Գլխավոր տեղեկություն
Համար
N 312-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.03.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.03.08-2021.03.21 Պաշտոնական հրապարակման օրը 09.03.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.03.2021
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.03.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.03.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 մարտի 2021 թվականի N 312-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 22-Ի N 437-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 22-ի «Ընդերքօգտագործման պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» N 437-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) N 1 հավելվածի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«7. Պայմանագրում փոփոխություններ կատարելու հիմքերը

Օրենսդրությամբ սահմանված դեպքերում ընդերքօգտագործման իրավունքի փոփոխության (թույլտվության ժամկետի երկարաձգում, ընդերքի տեղամասի ընդլայնում, ընդերքի տեղամասի մի մասի հրաժարում, օգտակար հանածոյի արդյունահանման նախագծի փոփոխություն, լեռնահատկացման ակտի փոփոխություն), ինչպես նաև կողմերի փոխադարձ համաձայնությամբ կողմերի հարաբերությունները կարգավորող և օրենսդրությանը չհակասող այլ պայմանների ներառման կամ փոփոխման դեպքերում կողմերն ընդերքօգտագործման պայմանագրում կատարում են համապատասխան փոփոխություններ:»

2) N 2 հավելվածի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«7. Պայմանագրում փոփոխություններ կատարելու հիմքերը

Օրենսդրությամբ սահմանված դեպքերում ընդերքօգտագործման իրավունքի փոփոխության (թույլտվության ժամկետի երկարաձգում, ընդերքի տեղամասի ընդլայնում, ընդերքի տեղամասի մի մասի հրաժարում, երկրաբանական ուսումնասիրության ծրագրի փոփոխություն), ինչպես նաև կողմերի փոխադարձ համաձայնությամբ կողմերի հարաբերությունները կարգավորող և օրենսդրությանը չհակասող այլ պայմանների ներառման կամ փոփոխման դեպքերում կողմերն ընդերքօգտագործման պայմանագրում կատարում են համապատասխան փոփոխություններ:»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

 

09.03.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 մարտի 2021 թվական: