Գլխավոր տեղեկություն
Համար
N 172-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.03.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ОВМИД РА 2014.12.17/69(1082)
Ընդունող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ընդունման ամսաթիվ
04.03.2021
Ստորագրող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
04.03.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.03.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 172-Ա

 

«ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐԻՏԱՍ» ԲԱՐԵՍԻՐԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Մարտիգ համայնքի Ֆրանս-հայկական ասոցիացիայի կողմից աջակցության նպատակով «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության հասցեով ստացված բեռի (2008 թվականի արտադրության, CITROEN JUMPER մակնիշի շտապ օգնության մեքենա, նույնականացման համարը՝ VF7YCAMFC11497531, 3,000 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ և այլ ապրանքներ 3,240 կգ ընդհանուր քաշով, 2,060 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, բեռի ընդհանուր փոխադրման ծախսերը կազմել են 3,850 եվրո, բեռի ցանկը՝ համաձայն հավելվածի, Հյուսիսային մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:

2. «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությանը` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ

 

Երևան


04.03.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված
ՀՀ փոխվարչապետի

N 172-Ա որոշման

 

ԲԵՌԻ ՑԱՆԿ

N

Ապրանքի անվանում

Տեղ

Քաշ բրուտտո

(կգ)

Գին

(Եվրո)

1

Շտապ օգնության մեքենա CITROEN JUMPER

1122HQ2B

1

 

3000

2

Էլ․տաքացուցիչներ /նոր/

2

1760

200

3

Դիմակներ /նոր/

 

50

200

4

Շարժական բազկաթոռ /օգտագործ/

1

105

150

5

Մանկական մահճակալ /օգտագործ/

1

35

63

6

Բժշկական մահճակալ /օգտագործ/

1

212

107

7

Բժշկական ծածկոց /օգտագործ/

1

62

86

8

Դեֆիբրիլյատոր /օգտագործ/

1

139

82

9

Հակապարկելախոցային ներքնակ /օգտագործ/

1

150

75

10

Քայլակ, հենակ /օգտագործ/

1

150

110

11

Շանցի օձիկ, ոտքի/ձեռքի շինաներ /օգտագործ/

1

75

78

12

Պատգարակ /օգտագործ/

1

63

74

13

Մեծահասակի տակդիր, տականոթ /նոր/

1

245

395

14

Վիրակապական, հիգիենիկ պարագաներ /նոր/

1

74

273

15

Տաք հագուստ /նոր/

1

120

167

 

Ընդամենը՝

 

3,240

5060

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ


04.03.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ