Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-19-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.02.2004-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.02.04/7(306) Հոդ.121
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
25.12.2003
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
17.01.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.02.2004

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2003 թվականի դեկտեմբերի 25-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈԻԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի (4 հունիսի 2002 թվականի) 38-րդ հոդվածի երկրորդ պարբերության 2-րդ ենթակետը, 39-րդ հոդվածի առաջին պարբերությունը, 44-րդ հոդվածի երկրորդ պարբերության 8-րդ ենթակետը, 46-րդ հոդվածի առաջին և երկրորդ պարբերությունները։

 

Հոդված 2. Օրենսգրքի 43-րդ հոդվածի.

1. Ութերորդ պարբերության առաջին նախադասությունից հանել «Ներկայացնում է առաջարկություններ և ապահովում է համապատասխան կառավարական մարմնի ստորագրությունը» բառերը։

2. Իններորդ պարբերությունում «գրանցման» բառը փոխարինել «հաշվառման» բառով։

 

Հոդված 3. Ուժը կորցրած ճանաչել օրենսգրքի 79-րդ հոդվածի «ըստ որակական ցուցանիշների՝ կախված ջրային ռեսուրսների դասակարգումից» բառերից հետո հոդվածում շարադրված տեքստն ամբողջությամբ։

 

Հոդված 4. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 791-րդ հոդվածով՝

 

«Հոդված 791.

Սակագների սահմանման և վերանայման գործընթացը
 

1. Սակագների սահմանման ու վերանայման կարգը, այդ առնչությամբ ջրային համակարգի օգտագործման թույլտվություն ունեցող անձի կողմից ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ձևերը և ցանկը (հայտի փաթեթը) սահմանում է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (այսուհետ՝ կարգավորող հանձնաժողով):

2. Սահմանված սակագներն ուժի մեջ են մտնում որոշումն ընդունվելուց 30 օր հետո: Սակագների գործողության ժամկետը մեկ տարուց պակաս չի կարող լինել:

3. Կարգավորող հանձնաժողովը կարող է սահմանել ջրային համակարգի օգտագործման թույլտվություն ունեցող անձի գործունեության երկարաժամկետ սակագին:

4. Սահմանված սակագինը կարող է վերանայվել ինչպես ջրային համակարգի օգտագործման թույլտվություն ունեցող անձի, այնպես էլ կարգավորող հանձնաժողովի նախաձեռնությամբ: Կարգավորող հանձնաժողովը սակագինը վերանայում (վերահաստատում կամ փոփոխում) և որոշում է կայացնում ջրային համակարգի օգտագործման թույլտվություն ունեցող անձի վերանայման հայտի փաթեթն ընդունելուց հետո՝ 90-օրյա ժամկետում:

5. Կարգավորող հանձնաժողովը սեփական նախաձեռնությամբ կարող է վերանայել գործող սակագինը և սահմանել նոր սակագին՝ իր հաստատած ընթացակարգի համաձայն՝ ելնելով ջրային համակարգի օգտագործման թույլտվություն ունեցող անձի տնտեսական գործունեության արդյունքներից, ներդրումային ծրագրերի և սպառողներին մատուցվող ծառայությունների որակի նկատմամբ ներկայացված պահանջների կատարումից:

6. Ջրային համակարգի օգտագործման թույլտվություն ունեցող անձը կարող է խմելու կամ ոռոգման կամ տեխնիկական ջուրը վաճառել կամ ջրահեռացման ծառայությունները մատուցել կարգավորող հանձնաժողովի սահմանածից ավելի ցածր սակագնով, պայմանով, որ չի վտանգվում կամ չի վտանգվի իր գործունեությունը, և եթե այդ իջեցումը կատարվում է ջրային համակարգի օգտագործման թույլտվություն ունեցող անձի շահույթի հաշվին: Սակագների նման իջեցման դեպքում նոր սակագներ սահմանելիս կարգավորող հանձնաժողովը հաշվի չի առնում սակագների իջեցման հետևանքով ջրային համակարգի օգտագործման թույլտվություն ունեցող անձի հնարավոր վնասները:

7. Հիմք ընդունելով սույն օրենսգրքի 79-րդ հոդվածը՝ կարգավորող հանձնաժողովը հաստատում է սակագների հաշվարկի համար անհրաժեշտ ցուցանիշների (շահութաբերության, մաշվածության, սեփական կարիքների, կորուստների և այլն) սահմանային (թույլատրելի) մեծությունները տոկոսային կամ բացարձակ մեծությամբ կամ հաստատում է դրանց հաշվարկման մեթոդիկաները։

8. Կարգավորող հանձնաժողովին հաշվետվություններ ներկայացնելու նպատակով կարգավորող հանձնաժողովը ջրային համակարգի օգտագործման թույլտվություն ունեցող անձանց համար սահմանում է Հայաստանի Հանրապետության օրենքներին, ազգային հաշվային պլանին և իրավական այլ ակտերին համապատասխանող հաշիվներ և ենթահաշիվներ։

9. Ջրային համակարգի օգտագործման թույլտվություն ունեցող անձը գործունեությանը վերաբերող հաշվետվությունները, այլ տեղեկատվությունը (անհրաժեշտ հիմնավորող փաստաթղթերով) ներկայացնում է կարգավորող հանձնաժողով՝ վերջինիս սահմանած ձևերով և կարգով:

10. Ներկայացված հաշվետվությունների ու տեղեկատվությունների հավաստիության ճշգրտման նպատակով կարգավորող հանձնաժողովն իրավասու է իրականացնել կամ կազմակերպել ֆինանսատնտեսական գործունեության ուսումնասիրություններ՝ պահանջելով հիմնավորող անհրաժեշտ փաստաթղթեր:»։

 

Հոդված 5. Օրենսգրքի 121-րդ հոդվածի 3-րդ կետում «երկու» բառը փոխարինել «երեք» բառով։

 

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից։


Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2004 թ. հունվարի 17
Երևան
ՀՕ-19-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան