Basic information
Number
N 947-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (25.08.2020-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Հրապարակվել է միասնական կայքում
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
24.08.2020
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
24.08.2020
Effective date
25.08.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 օգոստոսի 2020 թվականի N 947-Ա

 

«ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԻՐԵՂԵՆ ԱՊԱՑՈՒՅՑ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ, ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԻ, ՀՐԱԶԵՆԻ, ԴՐԱ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԱՍԵՐԻ, ՌԱԶՄԱՄԹԵՐՔԻ, ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՍԱՐՔԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետի`

1. Հաստատել 2017 թվականի հոկտեմբերի 11-ին Սոչիում ստորագրված «Քրեական գործերով իրեղեն ապացույց հանդիսացող թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց բաղադրիչների, հրազենի, դրա հիմնական մասերի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի և պայթուցիկ սարքերի փոխանցման կարգի մասին» արձանագրության կատարումն ապահովող միջոցառումը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. օգոստոսի 24

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2020 թ.

օգոստոսի 24-ի N 947-Ա

որոշման

 

«ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԻՐԵՂԵՆ ԱՊԱՑՈՒՅՑ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ, ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԻ, ՀՐԱԶԵՆԻ, ԴՐԱ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԱՍԵՐԻ, ՌԱԶՄԱՄԹԵՐՔԻ, ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՍԱՐՔԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ

 

NN
ը/կ

Իրավական ակտի վերնագիրն ու տեսակը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը

Իրավական ակտի նախագծի ընդունման իրավական հիմքը

Իրավական ակտի նախագծի ընդունման կապակցությամբ իրականացվող միջոցառման ֆինանսական ապահովման աղբյուրը

1.

«Քրեական գործերով իրեղեն ապացույց հանդիսացող թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց բաղադրիչների, հրազենի, դրա հիմնական մասերի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի և պայթուցիկ սարքերի փոխանցման կարգի մասին» արձանագրությամբ նախատեսված իրավասու մարմինների ցանկը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը

2020 թ. սեպտեմբերի 2-րդ տասնօրյակ

ՀՀ ոստիկանություն

«Քրեական գործերով իրեղեն ապացույց հանդիսացող թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց բաղադրիչների, հրազենի, դրա հիմնական մասերի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի և պայթուցիկ սարքերի փոխանցման կարգի մասին» արձանագրության 5-րդ հոդված, «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մաս

Ֆինանսավորում չի պահանջվում:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation