Գլխավոր տեղեկություն
Համար
N 200-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.03.2021-11.07.2022)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.02.08-2021.02.21 Պաշտոնական հրապարակման օրը 19.02.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.02.2021
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.02.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.03.2021
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 փետրվարի 2021 թվականի N 200-Ն

 

«ՔԱՂԱՔԱՅԻՆ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՏՐԱՆՇ-2». ԾՈՎԱԿԱԼ ԻՍԱԿՈՎԻ ՊՈՂՈՏԱ - ԱՐՇԱԿՈՒՆՅԱՑ ՊՈՂՈՏԱ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՌԿԱ ԳՈՒՅՔԵՐԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ և 8-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2015 թվականի հոկտեմբերի 13-ին կնքված՝ «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ-2» վարկային համաձայնագրով, Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ իրականացվող՝ «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ-2» ներդրումային ծրագրով նախատեսված է կառուցել Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտա - Արշակունյաց պողոտա ճանապարհահատվածը:

Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտա - Արշակունյաց պողոտա ճանապարհահատվածում շինարարական աշխատանքների իրականացման շահը գերակայում է օտարման ենթակա գույքերի սեփականատերերի շահերից, և ծրագրի արդյունավետ իրագործումը չի կարող ապահովվել` առանց ճանապարհի կառուցման տվյալ հատվածում գտնվող գույքերի օտարման, իսկ նախքան դրանց նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելն անհրաժեշտ է կատարել նախնական ուսումնասիրման աշխատանքներ՝ հետևյալ հիմնավորումներով.

1) հաշվի առնելով այն, որ Երևան քաղաքում ճանապարհային ցանցի գոյություն ունեցող իրավիճակը կտրուկ նվազեցնում է քաղաքում տրանսպորտի երթևեկության անվտանգության մակարդակը.

2) նպաստում է խցանումների առաջացմանը.

3) հաճախակի հանգեցնում է տրանսպորտի երթևեկության կաթվածահարմանն ու շրջակա միջավայրի էկոլոգիական վիճակի վատթարացմանը.

4) Երևան քաղաքի գլխավոր հատակագծով նախատեսված սույն կետում նշված ճանապարհահատվածի կառուցման արդյունքում զգալի կբեռնաթափվի Երևան քաղաքի կենտրոնը՝ էապես կրճատելով երթևեկության տևողությունն ու նվազեցնելով խցանումները:

2. Նախքան Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտա - Արշակունյաց պողոտա ճանապարհահատվածում առկա գույքերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունումը՝ կատարել գույքերի նախնական ուսումնասիրում՝ սույն որոշման հավելվածում նշված հասցեներում (գտնվելու վայրը):

3. Գույքերի օտարման համար պետական լիազոր մարմնի գործառույթը պատվիրակել Երևանի քաղաքապետին և վերջինիս լիազորել սույն որոշման 2-րդ կետում նշված նախնական ուսումնասիրման աշխատանքների ընթացքում հանդես գալու Հայաստանի Հանրապետության անունից:

4. Սահմանել, որ՝

1) սույն որոշման 2-րդ կետում նշված գույքերի ձեռքբերողը Հայաստանի Հանրապետությունն է, իսկ օտարման գործառույթներ համակարգողը և պատասխանատու լիազոր մարմինը՝ Երևանի քաղաքապետը.

2) գույքերի նախնական ուսումնասիրումն իրականացվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում.

3) սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետը 2021 թվականի օգոստոսի 15-ն է.

4) նախնական ուսումնասիրման ընթացքում կատարվելիք գործողություններն են՝

ա. գույքերի ներքին և արտաքին չափագրումը,

բ. գույքերի տեղազննությունը, ֆոտո և տեսաամրագրումը,

գ. ծառերի, մշակաբույսերի տեղազննությունը և հաշվառումը,

դ. բարելավումների տեղազննությունը և հաշվառումը,

ե. մարդահամար և սոցիալ-տնտեսական հետազոտության անցկացումը,

զ. ազդեցության ենթարկված անձանց, նրանց ընտանիքի անդամների (անձնագիր, սոցիալական քարտ և այլն), գույքերի (սեփականության վկայական, վարձակալության պայմանագիր, գլխավոր հատակագիծ և այլն) վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերի տեսածրումը (սկան) և հավաքագրումը,

է. ուսումնասիրված գույքերի նկարագրության արձանագրությունների կազմումը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

 

18.02.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2021 թվականի
փետրվարի 18-ի N 200-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ՔԱՂԱՔԱՅԻՆ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՏՐԱՆՇ-2». ԻՍԱԿՈՎԻ ՊՈՂՈՏԱ - ԱՐՇԱԿՈՒՆՅԱՑ ՊՈՂՈՏԱ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՌԿԱ ԳՈՒՅՔԵՐԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ

 

NN

ը/կ

Վարչական շրջանը

Կադաստրային

ծածկագիրը

Գույքի հասցեն

1.

Շենգավիթ

01-011-0060-0109

Արշակունյաց պողոտա 39/12

2.

Շենգավիթ

01-011-1494-0001

 

3.

Շենգավիթ

01-011-0055-0116

 

4.

Շենգավիթ

01-011-0055-0117

 

5.

Շենգավիթ

01-011-0055-0118

 

6.

Շենգավիթ

01-011-0055-0143

Արշակունյաց պողոտա 25/1

7.

Շենգավիթ

01-011-1491-0001

 

8.

Շենգավիթ

01-011-0062-0002

 

9.

Շենգավիթ

01-011-0062-0001

 

10.

Շենգավիթ

01-011-1490-0001

 

11.

Շենգավիթ

01-011-0054-0094

 

12.

Շենգավիթ

01-011-0054-0095

 

13.

Շենգավիթ

01-011-0054-0089

 

14.

Շենգավիթ

01-011-0054-0127

 

15.

Շենգավիթ

01-011-0054-0169

Արշակունյաց պողոտա 28/27

16.

Շենգավիթ

01-011-0054-0085

 

17.

Շենգավիթ

01-011-0054-0084

 

18.

Շենգավիթ

01-011-0054-0083

Կաշեգործների փողոց 468 տան մոտ Ա/Տ

19.

Շենգավիթ

01-011-0054-0143

Կաշեգործների փողոց 468/2 բնակելի տուն

20.

Շենգավիթ

01-011-0054-0144

Կաշեգործների փողոց 468 բնակելի

տուն

21.

Շենգավիթ

01-011-0054-0081

 

22.

Շենգավիթ

01-011-1487-0001

 

23.

Շենգավիթ

01-011-0066-0136

Կաշեգործների փողոց 462 բնակելի տուն

24.

Շենգավիթ

01-011-0066-0132

 

25.

Շենգավիթ

01-011-0066-0131

 

26.

Շենգավիթ

01-011-0066-0130

Կաշեգործների փողոց 468/1 բնակելի տուն

27.

Շենգավիթ

01-011-0066-0127

 

28.

Շենգավիթ

01-011-0066-0126

 

29.

Շենգավիթ

01-011-0066-0170

Կաշեգործների փողոց 448 բնակելի տուն

30.

Շենգավիթ

01-011-0066-0171

 

31.

Շենգավիթ

01-011-0066-0125

Կաշեգործների փողոց 446 բնակելի տուն

32.

Շենգավիթ

01-011-0066-0120

Կաշեգործների փողոց 438 բնակելի տուն

33.

Շենգավիթ

01-011-0066-0134

Կաշեգործների փողոց 472 բնակելի տուն

34.

Շենգավիթ

01-011-0066-0133

 

35.

Շենգավիթ

01-011-0066-0129

Կաշեգործների փողոց 452 բնակելի տուն

36.

Շենգավիթ

01-011-0066-0128

Կաշեգործների փողոց 450 բնակելի տուն

37.

Շենգավիթ

01-011-0066-0208

 

38.

Շենգավիթ

01-011-0066-0124

Կաշեգործների փողոց 444 բնակելի տուն

39.

Շենգավիթ

01-011-1486-0002

 

40.

Շենգավիթ

01-011-1486-0001

 

41.

Շենգավիթ

01-011-0067-0019

Կույբիշևի փողոց 18/1

42.

Շենգավիթ

01-011-0067-0020

 

43.

Շենգավիթ

01-011-1465-0001

 

44.

Շենգավիթ

01-011-0090-0001

 

45.

Շենգավիթ

01-011-0066-0166

 

46.

Շենգավիթ

01-011-0066-0137

Կաշեգործների փողոց 480

47.

Շենգավիթ

01-011-0066-0167

 

48.

Շենգավիթ

01-011-0066-0164

Կաշեգործների փողոց 478

49.

Շենգավիթ

01-011-0067-0031

 

50.

Շենգավիթ

01-011-0066-0123

 

51.

Շենգավիթ

01-011-0066-0121

Կաշեգործների փողոց 442

52.

Շենգավիթ

01-011-0066-0119

 

53.

Շենգավիթ

01-011-0066-0117

Կաշեգործների փողոց 436

54.

Շենգավիթ

01-011-0054-0122

 

55.

Շենգավիթ

01-011-0054-0080

Կաշեգործների փողոց 269

56.

Կենտրոն

01-006-0702-0234

 

57.

Կենտրոն

01-006-1151-0001

 

58.

Կենտրոն

01-006-0712-0004

 

59.

Կենտրոն

01-006-0712-0030

 

60.

Կենտրոն

01-006-0992-0001

 

61.

Կենտրոն

01-006-0712-0065

Էջմիածնի հին խճուղի 109

62.

Կենտրոն

01-006-0712-0053

Էջմիածնի հին խճուղի 109

63.

Կենտրոն

01-006-0712-0023

 

64.

Կենտրոն

01-006-0711-0403

 

65.

Կենտրոն

01-006-0711-0394

 

66.

Կենտրոն

01-006-0711-0395

 

67.

Կենտրոն

01-006-0986-0001

 

68.

Կենտրոն

01-006-0712-1027

 

69.

Կենտրոն

01-006-0708-0016

 

70.

Կենտրոն

01-006-0708-0018

Էջմիածնի հին խճուղուն հարող

տարածքի հողամաս

71.

Կենտրոն

01-006-0708-0052

Ծովակալ Իսակովի պողոտա 15/9

72.

Կենտրոն

01-006-0708-0051

Ծովակալ Իսակովի պողոտա 13/17

73.

Կենտրոն

01-006-0708-0029

Ծովակալ Իսակովի պողոտա 13/6

74.

Մալաթիա-Սեբաստիա

01-007-1432-0001

 

75.

Մալաթիա-Սեբաստիա

01-007-0510-0001

 

76.

Մալաթիա-Սեբաստիա

01-007-0510-0008

Ծովակալ Իսակովի պողոտա 12/1

77.

Մալաթիա-Սեբաստիա

01-007-0510-0005

Դալմայի այգիներում գտնվող հողամաս

78.

Մալաթիա-Սեբաստիա

01-007-0510-0003

Դալմայի այգիներում գտնվող հողամաս

79.

Մալաթիա-Սեբաստիա

01-007-0510-0006

Դալմայի այգիներում գտնվող հողամաս

80.

Մալաթիա-Սեբաստիա

01-007-1362-0001

 

81.

Մալաթիա-Սեբաստիա

01-007-0511-0001

 

82.

Մալաթիա-Սեբաստիա

01-007-1364-0001

 

83.

Մալաթիա-Սեբաստիա

01-007-0512-0001

Դալմայի այգիներում գտնվող հողամաս

84.

Մալաթիա-Սեբաստիա

01-007-0512-0130

Դալմայի այգիներում գտնվող 267

հողամաս

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. ԹՈՐՈՍՅԱՆ

18.02.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 փետրվարի 2021 թվական: