Գլխավոր տեղեկություն
Համար
N 353-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.03.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.03.08-2021.03.21 Պաշտոնական հրապարակման օրը 19.03.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.03.2021
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.03.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.03.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 մարտի 2021 թվականի N 353-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, N 3 աղյուսակում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2215-Ն որոշման NN 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7 և 8 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 76,883.6 հազ. դրամ` համաձայն N 9 հավելվածի:

3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի 1075. «Մշակութային ժառանգության ծրագիր» ծրագրի «21001. Հուշարձանների ամրակայում, նորոգում և վերականգնում» միջոցառման շրջանակներում Այգեշատ համայնքի Թարգմանչաց եկեղեցու վերականգնման, Քոբայր երկաթգծի կայարանի Քոբայրավանքի սեղանատան վերականգնման, Ալավերդի համայնքի Սանահինի վանական համալիրի սբ Ամենափրկիչ եկեղեցու տանիքների նորոգման, Տեղի սբ Գևորգ եկեղեցու վերականգնման, Գոշավանքի սբ Աստվածածին եկեղեցու և գավթի տանիքների նորոգման և «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության «Դիլիջանի ժողովրդական արվեստի թանգարան» մասնաճյուղի նորոգման և ամրակայման նախագծային փաստաթղթերի և ծախսերի գնահատման փորձաքննության ծառայությունները ձեռք բերելու նպատակով 2020 թվականին «Գնումների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան «Մառք» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2020 թվականի նոյեմբերի 17-ին N ՀՀԿԳՄՍՆԳՀՁԲ-20/178 ծածկագրով կնքված պայմանագրի շրջանակներում կնքել համաձայնագիր:

4. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2020 թվականի նոյեմբերի 17-ին կնքված N ՀՀԿԳՄՍՆԳՀՁԲ-20/178 պետական գնման պայմանագրում «ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի» բառերը փոխարինել «Դիլիջան քաղաքի ժողովրդական արվեստների թանգարանի («Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության «Դիլիջանի ժողովրդական արվեստի թանգարան» մասնաճյուղ ԱՍ)» բառերով:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

   

Երևան


18.03.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2021 թվականի
մարտի 18-ի N 353-Ն որոշման

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2021 թվականի
մարտի 18-ի N 353-Ն որոշման

 

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2021 թվականի
մարտի 18-ի N 353-Ն որոշման

 

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության 2021 թվականի
մարտի 18-ի N 353-Ն որոշման

 

 

Հավելված N 5
ՀՀ կառավարության 2021 թվականի
մարտի 18-ի N 353-Ն որոշման

 

 

Հավելված N 6
ՀՀ կառավարության 2021 թվականի
մարտի 18-ի N 353-Ն որոշման

 

 

Հավելված N 7
ՀՀ կառավարության 2021 թվականի
մարտի 18-ի N 353-Ն որոշման

 

 

Հավելված N 8
ՀՀ կառավարության 2021 թվականի
մարտի 18-ի N 353-Ն որոշման

 

 

Հավելված N 9
ՀՀ կառավարության 2021 թվականի
մարտի 18-ի N 353-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 մարտի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան