ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
11 մարտի 2021 թվականի |
N 02-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԿԱՆԱՆՑ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԵՆՍԱՓՈՐՁԻ ՄԱՍԻՆ» ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱԹԵՐԹՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Կանանց առողջության և կենսափորձի մասին» հետազոտության հարցաթերթը՝ համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Կանանց առողջության և կենսափորձի մասին» հետազոտության հարցաթերթի լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 2-ի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Նախագահ |
Ս. Մնացականյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 մարտի 2021 թվական: