ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 փետրվարի 2021 թվականի N 256-Ա
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին ամրացված 3 միավոր տրանսպորտային միջոցը (այսուհետ՝ գույք)՝ համաձայն hավելվածի, հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ պետական գույքի կառավարման կոմիտե)՝ հետագայում այլ գերատեսչությանն ամրացնելու կամ օտարելու նպատակով։
2. Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տասնօրյա ժամկետում մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետ համատեղ ապահովել սույն որոշման հավելվածում նշված տրանսպորտային միջոցների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը։
3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված տրանսպորտային միջոցների պետական գրանցման (հաշվառման) ծախսերը ենթակա են իրականացման՝ պետական գույքի կառավարման կոմիտեի միջոցների հաշվին։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
26.02.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 256-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՑ ՀԵՏ ՎԵՐՑՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ
NN ը/կ |
Մակնիշը |
Պետական համարանիշը |
Թողարկման տարեթիվը |
Նույնացման համարը |
Սկզբնական արժեքը (դրամ) |
Հաշվեկշռային արժեքը (դրամ) |
1. |
VAZ 21214 |
265 SS 60 |
2002 թ. |
XTA21214021689612 |
3,480,000 |
0 |
2. |
NISSAN MAXIMA 3.0 |
777 SS 60 |
2006 թ. |
JN1CA31D86M210766 |
12,700,000 |
0 |
3. |
RENAULT LOGAN 1.4 |
909 SS 60 |
2015 թ. |
X7LLSRB2HFH749244 |
5,280,000 |
3,916,000 |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Թորոսյան |
26.02.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
22.04.2021, N 612-Ա | 23.04.2021, N 256-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|