դասընթացին մասնակցության արդյունքում։ Դասընթացի ծրագիրը և վճարի չափը սահմանվում են Հիմնադրամի և նախարարության միջև կնքվող պայմանագրով,

բ․ շինարարության թույլտվություն,

գ. Ծրագրով ներկայացված մոդելների չափորոշիչներին համապատասխանող ճարտարապետաշինարարական նախագիծ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) պահանջներին համապատասխան (նախագծերի օրինակները հրապարակվում են նախարարության պաշտոնական կայքում),

դ. դիմումատուի բանկային հաշվեհամարի վերաբերյալ տեղեկանք.

7) սույն կետի 6-րդ ենթակետում նշված փաստաթղթերը ներկայացնելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում կնքվում է Ծրագրին մասնակցելու պայմանագիր՝ տնտեսավարողի և նախարարության միջև, իսկ նշված ժամկետում փաստաթղթերը չներկայացնելու դեպքում, սույն կետի 3-րդ ենթակետով նախատեսված և տնտեսավարողին գրավոր տրամադրված պայմանագիր կնքելու առաջարկը համարվում է ուժը կորցրած.

8) Ծրագրին մասնակցելու պայմանագրում պարտադիր ամրագրվում են դրույթներ հետևյալի վերաբերյալ՝

ա. պայմանագիրը կնքելու պահից անասնաշենքն առավելագույնը մեկ տարվա ընթացքում շահագործման հանձնելու (նշված ժամանակահատվածում արտակարգ կամ ռազմական դրություն հայտարարվելու դեպքում նախարարության համաձայնությամբ անասնաշենքի շահագործման հանձնելու ժամկետը կարող է երկարաձգվել մինչև հինգ ամսով),

բ. պայմանագրի գործողության ընթացքում չօտարելու,

գ. առնվազն հինգ տարի նպատակային օգտագործելու,

դ. հինգ տարի նախարարություն հաշվետվություն ներկայացնելու,

ե. պայմանագրի գործողության ընթացքում անասնաշենքը գրավադրելու դեպքում ստացված ֆինանսական միջոցները բացառապես գյուղատնտեսության զարգացման նպատակով ներդնելու (գրավադրման թույլտվությունը կտրամադրի նախարարությունը),

զ. պայմանագրի դրույթները խախտելու դեպքում Ծրագրի շրջանակում տրամադրված փոխհատուցման գումարները նախարարությանը վերադարձնելու.

9) սույն կետի 8-րդ ենթակետի «դ» պարբերությամբ նախատեսված հաշվետվությունը պետք է ներկայացվի տարեկան պարբերականությամբ՝ մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա մարտի 1-ը։ Հաշվետվության բովանդակությանը և ձևին ներկայացվող պահանջները ամրագրվում են Ծրագրին մասնակցելու պայմանագրում.

10) Ծախսերի փոխհատուցումն իրականացվում է նախարարության կողմից։».

5) 27-րդ կետում «կառուցապատման (վերակառուցման) աշխատանքներն» բառերը փոխարինել «անասնաշենքի հաստատված նախագծով նախատեսված՝ շինարարության թույլտվություն պահանջող բոլոր շինարարական-մոնտաժային աշխատանքներն (այդ թվում՝ վերակառուցման)» բառերով, իսկ «10-օրյա ժամկետում» բառերը՝ «10 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.

6) 29-րդ կետում «5-օրյա ժամկետում» բառերը փոխարինել «10 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.

7) 30-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«30. Դիմումին կից ներկայացվում է՝

1) 1-ին փուլի համար՝ շինարարության ավարտական ակտ (շահագործման թույլտվություն)` համաձայն Որոշման N 5 հավելվածի N 3-1 ձևի.

2) 2-րդ փուլի համար՝ անասնաշենքի տեխնոլոգիական ապահովման համար ձեռք բերված և տեղադրված սարքերի մասին համապատասխան փաստաթղթեր, այդ թվում՝ տեխնիկական բնութագրերը և/կամ ծագման հավաստագրերը (առկայության դեպքում)։».

8) 32-րդ կետում «2021» թիվը փոխարինել «2023» թվով.

9) N 4 աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«Աղյուսակ N 4

 

ԱՆԿԱՊ ԲՈՔՍԱՅԻՆ ՊԱՀՎԱԾՔՈՎ ԱՆԱՍՆԱՇԵՆՔԻ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ

 

Անվանումը

Ցուցանիշը

Ծանոթագրություն

Oդափոխություն

երդիկների ընդհանուր մակերեսը պետք է լինի տանիքի մակերեսի

2.5 % և ավելի

 

Տանիքի

գագաթի բարձրությունը

նվազագույնը 6.0 մ

 

Նստելատեղեր

լայնությունը՝ նվազագույնը 90,

առավելագույնը 120 սմ

(միջինում 100 սմ)

երկարությունը՝ նվազագույնը 180,

առավելագույնը 220 սմ

(միջինում 200 սմ), նստելատեղերը պետք է միմյանցից

առանձնացված լինեն մետաղյա

բաժանարար կոնստրուկցիաներով*

մետաղյա բաժանարար

կոնստրուկցիաները պետք է

պատրաստված լինեն 2 դյույմ

տրամագծով մետաղյա խողովակներով, չունենան սուր անկյուններ, դիմային մասն

ունենա կորություն(ներ), վերին մասից միմյանց ամրացվող ուղղորդող խողովակները լինեն շարժական

Սալիկապատված կթի սրահ՝ ջրահեռացման

համակարգով

կենդանիներին ուղղորդող, զսպող արգելապատնեշների առկայություն**

սառը և տաք ջրի առկայություն

Կերահրապարակ

մեկ գլխի հաշվով նվազագույն լայնությունը՝ 70 սմ

կերի սեղանի ամբողջ երկայնքով

50-70 սմ լայնությամբ մակերեսը

պետք է լինի փայլատ սալիկով կամ

պրես գրանիտով պատված

Կենդանիների համար նախատեսված

տարածքը

մեկ գլխի համար 8-9 քառ. մ, ներառյալ՝ բոքսեր

 

Զբոսատեղերի

լայնությունը

2,65 - 4,0 մետր

անասնաշենքի ներսում

 

* Մետաղյա բաժանարար կոնստրուկցիաների արտաքին տեսքը և չափորոշիչները նախագծելիս և պատրաստելիս առաջարկվում է օգտվել նախարարության պաշտոնական կայքում (www.mineconomy.am) տեղադրված նախագծերից։

** Արգելապատնեշների չափորոշիչները նախագծելիս և պատրաստելիս առաջարկվում է օգտվել նախարարության պաշտոնական կայքում (www.mineconomy.am) տեղադրված նախագծերից։».

 

10) N 5 աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«Աղյուսակ N 5

 

ԱՆԿԱՊ ԲՈՔՍԱՅԻՆ ՊԱՀՎԱԾՔՈՎ ԱՆԱՍՆԱՇԵՆՔԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՍԱՐՔԵՐ

 

Անասնաշենքի տեխնոլոգիական

ապահովման համար անհրաժեշտ

սարքերը

1-ին մոդելի համար անհրաժեշտ

քանակ

2-րդ մոդելի համար անհրաժեշտ

քանակ

3-րդ մոդելի համար անհրաժեշտ

քանակ

Քամհար (յուրաքանչյուրը՝ 6000-12000

մ3/ժ հզորությամբ)

4/6 (24000-

48000 մ3/ժ)

6/8/10 (36000-

72000 մ3/ժ)

10 և ավելի*

(60000 մ3/ժ և ավելի)

Էներգախնայող (LED) լամպեր

լուսավորության համար (յուրաքանչյուրը՝

առնվազն 35 վատտ)

10-20

20-34

34 և ավելի

Կթի շարժական սարքավորում**

1

0

0

Կթի ստացիոնար համակարգ***

0

1

1

Կենդանիների համար

նախատեսված ռետինե ներքնակներ

10-15

20-25

40-45 և ավելի

Ջրի արևային տաքացուցիչ կթի

սենյակի համար

1

1

1

Անասնաշենքից գոմաղբի հեռացման

սարք-սարքավորում (մոտոբլոկ, մինի տրակտոր, ավտոմատ կառավարմամբ շղթայաքերիչ և այլն)

0

1

1

Կենդանիների խոզանակ

0

0

1

Կաթի պաղեցման տարա (առնվազն 600 լ տարողությամբ), որը պետք է ունենա սառեցնող (սառնարանային) սարք, խառնիչ, ջերմաչափ,

իսկ ներքին բաքը և կաթի հետ շփվող բոլոր մոնտաժված մասերը պետք է պատրաստված

լինեն չժանգոտվող մետաղից

0

0

1

Խմբային տաքացնող ջրախմոց

1

1

1

 

* Յուրաքանչյուր 100 քառ. մետրի հաշվով՝ 2 քամհար։

** Կարող է լինել նաև կթի ստացիոնար համակարգ։

*** Նվազագույնը 4 կենդանի միաժամանակ կթելու հնարավորությամբ։».

 

11) N 1 ձևն ուժը կորցրած ճանաչել.

12) N 2 ձևն ուժը կորցրած ճանաչել։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի՝ 4-րդ ենթակետով շարադրվող հավելվածի 26-րդ կետի 8-րդ ենթակետի «ա» պարբերության և 7-րդ ենթակետի դրույթների, որոնց գործողությունը տարածվում է նախկինում կնքված և գործող պայմանագրերից ծագող հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան


18.03.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 մարտի 2021 թվական: