ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 215-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 1740-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետությունում կանանց հարցերով խորհուրդ և աշխատանքային խումբ ստեղծելու, դրանց անհատական կազմերը, կանանց հարցերով խորհրդի աշխատակարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի մարտի 30-ի N 213-Ա, 2010 թվականի հուլիսի 30-ի N 605-Ա, 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1152-Ա որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1740-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) 1-ին հավելվածում՝
ա. «Զ. Բաթոյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար» բառերը հանել,
բ. «Ն. Զոհրաբյան - ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Ն. Զոհրաբյան - ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր» բառերով,
գ. «Ա. Աբրոյան - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Վ. Պողոսյան - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ» բառերով,
դ. «Ա. Անափիոսյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Ժ. Անդրեասյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ» բառերով,
ե. «Ա. Ավանեսյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Լ. Նանուշյան - ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ» բառերով,
զ. «Գ. Բալայան - Պաշտպանության նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Ա. Սարգսյան - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ» բառերով,
է. «Ա. Սարգսյան - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ» բառերից հետո լրացնել «Ա․ Մազմանյան - ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ» բառերով,
ը․ «Ն․ Մարգարյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Ն․ Խլղաթյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի իրավախորհրդատու» բառերով»,
թ․ «Ժ. Անդրեասյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ (խորհրդի քարտուղար)» բառերը փոխարինել «Տ. Ստեփանյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ (խորհրդի քարտուղար)» բառերով.
2) 2-րդ հավելվածում՝
ա. «Ժ. Անդրեասյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար)» բառերը փոխարինել «Տ. Ստեփանյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար)» բառերով,
բ. «Վ. Այդինյան - ՀՀ փոխվարչապետ Տ. Ավինյանի օգնական» բառերը փոխարինել «Լ. Ջանազյան - ՀՀ փոխվարչապետ Տ. Ավինյանի գրասենյակի ղեկավարի օգնական» բառերով,
գ. «Օ. Ազատյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խորհրդական» բառերը փոխարինել «Ք. Հովհաննիսյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հավասար հնարավորությունների ապահովման վարչության պետ» բառերով,
դ. «Ա. Ավետիսյան - ՀՀ պաշտպանության նախարարության մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ» բառերը փոխարինել «Ա. Ավետիսյան - ՀՀ պաշտպանության նախարարության զինծառայողների առողջապահական, սոցիալական պաշտպանության և վետերանների հարցերով գլխավոր վարչության պետ, գնդապետ» բառերով,
ե. «Ն. Դուրյան - ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ» բառերը փոխարինել «Ն. Դուրյան - ՀՀ ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ» բառերով,
զ. «Թ. Հարությունյան - ՀՀ արդարադատության նախարարության իրավական ապահովման վարչության օրենսդրության մշակման բաժնի պետ» բառերը փոխարինել «Թ. Հարությունյան - ՀՀ արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության վարչության պետ» բառերով,
է. «Լ. Քալանթարյան - ՀՀ վիճակագրական կոմիտեի աշխատանքի վիճակագրության բաժնի պետ» բառերից առաջ լրացնել «Ս. Բոստանչյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հավասար հնարավորությունների ապահովման վարչության մարդկանց թրաֆիքինգի և կանանց հիմնահարցերի բաժնի պետ» բառերով,
ը. «Մ. Հովակիմյան - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալի օգնական» բառերը փոխարինել «Մ. Աչիկյան - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալի օգնական» բառերով։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան
|
09.03.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |