ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 փետրվարի 2021 թվականի N 101-Ա
«ԱՌԴԱ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՋԱԿՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՇԻՐԱԿ» ԲԺՇԿԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «ԱՌԴԱ» առողջապահական և աջակցման կենտրոն» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 363,300,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Շիրակ» բժշկական ծառայություններ» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «ԱՌԴԱ» առողջապահական և աջակցման կենտրոն» բարեգործական հիմնադրամի կողմից կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն.
1) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Ղարս» մասնաճյուղի հետ (ՀՎՀՀ՝ 01520882) 2015 թվականի դեկտեմբեր 11-ին կնքված N 120648 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի փետրվարի 15-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարում` 2,800,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Շիրակի ԳԳՄ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00046317) 2014 թվականի ապրիլի 1‑ին կնքված N 02108133528 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի փետրվարի 15-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում բնական գազի մատակարարում` 6,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի
3) «ԱրմենՏել», այսուհետ «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02500052) 2015 թվականի դեկտեմբերի 11-ին կնքված` N 113103315 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի փետրվարի 15-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում բջջային հեռախոսակապի ծառայությունների մատուցում` 1,250,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. «ԱՌԴԱ» առողջապահական և աջակցման կենտրոն» բարեգործական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |
2021 թ. փետրվարի 9 Երևան |
Հավելված ՀՀ փոխվարչապետի 2021 թ. փետրվարի 9-ի N 101-Ա որոշման |
«ՇԻՐԱԿ» ԲԺՇԿԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ»
ԾՐԱԳԻՐ
1. |
Ծրագրի նպատակը |
Շիրակի մարզի, Գյումրի քաղաքի սակավապահովված ընտանիքներին, ծնողազուրկ երեխաններին, մանկատներին, ծերանոցներին անվճար բուժսպասարկում, ատամնաբուժական և ակնաբուժական ծառայությունների իրականացում: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Ակնկալվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
«ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամ (Երևան, Պ. Սևակի 9, ՀՎՀՀ՝ 00057312): |
4. |
Ծրագիրը կատարողը |
Գյումրու «ԱՌԴԱ» առողջապահական և աջակցման կենտրոն բարեգործական հիմնադրամ (Շիրակի մարզ, Գյումրի, Մ. Խորենացի 19, ՀՎՀՀ՝ 05531591): |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
ՀՀ, Շիրակի մարզ, Գյումրի, առողջապահության բնագավառ: |
6. |
Ծրագրի բյուջեն |
363,300,000 դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
Շիրակի մարզի, Գյումրի քաղաքի սակավապահովված ընտանիքներ, ծնողազուրկ երեխաներ, մանկատան սաներ և միայնակ ծերեր: |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2021 թվականի փետրվարի 15-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 30-ը: |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Անվճար բժշկական ծառայությունների (ուլտրաձայնային ախտորոշում, բիոքիմիական-կլինիկական լաբորատոր ծառայություններ, գինեկոլոգիական, թերապևտիկ, ակնաբուժական ծառայություններ) իրականացում – 267,300,000 դրամ. |
10. |
Ձեռք բերվող ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
● Բժշկական սարքավորումների, գույքի ձեռքբերում կամ ներմուծում – 92,500,000 դրամ, տարեկան 18,500,000 դրամ. |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
● Գրասենյակային և վարչական ծախսեր – 10,500,000 դրամ |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարան: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N66-Ն որոշմամբ հաստատված «Բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի» 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |