ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 փետրվարի 2021 թվականի N 212-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴԻ` ԸՍՏ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերությանը և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի բաղկացուցիչ մասը կազմող N 2 հավելվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) անշարժ գույքի հարկի հաշվարկման նպատակով գյուղատնտեսական նշանակության հողերի 2021 թվականի կադաստրային արժեքները՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 3-ի N 237, 2002 թվականի հուլիսի 25-ի N 1101-Ն որոշումներով հաստատված և 2016 թվականի սեպտեմբերի 2-ի N 898-Ն որոշմամբ սահմանված զուտ եկամտի և կադաստրային արժեքի չափերով.
2) Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 9-րդ, 10-րդ և 12-րդ մասերով սահմանված դեպքերում հողերի 2021 թվականի կադաստրային արժեքները՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1746-Ն որոշմամբ հաստատված բնակավայրերի հողերի կադաստրային գնահատման կարգով, տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցներով և սահմանված բազային արժեքով հաշվարկված կադաստրային արժեքի չափերով։
2. Որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված կադաստրային արժեքները հիմք են հանդիսանում պետության և համայնքային սեփականությանը պատկանող գյուղատնտեսական նշանակության հողերն օտարելու (ուղղակի կամ աճուրդով վաճառելու), ինչպես նաև վարձակալության իրավունքով տրամադրելու դեպքերում՝ վաճառքի կամ մեկնարկային նվազագույն գների հաշվարկման համար։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է նաև 2021 թվականի հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան
|
18.02.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 փետրվարի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|