Գլխավոր տեղեկություն
Համար
N 265-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.03.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Published on a joint site 04.03.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.03.2021
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.03.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.03.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 մարտի 2021 թվականի N 265-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 18-Ի N 218-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 18-ի «Արցախի Հանրապետությունում հաշվառված կամ փաստացի բնակված քաղաքացիներին 4 ամիս ժամկետով ամսական դրամական օգնություն տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 218-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշման նախաբանից հանել «, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 12-ի N 186-Լ որոշման 2-րդ կետի «բ» ենթակետը» բառերը.

2) որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«1) մինչև 2021 թվականի մարտի 19-ը՝ Արցախի Հանրապետության կենսաթոշակառուների հաշվառման տվյալների բազայում առկա՝ 2021 թվականի մարտի 1-ի դրությամբ Արցախի Հանրապետությունում կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող՝ 63 տարին լրացած կենսաթոշակառուների և անկախ տարիքից՝ հաշմանդամություն ունեցող կենսաթոշակառուների, մինչև 18 տարեկան երեխայի (այսուհետ՝ երեխա) դեպքում՝ նաև նրա օրինական ներկայացուցչի (ծնողի կամ խնամակալի, ում պետք է տրամադրվի ամսական դրամական օգնությունը) անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, հանրային ծառայությունների համարանիշը (հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը, եթե անձը, իսկ երեխայի դեպքում՝ նրա օրինական ներկայացուցիչը, հրաժարվել է հանրային ծառայությունների համարանիշ ստանալուց)»․

3) որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետում «3-ը» բառը փոխարինել «19-ը» բառով.

4) որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետում «առկայության դեպքում» բառերը փոխարինել «ըստ անհրաժեշտության» բառերով․

5) որոշումը 2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3-5-րդ կետերով.

«3. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին՝ Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախի Հանրապետությունում գտնվող՝ Արցախում հաշվառված կամ փաստացի բնակված քաղաքացիների տվյալները Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը տրամադրել այդ անձանց վերջին սահմանահատման վերաբերյալ տվյալները։

4. Սույն միջոցառման շրջանակներում դրամական օգնության գումարները կարող են վճարվել նաև տեղական և միջազգային կազմակերպությունների կամ ֆիզիկական անձանց կողմից (այսուհետ՝ ֆինանսավորող) և նրանց կողմից հատկացված դրամական միջոցների (այսուհետ՝ այլ ֆինանսական միջոցներ) հաշվին՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից վերջիններիս հետ ձեռք բերված գրավոր համաձայնությամբ:

5. Սույն որոշման 4-րդ կետով նախատեսված դրամական օգնության գումարները վճարելու հետ կապված գործողություններ իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությանը թույլատրել՝

1) ֆինանսավորողի և (կամ) իր նախընտրած բանկի հետ, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության դրական եզրակացության առկայության դեպքում, կնքել համապատասխան պայմանագիր՝ անձնական տվյալների գաղտնիությունը երաշխավորող պայմանների ընդգրկմամբ․

2) ֆինանսավորողին և (կամ) իր նախընտրած բանկին տրամադրել շահառուների էլեկտրոնային վճարման ցուցակներ՝ պայմանագրով սահմանված կարգով։ Ընդ որում, պայմանագրով սահմանված պայմաններով շահառուին դրամական աջակցությունը վճարվում է սույն որոշմամբ սահմանված այլ ֆինանսական միջոցներից, իսկ դրանց բացակայության կամ անբավարարության (մասնակի վճարման) դեպքում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված պետական բյուջեի միջոցների հաշվին։».

6) որոշման կարգի՝

ա. 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

« 1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 12-ի N 186-Լ որոշմամբ սահմանված շահառուներին ամսական դրամական օգնություն տրամադրելու հարաբերությունները։»,

բ. 2-րդ կետի 1-ին ենթակետում «առանց դիմում ներկայացնելու, տվյալ ամսվա կենսաթոշակների վճարման» բառերը փոխարինել «առանց շահառուների կողմից դիմում ներկայացնելու, կենսաթոշակների վճարման տվյալ» բառերով,

գ. 3-րդ և 7-րդ կետերը «հունիսի 15-ը» բառերից հետո լրացնել «` ներառյալ» բառով,

դ. 3-րդ կետի 2-րդ ենթակետում «երեխայի և» բառը փոխարինել «մինչև 18 տարեկան երեխայի (այսուհետ՝ երեխա) և» բառերով, իսկ «քարտի» բառից հետո լրացնել «, երեխայի դեպքում՝ նաև ծննդյան վկայականի, եթե երեխան չունի անձնագիր կամ նույնականացման քարտ» բառերով, իսկ 5-րդ ենթակետում «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն որոշմամբ սահմանված պայմանագիր կնքած» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետությունում գործող» բառերով,

ե. 5-րդ կետում «հետ և մերժում է կամ հաստատում է» բառերը փոխարինել «, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 884-Ն որոշմամբ սահմանված՝ Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում (այսուհետ՝ ՍԷԿՏ) առկա տվյալների հետ և հաշվառում կամ մերժում է» բառերով,

զ. 6-րդ կետում «հաստատվելուց» բառը փոխարինել «հաշվառվելուց» բառով,

է. 8-րդ կետի 6-րդ ենթակետը «առկա է հաստատված» բառերը փոխարինել «առկա է հաշվառված կամ հաստատված (դիմումը ներկայացնելուց հետո առաջին անգամ վճարման ցուցակ ընդգրկված)» բառերով, իսկ 6-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7-րդ ենթակետով.

«7) համաձայն ՍԷԿՏ-ում առկա տեղեկությունների՝ շահառուն տվյալ ամսվա 1-ի դրությամբ չի գտնվել Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախի Հանրապետությունում»,

ը. 9-րդ և 10-րդ կետերում «հաստատում» բառը փոխարինել «հաշվառում» բառով, իսկ 9-րդ կետը լրացնել «Հակառակ դեպքում դիմումը մերժվում է։» նախադասությամբ,

թ. 11-րդ կետում «հաստատելու» բառը փոխարինել «հաշվառելու» բառով, «շահառուի» բառը փոխարինել «շահառուի (եթե շահառուն երեխա է, նրա ծնողի)», իսկ «սույն կարգի 3-րդ կետում նշված տվյալները» բառերը փոխարինել «շահառուի (եթե շահառուն երեխա է, նաև՝ նրա ծնողի) անուն, ազգանունը» բառերով,

ժ. 12-րդ կետը «կենսաթոշակառուների» բառից հետո լրացնել «և կենսաթոշակ ստանալու իրավունք չունեցող՝ հաշմանդամ ճանաչված անձանց» բառերով.

ժա. 13-րդ կետում «ձևավորվում է տվյալ ամսվա 10-ին և 20-ին» բառերը փոխարինել «Ծառայությունը ձևավորում է մինչև տվյալ ամսվա 20-ը» բառերով,

ժբ. 14-րդ կետից հանել «10-ին» թիվը, «տվյալների» բառից հետո լրացնել «, ինչպես նաև ՍԷԿՏ-ում տվյալ ամսվա 1-ի դրությամբ առկա տվյալների» բառերով, իսկ 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) նախորդ ամսվա 15-ից հետո ներկայացված և վճարման ցուցակը կազմելու օրվա դրությամբ հաշվառված դիմումներով ներկայացված տվյալները,»,

ժգ. 15-րդ կետը ճանաչել ուժը կորցրած,

ժդ. 16-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 16.1-ին և 16.2-րդ կետերով.

«16.1. Անձի տվյալները չեն ընդգրկվում տվյալ ամսվա վճարման ցուցակ, եթե համաձայն ՍԷԿՏ-ի տեղեկությունների՝ շահառուն այդ ամսվա 1-ի դրությամբ չի գտնվել Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախի Հանրապետությունում, ինչպես նաև եթե տվյալ ամսվա 1-ի դրությամբ հանդիսանում է Արցախի Հանրապետության կենսաթոշակառու։

16.2. Եթե երեխան բնակչության պետական ռեգիստրում հաշվառված է ծննդյան վկայականով, ապա նրա տվյալները սույն կարգի 8-րդ կետի 7-րդ ենթակետով, 14-րդ և 16.1-ին կետերով նախատեսված դեպքերում չեն համեմատվում (համադրվում) ՍԷԿՏ-ում առկա տեղեկությունների հետ։»,

ժե. 19-րդ կետում «Ամսական» բառը փոխարինել «Բացառությամբ սույն որոշման 5-րդ կետով նախատեսված դեպքի՝ ամսական» բառերով,

ժզ. 21-րդ կետում «սույն կարգի 26-րդ» բառերը փոխարինել «սույն որոշման 5-րդ» բառերով.

ժէ. 23-րդ կետում «Սույն կարգի 26-րդ» բառերը փոխարինել «Սույն որոշման 5-րդ» բառերով.

ժը. 25-րդ և 26-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:

2. Սույն որոշման գործողությունը տարածվում է 2021 թվականի փետրվարի 25-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա։

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

03.03.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ