Basic information
Number
N 1590-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (12.11.2005-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2005.11.02/68(440) Հոդ.1274
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
28.09.2005
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
05.10.2005
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
10.10.2005
Effective date
12.11.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 10 հոկտեմբերի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 սեպտեմբերի 2005 թվականի N 1590-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳՏՆՎՈՂ` ՄԱՐԶԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող՝ մարզի վարչական սահմաններում գտնվող հողերի օգտագործման ժամանակավոր սխեման՝ համաձայն հավելվածի, և պետական սեփականություն հանդիսացող պահուստային ֆոնդի 1015 հեկտար հողերը փոխադրել՝

ա) 1014.15 հեկտարը, որից` 2 հեկտար վարելահող, 320 հեկտար արոտավայր, 692.15 հեկտար այլ հողեր` գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա, այդ թվում` 2 հեկտար վարելահողը աճուրդով օտարելու համար.

բ) 0.85 հեկտար այլ հողեր` բնակավայրերի հողերի կատեգորիա` հասարակական կառուցապատման համար:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

2005 թ. հոկտեմբերի 5
Երևան

      

          

Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
սեպտեմբերի 28-ի N 1590-Ն որոշման


ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳՏՆՎՈՂ` ՄԱՐԶԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Ա. Թոփուզյան