Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-176-Ն
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.08.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.07.27-2020.08.09 Պաշտոնական հրապարակման օրը 07.08.2020
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
06.08.2020
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
06.08.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.08.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՕՂԱԿՈՒՄ ՈՉ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԱՅՈՒՆԱՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ» 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 3-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ ԿԻՑ ԹԻՎ 1 ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Կառավարության առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի.

1. Հաստատել 2020 թվականի հունիսի 23-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև «Առողջապահության առաջնային օղակում ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերահսկողության կատարելագործում» ծրագրի ֆինանսավորման համար Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից դրամաշնորհի տրամադրման մասին» 2018 թվականի ապրիլի 3-ի համաձայնագրին կից թիվ 1 լրացուցիչ համաձայնագիրը:

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2020 թ. օգոստոսի 6

Երևան

ՆՀ-176-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 օգոստոսի 2020 թվական: