Գլխավոր տեղեկություն
Համար
N 101-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.02.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
09.02.2021
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.02.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.02.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 փետրվարի 2021 թվականի N 101-Ա

 

«ԱՌԴԱ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՋԱԿՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՇԻՐԱԿ» ԲԺՇԿԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «ԱՌԴԱ» առողջապահական և աջակցման կենտրոն» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 363,300,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Շիրակ» բժշկական ծառայություններ» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «ԱՌԴԱ» առողջապահական և աջակցման կենտրոն» բարեգործական հիմնադրամի կողմից կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն.

1) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Ղարս» մասնաճյուղի հետ (ՀՎՀՀ՝ 01520882) 2015 թվականի դեկտեմբեր 11-ին կնքված N 120648 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի փետրվարի 15-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարում` 2,800,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Շիրակի ԳԳՄ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00046317) 2014 թվականի ապրիլի 1‑ին կնքված N 02108133528 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի փետրվարի 15-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում բնական գազի մատակարարում` 6,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի

3) «ԱրմենՏել», այսուհետ «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02500052) 2015 թվականի դեկտեմբերի 11-ին կնքված` N 113103315 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի փետրվարի 15-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում բջջային հեռախոսակապի ծառայությունների մատուցում` 1,250,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

3. «ԱՌԴԱ» առողջապահական և աջակցման կենտրոն» բարեգործական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ

 

2021 թ. փետրվարի 9

Երևան

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2021 թ.

փետրվարի 9-ի N 101-Ա

որոշման

 

«ՇԻՐԱԿ» ԲԺՇԿԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ»

 

ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի նպատակը

Շիրակի մարզի, Գյումրի քաղաքի սակավապահովված ընտանիքներին, ծնողազուրկ երեխաններին, մանկատներին, ծերանոցներին անվճար բուժսպասարկում, ատամնաբուժական և ակնաբուժական ծառայությունների իրականացում:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Ակնկալվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով արտոնություններից:

3.

Բարեգործը

«ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամ (Երևան, Պ. Սևակի 9, ՀՎՀՀ՝ 00057312):

4.

Ծրագիրը կատարողը

Գյումրու «ԱՌԴԱ» առողջապահական և աջակցման կենտրոն բարեգործական հիմնադրամ (Շիրակի մարզ, Գյումրի, Մ. Խորենացի 19, ՀՎՀՀ՝ 05531591):

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

ՀՀ, Շիրակի մարզ, Գյումրի, առողջապահության բնագավառ:

6.

Ծրագրի բյուջեն

363,300,000 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Շիրակի մարզի, Գյումրի քաղաքի սակավապահովված ընտանիքներ, ծնողազուրկ երեխաներ, մանկատան սաներ և միայնակ ծերեր:
Տարեկան սպասարկվելու է շուրջ 11000 շահառու:

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2021 թվականի փետրվարի 15-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 30-ը:
Ծրագիրը շարունակական է, այն իրականացվում է սկսած 2006 թվականից:

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Անվճար բժշկական ծառայությունների (ուլտրաձայնային ախտորոշում, բիոքիմիական-կլինիկական լաբորատոր ծառայություններ, գինեկոլոգիական, թերապևտիկ, ակնաբուժական ծառայություններ) իրականացում – 267,300,000 դրամ.
 Բժշկական սարքավորումների, պարագաների և դեղորայքի ձեռքբերում կամ ներմուծում – 70,000,000 դրամ.
 Գրասենյակային, վարչական և կոմունալ ծախսեր – 26,000,000 դրամ.

10.

Ձեռք բերվող ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

 Բժշկական սարքավորումների, գույքի ձեռքբերում կամ ներմուծում – 92,500,000 դրամ, տարեկան 18,500,000 դրամ.
 Բժշկական պարագաների ձեռքբերում կամ ներմուծում – 50,000,000 դրամ, տարեկան 10,000,000 դրամ.
 Դեղորայքի ձեռքբերում – 20,000,000 դրամ, տարեկան 4,000,000 դրամ.
 Գրասենյակային և վարչական ծախսեր – 10,500,000 դրամ, տարեկան 2,100,000 դրամ.
 Կոմունալ ծախսեր – 12,500,000 դրամ, տարեկան 2,500,000 դրամ.
 Ֆինանսական գործունեության աուդիտի ծախսեր – 3,000,000 դրամ, տարեկան 600,000 դրամ:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

 Գրասենյակային և վարչական ծախսեր – 10,500,000 դրամ
 Կոմունալ ծախսեր – 12,500,000 դրամ, այդ թվում.
Գազամատակարարում – 6,500,000 դրամ
Էլեկտրամատակարարում – 2,800,000 դրամ
Հեռախոսակապի ծառայություններ – 1,250,000 դրամ
 Ֆինանսական գործունեության աուդիտի ծախսեր – 3,000,000 դրամ

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարան:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N66-Ն որոշմամբ հաստատված «Բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի» 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան