Գլխավոր տեղեկություն
Համար
N 156-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.03.2021-13.03.2021)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
02.03.2021
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.03.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.03.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 156-Ա

 

«ԼԻԱՐԺԵՔ ԿՅԱՆՔ» ՆԵՐԱՌԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Նիդերլանդների Թագավորությունում հայ համայնքի կողմից, Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության միջոցով՝ Հայաստանի Հանրապետության մարզերի դպրոցներին, հաշմանդամություն ունեցող անձանց, սոցիալապես անապահով ընտանիքներին անհատույց հանձնելու նպատակով, «Լիարժեք կյանք» ներառական հասարակության խթանման հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված բեռի (6 բեռնակիր, 54 տոննա ընդհանուր քաշով, 30,000 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 18,000 եվրո, բեռի ցանկ՝ համաձայն հավելվածի, Հյուսիսային մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:

2 «Լիարժեք կյանք» ներառական հասարակության խթանման հասարակական կազմակերպությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ

 

Երևան


02.03.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 156-Ա որոշման

 

ԲԵՌԻ ՑԱՆԿ

ԱՆՎԱՆՈՒՄ

ՉԱՓԻ ՄԻԱՎՈՐ

ՄԻԱՎՈՐԻ ԱՐԺԵՔ

ՔԱՆԱԿ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՐԺԵՔ
եվրո

Դպրոցական աթոռ /օգտագործված/

հատ

4

1700

6,800

Դպրոցական սեղան /օգտագործված/

հատ

6

1700

10,200

Դպրոցական պահարան /օգտագործված/

հատ

8,75

1050

1,200

Գրատախտակ /օգտագործված/

հատ

10

50

500

DELL համակարգիչ /օգտագործված/

լրակազմ

63.01

169

10,650

Բարձրախոս /օգտագործված/

հատ

20

12

240

Բասկետբոլի զամբյուղ /օգտագործված/

լրակազմ

50

4

200

Ձմեռային հագուստ

կգ

100

1

100

Հիգիենայի պարագաներ

կգ

20

2.5

50

Բազմոց/օգտագործված/

հատ

10

5

50

Հեռուստացույց/օգտագործված/

հատ

2

75

150

Փայտե բազրիքներ /գույքը կոնտեյների մեջ ֆիքսելու նպատակով/

հատ

0,2

50

10

ԸՆԴԱՄԵՆԸ

30000 եվրո

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ

 

Երևան


02.03.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
12.03.2021, N 200-Ա 13.03.2021, N 156-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան