Գլխավոր տեղեկություն
Համար
N 1425-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (12.03.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.10.25/74(1527) Հոդ.946.13
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.10.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.10.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.10.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հոկտեմբերի 2019 թվականի N 1425-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 1911-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածը և 36-րդ գլխով սահմանված դրույթները, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածը և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի «Հայաuտանի Հանրապետության մարզերի առողջապահության համակարգերի oպտիմալացման ծրագրերը հաuտատելու մաuին» N 1911-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝

1) որոշման N 4 հավելվածի` Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի՝

ա. «II. Մարտունու տարածաշրջան» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 9-րդ կետով.

«9. «Մարտունու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության (փոխատու կողմ) Մարտունի քաղաքի, Գետափնյա 2-րդ փողոցի 17, 17/1-17/3, 21 հասցեում գտնվող՝ 285.5 քառ. մետր մակերեսով դիահերձարանի շենքից շուրջ 140 քառ. մետր մակերեսով տարածքն անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի դատաբժշկական փորձաքննությունների բաժնի գործունեությունը կազմակերպելու նպատակով:»,

բ. «II. Մարտունու տարածաշրջան» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 10-րդ, 11-րդ և 12-րդ կետերով.

«10. Մինչև 2022 թվականի առաջին եռամսյակի ավարտը «Մարտունու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության համար կառուցել նոր մասնաշենք և բժշկական կենտրոնի բոլոր՝ պոլիկլինիկական և հիվանդանոցային ծառայությունները տեղափոխել «Մարտունու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության նոր մասնաշենք: «Մարտունու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության մահճակալների թիվը նվազեցնել՝ 95-ից դարձնելով 55 մահճակալ։ «Մարտունու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կազմում ծավալել հեմոդիալիզի բաժանմունք: Ստորև ներկայացված է «Մարտունու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության առաջարկվող կառուցվածքը.

 

 «Մարտունու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի ստացիոնար ծառայությունները

Մահճակալների թիվը (2018 թ. դրությամբ)

Մահճակալների առաջարկվող թիվը

 Վիրաբուժական

50

20

 Մեծահասակների թերապևտիկ

20

15

 Մանկաբուժական

15

15

 Ինֆեկցիոն

10

5

 Վերակենդանացման

(5)

(5)

 Ընդամենը

95

55

Աղյուսակում վերակենդանացման մահճակալների թիվը մահճակալների ընդհանուր թվի մեջ չի հաշվարկվել:

11. «Մարտունու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության նոր մասնաշենքի կառուցման աշխատանքներն ավարտելուց և ծառայությունները նորակառույց մասնաշենք տեղափոխելուց հետո՝ օրենքով սահմանված կարգով առանձնացնել ու Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին հանձնել Մարտունի քաղաքի Գետափնյա 2-րդ փողոցի 17, 17/1-17/3, 21 հասցեում գտնվող «Մարտունու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության հիվանդանոցային մասնաշենքից (կադաստրային ծածկագիրը՝ 05-003-0508-0033-001) շուրջ 17663 քառ. մետր մակերեսով տարածքը, իսկ շուրջ 2800 քառ. մետր տարածքը (Ա մասնաշենք) թողնել «Մարտունու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը: Սահմանել, որ նշված գործընթացը կիրականացվի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չափագրում իրականացնելուց և նշված տարածքները՝ որպես առանձին գույքային միավոր գրանցելուց հետո:

12. Թույլատրել «Մարտունու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը, ազատվող տարածքների հաշվեկշռային արժեքների չափով, բաժնետոմսերի ձեռքբերման և մարման միջոցով, նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալի չափը:»,

գ. «II. Ճամբարակի տարածաշրջան» բաժնի 5-րդ կետի 2-րդ և 3-րդ պարբերություններն ուժը կորցրած ճանաչել.

2) որոշման N 5 հավելվածի` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի՝

ա. «I. Վանաձոր քաղաք» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3.2-րդ կետով.

«3.2. Փակել «Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց» պետական փակ բաժնետիրական ընկերության տուբերկուլոզային բաժանմունքը՝ 15 մահճակալ հզորությամբ: Ազատել և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին հանձնել «Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց» պետական փակ բաժնետիրական ընկերության Վանաձոր քաղաքի Նիզամիի փողոցի N 53/3 հասցեում գտնվող՝ 383.97 քառ. մետր մակերեսով տարածքով տուբերկուլոզային մասնաշենքը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայական N 29122016-06-0021): Թույլատրել «Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց» պետական փակ բաժնետիրական ընկերությանը, ազատվող մասնաշենքի հաշվեկշռային արժեքների չափով, բաժնետոմսերի ձեռքբերման և մարման միջոցով, նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալի չափը:

«Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց» պետական փակ բաժնետիրական ընկերության մահճակալների քանակը կրճատել՝ առկա 30 մահճակալից դարձնելով 15 մահճակալ: Վերակազմակերպել «Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց» պետական փակ բաժնետիրական ընկերությունը՝ այն միացնելով «Վանաձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը (արդյունքում՝ 205 մահճակալ):»,

բ. «I. Վանաձոր քաղաք» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3.3-րդ կետով.

«3.3. «Վանաձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության ինֆեկցիոն ծառայության համար հարմարեցված՝ անհրաժեշտ տարածքի վերանորոգման աշխատանքներից հետո ինֆեկցիոն ծառայությունը ծավալել «Վանաձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության նորակառույց՝ Գարեգին Նժդեհի փողոցի N 2/42 հասցեում գտնվող շենքում՝ ազատելով և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին հանձնելով «Վանաձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը «Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց» պետական փակ բաժնետիրական ընկերությունից, համաձայն փոխանցման ակտի, հանձնված Վանաձոր քաղաքի Պարույր Սևակի փողոցի N 51 հասցեում գտնվող՝ 951.69 քառ. մետր մակերեսով տարածքով ինֆեկցիոն մասնաշենքը: Թույլատրել «Վանաձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը, ազատվող մասնաշենքի հաշվեկշռային արժեքների չափով, բաժնետոմսերի ձեռքբերման և մարման միջոցով, նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալի չափը:»,

գ. «I. Վանաձոր քաղաք» բաժնի 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«13. «Վանաձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բոլոր ծառայությունները տեղակայել Գարեգին Նժդեհի փողոցի N 2/42 հասցեում 2013-2018 թվականների ընթացքում կառուցված հիմնական` 12946.09 քառ. մետր և ծննդատան՝ 3395.12 քառ. մետր մակերեսով տարածքով մասնաշենքերում: «Վանաձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին հանձնել «Վանաձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության՝ Վանաձոր քաղաքի Նիզամիի փողոցի N 53/1 հասցեում տեղակայված հիվանդանոցի՝ 3347,26 քառ. մետր մակերեսով տարածքով շինությունը՝ 0,32094 հեկտար հողատարածքով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայական N 12062012-06-0061), Վանաձոր քաղաքի Նիզամիի փողոցի N 53/4 հասցեում տեղակայված հիվանդանոցի՝ 220,08 քառ. մետր և 253,74 քառ. մետր մակերեսով տարածքով շինությունները՝ 0,08765 հեկտար հողատարածքով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայական N 12062012-06-0063) և Վանաձոր քաղաքի Բանակի փողոցի N 8 հասցեում տեղակայված բոլոր շինությունները, բացառությամբ 2229.11 քառ. մետր մակերեսով տարածքով «Նարեկ» մասնաշենքից, 259.92 քառ. մետր մակերեսով տարածքով դիահերձարանից, 180.2 քառ. մետր մակերեսով տարածքով ախտաբանական մասնաշենքից և վերջիններիս հետնամասում տեղակայված՝ 381.15 քառ. մետր և 132.0 քառ. մետր մակերեսով տարածքով ավտոտնակներից (անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայական N 14122018-06-0020): Թույլատրել «Վանաձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը, ազատվող տարածքների հաշվեկշռային արժեքների չափով, բաժնետոմսերի ձեռքբերման և մարման միջոցով, նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալի չափը:»,

դ. «I. Վանաձոր քաղաք» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 13.1-ին կետով.

«13.1. «Վանաձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության (փոխատու կողմ) Վանաձոր քաղաքի Բանակի փողոցի N 8 հասցեում տեղակայված՝ 259.92 քառ. մետր մակերեսով դիահերձարանից շուրջ 132 քառ. մետր մակերեսով տարածքն անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ Լոռու մարզային դատաբժշկական փորձաքննությունների բաժնի գործունեությունը կազմակերպելու նպատակով: Դիահերձարանի մնացած՝ շուրջ 127.92 քառ. մետր մակերեսով տարածքում ծավալել «Վանաձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պաթոլոգիաանատոմիական ծառայությունը:»,

ե. «I. Վանաձոր քաղաք» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 13.2-րդ կետով.

«13.2. «Վանաձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության Վանաձոր քաղաքի Բանակի փողոցի N 8 հասցեում տեղակայված «Նարեկ» մասնաշենքը՝ 2229.11 քառ. մետր մակերեսով տարածքով, արտահիվանդանոցային ծառայություններ մատուցելու համար նախատեսված քաղաքաշինական և սանիտարահամաճարակային նորմերին համապատասխան վերանորոգում իրականացնելուց հետո, նվիրատվությամբ հանձնել «Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկա» պետական փակ բաժնետիրական ընկերությանը: Ազատել և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին հանձնել Վանաձոր քաղաքի Մյասնիկյան փողոցի N 17 հասցեում գտնվող «Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկա» պետական փակ բաժնետիրական ընկերության՝ 2134.01 քառ. մետր մակերեսով տարածքով մասնաշենքը՝ 0,2935 հեկտար հողատարածքով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայական N 1982553): Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել «Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկա» պետական փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի փոփոխությունը:»,

զ. «I. Վանաձոր քաղաք» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 13.3-րդ կետով.

«13.3. «Վանաձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության (փոխատու կողմ) ծննդատան մասնաշենքից անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով շուրջ 345 քառ. մետր մակերեսով տարածքը տրամադրել «Լոռու մարզային արյան փոխներարկման կայան» փակ բաժնետիրական ընկերությանը: Ազատել և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին հանձնել «Լոռու մարզային արյան փոխներարկման կայան» փակ բաժնետիրական ընկերության՝ 214,64 քառ. մետր մակերեսով տարածքով շենքը՝ սպասարկման համար անհրաժեշտ 0,02334 հեկտար հողատարածքով:»,

է. «I. Վանաձոր քաղաք» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 16-րդ կետով.

«16. Փակել «Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկա» պետական փակ բաժնետիրական ընկերության տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետը՝ Վանաձոր քաղաքի տուբերկուլոզային արտահիվանդանոցային ծառայություններն իրականացնելով «Վանաձորի թիվ 3 պոլիկլինիկա», «Վանաձորի թիվ 5 պոլիկլինիկա» և «Գուգարք» կենտրոնական պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունների տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետների միջոցով,

ը. «V. Ստեփանավանի տարածաշրջան» բաժնի 5-րդ կետի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ պարբերություններն ուժը կորցրած ճանաչել.

3) որոշման N 8 հավելվածի` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի՝

ա. «I. Կապանի տարածաշրջան» բաժնի 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

Փակել «Կապանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տուբերկուլոզային բաժանմունքը: «Կապանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության՝ Կապան քաղաքի Բաղաբերդի 13 հասցեում գտնվող տուբերկուլոզային մասնաշենքը՝ 1551.7 քառ. մետր մակերեսով տարածքով, հանձնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին: Թույլատրել «Կապանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը, ազատվող մասնաշենքի հաշվեկշռային արժեքի չափով, բաժնետոմսերի ձեռքբերման և մարման միջոցով, նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալի չափը»,

բ. «I. Կապանի տարածաշրջան» բաժնի 6-րդ կետի աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

« 

 «Կապանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն

Մահճակալների թիվը (2018թ. դրությամբ)

Մահճակալների առաջարկվող թիվը

 Վիրաբուժական

25

25

 Թերապևտիկ

20

20

 Մանկական

10

10

 Վերակենդանացման

(5)

(5)

 Մանկաբարձագինեկոլոգիական

20

20

 Ինֆեկցիոն

10

10

 Մաշկավեներաբանական

 Տուբերկուլոզային

30

-

 Ընդամենը

115

85

», 

 

գ. «II. Գորիսի տարածաշրջան» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.1-ին կետով.

«2.1. Փակել «Գորիսի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության հակատուբերկուլոզային բաժանմունքը:»,

դ. «II. Գորիսի տարածաշրջան» բաժնի 3-րդ կետի աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

« 

«Գորիսի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն

Մահճակալների թիվը (2018 թ. դրությամբ)

Մահճակալների առաջարկվող թիվը

 Ինֆեկցիոն

 10

10

 Մանկական ինֆեկցիոն

 Թերապևտիկ

20

20

 Սրտաբանական

 Մանկաբարձական 1

25

25

 Մանկաբարձական 2

 Գինեկոլոգիական

 Մանկական

10

10

 Վիրաբուժական

25

25

 Վերակենդանացման

(5)

(5)

 Հակատուբերկուլոզային

20

 

 Ընդամենը

110

90

 »,

 

ե. «IV. Մեղրու տարածաշրջան» բաժնի 9-րդ կետի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ պարբերություններն ուժը կորցրած ճանաչել.

4) որոշման N 9 հավելվածի` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի՝

ա. «I. Քաղաք Գյումրի» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5.1-ին կետով.

«5.1. Փակել «Գյումրու ինֆեկցիոն-հակատուբերկուլոզային հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության հակատուբերկուլոզային բաժանմունքը: «Գյումրու ինֆեկցիոն-հակատուբերկուլոզային հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությունը վերանվանել «Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության: Օրենքով սահմանված կարգով առանձնացնել հակատուբերկուլոզային բաժանմունքի գույքը և կոնսերվացնել:»,

բ. «I. Քաղաք Գյումրի» բաժնի 8-րդ կետի աղյուսակում ներկայացված «Ինֆեկցիոն հակատուբերկուլոզային հիվանդանոց» մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

« 

 Ինֆեկցիոն
հիվանդանոց

Բաժանմունքները

Մահճա-
կալների
առկա թիվը

Մահճակալների
ծանրա-
բեռնվածությունը(%)

Մահճակալների
առաջարկվող թիվը
(2019 թ. դրությամբ)

ինֆեկցիոն

40

55

 40

 »,

 

գ. «V. Ամասիայի տարածաշրջան» բաժնի 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ պարբերություններն ուժը կորցրած ճանաչել.

5) որոշման N 10 հավելվածի` Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի՝

ա. «I. Եղեգնաձորի տարածաշրջան» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6-րդ կետով.

«6. «Եղեգնաձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության (փոխատու կողմ) Եղեգնաձոր քաղաքի Վայքի փողոցի N 1 հասցեում գտնվող՝ 159 քառ. մետր մակերեսով տարածքով դիահերձարանի մասնաշենքից (անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայական N 17112017-10-0004) շուրջ 79 քառ. մետր մակերեսով տարածքը՝ անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը: Դիահերձարանի մնացած՝ շուրջ 80 քառ. մետր մակերեսով տարածքում ծավալել «Եղեգնաձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պաթոլոգիաանատոմիական ծառայությունը:»,

բ. «I. Եղեգնաձորի տարածաշրջան» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 7-րդ, 8-րդ, 9-րդ և 10-րդ կետերով.

«7. Մինչև 2022 թվականի առաջին եռամսյակի ավարտն ստեղծել «Վայոց ձորի մարզային հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերություն: «Վայոց ձորի մարզային հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանին: Նորաստեղծ «Վայոց ձորի մարզային հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության համար Եղեգնաձոր քաղաքում կառուցել նոր մասնաշենք:

8. «Եղեգնաձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից՝ օրենքով սահմանված կարգով առանձնացնել վիրաբուժական, թերապևտիկ, մանկական, մանկաբարձագինեկոլոգիական և ինֆեկցիոն բաժանմունքների գույքը և այն սահմանված կարգով հանձնել նորաստեղծ «Վայոց ձորի մարզային հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությանը: «Վայոց ձորի մարզային հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության կազմում ծավալել հեմոդիալիզի բաժանմունք: Ազատել և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին հանձնել Եղեգնաձոր քաղաքի Վայքի փողոցի N 1 հասցեում գտնվող «Եղեգնաձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բոլոր մասնաշենքերը, բացի հիվանդանոցային շենքի (4224.5 քառ. մետր) շուրջ 2338 քառ. մետր մակերեսով տարածքով ծննդատան հատվածից և 159 քառ. մետր մակերեսով տարածքով դիահերձարանի մասնաշենքերից (անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայական N 17112017-10-0004), ինչպես նաև Եղեգնաձոր քաղաքի Վ. Գևորգյան փողոցի N 1 հասցեում գտնվող՝ 1133.88 քառ. մետր մակերեսով տարածքով պոլիկլինիկայի մասնաշենքը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայական N 30072014-10-0013): Թույլատրել «Եղեգնաձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը, ազատվող շենքերի և գույքի հաշվեկշռային արժեքների չափով, բաժնետոմսերի ձեռքբերման և մարման միջոցով, նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալի չափը:

Ստորև ներկայացված է «Վայոց ձորի մարզային հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության առաջարկվող կառուցվածքը.

 

«Վայոց ձորի մարզային հիվանդանոց» ՓԲԸ-ի ծառայությունները

Մահճակալների առաջարկվող թիվը

 Վիրաբուժական

10

 Թերապևտիկ

8

 Մանկաբուժական

6

 Ինֆեկցիոն

2

 Մանկաբարձագինեկոլոգիական

10

 Վերակենդանացման

(5)

  Ընդամենը

36

Աղյուսակում վերակենդանացման մահճակալների թիվը մահճակալների ընդհանուր թվի մեջ չի հաշվարկվել:

9. «Եղեգնաձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը վերանվանել «Եղեգնաձորի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության` կազմակերպությունում կենտրոնացնելով Եղեգնաձոր քաղաքի պոլիկլինիկական ծառայությունները` ներառյալ դիագնոստիկ և լաբորատոր բաժանմունքները: «Եղեգնաձորի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության ծառայությունները տեղակայել նախկին «Եղեգնաձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը պատկանող հիվանդանոցային մասնաշենքի (4224.5 քառ. մետր) շուրջ 2338 քառ. մետր մակերեսով տարածքով ծննդատան հատվածում:

10. «Հռիփսիմե» գյուղական բժշկական ամբուլատորիա», «Աղավնաձորի առողջության առաջնային պահպանման կենտրոն», «Արենիի առողջության առաջնային պահպանման կենտրոն», «Մալիշկայի առողջության առաջնային պահպանման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունները վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Հռիփսիմե» գյուղական բժշկական ամբուլատորիա», «Աղավնաձորի առողջության առաջնային պահպանման կենտրոն», «Արենիի առողջության առաջնային պահպանման կենտրոն», «Մալիշկայի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունների: Վերակազմակերպել «Հռիփսիմե» գյուղական բժշկական ամբուլատորիա», «Աղավնաձորի առողջության առաջնային պահպանման կենտրոն», «Արենիի առողջության առաջնային պահպանման կենտրոն», «Մալիշկայի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունները՝ վերջիններս միացնելով «Եղեգնաձորի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությանը:»,

գ. «II. Վայքի տարածաշրջան» բաժնի 8-րդ կետի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ պարբերություններն ուժը կորցրած ճանաչել,

դ. «II. Վայքի տարածաշրջան» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 9-րդ, 10-րդ և 11-րդ կետերով.

«9. «Վայոց ձորի մարզային հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելուց հետո «Վայքի բուժական միավորում» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից՝ օրենքով սահմանված կարգով առանձնացնել վիրաբուժական, թերապևտիկ, մանկական, ինֆեկցիոն և մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքների գույքը և այն հանձնել նորաստեղծ «Վայոց ձորի մարզային հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությանը: Բաժնետոմսերի թողարկման ու տեղաբաշխման եղանակով ավելացնել «Վայոց ձորի մարզային հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը: Ազատել և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին հանձնել «Վայքի բուժական միավորում» փակ բաժնետիրական ընկերության Վայք քաղաքի Շահումյան 91 հասցեում գտնվող բոլոր մասնաշենքերը՝ բացի առաջին՝ պոլիկլինիկական մասնաշենքից՝ շուրջ 1657.8 քառ. մետր մակերեսով տարածքով: Թույլատրել «Վայքի բուժական միավորում» փակ բաժնետիրական ընկերությանը, ազատվող շենքերի և գույքի հաշվեկշռային արժեքների չափով, բաժնետոմսերի ձեռքբերման և մարման միջոցով, նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալի չափը:

10. «Վայքի բուժական միավորում» փակ բաժնետիրական ընկերությունը վերանվանել «Վայքի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության` կազմակերպությունում կենտրոնացնելով Վայք քաղաքի պոլիկլինիկական և շտապ բժշկական օգնության ծառայությունները: «Վայքի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության ծառայությունները տեղակայել նախկին «Վայքի բուժական միավորում» փակ բաժնետիրական ընկերությանը պատկանող՝ շուրջ 1657.8 քառ. մետր մակերեսով տարածքով առաջին մասնաշենքում:

11. «Զառիթափի առողջության առաջնային պահպանման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Զառիթափի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության: Վերակազմակերպել «Զառիթափի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը` այն միացնելով «Վայքի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությանը:»:

2. Հայաuտանի Հանրապետության Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի, Շիրակի և Վայոց ձորի մարզպետներին`

1) մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ավարտել սույն որոշմամբ նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի, Շիրակի և Վայոց ձորի մարզերի առողջապահական համակարգի օպտիմալացման ծրագրից բխող` սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությամբ, 2-րդ ենթակետի «գ», «դ», «զ» և «է» պարբերություններով, 3-րդ և 4-րդ ենթակետերով, ինչպես նաև 5-րդ ենթակետի «ա» պարբերությամբ նախատեսված աշխատանքների իրականացումը՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի պահանջներին համապատասխան.

2) մինչև 2020 թվականի հունվարի 30-ը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն ներկայացնել հաշվետվություններ սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված աշխատանքների իրականացման մասին:

(2-րդ կետը փոփ. 11.03.21 N 325-Ն)

2․1 Հայաuտանի Հանրապետության Լոռու մարզպետին`

1) մինչև 2021 թվականի օգոստոսի 31-ն ավարտել սույն որոշմամբ նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի առողջապահական համակարգի օպտիմալացման ծրագրից բխող` սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերությամբ նախատեսված աշխատանքների իրականացումը՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան.

2) մինչև 2021 թվականի սեպտեմբերի 30-ը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն ներկայացնել հաշվետվություններ սույն որոշման 2․1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսված աշխատանքների իրականացման մասին:

(2.1-ին կետը լրաց. 11.03.21 N 325-Ն)

3. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզպետներին՝

1) մինչև 2022 թվականի հունիսի 30-ը ավարտել սույն որոշմամբ նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի առողջապահական համակարգի օպտիմալացման ծրագրից բխող` սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությամբ և 5-րդ ենթակետի «բ» և «դ» պարբերություններով նախատեսված աշխատանքների իրականացումը՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան.

2) մինչև 2022 թվականի հուլիսի 31-ը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն ներկայացնել հաշվետվություններ սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված աշխատանքների իրականացման մասին:

4. Սահմանել, որ՝

1) սույն որոշմամբ նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով տարածքների տրամադրման վերաբերյալ պայմանագրի նոտարական վավերացման և անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման արդյունքում առաջացող ծախսերն իրականացվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին.

2) սույն որոշմամբ նախատեսված շենքերի սեփականության իրավունքների փոփոխության արդյունքում հաշվարկվող ավելացված արժեքի հարկը և շահութահարկը վճարվում են տվյալ տարվա «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով.

3) սույն որոշման շրջանակներում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինությանը հանձնվող անշարժ գույքի հանձնման-ընդունման աշխատանքներն իրականացվում են գույքի առանձնացման արդյունքում անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականներում արտացոլված մակերեսներով:

(4-րդ կետը խմբ. 07.05.20 N 702-Ն)

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. հոկտեմբերի 17

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
11.03.2021, N 325-Ն 12.03.2021, N 1425-Ն
07.05.2020, N 702-Ն 14.05.2020, N 1425-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան