Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-507-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.07.2003-01.05.2007)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.02.05/7(242) Հոդ.120
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
26.12.2002
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
28.01.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.05.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2002 թվականի դեկտեմբերի 26-ին

 

«ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (3 օգոստոսի 1998 թվականի, ՀՕ-245) 40-րդ հոդվածի`

1) երկրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի, նրա տեղակալների, Երևան քաղաքի դատախազի, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության վարչության պետի և Հայաստանի Հանրապետության դատախազության կառուցվածքային ստորաբաժանումը գլխավորող դատախազի պաշտոնային դրույքաչափերը սահմանվում են «Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով.

2) երրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության վարչության պետի տեղակալի, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի ավագ օգնականի, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության բաժնի պետի, Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազի տեղակալի և Երևան քաղաքի դատախազի տեղակալի պաշտոնային դրույքաչափերը սահմանել 150000 դրամ:

Հայաստանի Հանրապետության դատախազության կառուցվածքային ստորաբաժանումը գլխավորող դատախազի տեղակալի, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի օգնականի, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին առընթեր ՀԿԳ քննիչի, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչի, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության վարչության և բաժնի ավագ դատախազի պաշտոնային դրույքաչափերը սահմանել 135000 դրամ:

Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազության բաժնի պետի, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության վարչության և բաժնի դատախազի, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության քննչական վարչության ՀԿԳ քննիչի պաշտոնային դրույքաչափերը սահմանել 120000 դրամ:

Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազության բաժնի պետի տեղակալի պաշտոնային դրույքաչափը սահմանել 115000 դրամ:

Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազի ավագ օգնականի, Երևան քաղաքի դատախազի ավագ օգնականի, Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազության բաժնի ավագ դատախազի և ՀԿԳ քննիչի, Երևան քաղաքի դատախազության ավագ քննիչի պաշտոնային դրույքաչափերը սահմանել 110000 դրամ:

Հայաստանի Հանրապետության դատախազության գիտաուսումնական կենտրոնի գիտաշխատողի, Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազի օգնականի, Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազության բաժնի դատախազի, Երևան քաղաքի դատախազի օգնականի, Հայաստանի Հանրապետության դատախազության կառուցվածքային ստորաբաժանումը գլխավորող դատախազի ավագ օգնականի պաշտոնային դրույքաչափերը սահմանել 100000 դրամ:

Երևան քաղաքի դատախազության քննիչի, Հայաստանի Հանրապետության դատախազության կառուցվածքային ստորաբաժանումը գլխավորող դատախազի օգնականի, Հայաստանի Հանրապետության դատախազության կառուցվածքային ստորաբաժանման ավագ քննիչի պաշտոնային դրույքաչափերը սահմանել 90000 դրամ:

Հայաստանի Հանրապետության դատախազության կառուցվածքային ստորաբաժանման քննիչի պաշտոնային դրույքաչափը սահմանել 85000 դրամ:

Հայաստանի Հանրապետության դատախազության` սույն օրենքով չսահմանված աշխատողների պաշտոնային դրույքաչափերը սահմանում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով յուրաքանչյուր տարվա համար նախատեսված աշխատավարձի ֆոնդի սահմաններում:».

3) չորրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Դատախազության աշխատակիցների դասային աստիճանների հավելավճարները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.».

4) հինգերորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Երկարամյա ծառայության համար տրվող հավելավճարներն են`

իրավաբանի մասնագիտության

աշխատանքային ստաժը

հավելավճարի չափը
(պաշտոնային դրույքի տոկոսներով)

1) մինչև 5 տարի`

3 տոկոսի չափով.

2) 5-10 տարի`

5 տոկոսի չափով.

3) 10-15 տարի`

10 տոկոսի չափով.

4) 15-20 տարի`

15 տոկոսի չափով.

5) 20-25 տարի`

20 տոկոսի չափով.

6) 25 տարուց ավելի`

25 տոկոսի չափով:»:


Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2003 թվականի հուլիսի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2003 թ. հունվարի 28
Երևան
ՀՕ-507-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան