ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 փետրվարի 2021 թվականի N 292-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի N 1708-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1708-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) որոշման N 2 հավելվածի՝
ա․ 3-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերը «և ավելի համաֆինանսավորվող հայտերը» բառերից հետո լրացնել «(բացառությամբ համայնքների գլխավոր հատակագծերի մշակման հայտերի)» բառերով,
բ․ 4-րդ կետը «ձևերին համապատասխան» բառերից հետո լրացնել «ու ըստ անհրաժեշտության ոլորտային լրացուցիչ պայմանների ներառմամբ» բառերով և կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ․
«2021 թվականին սուբվենցիայի հայտը տեխնիկական բնութագրերի հետ միասին ներկայացվում են համապատասխան մարզպետարան՝ մինչև 2021 թվականի մարտի 10-ը։»,
գ․ 5-րդ կետը «փետրվարի 5-ը» բառերից հետո լրացնել «, իսկ 2021 թվականին՝ մինչև մարտի 15-ը» բառերով,
դ․ 10-րդ կետում «2020 թվականին սուբվենցիայի ամբողջական փաթեթները ներկայացվում են համապատասխան մարզպետարաններ մինչև 2020 թվականի մայիսի 26-ը» բառերը փոխարինել «2021 թվականին սուբվենցիայի ամբողջական փաթեթները ներկայացվում են համապատասխան մարզպետարաններ մինչև 2021 թվականի հունիսի 5-ը» բառերով,
ե․ 11-րդ կետում «իսկ 2020 թվականին սուբվենցիայի ամբողջական փաթեթները նախարարություն են ներկայացվում մինչև 2020 թվականի հունիսի 1-ը» բառերը փոխարինել «իսկ 2021 թվականին սուբվենցիայի ամբողջական փաթեթները նախարարություն են ներկայացվում մինչև 2021 թվականի հունիսի 10-ը:» բառերով,
զ․ 12-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերությունը «ավագանու որոշումը» բառերից հետո լրացնել «, բացառությամբ այն համայնքների, որտեղ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ավագանի չի ձևավորվել։» բառերով,
է․ 17-րդ կետում «2020 թվականին հանձնաժողովի նիստերում սուբվենցիայի հայտերը քննարկվում են մինչև 2020 թվականի հուլիսի 20-ը» բառերը փոխարինել «2021 թվականին հանձնաժողովի նիստերում սուբվենցիայի հայտերը քննարկվում են մինչև 2021 թվականի հուլիսի 30-ը» բառերով,
ը․ ուժը կորցրած ճանաչել 22․1-ին, 22․2-րդ և 22․3-րդ կետերը,
թ. 24-րդ կետի աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
|
», |
ժ. հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 24․2-րդ կետով.
«24․2 Համայնքների գլխավոր հատակագիծ չունեցող համայնքների դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համաֆինանսավորման չափաբաժինը նվազում է 5 տոկոսով, բացառությամբ այն համայնքների, որոնք ընթացիկ տարում ներկայացրել են գլխավոր հատակագծի մշակման սուբվենցիոն հայտ, ինչպես նաև այն համայնքների, որոնց գլխավոր հատակագծերը նախատեսվում է մշակել ընթացիկ տարում այլ ծրագրերի շրջանակներում։».
2) որոշման N 3 հավելվածի՝
ա․ «Սահմանամերձ, բարձր լեռնային համայնք/ բնակավայրի» տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով․
« |
|
», |
բ․ «Ծրագրի արդյունքներին հասնելու գործողությունները և միջոցառումները» սյունակում «(այդ թվում` շինարարական աշխատանքների, ասֆալտապատման, խողովակների, հաղորդալարերի, լուսատուների (ԼԵԴ), նկարագրություններն ու ծավալները (չափերը)» բառերը փոխարինել «(այդ թվում` շինարարական աշխատանքների ծավալները, կառուցվող և նորոգվող փողոցների ու մայթերի երկարություններն ու մակերեսները, ջրամատակարարման, կոյուղու, ոռոգման և գազի խողովակների երկարությունները և նկարագրությունները, լուսավորության հաղորդալարերի երկարությունները, հենասյուների քանակը, լուսատուների (ԼԵԴ) նկարագրությունները» բառերով,
գ․ «Ծրագրի ազդեցությունը համայնքի և շահառուների վրա» սյունակում «ասֆալտապատման» բառը փոխարինել «փողոցների կառուցման և նորոգման» բառերով,
դ․ «Ծրագրի ընդհանուր բյուջեն» սյունակը «......... դրամ (100%),» բառերից հետո լրացնել «Մինչև ընթացիկ տարվա վերջ չավարտվող ծրագրերի դեպքում՝ հստակ առանձնացնել ընթացիկ տարվա ծախսերը և հաջորդ տարվա ծախսերը» բառերով.
3) որոշման N 4 հավելվածի՝
ա․ «Մշտադիտարկումը և գնահատումը» սյունակի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«Մարզպետարանն իրականացնում է յուրաքանչյուր սուբվենցիոն ծրագրի մասով համայնքի և կապալառուի կամ մատակարարի միջև կնքված պայմանագրերի հավաքագրում և մշտադիտարկում»,
բ․ «Մշտադիտարկումը և գնահատումը» սյունակի 4-րդ կետում «նախարարություն» բառը փոխարինել «ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն (այսուհետ՝ նախարարություն)» բառերով,
գ․ «Մշտադիտարկումը և գնահատումը» սյունակի 13-րդ կետը «արձանագրությունները» բառից հետո լրացնել «, ինչպես նաև յուրաքանչյուր ծրագրի իրականացման համար համայնքի և կապալառուի կամ մատակարարի միջև կնքված պայմանագրերը» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
04.03.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 մարտի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|