Գլխավոր տեղեկություն
Համար
N 39-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (12.03.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ВС РА 1994/14
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.01.2021
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.01.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.01.2021

15.01.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 հունվարի 2021 թվականի N 39-Ա

 

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ ու 7-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, քաղ. Գյումրի, Մանուշյան փողոց 8 հասցեում գտնվող հիվանդանոցի շենքի 1-ին հարկից 18 278 835,05 դրամ սկզբնական արժեքով, 414,14 քառ. մետր մակերեսով և 2-րդ հարկից 15 071 851,5 դրամ սկզբնական արժեքով, 341,48 քառ. մետր մակերեսով տարածքները և դրանց զբաղեցրած, սպասարկման ու օգտագործման համար անհրաժեշտ 609.7 քառ. մետր մակերեսով հողատարածքը (այսուհետ` անշարժ գույք) հետ վերցնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեից և ամրացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեին՝ Շիրակի մարզային ստորաբաժանման տեղակայման նպատակով:

(1-ին կետը խմբ. 11.03.21 N 326-Ա)

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավարի հետ համատեղ, սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում, ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան