Basic information
Number
N 1403-Ն
Type
Որոշում
Act type
Պաշտոնական Ինկորպորացիա (01.09.2020-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2007.12.12/62(586) Հոդ.1295
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
29.11.2007
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
03.12.2007
Effective date
01.01.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 նոյեմբերի 2007 թվականի N 1403-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿՈՎ, ՆՊԱՍՏԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎՃԱՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ, ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ԱՍՊԻՐԱՆՏՆԵՐԻ ԵՎ ԴՈԿՏՈՐԱՆՏՆԵՐԻ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 23-Ի N 396-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ ասպիրանտների և դոկտորանտների սոցիալական վիճակը բարելավելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ ասպիրանտների կրթաթոշակի չափը` հայագիտական ուղղվածությամբ մասնագիտություններով` 65000 դրամ, բնագիտական և այլ մասնագիտություններով` 60000 դրամ, տնտեսագիտական և իրավաբանական մասնագիտություններով` 55000 դրամ, ինչպես նաև դոկտորանտներինը` 65000 դրամ:

(1-ին կետը փոփ. 23.04.20 N 611-Ն)

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 23-ի «Հայաստանի Հանրապետության պետական պատվերով սովորող ասպիրանտների և դոկտորանտների կրթաթոշակների չափերը սահմանելու մասին» N 396-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան

 

2007 թ. դեկտեմբերի 3

Երևան

 

Change History
Changing Act Corresponding incorporation
23.04.2020, N 611-Ն 01.09.2020, N 1403-Ն
Changed acts
Changing Act Corresponding incorporation