Գլխավոր տեղեկություն
Համար
N 328-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.03.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.03.08-2021.03.21 Պաշտոնական հրապարակման օրը 11.03.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.03.2021
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.03.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.03.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 մարտի 2021 թվականի N 328-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի N 646-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 23-ի «Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամ ստեղծելու և «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1555-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» N 646-Ն որոշման N 1 հավելվածի 26-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«26. Հիմնադրամի կառավարման բարձրագույն և հսկողություն իրականացնող մարմինը խորհուրդն է: Խորհրդի առաջին կազմի անդամների լիազորություններն սկսվում են հիմնադրամի պետական գրանցման հաջորդ օրվանից, եթե նշանակվել են խորհրդի բոլոր անդամները: Խորհուրդը բաղկացած է 11 անդամից, որոնցից 6-ը պետական կառավարման մարմինների ներկայացուցիչներ են` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարը, մեկական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից, երկու ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունից, իսկ 5-ը՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի ներկայացմամբ՝ ոլորտի մասնավոր և գիտական հատվածի ներկայացուցիչներ, ովքեր նշանակվում են ռոտացիոն սկզբունքով` երկու տարի ժամկետով: Խորհրդի անհատական կազմը հաստատվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ: Հիմնադրամի տնօրենը խորհրդի քարտուղարն է: Խորհրդի անդամները չեն կարող լինել հիմնադրամի մեկ այլ մարմնի անդամ։»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

   

Երևան

 

11.03.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 մարտի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան