Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-60-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Ինկորպորացիա (01.01.2004-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.01.16/3(302) Հոդ.37
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
25.12.2003
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
29.12.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2004

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2003 թվականի դեկտեմբերի 25-ին

 

«ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (2 դեկտեմբերի 1998 թվականի, ՀՕ-267, այսուհետ` օրենք) 4-րդ հոդվածում`

1) 3-րդ մասի 1-ին նախադասության «փոխհատուցում» բառը փոխարինել «օգնություն» բառով.

2) 3-րդ մասի 1-ին նախադասության «իսկ հաշմանդամ վետերաններին` 2500 դրամի չափով» բառերը փոխարինել «իսկ հաշմանդամ վետերաններին` էլեկտրաէներգիայից և տրանսպորտից օգտվելու, գազի, ջերմամատակարարման վարձերը վճարելու համար դրամական օգնություն` ամսական 3500 դրամի չափով` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով» բառերով.

3) հանել 3-րդ մասի 2-րդ նախադասությունը.

4) 4-րդ մասի «ա» և «բ» կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) արտոնյալ պայմաններով ստանալ առողջարանային բուժման ուղեգրեր` զինծառայողների համար օրենքով սահմանված կարգով.

բ) 50 տոկոս զեղչով վճարել բնակարանի, ջրահեռացման, աղբահանության, հեռախոսի և ռադիոյի վարձերը.»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2004 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2003 թ. դեկտեմբերի 29
Երևան
ՀՕ-60-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան