Գլխավոր տեղեկություն
Համար
N 102-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.02.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Published on a joint site
Ընդունող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ընդունման ամսաթիվ
10.02.2021
Ստորագրող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
10.02.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.02.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 փետրվարի 2021 թվականի N 102-Ա

 

«ՀԻՄՆԱՏԱՎՈՒՇ» ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՆ ՈՒ ԱՐՑԱԽԻՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Հիմնատավուշ» զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող` 4,800,000 եվրոյին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ «Օժանդակություն Հայաստանի Հանրապետությանն ու Արցախին» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Հիմնատավուշ» զարգացման հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02600539) «Պրեմիում Ֆուդ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02273477) 2020 թվականի դեկտեմբերի 17-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է պարենամթերքի մատակարարում` 40,000,000 դրամի չափով` առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է վերոգրյալ ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. «Հիմնատավուշ» զարգացման հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ

 

2021 թ. փետրվարի 10

Երևան

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2021 թ.

փետրվարի 10-ի N 102-Ա

որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

«ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԱՐՑԱԽԻՆ»

 

1. Ծրագրի նպատակը

Նպաստել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության բնակավայրերի տնտեսական զարգացմանը, այդ բնակավայրերի բնակչության կենսամակարդակի բարձրացմանը, պարենի անբավարարության կրճատմանը, ցուցաբերել ֆինանսական օժանդակություն, մատուցել ծառայություններ և տրամադրել ապրանքներ: Ցուցաբերել օժանդակություն ֆիզիկական և շահույթ չհետապնդող իրավաբանական անձանց իրենց նախաձեռնություններում և աջակցել ծրագրերի իրականացմանը:

2. Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի, պարտադիր վճարումների գծով` օրենքով սահմանված արտոնություններից:

3. Բարեգործը

Ֆրանսիայի Հայկական Հիմնադրամ՝ գրանցված Փարիզի ոստիկանության կողմից 06.05.1993 թ., թիվ 93/1859 հրամանի համաձայն: Հասցե՝ Ֆրանսիա 75660 Փարիզ (14) Բե Պե 12 (էլ.հասցե՝ info@fondsarmenien.org) և Ֆրանսիայի Օ-դը-Սեն վարչական շրջան, Ֆրանսուա Արագոյի պողոտա, շենք Ռեֆլետ-Դեֆանս-14: (Բարեգործի կողմից նվիրաբերվող գումարները, ինչպես նախկինում, փոխանցվելու են նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով):

4. Ծրագիրը կատարողը

«ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամ, (ՀՀ, ք. Երևան, Մաշտոցի 5ա/11 ,ՀՎՀՀ՝ 02600539)
Գործունեության հասցե՝ ՀՀ, Տավուշի մարզ, գ. Լուսաձոր, 12 փողոց, 2 /1

5. Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության տարածքում
Բնագավառը՝ սոցիալական

6. Ծրագրի բյուջեն

4,800,000 (Չորս միլիոն ութ հարյուր հազար) եվրոյին համարժեք ՀՀ դրամ

7. Բարեգործություն ստացողը

Ծրագրի շահառուներ են համարվում «ՀիմնաՏավուշ» Զարգացման Հիմնադրամի շահառուները, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության սոցիալապես անապահով, կարիքավոր և խոցելի խմբերը, ընտանիքները, ֆիզիկական և շահույթ չհետապնդող իրավաբանական անձինք:

8. Ծրագրի իրականացման տևողությունը

2021 թվականից հունվարի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը:

9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը (եվրոյին համարժեք ՀՀ դրամ)

Սոցիալական աջակցությանն ուղղված միջոցառումներ, որոնք 2021-ից 2023 թվականներին կատարվելու են 3 փուլերով՝ հավասարաչափ բաշխմամբ:
 Պարենի ձեռքբերում, ներմուծում, անհատույց տրամադրում, 1,200,000 (մեկ միլիոն երկու հարյուր հազար) եվրոյին համարժեք ՀՀ դրամ (տարեկան 400,000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ)
 Հագուստի, համազգեստի ձեռքբերում, ներմուծում, անհատույց տրամադրում, 100,000 (մեկ հարյուր հազար) եվրոյին համարժեք ՀՀ դրամ (տարեկան 33,333.3 եվրոյին համարժեք ՀՀ դրամ)
 Կացարանների կառուցում, շինանյութի ձեռքբերում, անհատույց տրամադրում, 2,000,000 (երկու միլիոն), եվրոյին համարժեք ՀՀ դրամ (տարեկան 666,666.6 եվրոյին համարժեք ՀՀ դրամ)
 Կաթնամթերքի ձեռքբերում, անհատույց տրամադրում 500,000 (հինգ հարյուր հազար) եվրոյին համարժեք ՀՀ դրամ (տարեկան 166,666.67 եվրոյին համարժեք ՀՀ դրամ)
 Անհրաժեշտ պարագաների, գույքի, գործիքների ձեռքբերում, ներմուծում, անհատույց տրամադրում, 20,000 (քսան հազար) եվրոյին համարժեք ՀՀ դրամ (տարեկան 6,666.6 եվրոյին համարժեք ՀՀ դրամ)
 Տրանսպորտային միջոցների ձեռքբերում, ներմուծում, վերանորոգում, անհատույց տրամադրում (երկու բեռնատար), 50,000 (հիսուն հազար) եվրոյին համարժեք ՀՀ դրամ (տարեկան 16666.67 եվրոյին համարժեք ՀՀ դրամ)
 Տեխնիկայի վարձակալություն, անհատույց վարձակալությամբ տրամադրում, 10,000 (տասը հազար) եվրոյին համարժեք ՀՀ դրամ (տարեկան 3,333.3 եվրոյին համարժեք ՀՀ դրամ)
 Վերականգնվող էներգակիր սարքավորումների և դրանց պահեստամասերի ձեռքբերում, ներմուծում, անհատույց տրամադրում և շահագործման ծախսեր, 150,000 (մեկ հարյուր հիսուն հազար) եվրոյին համարժեք ՀՀ դրամ (տարեկան 50,000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ)
 Սոցիալական միջոցառումների կազմակերպում, 86,000 (ութսունվեց հազար) եվրոյին համարժեք ՀՀ դրամ (տարեկան 28,666.67 եվրոյին համարժեք ՀՀ դրամ)
 Բարեգործական բեռնարկղերի ներմուծում, անհատույց տրամադրում 210,000 (երկու հարյուր տասը հազար) եվրոյին համարժեք ՀՀ դրամ (տարեկան 70,000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ)
 Գրասենյակային և տրանսպորտային ծախսեր, 40,000 (քառասուն հազար) եվրոյին համարժեք ՀՀ դրամ (տարեկան 13,333.3 եվրոյին համարժեք ՀՀ դրամ)
 Աշխատավարձ, 100,000 (մեկ հարյուր հազար) եվրոյին համարժեք ՀՀ դրամ (տարեկան 33,333.3 եվրոյին համարժեք ՀՀ դրամ)
 Աուդիտորական ծախսեր, 5,000 (հինգ հազար) եվրոյին համարժեք ՀՀ դրամ(տարեկան 1,666.6 եվրոյին համարժեք ՀՀ դրամ)
 Խորհրդատվական ծառայություններ, 15,000 (տասնհինգ հազար) եվրոյին համարժեք ՀՀ դրամ (տարեկան 5,000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ)
 Կոմունալ վճարումներ, 9,000 (ինը հազար) եվրոյին համարժեք ՀՀ դրամ (տարեկան 3,000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ)
 Տարածքի վարձակալություն, 75,000 (յոթանասունհինգ հազար) եվրոյին համարժեք ՀՀ դրամ (տարեկան 25,000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ)
 Գործուղման ծախսեր, 30,000 (երեսուն հազար) եվրոյին համարժեք ՀՀ դրամ (տարեկան 10,000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ)
 Չնախատեսված ծախսեր, 200,000 (երկու հարյուր հազար) եվրոյին համարժեք ՀՀ դրամ (տարեկան 66,666.6 եվրոյին համարժեք ՀՀ դրամ)
Ընդամենը՝ 4,800,000 (չորս միլիոն ութ հարյուր հազար) եվրոյին համարժեք ՀՀ դրամ

10. Ձեռք բերվող ապրանքների (ներմուծվող) ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները (եվրոյին համարժեք ՀՀ դրամ)

 Պարենի ձեռքբերում, 800,000 (ութ հարյուր հազար) եվրոյին համարժեք ՀՀ դրամ
 Պարենի ներմուծում, 400,000 (չորս հարյուր հազար) եվրոյին համարժեք ՀՀ դրամ
 Հագուստի, համազգեստի ձեռքբերում, 10,000 (տասը հազար) եվրոյին համարժեք ՀՀ դրամ
 Հագուստի, համազգեստի ներմուծում, 90,000 (իննսուն հազար) եվրոյին համարժեք ՀՀ դրամ
 Կացարանների կառուցում, շինանյութի ձեռքբերում, 2,000,000 (երկու միլիոն) եվրոյին համարժեք ՀՀ դրամ
 Կաթնամթերքի ձեռքբերում, 500,000 (հինգ հարյուր հազար) եվրոյին համարժեք ՀՀ դրամ
 Անհրաժեշտ պարագաների, գույքի, գործիքների ներմուծում, 10,000 (տասնհինգ հազար) եվրոյին համարժեք ՀՀ դրամ
 Անհրաժեշտ պարագաների, գույքի, գործիքների ձեռքբերում, 10,000 (տասը հազար) եվրոյին համարժեք ՀՀ դրամ
 Տրանսպորտային միջոցների ձեռքբերում, ներմուծում (երկու բեռնատար), 50,000 (հիսուն հազար) եվրոյին համարժեք ՀՀ դրամ
 Տեխնիկայի վարձակալություն, 10,000 (տասը հազար) եվրոյին համարժեք ՀՀ դրամ
 Վերականգնվող էներգակիր սարքավորումների և դրանց պահեստամասերի ձեռքբերում, ներմուծում և շահագործման ծախսեր, 150,000 (մեկ հարյուր հիսուն հազար) եվրոյին համարժեք ՀՀ դրամ
 Սոցիալական միջոցառումների կազմակերպում, 86,000 (ութսունվեց հազար) եվրոյին համարժեք ՀՀ դրամ 
Բարեգործական բեռնարկղերի ներմուծում, 210,000 (երկու հարյուր տասը հազար) եվրոյին համարժեք ՀՀ դրամ 
Գրասենյակային և տրանսպորտային ծախսեր, 40,000 (քառասուն հազար) եվրոյին համարժեք ՀՀ դրամ
 Աուդիտորական ծախսեր, 5,000 (հինգ հազար) եվրոյին համարժեք ՀՀ դրամ
 Խորհրդատվական ծառայություններ, 15,000 (տասնհինգ հազար) եվրոյին համարժեք ՀՀ դրամ
 Կոմունալ վճարումներ, 9,000 (ինը հազար) եվրոյին համարժեք ՀՀ դրամ
 Տարածքի վարձակալություն, 75,000 (յոթանասունհինգ հազար) եվրոյին համարժեք ՀՀ դրամ
 Չնախատեսված ծախսեր, 200,000 (երկու հարյուր հազար) եվրոյին համարժեք ՀՀ դրամ
Ընդամենը՝ 4,670,000 (չորս միլիոն վեց հարյուր յոթանասուն հազար) եվրոյին համարժեք ՀՀ դրամ

11. Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

 Գրասենյակային և տրանսպորտային ծախսեր, 40,000 (քառասուն հազար) եվրոյին համարժեք ՀՀ դրամ
 Աշխատավարձ, 100,000 (մեկ հարյուր հազար) եվրոյին համարժեք ՀՀ դրամ
 Աուդիտորական ծախսեր, 5,000 (հինգ հազար) եվրոյին համարժեք ՀՀ դրամ
 Խորհրդատվական ծառայություններ, 15,000 (տասնհինգ հազար) եվրոյին համարժեք ՀՀ դրամ
 Կոմունալ վճարումներ, 9,000 (ինը հազար) եվրոյին համարժեք ՀՀ դրամ
 Տարածքի վարձակալություն, 75,000 (յոթանասունհինգ հազար) եվրոյին համարժեք ՀՀ դրամ
 Գործուղման ծախսեր, 30,000 (երեսուն հազար) եվրոյին համարժեք ՀՀ դրամ
Ընդամենը՝ 274 000 (երկու հարյուր յոթանասունչորս հազար) եվրոյին համարժեք ՀՀ դրամ

12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ), այլ կազմակերպությունների հետ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, ՀՀ մարզպետարաններ, տեղական ինքնակառավարման մարմիններ, ՀՀ-ում Արցախի տեղեկատվական շտաբ։

13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

«ՀիմնաՏավուշ» Զարգացման Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից, ՀՀ կառավարության 2003 թ. hունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան