Գլխավոր տեղեկություն
Համար
N 4-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.01.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ընդունման ամսաթիվ
08.01.2021
Ստորագրող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
08.01.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.01.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 հունվարի 2021 թվականի N 4-Ա

 

«ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» ՌԱԶՄԱՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի «Պատիվ» հիմնադրամի կողմից՝ Արարատի մարզի բուժհիմնարկներին և անապահով ընտանիքներին անհատույց բաշխման նպատակով, «Պատիվ ունեմ» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված բժշկական նշանակության ապրանքների, քնապարկերի և մեծահասակների օգտագործված հագուստի (117 արկղ, 1900 կգ ընդհանուր քաշով, 4,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ, ներառյալ փոխադրման ծախսերը և 45 արկղ, 853 կգ ընդհանուր քաշով, 1,500 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ, ներառյալ փոխադրման ծախսերը, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծման և բաշխման ծրագիրը:

2. «Պատիվ ունեմ» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպությանը` նշված բեռի ձևակերպումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25‑րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ

 

2021 թ. հունվարի 8

Երևան