ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 մայիսի 2019 թվականի N 607-Ն
ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2.1-ին հոդվածի 7-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել տեսչական մարմինների կողմից նախորդ տարվա ընթացքում անցկացված ստուգումների և ուսումնասիրությունների վերաբերյալ, բացառությամբ քաղաքաշինության բնագավառում իրականացվող ստուգումների և ուսումնասիրությունների հաշվետվության օրինակելի ձևը՝ համաձայն N 1 հավելվածի:
(1-ին կետը լրաց., փոփ. 25.03.21 N 413-Ն)
1.1. Հաստատել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից նախորդ տարվա ընթացքում քաղաքաշինության բնագավառում անցկացված ստուգումների և ուսումնասիրությունների վերաբերյալ հաշվետվության օրինակելի ձևը՝ համաձայն N 2 հավելվածի:
(1.1-ին կետը լրաց. 25.03.21 N 413-Ն)
1.2. Սույն որոշմամբ սահմանված հաշվետվությունները հրապարակվում են Մայքրոսոֆթ Օֆիս Էքսել (Microsoft Office Excel) ձևաչափով՝ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքով սահմանված ժամկետում:
(1.2-րդ կետը լրաց. 25.03.21 N 413-Ն)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 23-ի N 607-Ն որոշման |
Օրինակելի ձև
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ _______________________________________________ (ստուգումն իրականացնող պետական մարմնի լրիվ անվանումը)
ԿՈՂՄԻՑ 20 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
|
NN ը/կ |
Տնտեսավարող սուբյեկտի լրիվ անվանումը |
Պետական գրանցման (հաշվառման) համարը |
Հարկ վճարողի հաշվառման համարը |
Ստուգման կամ ուսումնասիրության | |||
անվանումը կամ անունը, ազգանունը (անհատ ձեռնարկատիրոջ դեպքում) |
կազմակերպական-իրավական ձևը |
տեսակը |
քանակը |
անցկացման հիմքերը (Օրենքով սահմանված) | |||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
(հավելվածը խմբ. 25.03.21 N 413-Ն)
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 23-ի N 607-Ն որոշման |
Օրինակելի ձև
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
|
NN ը/կ |
Քաղաքա-շինական օբյեկտի անվանումը (շենքի, շինության/ կառույցի, կառուցվածքի) և հասցեն |
Պատվիրատու/Կառուցապատող (պետական կամ համայնքային մարմին, իրավաբանական անձ (այդ թվում՝ կոնսորցիում, համատեղ կազմակերպություն և այլն), անհատ ձեռնարկատեր, ֆիզիկական անձ) |
Նշումներ քաղաքա-շինական գործունեու-թյան հատուկ կարգավոր-ման օբյեկտ համարվելու (պատմության և մշակույթի անշարժ հուշարձան, բնության հատուկ պահպանվող տարածք |
Աշխատանք- ների համառոտ բնութագիրը (կառուցում, վերակա-ռուցում, արդիակա-նացում, վերազինում, հիմնանո- րոգում (առանց վերակա-ռուցման միջոցառում-ների), նորոգում |
Ստուգման կամ ուսումնասիրության | |||||
անվա-նումը կամ անունը, ազգա-նունը |
կազմակեր-պական-իրավական ձևը |
պետական գրանցման (հաշվառ-ման) համարը |
հարկ վճարողի հաշվառ-ման համարը |
տե-սակը |
քա-նակը |
անցկաց- ման հիմքերը (Օրենքով սահման-ված) | ||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
(հավելվածը լրաց. 25.03.21 N 413-Ն)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
25.03.2021, N 413-Ն | 27.03.2021, N 607-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|