Գլխավոր տեղեկություն
Համար
N 115-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.02.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
12.02.2021
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.02.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.02.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

       

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

          

12 փետրվարի 2021 թվականի N 115-Ա

 

ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԻՋԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ «ԿԼՈՐ ՍԵՂԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Շվեյցարիայի Համադաշնության Մալթայի միաբանության օգնության և աջակցության հիմնադրամի կողմից՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի բժշկական հաստատություններին անհատույց բաշխելու նպատակով, Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական «Կլոր սեղան» հիմնադրամի հասցեով ուղարկված բեռի (139 տեղ, 6,940 կգ ընդհանուր քաշով, 2,550 շվեյցարական ֆրանկին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 1,070 ԱՄՆ դոլար, բեռի և բաշխման ցանկը՝ համաձայն հավելվածի, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:

2. Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական «Կլոր սեղան» հիմնադրամին՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25‑րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

       

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ

 

2021 թ. փետրվարի 12

Երևան

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2021 թ.

փետրվարի 12-ի N 115-Ա

որոշման

 

ԲԵՌԻ ՑԱՆԿ

    

Ապրանքի անվանում

Քանակ (հատ)

Գին (շվեյցարական ֆրանկ)

Էլեկտրական մահճակալ ներքնակով

30

1500

Մահճակալներին կից սեղաններ

30

600

Հավելյալ ներքնակներ

10

100

Քայլակներ

15

150

Անվասայլակներ

5

50

Պատգարակ

48

100

Տարբեր բժշկական պարագաներ (պլաստմասե աթոռներ լոգանքի համար, դույլեր)

1

50

Ընդամենը

 

2,550

       

ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆԿ

     

Հ/Հ

Ստացող (շահառու)

 Քանակ
 (հատ)

Ապրանքի անվանում

1

Շիրակի մարզի
Արթիկ Բժշկական կենտրոն ՓԲԸ

25

Էլեկտրական մահճակալ ներքնակով

2

Շիրակի մարզի
Արթիկ Բժշկական կենտրոն ՓԲԸ

25

Մահճակալներին կից սեղաններ

3

Շիրակի մարզի
Արթիկ Բժշկական կենտրոն ՓԲԸ

10

Հավելյալ ներքնակներ

4

Շիրակի մարզի
Արթիկ Բժշկական կենտրոն ՓԲԸ

10

Քայլակներ

5

Շիրակի մարզի
Արթիկ Բժշկական կենտրոն ՓԲԸ

2

Անվասայլակներ

6

Շիրակի մարզի
Արթիկ Բժշկական կենտրոն ՓԲԸ

20

Պատգարակ

7

Շիրակի մարզի
Արթիկ Բժշկական կենտրոն ՓԲԸ

1

Տարբեր բժշկական պարագաներ (պլաստմասե աթոռներ լոգանքի համար, դույլեր)

8

Գյումրու Մոր և Մանկան Ավստրիական հիվանդանոց

5

Էլեկտրական մահճակալ ներքնակով

9

Գյումրու Մոր և Մանկան Ավստրիական հիվանդանոց

5

Մահճակալներին կից սեղաններ

10

Գյումրու Մոր և Մանկան Ավստրիական հիվանդանոց

5

Քայլակներ

11

Գյումրու Մոր և Մանկան Ավստրիական հիվանդանոց

3

Անվասայլակներ

12

Գյումրու Մոր և Մանկան Ավստրիական հիվանդանոց

28

Պատգարակ

             

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ