Basic information
Number
N 1334-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (15.08.2020-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՆԻԱԺ 2020.06.30/2(67)
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
13.08.2020
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
14.08.2020
Effective date
15.08.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 օգոստոսի 2020 թվականի N 1334-Ա

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ՄԱՐՏԻ 26-Ի N 370-Ա որոշման մեջ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ փոփոխություն կատարելու մասին

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԳՈԼԴՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 370-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`

1) 1-ին կետի «Ծագման երկիրը» սյունակը «Հարավային Կորեա» բառերից հետո լրացնել «Չինաստան, Իրան, Թուրքիա, Լեհաստան, Ուկրաինա» բառերով.

2) 2-6-րդ կետերի «Ծագման երկիրը» սյունակը «Չինաստան» բառից հետո լրացնել «Հարավային Կորեա, Իրան, Թուրքիա, Լեհաստան, Ուկրաինա» բառերով.

3) հավելվածը 6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7-10-րդ կետերով.

 

«

7.

7318149900

Պտուտակներ սև մետաղից ինքնապարուրակվող, ցինկապատ, իր տափօղակով՝ մետաղի համար

Պտուտակներ

կգ

16 000

Հարավային Կորեա, Լեհաստան, Չինաստան, Թուրքիա, Ուկրաինա, Իրան

12 000 000

8.

7318129000

Պտուտակներ սև մետաղից տափօղակով, ցինկապատ՝ փայտի համար

Պտուտակներ

կգ

64 000

Հարավային Կորեա, Լեհաստան, Չինաստան, Թուրքիա, Ուկրաինա, Իրան

48 000 000

9.

7306619209

Խողովակներ քառակուսի կամ ուղղանկյուն լայնակի հատման, 2 մմ-ից ոչ ավելի պատի հաստությամբ

Խողովակներ

կգ

100 000

Հարավային Կորեա, Լեհաստան, Չինաստան, Թուրքիա, Ուկրաինա, Իրան

30 000 000

10.

7306619909

Խողովակներ քառակուսի կամ ուղղանկյուն լայնակի հատման, 2 մմ-ից ավելի պատի հաստությամբ

Խողովակներ

կգ

200 000

Հարավային Կորեա, Լեհաստան, Չինաստան, Թուրքիա, Ուկրաինա, Իրան

60 000 000

».

4) հավելվածի «ԸՆԴԱՄԵՆԸ» պարբերության մեջ «4 792 850 000» թիվը փոխարինել «4 942 850 000» թվով։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. օգոստոսի 14

Երևան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation